Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
չենք ասում կուտ ա էմոցիոնալ կապը… բայց միակը չի… ավելի կարևոր ֆակտորներ էլ կան
Ամենակարևորն ա: Բայց ուրիշ ֆակտորներ էլ կան, համաձայն եմ:

Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
չէ դու տենց բան չես ասել, դու ուղղակի հիմնվել ես էդ հետազոտության վրա, էս թենան քննարկելու հարցում: դու ասում ես որ աղջիկները դա չեն անում, որովհետև էմոցիոնալ կապ ա պետք, սա նորմ ա, տղաներն անում են որովհետև իրանք դյուրագրգիռ են, ու սա էլ ա նորմ, սրանցից ստանդարտ շեղումներ կան, հետո էլ կանկրետնի շեղումներ ես նշում, որ թեմայի հետ կապ չունի, էս տեսակ շեղումները դուրս ա մնում առաջին հանդիպման ժամանակ սեքս անելու կատեգորիայից: Ասածս դա ա:
Լավ էլի, էս ինչեր ես ասում: Լիզ, ես սենց բան չեմ ասել, սաղ խառնում ես իրար: Մեֆ, մի հատ ասա էլի, դու էլ ես սաղ հետևում, ես սենց բաներ ասե՞լ եմ:
Նախ, ես մի հետազոտության վրա չեմ հիմնվել (եթե մեկը լիներ, հղում էլ կդնեի):
Ես ասել եմ, որ սեքսն առաջին հանդիպման ժամանակ բացառիկ երևույթ ա, որովհետև սովորաբար աղջիկներին էմոցիոնալ կապ ա պետք սեքս անելու համար, ինչը միշտ չի, որ առաջին հանդիպման ժամանակ լինում ա, չնայած որ տղամարդկանց ուշքն ու միտքը սովորաբար հենց սեքսն էլ լինում ա: Անխելք տղամարդիկ կարան սեքսի դեռևս ոչ պատրաստ աղջկան փորձեն մղել սեքսի կամ անգամ բռնաբարել, իսկ մերժում ստանալիս կարան պնդեն, որ աղջիկը ուզում էր, բայց չտվեց, բայց ավելի խելացի տղամարդիկ, որոնք կանանց սեռականությունից մի քիչ հասկանում են, առաջին հանդիպման ժամանակ դժվար գնան սեքսի: Ու նաև էստեղ ալկոհոլի քանակն էլ կապ ունի:
Տղաներին ընդհանրապես դյուրագրգիռ որևէ գրառման մեջ չեմ անվանել: Թե անվանել եմ, գտի, աչքս կոխի: Ասել եմ, որ իրենց համար սեքսն առաջնային ա, ու սովորաբար կապ չունի, թե ում հետ են անում (այստեղից էլ հիմնավորում, թե ինչու են մարմնավաճառների մոտ գնում տղամարդիկ, ոչ թե կանայք):
Ասեցի նաև, որ էս բոլորը միջին վիճակագրականին ա վերաբերում, բայց դա խիստ հարաբերական ա ու բավական մեծ են նորմայի տատանումները: Դեռ սեռականության աստիճաններն էլ օրինակ բերեցի, որ օրինակ հիպոսեքսուալ տղամարդը, չնայած ինքը լրիվ նորմայի սահմաններում ա, բայց կարող ա առաջին հանդիպման ժամանակ հեչ էլ սեքս չուզենա:

Իսկ շեղումների օրինակներ բերեցի, որպեսզի պարզաբանեմ, թե որն ա սեռական շեղումը, որովհետև դու մինչև էդ պնդում էիր, թե ես շեղում համարում եմ առաջին հանդիպման ժամանակ սեքս անող կանանց: Հա, շեղումներն էս թեմայի հետ կապ չունեն, բայց դրանք են շեղումների օրինակներ, ոչ թե էն, ինչ փորձում ես վերագրել ասածներիս: