Chuk-ի խոսքերից
Քաղաքական ուժերի՞ն նկատի ունես, թե քաղաքացիներին։
Եթե ուժերին, ապա ըստ էության չկա ուժ, որ բոյկոտ ա քարոզում։ Նույնիսկ Նիկոլենք, որ կեղծ օրակարգ են սա որակում, ասում են, որ որպես անհատ գնալու են ու ոչ քվեարկեն։ Իրանք պարզապես որևէ բան էս հարցում չեն քարոզում։ Ես ուժերին կբաժանեի երիու մասի՝ ոչ ասողներ ու մի կողմ քաշվածներ։
Իսկ այ քաղաքացիների հարցը բարդ ա, տեսակները բավական շատ են, էդ թվում.
- պարտքը կատարելու համար ոչ քվեարկողներ
- հավատալով ոչ քվեարկողներ
- կառավարման նախագահական մոդելը ճիշտ համարելով ոչ քվեարկեղներ
- ինադու այո քվեարկողներ
- անկախ սերժիկի անձից կառավարման մոդելի փոփոխությունը ճիշտ համարելով այո քվեարկողներ
- պարտադրաբար ընտրատեղամասեր գնացողներ
- ամեն ինչի վրա թքած ունեցողներ
- գիտակցված բոյկոտողներ
- փոփոխության չհավատալով բոյկոտողներ
- բացարձակ անտեղյակներ
և այլն։
Էջանիշներ