User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 265 հատից

Թեմա: Սեքս՝ առաջին հանդիպման ժամանակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #28
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ հետաքրքիր թեմա է... ))

    Առաջին հանդիպման ժամանակ սեքսն այնքան նորմալ է, որքան ասենք, առաջին անգամ գինի կամ վիսկի խմելը: ) Հիմա ժողովուրդ են, իրար ուզում են, ի՞նչ կա էդտեղ... ) Հեչ էլ պարտադիր չէ, որ ինչ-որ գերբնական հոգեհուզական կապեր լինեն երկու սեռերի միջև, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա միմյանց հետ «քնել»: Չնայած, մյուս կողմից մեկանգամյա (նաև առաջին հանդիպման դեպքում) սեքսին նպաստող գործոններն էլ կարելի է համարել երկու սեռերի ներկայացուցիչների միջև առաջացող հոգեհուզական կապի դրսևորում: Ընդամենը կարող ենք համարել, որ այն իր կայունությամբ և ուժգնությամբ համեմատելի չէ փոխադարձ սիրո (հետևաբար նաև ուժգին կապվածության) պարագայում տեղի ունեցող սեռական հարաբերության հետ: Դրա համար էլ այս երկու դեպքում ունենում ենք տարբեր «սեքսեր»: Տարբեր, առաջին հերթին՝ ապրումներով:

    Նույն «լևի» գնալը առաջին անգամ սեքսով զբաղվել է: Իհարկե դա նորմալ երևույթ չէ՝ փող տալ դրա համար, բայց պետք է փաստենք, որ այն լիովին տեղավորվում է այս թեմայի շրջանակներում, քանի որ մարդիկ իրար չեն ճանաչում, բայց սեքս լինում է, որի ընթացքում, ի դեպ, այնպես չէ, որ իգական սեռի ներկայացուցիչը բացարձակ հաճույք չի ստանում (դա, բացի իրենից կախված է նաև արական սեռից. եթե դուր է գալիս, բնականաբար սեռական ցանկությունն ու հաճույքն անխուսափելի են):

    Իսկ ընդհանրապես (նորմալ դեպքերում), սեքսը երբեք էլ չի վնասում հարաբերությունների կայունացմանն ու առավել հաստատուն դառնալուն: Կարելի է ասել՝ այն նպաստում է երկու տարբեր անհատների միջև հարաբերությունների խորացմանն ու հստակեցմանը, եթե իհարկե նրանք նախքան այդ կամ հետագայում ցանկանում են շարունակել հարաբերությունները:

    ... մի բան էլ... առաջին անգամ տվյալ մարդու հետ սեքսի ժամանակ բացառված չէ վագինիզմը կոչվող երևույթը, որը երբեմն ի հայտ է գալիս իգական սեռի մոտ սեքսին նախորդող ժամանակահատվածում առաջացող էմոցիոնալ գերլարման արդյունքում... Դրա համար, եթե փոխադարձաբար որոշել եք (կամ զգում եք), որ առաջին իսկ հանդիպման ժամանակ սեքսվելու եք, ապա լավ կլինի՝ մի քիչ ռելաքսի ենթարկեք ձեր «գործընկերուհուն» (իհարկե իր համաձայնությամբ ու ցանկությամբ) թեկուզ քիչ քանակությամբ ալկոհոլի միջոցով: Թե չէ անկապ բան է ստացվում. երկուսով սեքսի հույսով առանձնանում եք, բայց արդյունքում անհնար է դառնում որևիցե հարաբերությունը: Սա ասում եմ, որովհետև պատահել է նման թարս ու «լոմկող» բան ինձ հետ մեկ անգամ մի տաս տարի առաջ: ))

    Ու երբեք էլ մարդկանց որակն ու բարոյականությունը պետք չէ գնահատել՝ հիմնվելով նրանց նեղ անձնական (ինտիմ) ցանկությունների, սեռական դրսևորումների և սպիտակեղենի մասին պատմությունների վրա, եթե իհարկե դա չի ոտնահարում այլոց իրավունքները: )
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.04.2014, 01:46:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (10.04.2014), E-la Via (10.04.2014), Freeman (10.04.2014), Աթեիստ (10.04.2014), Արևածագ (16.04.2014), Մինա (10.04.2014), Տրիբուն (21.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կգա ժամանակ, երբ…
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.11.2019, 00:13
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 11.03.2012, 20:44
  3. Համբույր առաջին ժամադրության ժամանակ...
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 77
    Վերջինը: 10.05.2008, 18:16
  4. ՍԵՔՍ
    Հեղինակ՝ Uxaki mard, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2008, 11:21
  5. Angelina. Հանդիպման գալուց առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 19.09.2007, 01:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •