Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Լիզ, լավ էլի, լավ էլի իսկականից: Կաշառք տվողը միշտ էլ արդարացում գտնում ա: Իսկ փորձե՞լ ա չտալ: Իմ շրջապատում լիքն են մարդիկ, որոնք առանց կաշառք տալու ապրում են Հայաստանում: Հատկապես կերակրվելու հետ կապված խնդիրներն էնքան էլ կապ չունեն կաշառքի հետ: Կաշառակերությունն ավելի շատ մտած ա կրթություն, առողջապահություն, բանակ: Ու ի դեպ, Հայաստանում կրթություն ստացած մարդու համար շատ ավելի դժվար ա գործ ճարելը, քան չստացածի համար:

Դպրոցում մեդալ ստանալու համար կաշառք տվողներն արդարացնում էին, թե՝ առանց կաշառքի հնարավոր չի: Առանց կաշառքի ստացա: Համալսարանում պաթանատի քննության համար խմբերով փող հավաքողներն ասում էին, թե առանց կաշառքի հնարավոր չի: Առանց կաշառքի հերիք չի ստացա, դեռ մի բան էլ գերազանց: Ասում էին՝ գործի ընդունվել առանց կաշառքի հնարավոր չի: Ընդունվեցի:
Կաշառքի տակ պետք չի մենակ փող հասկանալ, Հայաստանում շատ հարցեր լուծվումա զանգով, ծանոթով կամ բարեկամով ու դա շատ զգալիա հատկապես ուժային կառույցներում ու նույնիսկ մասանվորում ընկերություններում կա։