Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
Բյուր բայց ինչի՞ ա տղամարդու համար դա վայրկենական պահանջ, կեսաբանական տեսանկյունից իրա նպատակն էլ սերունդ տալն ա, օրգազմն էլ պաբոչնի ա, պրոցեսը հաճելի սարքելու համար: Բայց եթե ասենք գիտակցությունը խառնվում ա ու իրանք չեն ուզում սերունդ տան, այլ նպատակը հաճույքն ա դառնում, ստեղ էլ իրադրությունը հավասարվում ա, որովհետև երկուսն էլ իրարից նույն բանն են ուզում: իմ համար էդ քո նշած տարբերությունը մի տեսակ շաղված ա, հստակ չի:
Լիզ, նայենք բնությանը: Բնության մեջ որձերը հիմնականում դեր չեն ունենում նոր սերնդի խնամքի հարցում: Իրանք իրանց գործն անում, գնում են, իրանց վայրկենական հաճույքը ստանում, գնում են: Կենսաբանական տեղանկյունից որձի դերն իրա սպերման աջ ու ձախ շաղ տալն ա (էստեղից վայրկենական հաճույքը), էգի դերը՝ էդ սերնդին նաև խնամելը ու հնարավորինս լավ սերունդ տալը, դրա համար էգը «լավ ա մտածում» արու ընտրելուց առաջ:
Մարդկության դեպքում ուրիշ ա, որովհետև կա հասարակություն, կան սոցիալական նորմեր, լիքը ուրիշ պարամետրեր: Դրա համար բնության մեջ էս բոլոր սովորական, ընդունելի բնազդային երևույթները մարդկային հասարակության մեջ կա՛մ գրեթե չեն երևում, կա՛մ զսպվում են բանականության շնորհիվ: