User Tag List

Նայել հարցման արդյունքները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին նշանակված նոր Սահմանադրության հանրաքվեին

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ԱՅՈ»

    3 9.09%
  • Մասնակցելու եմ ու քվեարկեմ «ՈՉ»

    24 72.73%
  • Չեմ մասնակցելու

    3 9.09%
  • Իրավունք չունեմ մասնակցել

    3 9.09%
Էջ 31 67-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233343541 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 999 հատից

Թեմա: Սահմանադրության փոփոխության հանրաքվե - 2015

  1. #451
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն եմ, քանի որ քեզ թվում ա, թե դու հարցը գաղափարական կամ իրավագիտական տեսանկյունից ես դիտարկում (քանի որ շատ խելոք ես), դե իսկ մենք՝ ապուշներս, մենակ անձնավորված ենք նայում խնդրին։ Չգիտեմ, թե քեզ Կանադայում տաս կամ քսան տարվա ընթացքում ինչ են սովորացրել, բայց աչքիս կրթությունդ պիտի կրկնես։ Մենակ արտահայտածդ էն միտքը, որ ՀՀ-ում ամեն ինչ օրենքի տառով ա արվում, հերիք ա, որ հասկանալի լինի դեմագոգիայիդ մակարդակը։ Փորձ ես անում մեզ ներքաշել մի քննարկման մեջ, որն ի սկզբանե անիմաստ ա։
    մենակ մի հարց բացատրի ու վսյո: ինչն՞ ա խանգարում, որ իշխանությունները, որոնք քո ասելով բռնազավթել են ամեն ինչ, իրանց անօրինական քայլերը դարձնեն օրինական:
    Օրինակ- օրենք հանեն, որ ինչ որ կա Հայստանում, պատկանում ա Սաշիկին:
    Ով՞ կամ Ի՞չն ա իրանց խանգարում դա անել, ու դրանով դառնան Օրինական:
    Նախապես շնորհակալություն առանց ջղայնանալու պատասխանելու համար

  2. #452
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Այ Չուկչա, ի՞նչ բանավեճ։ Դու մտածի էն մասին, որ ինչպես միշտ ընդդիմությունից տակի մնացածները սկսել են մանրից վաճառքի հանել մարմնավաճառի իրանց բոլոր ունակությունները։ Յանի մի հատ ոչ-ի ճակատ են ստեղծում, էն էլ մեկը ոչ ա ասում, բայց ճակատին ա դեմ, մյուսը ճակատին կողմ ա, բայց ոչ-ը չի ուզում, մյուսը արդեն սաղ պարերն ու նախաձեռնությունները պարել էր, անցել ա հայոց փրկության նախաձառենությանը։ Ինչքան պիտի անողնաշար ու էշ լինեն դրանք արա։ Բառիս բուն իմաստով չորս ու կես հոգի են սաղ ընդդիմությունով, ՀԱԿ, ՀԺԿ, Ժառանգություն, Նիկոլ, Ժիրո ․․․ ու յոթ երգ են էլի երգում։ Հիմա ոնց չասես, որ Սաշիկն ինչ էլ անի, հալալ ա։
    Տրիբուն ձյա, որոշել էի էս թեմայում քեզ էլ չարձագանքեմ, որ հետդ անիմաստ վեճերի մեջ չմտնեմ: Բայց ախր քեզ շատ եմ սիրում

    Հա, ի՞նչ էի ասում: Ապեր: Ես գիտեմ իմ մոտեցումները, որոնք դու էլ գիտես: Կա ուժ, որը էդ մոտեցումներին համապատասխան գործում ա՝ էդ ՀԱԿ-ն ա: Ինքը ոնց վաղուց հայտարարել ա, որ նոր սահմանադրության դեմ պայքար ա մղելու, տենց էլ շարունակում ա, ու ես շարունակում եմ իրան մաս կազմել:

    Կա «Չեք անցկացնի» նախաձեռնություն: Սրա կազմակերպիչները ջահել դեմք տղերք են: Իրանք փորձում են համակարգել նոր սահմանադրության դեմ պայքարը ու ես իրանց ինչով կարամ, կաջակցեմ: ՀԱԿ-ի իրանց կողքին ա: ՀԺԿ-ն էլ: Ժառանգությունն ասում ա ամեն ինչով կաջակցեմ: Հիմնադիր խորհրդարանն էլ ա կողմ:

    Սրանից բացի Րաֆֆին ու Ժիրոն ինչեր են դուրս տալիս, էս պահին ինձ չի հետաքրքրում: Եթե իսկապես կդավաճանեն ՈՉ-ի շարժմանը, իմ քֆուրների շտեմարանը դեռ լիքն ա, իրանց էլ կհասնի: Բայց առանց իրանց էլ ես անելիք ունեմ: Ու կարծում եմ, որ ամեն մեկը պիտի միանա ՈՉ-ին:



    հ.գ. Նիկոլի մասին ասելիք չունեմ, ապեր, թող ինքն իրա համար ինստիտուցիոնալ ընդդիմություն սարքի: Եթե չհաջողվի, թող ասենք տառերով տեքստ սարքի: ՋՀանդամ թե, որ տեքստն արդեն ենթադրում ա տառերի գոյությունը: Թող ինքը մեկ ա շեշտի, որ տառերով ա տեքստը սարքելու:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 21.10.2015, 03:01:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (21.10.2015)

  4. #453
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    մի ջղայնացրա ․․․

    Նենց, ի միջի այլոց, լավ անցուդարձից տեղյակ ես Ակումբի, գիտես ով ով ա, նախադասություններդ սկսում ես փոքրատառով, դեմագոգում ես մի այլ կարգի, ու սենց մի ղուրուշ բաներ․․․ կոպիտ ասած, ջանդ ցեխին սովոր ա։ Ի՞նչ կարիք կա քառասուն անգամ անուն փոխել ու նորից գրանցվել Ակումբում։ Յանի ի՞նչ կայֆ եք ստանում դրանից։
    ինչի ՞ մասին ես խոսում, անհասկանալի ա: եթե գտնում եք որ ստեղ ավելորդ եմ, խնդիր չկա...
    իսկ դու էլ երևում ա որ սովոր ես մարդկանց անպատիճ անպատվելու:

  5. #454
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ դու էլ երևում ա որ սովոր ես մարդկանց անպատիճ անպատվելու:
    Չէ, սովոր չեմ։ Էս մի ժամ ա պատժվում էի, դրա համար էլ ուշ եմ պատասխանում։

    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակ մի հարց բացատրի ու վսյո: ինչն՞ ա խանգարում, որ իշխանությունները, որոնք քո ասելով բռնազավթել են ամեն ինչ, իրանց անօրինական քայլերը դարձնեն օրինական:
    Օրինակ- օրենք հանեն, որ ինչ որ կա Հայստանում, պատկանում ա Սաշիկին:
    Ով՞ կամ Ի՞չն ա իրանց խանգարում դա անել, ու դրանով դառնան Օրինական:
    Նախապես շնորհակալություն առանց ջղայնանալու պատասխանելու համար
    Ընգեր, հարցդ անիմաստ ա, հետևապես ոչ մի բացատրություն չեմ կարա տամ։ Համոզված եմ, որ լուրջ չես տալիս էս հարցը, այսինքն սոփեստությամբ ես զբաղված։ Իսկ եթե լուրջ ես տալիս, էտ շատ վատ ա։ Էտ նշանակում ա, որ դու կոգնիտիվ խնդիրներ ունես:

    Զգացի՞ր, որ հեչ ջղայնացած չեմ։

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.10.2015), Բիձա (28.12.2015)

  7. #455
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչի ՞ մասին ես խոսում, անհասկանալի ա: եթե գտնում եք որ ստեղ ավելորդ եմ, խնդիր չկա...
    Անհուշ ջան, էկել ես սատանի մայլեն քյանդրբազություն ես անում։ Քո նմաններին ես իրիկունը ընթրում եմ, մինչև քնելս մարսած եմ լինում։

    P.S. Ակումբի ոչ մի գրանցված անդամ ավելորդ չի։ Գոնե ես տենց գիտեմ։ Բոլորի, ու հատկապես հատուկ ուշադրության ու խնամքի կարիք ունեցողների նկատմամբ, բարյացկամ վերաբերմունք ա։

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (21.10.2015), Բիձա (28.12.2015)

  9. #456
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    ....ինստիտուցիոնալ ընդդիմություն սարքի ...
    Էս ախիենեան որ լսում եմ, մազերս բիզ-բիզ ա կանգնում։ Ինչ-որ մեկը հասկացե՞լ ա, թե ինչ ա էս ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Սաղ պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը։

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Բիձա (28.12.2015)

  11. #457
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, սովոր չեմ։ Էս մի ժամ ա պատժվում էի, դրա համար էլ ուշ եմ պատասխանում։



    Ընգեր, հարցդ անիմաստ ա, հետևապես ոչ մի բացատրություն չեմ կարա տամ։ Համոզված եմ, որ լուրջ չես տալիս էս հարցը, այսինքն սոփեստությամբ ես զբաղված։ Իսկ եթե լուրջ ես տալիս, էտ շատ վատ ա։ Էտ նշանակում ա, որ դու կոգնիտիվ խնդիրներ ունես:

    Զգացի՞ր, որ հեչ ջղայնացած չեմ։
    լավ էլ ջղայնացած ես: լուրջ /ֆորումային/ հոգեբանական խնդիրներ են նստած քո մեջ:
    մանյա վելիչիայի գումարած շուստրյակ, ով "ջնջխում" ա բոլորին :

  12. #458
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Անհուշ ջան, էկել ես սատանի մայլեն քյանդրբազություն ես անում։ Քո նմաններին ես իրիկունը ընթրում եմ, մինչև քնելս մարսած եմ լինում։

    P.S. Ակումբի ոչ մի գրանցված անդամ ավելորդ չի։ Գոնե ես տենց գիտեմ։ Բոլորի, ու հատկապես հատուկ ուշադրության ու խնամքի կարիք ունեցողների նկատմամբ, բարյացկամ վերաբերմունք ա։
    որ ասում եմ ՞... լուրջ հոգեբանական խնդիրներ են... ամեն երկրորդ պոստտ սա է պարունակում

  13. #459
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս ախիենեան որ լսում եմ, մազերս բիզ-բիզ ա կանգնում։ Ինչ-որ մեկը հասկացե՞լ ա, թե ինչ ա էս ինստիտուցիոնալ ընդդիմությունը։ Սաղ պարերը պարել էինք, մնացել էր սարի սմբուլը։
    Մի անգամ, ոչ շատ հեռավոր անցյալում, երբ ինքը դեռ ՀԱԿ-ի մեջ էր (ՀԱԿ-ը դեռ կուսակցություն չէր), նիստերից մեկի ժամանակ պապին ասել էր, որ ՀԱԿ-ը պետք ա էդպիսի կուսակցություն դառնա: Ընդամենը մի անգամ, ու իր խոսքի կարևոր շեշտադրումը դա չէր, որտև իրականում կուսակցությունը ինքն իրենով արդեն ենթադրում է էդ «ինստիտուցիոնալիզմը», այսինքն հստակ տարածքային կառույցների, կառուցվածքների գոյությունը: Բայց էդ տերմինը խորը հետք էր թողել Նիկոլի մտքում, դրա համար դրել ու էդ բառով մեզ բռնաբարում են:

    Բայց ավելի լավ ա էդ «ինստիտուցիոնալ ընդդիմություն» տերմինը, քան իրանց կուսակցության մամլո պատասխանատուի նոր հայտնագործությունը՝ «լեգիտիմ ընդդիմությունը»

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (21.10.2015)

  15. #460
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    որ ասում եմ ՞... լուրջ հոգեբանական խնդիրներ են... ամեն երկրորդ պոստտ սա է պարունակում
    Տեսնես ո՞վ ես դու

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  16. #461
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ո՞վ ես դու
    Ակումբում մենակ մի հոգի ա եղել էս վերջին հինգ տարում որ «գրառմանը» «պոստ» ա ասել

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (21.10.2015)

  18. #462
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    13.10.2015
    Գրառումներ
    270
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Ակումբում մենակ մի հոգի ա եղել էս վերջին հինգ տարում որ «գրառմանը» «պոստ» ա ասել
    էս ինչ մանրամասնե՜՜՜ր... քննչականի աշխատողի հիշողությունը անգամ ավելի կարճ է: սա հատուկ ծառայություններ է...

  19. #463
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում anhush-ի խոսքերից Նայել գրառումը
    էս ինչ մանրամասնե՜՜՜ր... քննչականի աշխատողի հիշողությունը անգամ ավելի կարճ է: սա հատուկ ծառայություններ է...
    Ապեր, տեսնում ես, եղածը մի բան չի, արդեն անձեր ա քննարկվում: Իսկ դու ուզում ես, որ սերժիկի հանձնարարությամբ՝ իր իշխանությունը երկարաձգելու համար գրված նախագիծը բովանդակային քննարկվի, ոչ թե անձերի մակարդակով

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  20. #464
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մայր բուհի ռեկտոր Արամ Սիմոնյանը պնդում է, որ օրերս կազմակերպված միջոցառումը շարունակություն է ունենալու, և վստահություն է հայտնում, որ իրավագիտություն ուսումնասիրող ուսանողները պետք է հստակ իմանան, թե որոնք են առաջարկվող փոփոխությունների դրական ու բացասական կողմերը․ - «Եթե կա «ոչ»-ի քարոզ, բնականաբար, պիտի երևի լինի «այո»-ի քարոզ: Համալսարանի մասնագետների պարտքն է՝ իրազեկել կոլեկտիվի անդամներին և ուսանողությանը, թե խոսքը ինչի մասին է, ինչու են ասում «ոչ» կամ ինչու են ասում «այո»: Բա ո՞ւր մնաց բազմակարծությունը, բա ո՞ւր մնաց առանց ճնշում գործադրելու մարդկանց կարծիք հարցնելը»: Հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

    «Այո»-ի կողմնակից Արամ Սիմոնյանը կարծում է, որ սահմանադրական բարեփոխումների թեման պետք չէ քաղաքականացնել: Իսկ «Չե՛ք անցկացնի» նախաձեռնության անդամ Հրայր Մանուկյանը, հակադարձելով ռեկտորին, պնդում է՝ սա հենց քաղաքական նախագիծ է, որի նպատակը գործող իշխանության վերարտադրությունն է, և ուսանողների հետ կազմակերպվող միջոցառումների նպատակը նրանց նույնպես «այո»-ի կողմնակից դարձնելն է․ - «Այդ միջոցառումը, որ կազմակերպվել էր ԵՊՀ-ում, ակնհայտորեն «այո» քարոզելու նպատակ էր հետապնդում, որովհետև հրավիրված կողմը Գևորգ Դանիելյանն էր, որը Սահմանադրության տեքստի հեղինակներից մեկն է: Հավասար ժամանակաչափով և հավասար հարթության վրա չի եղել «ոչ»-ը ներկայացնող տեսակետ ԵՊՀ-ում»:

    «Չե՛ք անցկացնի» նախաձեռնությունը պատրաստվում է դիմել ռեկտորներին, որպեսզի իրենց տրվի բուհերում «ոչ»-ի հիմնավորումները ներկայացնելու հնարավորություն:

    Նաև ԵՊՀ-ում են ցանկանում կազմակերպել այդօրինակ քննարկում, սակայն Արամ Սիմոնյանը կտրուկ պատասխան տվեց՝ չի թողնելու, որպեսզի դրսից որևէ մեկը գա ու ԵՊՀ-ի ուսանողների շրջանում «ոչ» քարոզի․ - «Դրսից որևէ մի քարոզիչ չի մտնելու համալսարան, մենք դեմ ենք դրան: Մենք ինքներս մեր ուժերով․․․ կա՞ն մեզ մոտ «ոչ» ասողներ՝ խնդրեմ, նրանց ձայնը լսելի կլինի, կա՞ն «այո» ասողներ՝ նրանց ձայնը»:

    Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող շարժումը, սակայն, մտավախություն ունի, որ սահմանադրական փոփոխություններին ընդդիմացողները կզրկվեն իրենց դիրքորոշումը ներկայացնելու հնարավորությունից ԵՊՀ-ում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը սահմանադրական բարեփոխումները նախաձեռնած Սերժ Սարգսյանն է:
    Աղբյուր՝ http://www.ilur.am/news/view/49854.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #465
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղաքական խորհրդի անդամները այսօր ներկայացնում են իրենց ծրագիրը:

    Նախաձեռնության շտաբի ղեկավար Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել դեկտեմբերի 1-ին: Նա չմանրամասնեց, թե ինչ միջոցներով են հասնելու իշխանափոխության, սակայն իշխանություններին երկու ճանապարհ հուշեց՝ հեռանալ խաղաղ ճանապարհով, կամ՝ ժողովրդի կողմից բռնությամբ:

    «Այս անգամ մենք սովորականի նման չենք գնալու Ազատության հրապարակ ու գնանք տուն: Այդ օրն իշխանափոխություն ենք անելու»,- ասաց Ժ. Սէֆիլյանը:

    Գարեգին Չուգասզյանը պարզաբանեց, թե ինչո՞ւ է պետք պայքարել սահմանադրական փոփոխությունների դեմ՝ նշելով.

    «Ի տարբերություն վերջին մի քանի նախագահական ընտրությունների՝ այժմ հնարավորություն է ընձեռվել մասնատված ընդդիմադիր դաշտի համախմբման համար: Ընդդիմադիր ուժերը, մոռանալով երկպառակությունները, միավորվելու են կարևոր խնդրի շուրջ, այն է՝ երկրում սահմանադրականության հաստատման խնդիրը և իշխանությունը զավթած հանցավոր բանդայի քրեական կառավարումից ազատվելու խնդիրը: Հայտնի է, որ բռնակալական վարչախմբի հակասահմանադրական պայմաններում անգամ լավագույն Սահմանադրությունը ընդամենը թղթի կտորի արժեք ունի: Մեր երկրի հակասահմանադրական վիճակի յուրահատկությունն արտահայտվում է կիսագրագետ և ապիկար ավազակներից բաղկացած Հանրապետական կուսակցության հաստատած մենատիրությամբ»,- ասաց Գ. Չուգասզյանը

    «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագիրը ներկայացնելիս «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչպե՞ս պետք է կառավարել երկիրը մինչև արտահերթ ընտրությունները:

    «Մինչև արտահերթ ընտրությունները ձևավորվելու է անցումային կառավարություն՝ ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կարողանա երկիրը պահել կայուն վիճակում. այստեղ առաջնահերթ է ուժային կառույցների և հատկապես պաշտպանության ոլորտի կայունությունը: Կայունության ընթացքը ենթադրում է, որ որևէ օրենսդրական փոփոխություն չի լինելու», ասաց Արմեն Մարտիրոսյանը:

    Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ ժողովրդի վստահության կառավարության երկրորդ հիմնական գործառույթը լինելու է արտահերթ ընտրությունների նախապատրաստումը:

    ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը իրատեսական է համարում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ծրագիրը. «Եթե կարողացանք դիմակայել արտաքին թշնամուն, ապա ներքին թշնամուն դիմակայելը և հաղթանակ տոնելը մեզ համար հասանելի է, ուղղակի մեզ մնում է միայն կազմակերպված հանդես գալ: Մենք կարող ենք մեր նպատակին հասնել միայն անհնազանդությամբ և ընդվզումով: Սերժ Սարգսյանն ո՞վ է. նա մի մարդ է՝ իր վախերով, իր թուլություններով, նաև իր փոքրությամբ: Մենք միայն մի խնդիր ունենք, կազմակերպվելու և ցույց տալու, որ մենք այս փոքրիկ մարդկանցից չենք վախենում», ասաց Զարուհի Փոստանջյանը:

    Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը նշեց. «Եթե երկիրը հայտնվում է որբի կարգավիճակում, ապա ցանկացած քոչվոր կարող է հավակնել և գալ այդ որբի գլուխը խուզելու: Հենց այս վիճակից դուրս գալու համար էլ ստեղծվել է մեր ճակատը: Ճակատ, որը պետք է ապահովի Հայաստանի ինքնիշխանությունը»:

    Նոր Հայաստան» նախաձեռնության համաժողովին ներկա են ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և ՀԺԿ-ից Ստեփան Մինասյանը:

    ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում ասաց.

    «Ես այսօր ծրագրային ելույթ չեմ ունենալու: Մենք մեր ծրագիրը կհրապարակենք հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այստեղ ես եկել եմ մասնակցելու մեկ կարևոր նպատակով: Շատ է խոսվում մամուլում, և կարծես իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստական գլխավոր մեխը հենց դա է, որով նրանք փորձում են դեմն առնել իրենց հանցավոր ծրագրերի դեմ աճող դիմադրությանը, այն է՝ փորձում են ներկայացնել մեր ժողովրդին, որ իբր չկա որևէ միասնականություն մեր ընդդիմության մեջ, որ իբր ամեն քաղաքական ուժ կամ խմբավորում գնում է առանձին ծրագրերով, և քանի որ չկա այդ միասնությունը, ուրեմն ոչ մի բան ընդդիմությունը չի կարողանալու անել: Սա բացարձակ կեղծիք է: Իրականում այստեղ եկել եմ մեկ նպատակով՝ հայտարարելու, ժողովրդին և հանրությանը տեղեկացնելու և իշխանություններին էլ նույն ուղերձն ուղարկելու, որ իրականում այն ճակատը, որ ձևավորվեց սեպտեմբերի 12-ին՝ միասնական ճակատ է և միասնականորեն իրագործելու է այս ռեժիմի տապալման գործը...», ասաց Զուրաբյանը:

    Լևոն Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։
    Աղբյուր՝ http://www.news-line.am/am/news/view/17223.html


    Նաև ներկայացնեմ, Զուրաբյանի ելույթն ամբողջությամբ.

    ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը «Նոր Հայաստանի» համաժողովի ընթացքում.

    «Ես այսօր ծրագրային ելույթ չեմ ունենալու: Մենք մեր ծրագիրը կհրապարակենք հոկտեմբերի 30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ: Այստեղ ես եկել եմ մասնակցելու մեկ կարևոր նպատակով: Շատ է խոսվում մամուլում, և կարծես իշխանական քարոզչամեքենայի պրոպագանդիստական գլխավոր մեխը հենց դա է, որով նրանք փորձում են դեմն առնել իրենց հանցավոր ծրագրերի դեմ աճող դիմադրությանը, այն է՝ փորձում են ներկայացնել մեր ժողովրդին, որ իբր չկա որևէ միասնականություն մեր ընդդիմության մեջ, որ իբր ամեն քաղաքական ուժ կամ խմբավորում գնում է առանձին ծրագրերով, և քանի որ չկա այդ միասնությունը, ուրեմն ոչ մի բան ընդդիմությունը չի կարողանալու անել: Սա բացարձակ կեղծիք է: Իրականում այստեղ եկել եմ մեկ նպատակով՝ հայտարարելու, ժողովրդին և հանրությանը տեղեկացնելու և իշխանություններին էլ նույն ուղերձն ուղարկելու, որ իրականում այն ճակատը, որ ձևավորվեց սեպտեմբերի 12-ին՝ միասնական ճակատ է և միասնականորեն իրագործելու է այս ռեժիմի տապալման գործը:

    Մենք ամենակարևոր երկու հարցում միասնական ենք: Առաջին՝ մենք մերժում ենք այս ռեժիմը և ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանից այս ռեժիմը հեռանա, և բացվի ժողովրդավարության դուռը, Հայաստանի զարգացման հեռանկարը, և երկրորդ՝ մենք միասնական ենք սահմանադրական փոփոխությունների մերժման խնդրում: Մենք չենք ընդունում այս սահմանադրական փոփոխությունները մի շարք պատճառներով, բայց ամենակարևոր պատճառն այն է, որ բոլորս էլ հասկանում ենք, թե ինչու համար են արվում այս սահմանադրական փոփոխությունները:
    Դրանց միակ նպատակը նույն այդ Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգումն է, հավերժացումը: Հավերժացում բառն, իհարկե, մի քիչ ավելորդ էր: Այս երկու կարևոր նպատակների շուրջ մենք միասնական ենք, և այստեղ բոլորս հաստատում ենք այդ միասնականությունը:

    Բայց մենք պետք է նաև ազնիվ լինենք մեր հանրության առջև և ասենք, որ այո՛, կա մի հարց, որում դեռ կա անհամաձայնություն, բայց այն շատ փոքր է՝ այն հարցերի համեմատությամբ, որոնց շուրջ մենք ձեռք ենք բերել համաձայնություն: Դա ընդամենը անհամաձայնություն է քաղաքացիական անհնազանդության կազմակերպման տեխնոլոգիայի շուրջ: Ընդամենը այսքանը: Եվ թող որևէ մեկն ավելի մեծ հակասություններ մեր մեջ չփնտրի:
    «Նոր Հայաստանը» ասում է, որ, մեծ հաշվով, այս հանրաքվեն մեծ նշանակություն չունի, և իշխանափոխության հարցը պետք է լուծել անկախ հանրաքվեի գործընթացից: Իշխանափոխության խնդիրը դրվում է հանրաքվեից անկախ:

    Այս առումով ես ցանկանում եմ մի բան ասել: Իհարկե, քաղաքացիական անհնազանդություն պետք է կազմակերպել այս ռեժիմի հեռացման նպատակով:

    ՀԱԿ-ը՝ որպես հավաքական, ես նկատի ունեմ նաև ՀԺԿ-ին, որովհետև 2008 թվականին միասին ենք հիմնադրել «Հայ ազգային կոնգրես» դաշինքը, եթե ուզում եք՝ միակ քաղաքական ուժն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ, որը երկու անգամ ձեռնարկել է զանգվածային քաղաքացիական անհնազանդություն, մի անգամ 2008 թվականի փետրվարի 19-ի ընտրությունների կեղծումից հետո, ինչը ավարտվեց մեծ ողբերգությամբ՝ Մարտի մեկով, բայց ինչ-որ առումով ցույց տվեց այդ քաղաքականության արդյունավետությունը: Իշխանությունը հասկացավ, որ քաղաքական մեթոդներով պարտվում է, դրա համար մարտի 1-ին անցան բռնությունների, կրակոցների, ուժային կառույցների և բանակի կիրառմանը: Սա ցույց տվեց, որ դա աշխատող քաղաքական տեխնոլոգիա էր, որը հասավ իր նպատակին՝ բերեց իշխանությանը հասցրեց մի անկյուն, երբ նա հասկացավ, որ քաղաքական առումով նա պարտված է, մնում է միայն ուժային տարբերակը:

    Մյուսը՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ին սկսեցինք շուրջօրյա հանրահավաքների մի ամբողջ գործընթաց: Ցավոք սրտի, այդ գործընթացն ավարտվեց նրանով, որ իշխանությունը բլոկադա մտցրեց, Երևանը բլոկադայի մեջ մտցրեց մարզերից: Առաջին անգամ էինք նման բան տեսնում, որ իշխանությունը սեփական ժողովրդի դեմ կիրառի բլոկադա: Ոստիկանական և տարբեր բռնաճնշումների միջոցով կարողացավ այնպես անել, որ մարզերի ժողովուրդը չկարողանա հասնել Երևան, և այն նպատակները, որ մենք դրել էինք մեր առջև, այսինքն՝ արտահերթ ընտրությունների նպատակը, մենք չկարողացանք իրականացնել: Սակայն այդ ժամանակ նաև դեր խաղաց այն հանգամանքը, որ իշխանափոխության գործընթացը, որ մենք նախաձեռնել էինք 2011 թվականին, չկապվեց որևէ այլ մոբիլիզացիոն գործընթացի հետ: Եվ այս առումով մենք շատ կարևորում ենք հանրաքվեի անցկացումը: Հանրաքվեն իրականում շատ լավ մոբիլիզացիոն գործիք է: Եթե մենք ուզում ենք ժողովրդին ոտքի հանել, ուրեմն հանրաքվեն իշխանությունների կողմից մեզ նվիրված լավագույն գործիքն է, որովհետև դրանով, ըստ էության, իշխանությունը մեկ հարց է դնում՝ Սերժ Սարգսյանը մնալու է, թե չէ: Եթե մենք ժողովրդին կարողանանք հասկացնել, որ այդ հանրաքվեի տապալումը նշանակում է այս իշխանության տապալում, ուրեմն մենք ժողովրդին ոտքի կհանենք:

    Ես ուզում եմ ասել, որ հոկտեմբերի 30-ին կհրապարակենք մեր ծրագիրը և տեր կկանգնենք «ոչ»-ի քարոզարշավին: Մեր բանակցությունների ընթացքում մենք հստակ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ որտեղ գալիս ենք միասնության և համաձայնվում ենք իրար հետ, մենք դա միասնաբար անում ենք, իսկ որտեղ կա հակասություն, առանց իրար քննադատելու, կշտամբելու, առանց իրար խանգարելու, ամեն քաղաքական ուժը անում է այն, ինչը ճիշտ է համարում, որովհետև, վերջին հաշվով, մենք մեր գործողություններով, անգամ եթե դրանք ինքնուրույն գործողություններ են, իրար օգնում ենք:

    Այո՛, մենք միասնական ենք ռեժիմի հեռացման և այս սահմանադրական փոփոխությունների մերժման գործում, և հաջողություն եմ մաղթում ոչ թե ձեզ, մեզ կամ էլ «Ոչ»-ի ճակատին, այլ մեր ժողովրդին»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
    Աղբյուր՝ http://www.news-line.am/am/news/view/17226.html

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 31 67-ից ԱռաջինԱռաջին ... 2127282930313233343541 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մարդու էության փոփոխություններն ու փոփոխության հանգամանքները
    Հեղինակ՝ enna, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 9
    Վերջինը: 10.09.2014, 21:53
  2. Սահմանադրության օր
    Հեղինակ՝ Ambrosine, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 05.07.2011, 15:11
  3. Monk-ը կրոն բաժնի մոդերատոր. վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.10.2008, 19:50
  4. Artego-ն ադմինիստրատոր. Վստահության հանրաքվե
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 07.08.2008, 22:20
  5. ՀԱՆՐԱՔՎԵ: Շուշին համայն հայության մշակութային մայրաքաղաք
    Հեղինակ՝ Մելիք, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 02.02.2007, 16:04

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •