Chuk-ի խոսքերից
Ռամշ, դեռ սպասենք վերջնական արդյունքին, էդ ժամանակ կերևա, թե ինչքանով ա ազդեցություն ունեցել անվավերն ընդհանուր արդյունքի վրա: Ես մի բան գիտեմ, մենք փաստացի թերացել ենք: Եթե կարողանայինք շատ ավելի շատ մարդու համոզել մասնակցել քվեարկությանը, արդյունքն էական կտարբերվեր: Ամեն դեպքում իրանք ունեն խախտումների սահման, որից ավելի չեն կարող լցոնել:
Մի էական տարբերություն էր. սրանք կարողանում են որոշակի մեթոդներով ֆիքսել ահագին մարդկանց՝ չմասնակցելու որոշումը: Պարզ օրինակ բերեմ. ընկերոջս մոտ մի ամիս համոզել եմ անպայման մասնակցել: Մինչև երկու օր առաջ պնդում էր, որ բոյկոտելու ա: Վերջը համոզեցի կամ ուրիշ պատճառով համոզվեց: Բայց ահագին տեղ, որքան հասկանում եմ, հասցրել էր հայտարարել չմասնակցելու որոշման մասին: Էսօր կնոջ հետ գնում են տեղամաս ու պարզում, որ արդեն քվեարկել են: Հասկանու՞մ ես չէ, ֆիքսել են որ չի մասնակցելու ու տեղը քվեարկել են: Ու տենց լիքը դեպքեր են եղել: Հիմա իմ ընկերը էդ ամեն ինչին ընթացք ա տվել, արձանագրություն և այլն: Բայց բողոքարկման ժամանակ դա կհամարվի եզակի դեպքերից մեկը: Եթե լիքը սենց մարդիկ գնային, տեսնեին պատկերն ու արձանագրեին, արդեն լիքը փաստ կունենայինք: Այսինքն սա շղթայական պրոցես ա: Ամեն մի մասնակցությունը որոշակի խանգարում ա պլանն իրականացնելուն: Հա, միշտ էլ պարտվելու շանսը ահագին մեծ ա, բայց շանս կա ու դա ա պետք օգտագործել:
Էջանիշներ