Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»
Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»
Չեմ մասնակցելու
Իրավունք չունեմ մասնակցել
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Կարծում եմ, որ սխալված չեմ լինի, եթե էս նորությունը էս թեմայում դնեմ.
«Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը դուրս է եկել կուսակցությունից: Այդ մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում:
«Վերջին շրջանում իմ և Րաֆֆի Հովհաննիսյանի մոտեցումները թե՛ արտաքին, թե՛ ներքին և թե ներկուսակցական կազմակերպական հարցերում սկզբունքորեն տարբերվում են, ինչն անարդյունավետ է դարձնում մեր համատեղ թիմային աշխատանքը։ Մեծ հարգանք ունեմ Րաֆֆիի անձի նկատմամբ և չեմ ցանկանում, որ մեր քաղաքական տարաձայնությունները բացասաբար անդրադառնան «Ժառանգության» և, մասնավորապես, Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական ծրագրերի իրականացմանը։ Դադարեցնում եմ անդամակցությունս «Ժառանգություն» կուսակցությանը, ինչպես նաև վայր դնում խմբակցության ղեկավարի լիազորությունները։ Շորհակալություն եմ հայտնում «Ժառանգության» բոլոր անդամներին՝ վերջին տարիների մեր համատեղ գործունեության համար»,- գրել է Ռուբեն Հակոբյանը։
Մի տեսակ տխուր ա: Ժառանգությանց ցուցակով ԱԺ էին անցել
- Քոքոբելյան Խաչատուրը, ով «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ա, ու կարծեմ դուրս ա եկել «Ժառանգություն» խմբակցությունից,
- Արզումանյան Ալիկը, ով ներկայումս նոր «Հայոց համազգային շարժում» կուսակցությունից ա, ու ներկայումս չի կիսում «Ժառանություն» կուսակցության տեսակետները,
- Թևան Պողոսյանը, ով անկուսակցական ա, ու կարծես թե նույնպես չի կիսում «Ժառանգություն» կուսակցության տեսակետները
- Ռուբիկ Հակոբյանը, ով դուրս եկավ «Ժառանգություն» կուսակցությունից՝ այլևս տեսակետները չկիսելու համար:
Փաստորեն Ժառանգությունից մնաց միայն Զարուհի Փոստանջյանը:
Ցավոք ՀԱԿ խմբակցությունում էլ կա նման իրավիճակ: Նիկոլ Փաշինյանը, Լյուդմիլա Սարգյսանն ու փաստորեն արդեն Հրանտ Բագրատյանը «ուրիշ գծի» մեջ:
Մնում են ՀԱԿ կուսակցությունից Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը և ՀԺԿ-ից Ստեփան Դեմիրճյանը, որոնք նախնական հայտարարված գծի մեջ են:
Ոմանք կարող են սրանում մեղադրել ընդդիմությանը, անտեսելով, որ համակարգն է ջլատում իրանց, որի դեմ պետք է պայքարել ամբողջ ուժով: Ես չեմ ուզում հավերժացնել ՀՀԿ-ի ու սերժիկի իշխանությունը, որոնք էսպես քանդում ու վերացնում են բոլոր ընդդիմացող օջախները: Հենց մենակ էսքանի համար էլ «Ոչ» կասեի նոր սահմանադրությանը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Տրիբուն (18.09.2015)
Ապեր, ուրեմն դու բերնիցդ եկածն ասում ես Նիկոլի հասցեին, որը ուրիշ բան չլինի երկու տարի նստեց, ու բերնից եկածն ասում ա սրանց առանց վախենալու, բայց Հայաստանի գլխավոր օլիգարխ-մարդասպաններից մեկին ներկայացնում ես որպես զոհ ու իրա հետ տապալված համագործակցությունը ներկայացնում ես որպես լուրջ քաղաքականություն: Մի քիչ տարօրինակ չի՞:
Սխալ ես ներկայացնում ապեր... նախ դոդը զոհ էր ու զոհ էր որտև դեմ էր դուրս եկել ռեժիմին... եթե ռեժիմը վտանգ չտեսներ, դոդի հետ տենց չէր վարվի, վտանգ էր տեսնում դրա համար արեց... ինչքանով էր գործընթացը լուրջ արդեն որոշվում ա ռեժիմի ռեակցիայով... հա դոդը օլիգարխ ա ու մասնակցել ա մարտի 1-ին... բայց իրա նկատմամբ ռեպրեսիա ա եղել... ռեպրեսիան պատիժ չի, արդարադատություն չի որ ուրախանամ...
իսկ Նիկոլը ապուշ ա... էլի կասեմ... եթե դոդը իշխանությունից հեռանում էր ապա Նիկոլը անգիտակցաբար սերժի կողմից ա գործում... անգիտակցաբար.... էտի իրան սարքում ա ապուշ ամենամեղմ գնահատականներով... դուռակ...
Հես ա Նիկոլը... http://xnews.am/arm/news.php?id=9356
Ապեր, դու լրիվ արժան ես նրան, որ քո քաղաքական գործիչն ու էլիտան լինի դոդը ու իրա նմանները:
Բիձա (28.12.2015)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ