Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
այսինքն ամեն դեպքում միջին վիճակագրականի մեջ չտեղավորվելը շեղում ա, որը կարա և նորմա համարվի: Ես էս մոտոցմանը չեմ կարա համկրեմ, ինչքան էլ ուզում ա աչքս կոխեն ապացույցները: Մենք ինքներս էլ կարանք մեր փոքրիկ դիտարկումները անենք, մեզ շրջապատող մարդկանց ուսումնասիրենք, ու ամենքի մեջ մի տարբերություն տենանք, տենանք թե ոնց ա փոխվում մարդու պահվածքը արտաքին գործոններից, ու դա բնավ շեղում չհամարենք: Սենց ավելի հետաքրքիր ա քան հարցման ու "լաբորատոր" պայմաններում արված հետազոտությունների արդյունքներին կուրորեն վստահելն ու հետևելը, առավել ևս դրանք որպես հիմք ընդունելը:
չէ, Լիզ, ստանդարտ շեղումը վիճակագրական տերմին ա, ոչ թե բուն շեղում քո իմացածով սովորաբար նորմա համարվում ա միջինը ու պլյուս-մինուս երկու ստանդարտ շեղումը, էդ թվերը բարդ մաթեմատիկական հաշվարկների արդյունք են, չենք խորանում:

իսկ էդ հետազոտությունները մենակ լաբերում չի, որ կատարվում են (լաբերում ասենք ուղեղ նկարել, ակտիվություն գրանցել-բան), հազար ու մի մեթոդ կա: կան կլինիկական մեթոդներ (օրինակ՝ գրանցել սեքսոլոգին դիմած կանանց ու տղամարդկանց գանգատները), կան հարցաթերթիկներով մեթոդներ: Տեսանք նաև բավական պրիմիտիվ հետազոտության օրինակ, որ Պիրիտն էր տեղադրել. պրմիտիվ մի հարց, որը լիքը բան ա ասում կնոջ ու տղամարդու սեռականության մասին:

Իհարկե, կուրորեն պետք չի հավատալ: Բայց սենց կուրորեն չէ ասելն էլ ա էլի սխալ: Էդ սաղ հետազոտությունները խիստ քննադատողներ կան: Մեկն էլ ես եմ, որ կարդալուց հազար ու մի հարց եմ տալիս, կեղտ ման գալիս: Բայց ասենք դնել, սենց օդի մեջ մի վայրկյանում գիտությունը զրոյացնելը, կարծում եմ, սխալ ա: