User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Էջ 3 67-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

  1. #31
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Այսպես կոչված «սահմանադրական բարեխումների» դեմ աշխատելու հարթակ էր քառյակի ձևաչափը: Սա էր էն ամենամեծ գործոնը, որը կարող էր խոչընդոտ հանդիսանալ սահմանադրական փոփոխությունների իրականացմանը, որն իր հերթին ունի ոչ թե ժողովրդավարացման ավելի լավ մոդելի գալու, այլ ընդամենը Սերժիկ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու խնդիր:

    Իշխանությունն, ըստ այդմ, պետք է վերացներ քառյակ գործոնը:

    Ամենահեշտը ստացվեց ՀՅԴ-ի հետ, որը պարզվում է դարեր ի վեր երազում էր խորհրդարանական կառավարման անցնելու մասին: ՀՅԴ-ն արագորեն դուրս եկավ քառյակից, բացահայտ հայտարարելով, որ պաշտպանելու է «սահմանադրական բարեփումները»:

    Քառյակը դարձավ եռյակ, ու հիմա թիրախը նաև էս ձևաչափը քանդելն էր: Որպես լուծում որոշվեց վերացնել ԲՀԿ կուսակցությունը, ասպարեզից հեռացնել վերջինիս նախագահին, որն իր հերթին միանգամից կբերեր եռյակի կազմալուծմանը: Այս պրոցեսի պաշտոնական մեկնարկը տրվեց փետրվարի 12-ին՝ Սերժ Սարգսյանի հայտնի ելույթով, որով բացահայտ հայտարարվեց, որ կոնկրետ ուժի ու անհատի դեմ իշխանությունը գնում է բռնաճնշումների (իրական մեկնարկը ավելի շուտ էր տրված): Հաշված օրերի ընթացքում Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ հանձնվել, ԲՀԿ կուսակցության զգալի հատված դուրս եկավ կուսակցությունից, ուժը որպես էդպիսին քայքայվեց:

    Հաջորդ քայլում Սերժ Սարգսյանին պետք էր քաղաքական հայտնի կուսակցությունների աջակցությունը, կամ գոնե հավաստիացումը, որ չեն խանգարի: Սերժ Սարգսյանը սկսեց հանդիպումների շարք, բնականաբար նախապես իմանալով թե ում հետ հանդիպի, որ իրեն գրողի ծոցը չուղարկեն: Որպես թիրախ ընտրվեցին.
    - Հայ Հեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) (չնայած որ արդեն կար աջակցությունը)
    - Միավորված աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ)
    - Բարգավաճ Հայաստան կուսակցությունը (ԲՀԿ) (ավելի ճիշտ դրանից մնացած փոքր թիմը)
    - Հայոց Համազգային Շարժում կուսակցությունը (ՀՀՇ) (սա իրականում նորաստեղծ կուսակցություն է, այլ ոչ իրական ՀՀՇ-ի իրավահաջորդը)
    - Ազատ Դեմոկրատներ կուսակցությունը,
    - Ժառանգություն կուսակցությունը:
    - Օրինաց Երկիր կուսակցությունը:
    Ինչպես նաև ոչ ֆորմալ միացան «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունները: Սրանց շարքն առաջիկայում, անշուշտ, կհամալրվի:

    Արդեն իսկ ակնհայտ է, որ այս կուսակցությունների մի մասը կաջակցի սահմանադրական փոփոխություններին, մյուս մասը չի աջակցի, կհայտարարի, որ դեմ է, բայց գործուն քայլ չի անի դրան խոչընդոտելու համար:


    Այսպիսով քաղաքական դաշտը, առկա գործընթացում, ըստ էության պետք է կիսվի երկու կողմի: Մի կողմը Սերժ Սարգսյանն ու իրա սահմանադրական փոփոխություններին աջակցողները (կամ չխանգարողներն) են, մյուսը մասը սրանց դեմ պայքարողները:



    Մյուս կողմից, ըստ էության, ունենք ընդամենը երեք հիմնական ուժ, որոնք էս պահին պատրաստվում են, կամ հայտարարում են, որ պատրաստվում են պայքարին:
    - Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքացիական պայմանագիրը: Ուժ ու գործիչ, ովքեր մշտապես հայտարարել են, որ դեմ են Սերժ Սարգսյանի ռեժիմին: Բացի սրանից, թեև բացահայտ չի հայտարարվել, բայց այս գործչի ու ուժի խոսելուց համակիրները մշտապես եկել են եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը լինելու է հաջորդ նախագահական ընտրություններում ընդդիմադիր ֆավորիտը: Սահմանադրական փոփոխություններն այդ ծրագիրը դարձնում են անիրական, քանզի ըստ էության վերանում է նախագահի ինստիտուտը, իսկ ուժը խորհրդարանում մեծամասնություն ստանալու համար անհրաժեշտ որևէ քայլ կառույցը չի արել: Հետևաբար թե Սերժի դեմ պայքարի, թե անձնական հավակնությունների, ամբիցիաների տիրույթում այս ուժը չունի այլընտրանք, քան պայքարել Սերժ Սարգսյանի ու նրա նախաձեռնած «Սահմանադրական բարեփոխումների» դեմ: Կանե՞ն արդյոք այդ քայլը, կգնան մյուս նման պայքարողների հետ միավորման: Կապրենք, կտեսնենք, թեև անձամբ կարծում եմ, որ չեն անի:

    - Ժիրայր Սեֆիլյանն ու «Հիմնադիր խորհդարան» կառույցը: Այս ուժը թեև հայտարարում է, որ դեմ է Սերժ Սարգսյանին, բայց հարցի լուծումը բացարձակ չի տեսնում ընտրությունների միջոցով: Թերևս գլխից էլ կարելի է վստահ պնդել, որ իրենք որևէ կերպ չեն աջակցի սահմանադրական բարեփոխումների դեմ պայքարին, կմնան որպես «ռոմանտիկ», «ծեծվող» ուժ՝ խիստ սահմանափակ քանակով համակիրներով, որոնց թիվը, ամենայն հավանականությամբ, ապրիլի 24-ից հետո ավելի կնվազի:

    - Հայ Ազգային Կոնգրեսը, որի ողնաշարը ներկայումս ինչ-որ իմաստով կոտրված է, բայց որը հստակ հայտարարել է, որ դեմ է էս գործընթացին, և, ամենայն հավանականությամբ, մի քանի ամիս անց կսկսի գործընթաց, որի խնդիրը կլինի համաժողովրդական ընդվզում առաջացնել գործընթացի նկատմամբ, միավորել մյուս էն գործիչներին ու ուժերին, ովքեր իսկապես դեմ են Սերժ Սարգսյանի վերարտադրմանը: Կհաջողվի՞: Ցավոք ներկայումս լավատեսության հիմքեր չունեմ, չնայած համարում եմ փորձելն անհրաժեշտություն:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 14.03.2015, 21:23:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.03.2015)

  3. #32
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայ ազգային Կոնգրեսի հայտարարությունը

    Գործող Սահմանադրությունից հրաժարվելու և կառավարման «խորհրդարանական համակարգին անցնելու» Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը հետապնդում է մեկ նպատակ վերացնել անձնական փաստական իշխանության երկարաձգման սահմանադրական արգելքը։

    Այս նպատակին հասնելու համար է, որ Ս. Սարգսյանը փետրվարի 12-ից սկսած, պետական ահաբեկչական գործողություններ ծավալեց ընդդիմության նկատմամբ: Կոպտորեն, ուժի ու շանտաժի կիրառմամբ խախտվեցին Սահմանադրությամբ եւ միջազգային պայմանագրերով երաշխավորված՝ Մարդու հիմնարար՝ միավորումների մեջ ազատ ընդգրկվելու, ազատ հավաքների, խոսքի ազատության, տեղեկատվության տարածման եւ այլ իրավունքները: Մասնավորապես, ա) քաղաքական գործիչներից ոմանց պարզապես արգելվեց զբաղվել քաղաքականությամբ, բ) ամենաբարձր մակարդակով իրավապահ և հարկային մարմիններին հանձնարարարություն տրվեց հաշվեհարդար տեսնելու կոնկրետ քաղաքական ուժի և նրա ղեկավարի նկատմամբ, գ) ապօրինաբար արգելվեց հանրահավաքային շարքի մեկնարկային հանրահավաքը՝ ձախողելով նաեւ հաջորդները, դ) ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Կենտրոն» հեռուստատեսությանը պարտադրվեց նախագահական աշխատակազմի վերահսկողաթյունը և այլն:

    Մերժելով խնդիրները լուծելու քաղաքական միջոցները, կոպտորեն ոտնահարելով Հայաստանի Սահմանադրությունը, պետական ահաբեկչությամբ Ս. Սարգսյանը փորձեց կասեցնել իր իշխանության երկարաձգմանը դիմակայող համաժողովրդական, ժողովրդավարական շարժման ընթացքը: Մարտի 12-ին, սահմանադրության վափոխության իր տխրահռչակ նախաձեռնության առիթով, նա կազմակերպեց այսպես կոչված, քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիայի» մի ներկայացում՝ չխորշելով դրանում ներգրավել ինչպես իր իսկ կողմից ծանր հարվածներ կրած քաղաքական ուժերի, այնպես էլ՝ մեկ անհատով, միայն սեփական անձը ներկայացնող «կուսակցությունների»: Քաղաքական ուժերի «լայն կոնսոլիդացիա» ներկայացված իմիտացիոն այս շոուի նպատակը Սահմանադրության փոխման գաղափարի շուրջ հանրային հավանության պատրանք ստեղծելն Էր:

    Պետական ահաբեկչության կիրառմամբ, բռնարարքներով, քաղաքացիների իրավունքների ու հիմնարար ազատությունների նկատմամբ հակասահմանադրական միջոցների գործադրմամբ Ս. Սարգսյանն արդեն իսկ ոչ օրինակարգ է դարձրել սահմանադրության փոխման իր նախաձեռնությունը: Այս ամենով հանդերձ, սահմանադրության փոխման Ս. Սարգսյանի նախաձեռնությունը անհեթեթ է դարձնում հենց ինքը: Նա արդեն երկրորդ անգամ հստակ նշում է, որ ինքը ներկա փուլում Հայաստանի համար իշխանության նախագահական համակարգի նպատակահարմարության համոզված կողմնակից է եւ ոչ մի վստահություն ու երաշխիք չունի, թե երկրում ինչպես կգործի իշխանության խորհրդարանական համակարգը: Մարտի 13-ին Սերժ Սարգսյանը հրապարակավ ընդունեց, որ կասկածներ ունի առ այն, որ առաջարկվող խորհրդարանական համակարգը կարող է ապահովել երկրի արտաքին եւ ներքին կայունությունն ու անվտանգությունը, միաժամանակ ընդունելով, որ դրանք ապահովված են գործող Սահմանադրությամբ: Այնուամենայնիվ նա, առանց միջոցների մեջ խտրություն դնելու, առաջ է տանում Սահմանադրության փոխման՝ կառավարման խորհրդարանական ձեւ ենթադրող գործընթացը: Այսինքն՝ իշխանության երկարաձգման մոլուցքին տրված իր դիրքորոշմամբ Ս. Սարգսյանն, ըստ էության, երկիրն ու ժողովրդին տանում է ստույգ արկածախնդրության:

    Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ բռնապետներն իրենց իշխանության հավերժացման խոչընդոտները վերացնելու համար ընտրել են Սահմանադրությունը փոխելու միջոցը։ Ազատասեր ու արժանապատիվ ազգերը ընդվզել են ու պայքարել՝ նման հավակնությունները նույնացնելով բռնատիրության հաստատման փորձի հետ։

    Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ անելու է՝ երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու համար և կոչ է անում ողջ հասարակությանը, հասարակական բոլոր շերտերին և խավերին՝ համախմբվել և դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. #33
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակում ամեն ինչ անելու է՝ երկրի Սահմանադրությունը բռնապետական ոտնձգություններից պաշտպանելու, իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, խաթարված սահմանադրական կարգը վերականգնելու համար և կոչ է անում ողջ հասարակությանը, հասարակական բոլոր շերտերին և խավերին՝ համախմբվել և դիմագրավել երկրում բռնապետության հաստատման անթաքույց փորձին՝ սահմանադրական հանրաքվեն վերածելով Սերժ Սարգսյանին անվստահություն հայտնելու և գործող ռեժիմին իշխանությունից հեռացնելու համազգային գործընթացի:
    Իսկ եթե По делу?
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  5. #34
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե По делу?
    Չէ, սա դեռ ընդամենը տեսակետի ներկայացում ա: Իսկ էնպես, ՀԱԿ-ն ասել ա, որ դեռ ասպարեզը թողնում ա մյուսներին, ու բուն ասելիք-անելիք կունենա մայիսից ոչ շուտ: Կոնկրետ էս հարցում անելիքի ձևավորումը իսկի չեմ էլ պատկերացնում ոնց ա լինելու, շատ դժվար ա նման պայմաններում: Ամեն դեպքում դեռ երևի պետք ա սպասել մյուս ուժերի արձագանքներին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. #35
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հայ ահավոր Հեղափոխական Դաշնակցություն
    Մենք շատ հստակ ենք ասել՝ այո, ընտրությունները կեղծված են եղել, վիճահարույց են, բայց մենք ընդունում ենք գործող նախագահին որպես լեգիտիմ: Դրա համար մենք չենք միանում մի շարք նախաձեռնությունների, որոնք պաշտոնանկության հարց են դնում ոչ միայն այն պատճառով, որ պարզապես անիմաստ է նման խնդիր քննարկելը, այլ նաեւ ընդունում ենք, որ երկրի նախագահը Սերժ Սարգսյանն է եւ դրա համար էլ բանակցում ենք Սահմանադրական փոփոխությունների հարցի շուրջ, մեր առաջարկությունները ներկայացնում ենք:
    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/17/552031/

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.03.2015)

  8. #36
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայ ահավոր Հեղափոխական Դաշնակցություն


    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/03/17/552031/
    քաղաքական հումորի բաժին տեղափոխի Չուկ… սխալ տեղ ես դրել…

  9. #37
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Երևի արդեն Ֆբ-ում լսել եք, որ էսօր ԱԺ-ն ներկայացրեք «բարեփոխումների» նախագիծը։

    Ես իհարկե էդքան չեմ հասկանում, որ կարդամ ու ինչ որ բան ասեմ, բայց արդեն նախնական կարծիքներ կան։

    Բացարձակ չարիք
    Абсолютное зло (armenian version)
    Էս ռուսական մեդիան ու իմ ռուսաստանյան ֆռենդները տարված են Բոինգի թեմայով՝ ռուսների գլխին ծանր ամպեր են կուտակվում: Բայց միաժամանակ մեր մոտ, Հայաստանում, պաշտոնապես (արդարադատության նախարարության կայքի միջոցով) առաջարկում են երկրում մութ պի**ց սարքեն: Սրա մասին պետք ա պատմել: Դե, գնացինք.
    Конституционная реформа в Армении скорее похожа на закон о легализации марихуаны. Правда, с разницей в том, что марихуана — вещь полезная, а эта реформа — вредная. Но оба вставляют что надо.
    Армянский сегмент Facebook буквально впал в какой-то мазохистический экстаз. Над этой концепцией издеваются буквально все, включая 14-15-летних восьмиклассниц с бантиками на аватарках. И дело не только в бредовых формулировках этого недоношенного недо-документа («парламент состоит как минимум из 101 депутата», «власти обязаны соблюдать 86-ю статью Конституции» и т.д.), а в совершенно неприкрытом, циничном целеполагании его авторов: вводится вечный культ правящей Республиканской партии Армении.
    По существу: новая Конституция предполагает переход от полупрезидентской формы правления к парламентской. Президент остается в роли символичной фигуры, которая избирается раз в 7 лет на один срок и вручает медали тем, на кого ему укажут. Президента выбирают выборщики из числа депутатов и представителей органов местного самоуправления. Но вообще-то это уже не важно, потому что президент будет чем-то вроде британской королевы, но в галстуке; что он есть, что его нет.
    Совсем другое дело — правительство. С премьер-министром во главе ему отводятся функции главного управляющего страной. Премьера выдвигают партии и блоки, участвующие в парламентских выборах, и по их итогам выдвиженец победителя возглавляет правительство. Но система формирования парламента — это много, очень много ада.
    Во-первых, выборы общенациональны, но проводятся по пропорциональной системе. Это значит, что гражданин не в состоянии выбрать конкретного депутата, он голосует за партийный список. После выборов партии через самоотводы депутатов тасуют колоду, проталкивая в парламент тех, кого хотят. Избиратель и его голос остаются за бортом.
    Во-вторых, если по итогам выборов ни одна из партий не получает большинства в парламенте, тогда назначается второй тур, куда попадают только две партии с наибольшим количеством голосов. На практике это значит, что правящая партия при малейшем использовании административного ресурса, в том числе для искусственного занижения своего собственного результата, может через второй тур стабильно обеспечивать себе пресловутое большинство и назначать премьеров. Получается диктатура под флагом парламентаризма. А если предположить, что второй силой в парламенте будет нечто вроде «Процветающей Армении», которая даже оппозицией себя называть боится, тогда и вовсе получим открытую однопартийную диктатуру без оппозиции. Чем не Северная Корея?
    Короче, эта концепция - аццкий ад, с этим все ясно. Но некоторые вопросы у меня остались.
    1. Утверждается, что проект реформ составлен после обсуждения с экспертами Венецианской комиссии. Я, признаюсь, всегда считал, что в Венецианской комиссии сидят умные люди, которые никак не могли одобрить такой документ. В связи с этим хотелось бы взглянуть на заключение этой комиссии и подписи тех ее членов (sic!), которые его выдали.
    2. В Армении эту концепцию обсуждали месяцами. Думаю, все хотят знать: кто конкретно предложил всю эту систему? Чья эта затея, кто поддержал, а кто был против?
    3. До чего готовы дойти организаторы предстоящего референдума по конституционным реформам, чтобы впарить эту байду гражданам Армении?
    Напоследок: реформой это назвал не я, официальный термин. Лично я больше склонен к определению «организованный дегенеративный процесс политического устройства Армении». Правда, все это преподносится как попытка сделать так, чтобы в стране «все стало лучше», «демократичней» и «справедливей». За идиотов держат, одним словом.
    Кто-нибудь, включите прожектор с летучей мышью, зовите Бэтмена. Он нужен здесь.
    Աղբյուր՝ ՖԲ
    Հեղինակ՝ Emil Babayan
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (16.07.2015)

  11. #38
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մի ճշտում թեմայի վերնագրի. ոչ թե «սահմանադրական բարեփոխումներ»-ի նախագծի հետ գործ ունենք, այլ «բեզպրեդելության» նախագծի հետ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #39
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի ճշտում թեմայի վերնագրի. ոչ թե «սահմանադրական բարեփոխումներ»-ի նախագծի հետ գործ ունենք, այլ «բեզպրեդելության» նախագծի հետ:
    Իրականում, ոնց հասկանում եմ, դու էլ էս ահագին մեղմ արտահայտվում։
    Բայց ամենա(մեղմասած)վատն էն ա, որ էս ընտրազանգվածի պայմաններում դա հանգիստ անցնող ա։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (16.07.2015)

  14. #40
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրականում, ոնց հասկանում եմ, դու էլ էս ահագին մեղմ արտահայտվում։
    Բայց ամենա(մեղմասած)վատն էն ա, որ էս ընտրազանգվածի պայմաններում դա հանգիստ անցնող ա։
    Հա մեղմ եմ: Ես ուղղակի ուզում եմ, որ տերմինը փոխվի: Որտև «սահմանադրական բարեփոխում» տերմինը կատաղեցնող ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (16.07.2015)

  16. #41
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)


    Սա Անի Գևորգյանի լուսանկարն է: Արել է անցյալ տարի, Արզնիում, ոստիկանության վարժանքների ժամանակ: Ֆոնում բաններով պատկերված է Սահմանադրական դատարանի շենքը, որը ոստիկանները պաշտպանում են ժողովրդից: Տիպիկ ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    insider (17.07.2015), Աթեիստ (17.07.2015)

  18. #42
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես, եթե Հայաստանում եղա, հաստատ կողմ եմ քվեարկելու .... հետաքրքիր ա ինչ դուրս կգա սրանից:

  19. #43
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես, եթե Հայաստանում եղա, հաստատ կողմ եմ քվեարկելու .... հետաքրքիր ա ինչ դուրս կգա սրանից:
    Փաստորեն չգիտե՞ս, թե ի՞նչ դուրս կգա: Ախր ժամանակին ամեն ինչ գիտեիր

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #44
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Փաստորեն չգիտե՞ս, թե ի՞նչ դուրս կգա: Ախր ժամանակին ամեն ինչ գիտեիր
    Հիմա էլ գիտեմ, բայց մեկ ա հետաքրքիր ա ... հաստատ ավելի հետաքրքիր ա, քան ԲՀԿ-ի հետ հեղափոխություն անելը:

    Ասենք դու դեմ ես, ի՞նչ ես առաջարկում: Էս անգամ ու՞մ ոտներն ընկնենք, որ մեր հետ համագործակցի, հետո ուղարկի գրողի ծոցը:

    Իսկ իմ հետաքրքրությունը կոնկրետ հիմքեր ունի: Օրինակ Հոդված 89/1 "Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից" ... այսինքն տեսականորեն կարանք 200.000 պատգամավոր ունենանք: Կարաս թեկնածությունդ դնես, հաստատ կանցնես, քանի որ ՀԱԿ-ը իրա սաղ սաստավով կարա անցնի, ու մեկա էլի փոքրամասնություն կլինի:

    ԱԺ ընտրությունների կարգը, Հոդված 89/4-5, սպանիչ ա ..... Եթե առաջին փուլով մեծամասնություն չի ձևավոևվում, ընտրում ես երկու մեծերին երկրորդ փուլի համար, մնացած կուսակցություններին ասում ես, սիկտիր եղաք ստուց ... ջան, պաշտոնապես կունենանք ՀՀԿ-ԲՀԿ պառլամենտ, էն ինչին ընդդիմությունը ձգտում էր, բայց ցավալիորեն տապալվեց:

    Ինչ ասես արժի Հոդված 73/1-ը: Գրողը շտապ հոգեբույժի կարիք ունի:

    Հոդված 110/3-ը, հաջորդ տարվա Պետական բյուջեն պետք ա ընդունվի ամենա ուշը դեկտեմբերի 1-ին, եթե չի ընդիվում մինչև էտ, հաջորդ տարվա բյուջեն կատարվում ա նախորդ տարվա համամասնություններով: Իսկ եթե ասենք դեկտեմբերի 14-ին ընդունվի հաջորդ տարվա բյուջեն, ի՞նչ ա, մեկա հունվարի 1-ից նախորդ տաևվա համամասնություններո՞վ են էլի կատարելու բյուջեն: Տավարներ ....

    Կարճ ասած, ես կողմ եմ քվերակելու: Մեկա մեր բառդակի հետ ինչ էլ անես, ավելի բառդակ չես կարա սարքես: Փոխարենը ահագին զվարճանալու առիթներ կունենանք՝ տարատեսակ կանֆուզների տեսքով: Հաստատ ավելի ուրախ կլինի, քան դոդի ընդդիմություն լինելն ու աղբամանները մետրով առաջ տանելը, խոսքի ...

    Կեցցե՛ պառլամենտարիզմը, տղեքը լավ գործ են արել: Նենց հպանցիկ նայելով, ամեն երկրորդ էջի վրա գոնե մի էշություն կա: Մեզ շատ սազական սահմանադրություն ա:
    Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 17.07.2015, 05:23:

  21. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (17.07.2015), Աթեիստ (17.07.2015), Ռուֆուս (17.07.2015), Վիշապ (17.07.2015)

  22. #45
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա էլ գիտեմ, բայց մեկ ա հետաքրքիր ա ... հաստատ ավելի հետաքրքիր ա, քան ԲՀԿ-ի հետ հեղափոխություն անելը:

    Ասենք դու դեմ ես, ի՞նչ ես առաջարկում: Էս անգամ ու՞մ ոտներն ընկնենք, որ մեր հետ համագործակցի, հետո ուղարկի գրողի ծոցը:

    Իսկ իմ հետաքրքրությունը կոնկրետ հիմքեր ունի: Օրինակ Հոդված 89/1 "Ազգային ժողովը կազմված է առնվազն 101 պատգամավորից" ... այսինքն տեսականորեն կարանք 200.000 պատգամավոր ունենանք: Կարաս թեկնածությունդ դնես, հաստատ կանցնես, քանի որ ՀԱԿ-ը իրա սաղ սաստավով կարա անցնի, ու մեկա էլի փոքրամասնություն կլինի:

    ԱԺ ընտրությունների կարգը, Հոդված 89/4-5, սպանիչ ա ..... Եթե առաջին փուլով մեծամասնություն չի ձևավոևվում, ընտրում ես երկու մեծերին երկրորդ փուլի համար, մնացած կուսակցություններին ասում ես, սիկտիր եղաք ստուց ... ջան, պաշտոնապես կունենանք ՀՀԿ-ԲՀԿ պառլամենտ, էն ինչին ընդդիմությունը ձգտում էր, բայց ցավալիորեն տապալվեց:

    Ինչ ասես արժի, Հոդված 73/1-ը: Գրողը շտապ հոգեբույժի կարիք ունի:

    Հոդված 110/3-ը, հաջորդ տարվա Պետական բյուջեն պետք ա ընդունվի ամենա ուշը դեկտեմբերի 1-ին, եթե չի ընդիվում մինչև էտ, հաջորդ տարվա բյուջեն կատարվում ա նախորդ տարվա համամասնություններով: Իսկ եթե ասենք դեկտեմբերի 14-ին ընդունվի հաջորդ տարվա բյուջեն, ի՞նչ ա, մեկա հունվարի 1-ից նախորդ տաևվա համամասնություններո՞վ են էլի կատարելու բյուջեն: Տավարներ ....

    Կարճ ասած, ես կողմ եմ քվերակելու: Մեկա մեր բառդակի հետ ինչ էլ անես, ավելի բառդակ չես կարա սարքես: Փոխարենը ահագին զվարճանալու առիթներ կունենանք՝ տարատեսակ կանֆուզների տեսքով: Հաստատ ավելի ուրախ կլինի, քան դոդի ընդդիմություն լինելն ու աղբամանները մետրով առաջ տանել, խոսքի ...

    Կեցցե՛ պառլամենտարիզմը, տղեքը լավ գործ են արել: Նենց հպանցիկ նայելով, ամեն երկրորդ էջի վրա գոնե մի էշություն կա: Մեզ շատ սազական սահմանադրություն ա:
    Էխ, Տրիբուն ձյա, ինչքան ուզում ա սարազմով ու զվարճանալով նայես, իմ համար շատ տխուր ա, որ ընդդիմությունից հիասթափության պատճառով պետք ա կողմ քվեարկես ԲՏ-ների ուզածին: Իհարկե, քո ընտրությունն ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մուշու (17.07.2015)

Էջ 3 67-ից ԱռաջինԱռաջին 12345671353 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •