Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Սխալ ա տպավորությունդ, Բյուր ջան Գոնե էս անգամ տրամադրվածությունը լրիվ ուրիշ ա: Կարող ա էլի մարդիկ կան, ովքեր փողոց փակելու, բախումների ու տենց բաների համար չարանում են ընդդիմության դեմ, բայց նաև էդ մարդիկ սաստիկ դեմ են իշխանությանը ու էս փոփոխություններին:
Էդ մարդիկ պիտի էդքան ուղեղ ունենան, որ կողմ կամ դեմ լինեն: Իրանց ուղեղը մենակ հերիքում ա փնթփնթալուն, թե՝ էլի հանրահավաք ա, տրանսպորտը չի աշխատում: Որ նորմալ մտածող ուղեղ ունենային, կասեին՝ ուֆ էս իշխանությունները, ոնց կարելի ա հանրահավաքի համար տրանսպորտն անջատել: Ժողովուրդն էնքան պրիմիտիվ ա, որ դժգոհում ա հանրահավաքից: Իշխանություններն էլ էնքան պրիմիտիվ են, որ էդքան վախենում են հանրահավաքից, տրանսպորտ են անջատում: Սաղ իրար արժեն էլի, ինչ ենք գլուխ ցավացնում: