User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 265 հատից

Թեմա: Սեքս՝ առաջին հանդիպման ժամանակ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է դեռ երկար ժամանակ է մարդկանց մեջ սեքսը մնալու, որպես մի յուրահատուկ ինչ որ բան, որի վրա տաբու է դրված։ Էդ տաբուն շատ խորը արմատներ ունի, սկսած կրոնական քարոզներով, որը մեղքի զգացողություն է առաջացնում մարդկանց մեջ, վերջացրած հասարակության կարծիքի կարևորությամբ։
    Այն հասարակություններում, որտեղ քարացած տաբու է դրված սեքսի նկատմամբ, էդ հասարակությունը տառապում է ներքին շատ բարձր ագրեսիվությամբ։
    Մինչև մարդկությունը խորքային չբացահայտի սեքսի իրական դերն ու նշանակությունը և դրա կապը մեր ֆիզոլոգիական ցանկությունների հետ, մարդկությունը դեռ երկար կմնա կրոնի ճիրաններում։
    Իսկ սեքսը, իրականում, դա էներգիաների ներդաշնակ միաձուլում է, որը իր կուլմինացիոն պահին դուրս է գալիս մարդկային 3D տարածաչափությունից և գտնվում է ավելի բարձր և ներդաշնակ տարածաչափությունում։
    Սա առայժմ մարդկությանը հասու՝ էներգիաների միաձուլման ամենակոշտ միջոցն է։
    Սեքսի մեջ, իրական սեր հասկացողությունը, միայն էներգետիկ զորակցումն է զուգընկերոջը, որը օգնում է հավասարակշռել և տրանսֆորմացնել կուտակված էներգիան։ Սա բնության սինֆոնիան է։
    Մնացած բոլոր առումներով, սեքսը կապ չունի իրական սիրո հետ։
    Այո, եթե «սերը» դիտարկենք՝ «կախվածություն ինչ որ մեկից, սեփականության իրավունքով, որը ուղեկցվում է խանդի զգացողությամբ» որը ի դեպ շատերն են այս երևույթին տալիս սեր անվանումը՝ բնական է, որ պիտի տաբու դրված լիներ այսպիսի սեքսի վրա։
    Երբ մարդը կհասկանա, որ իրական սերը դա ազատ թողնելու արվեստն է, սեքսը մարդկության համար կդառնա այնքան հասարակ և հասկացված մի բան, ինչպիսին է ջուր խմելը, հաց ուտելը, զուգարան գնալը, քնելը, հանգիստ նստելը։ Պարզապես այս դեպքում ունենում էս մեկին, ով զորակցում է քեզ, օգնում է, որպեսզի տրանսֆորմացվի կուտակված էներգիան։
    Հետաքրքիրը այն է, որ շատերի համար ամոթալի բան է սեքսուալ էներգիայի տրանսֆորմացումը ինչ որ մեկի հետ, ում վիբրացիան համապատասխանում է իր ներքին վիբրացիային, և այդ հանգամանքից ելնելով, այդ նույն էներգիան տրանսֆորմացնում են ձեռնաշարժությամբ։ Սակայն ձեռնաշարժությունը էներգետիկ առումով իր մեջ կիսատություն ունի։
    Պատկերացրեք գիտակցորեն շատ բարձր և հասուն հասարակություն, և երբ մեկը նկատում է, որ ինչ որ մեկը էներգետիկ դիսկանֆորտ ունի, կամ կուտակված ագրեսիա, մոտենում և որպես օգնություն առաջարկում է սեքսով զբաղվել։ Կամ հակառակը, երբ ինչ որ մեկը նկատում է, որ իր մեջ ագրեսիվ էներգիա է կուտակվում, կամ պարզապես աններդաշնակություն է զգում, մոտենում է իր նախընտրած անձնավորությանը և սեքսուալ օգնություն՝ աջակցություն խնդրում։
    Սրա մեջ է մեծ սերը և գեղեցկությունը, որտեղ, առանց դիմացինից ինչ որ բան ակնկալելու կարողանում են իրար օգնել և աջակցել, որտեղ չկա հպարտություն կամ էգոիստական սպասում, (էմոցիոնալ կապ) ոչ թե սեփականության իրավունքով և էգոիստական մոտեցումներով տառապել։
    Սա իմ անձնական կարծիքն է, և ես հասկանում եմ, որ մարդկությունը առայժմ շատ հեռու է, այս երևույթի իրական սիրո կողմը նկատելուց և էներգետիկ առումով այս երևույթը խորքային հասկանալուց, և միևնույն ժամանակ չեմ մեղադրում, ու հարգանքով եմ մոտենում ցանկացած մեկի կարծիքին, ով գտնում է, որ սեքսը դա ամոթալի կամ մեկ այլ երևույթ է, որի վրա պիտի տաբու լինի, կամ մեկ այլ նկարագրություն։
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.04.2014), Արևածագ (16.04.2014), Վոլտերա (23.04.2014)

  3. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Համ էլ, սեքսը զուտ սերունդ ստեղծելու մեխանիզմ ա, ուրիշ առիթ ու պատճառ չկա սեքսով զբաղվելու

  4. #3
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում LisBeth-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր սենց մի հարց ա առաջանում մոտս, երկրորդ օրինակը դոգմա ա? Ասենք եթե կինը տվյալ դեպքում առանց էմոցիոնալ կապի գրգռվում ա, դա արդեն համարվում ա որևիցէ մի բնույթի շեղում կամ անբարոյականություն?

    Մեկ էլ քննարկումների մեջ շատերը երկրորդ պլան են տվել նման յուրաքանչյուր դեպքի առանձնահատկությունները, մթնոլորտը, սպասելիքները, հանգամանքներ ևն: Ամեն մեկը իր անկյունից ա դիտում, իրավիճակն զուտ իր վրա դիտարկելով ու միանշանակ կողմ կամ դեմ են:
    Լիզբեթ ջան, չէ, դրա համար չեմ օգտագործել «միշտ», «100-ով» և այլ բացարձակացնող արտահայտություններ: Էս թեմայում էլի եմ գրել՝ ամեն դեպքում դա ամեն մեկի անձնական գործն ա, բայց գիտության տեսանկյունից ներկայացրել եմ միջին վիճակագրականը:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    LisBeth (09.04.2014)

  6. #4
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիզբեթ ջան, չէ, դրա համար չեմ օգտագործել «միշտ», «100-ով» և այլ բացարձակացնող արտահայտություններ: Էս թեմայում էլի եմ գրել՝ ամեն դեպքում դա ամեն մեկի անձնական գործն ա, բայց գիտության տեսանկյունից ներկայացրել եմ միջին վիճակագրականը:
    ճիշտն ասած գիտական որոշ ուսումնասիրություններ ավելի հստակ պատասխան են տալիս ու մի քիչ այլ են քան քոնը…

    Արտքոն նշել էր որ սեքսը բազմացման մեխանիզմ ա ու ըստ այդմ մնացած բաները լծորդ են… տառացիորեն չի ասվում դա, բայց դրդապատճածը բազմանալն ա որը բոլոր կենդանիների մոտ նույնն ա ու եստ նրանց կարգի, ուղղեկցվում ա տարբեր մակարդակի բանական գործողություններով… կենսաբանորեն սեքսն անհրաժեշտություն ա ու մենակ մարդկանց մոտ չի որ այն հետևում ա զանազան տեսակի գրավչական ակտերով… գույները, ձայները, հոտը, սրանք մեսեջներ են որ արուն ուղարկում ա էգին… մարդու մոտ դրանք ավելի բարդ ու բանական են… ընդհուպ մինչև ֆինանսականը… ու էդ պրեզենտացիայից հետո էգն ա որոշում թողնի արուին մոտ թե ոչ…

    էն որ դու մեջբերում ես ստատիստիկան թե որ սեռը ոնց ա սեքսուալ ստիմուլ ստանում, բացարձակապես չի որոշում թե սեքսը առաջին հանդիպման ժամանակ կլինի թե ոչ…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մինա (10.04.2014)

  8. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    ճիշտն ասած գիտական որոշ ուսումնասիրություններ ավելի հստակ պատասխան են տալիս ու մի քիչ այլ են քան քոնը…

    Արտքոն նշել էր որ սեքսը բազմացման մեխանիզմ ա ու ըստ այդմ մնացած բաները լծորդ են… տառացիորեն չի ասվում դա, բայց դրդապատճածը բազմանալն ա որը բոլոր կենդանիների մոտ նույնն ա ու եստ նրանց կարգի, ուղղեկցվում ա տարբեր մակարդակի բանական գործողություններով… կենսաբանորեն սեքսն անհրաժեշտություն ա ու մենակ մարդկանց մոտ չի որ այն հետևում ա զանազան տեսակի գրավչական ակտերով… գույները, ձայները, հոտը, սրանք մեսեջներ են որ արուն ուղարկում ա էգին… մարդու մոտ դրանք ավելի բարդ ու բանական են… ընդհուպ մինչև ֆինանսականը… ու էդ պրեզենտացիայից հետո էգն ա որոշում թողնի արուին մոտ թե ոչ…

    էն որ դու մեջբերում ես ստատիստիկան թե որ սեռը ոնց ա սեքսուալ ստիմուլ ստանում, բացարձակապես չի որոշում թե սեքսը առաջին հանդիպման ժամանակ կլինի թե ոչ…
    Մեֆ, էդ ամեն ինչը, որ ես բացատրել էի, էն մասին էր, որ կնոջ մոտ դա տենց հասարակ կնոպկա չի, ոնց որ տղամարդկանց մոտ, որ սեղմես, միանա: Իհարկե ես չեմ բացառում առաջին հանդիպման ժամանակ սեքսը: Նորից եմ կրկնում՝ դա ամեն մարդու անձնական գործն ա: Բայց էդ ամեն ինչը բացատրեցի նրա համար, որ հասկանաս՝ կնոջ համար էմոցիոնալ կապը կարևոր ա, իրա մոտ դա էդքան պրիմիտիվ ֆիզիոլոգիա չի, ոնց որ տղամարդու մոտ:

    Ու անգամ քո գրառման մեջ, նշելով, որ էգն ա որոշում՝ մոտ թողնի, թե չէ, էլի նույն բանն ես հաստատում: Բնության մեջ էգն ընտրում ա ուժեղ, լավ գեներով արուին: Մարդկության մեջ էլ ա ինչ-որ իմաստով տենց, ու դա ուղեկցվում ա էմոցիոնալ կապվածությամբ: Դրա համար ամեն կին առաջին պատահած տղամարդու հետ սեքս չի անում, բայց գրեթե ամեն տղամարդ կարա տեսականորեն ամեն պատահած կնոջ հետ սեքս անի:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (10.04.2014), Ուլուանա (10.04.2014)

  10. #6
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, էդ ամեն ինչը, որ ես բացատրել էի, էն մասին էր, որ կնոջ մոտ դա տենց հասարակ կնոպկա չի, ոնց որ տղամարդկանց մոտ, որ սեղմես, միանա: Իհարկե ես չեմ բացառում առաջին հանդիպման ժամանակ սեքսը: Նորից եմ կրկնում՝ դա ամեն մարդու անձնական գործն ա: Բայց էդ ամեն ինչը բացատրեցի նրա համար, որ հասկանաս՝ կնոջ համար էմոցիոնալ կապը կարևոր ա, իրա մոտ դա էդքան պրիմիտիվ ֆիզիոլոգիա չի, ոնց որ տղամարդու մոտ:

    Ու անգամ քո գրառման մեջ, նշելով, որ էգն ա որոշում՝ մոտ թողնի, թե չէ, էլի նույն բանն ես հաստատում: Բնության մեջ էգն ընտրում ա ուժեղ, լավ գեներով արուին: Մարդկության մեջ էլ ա ինչ-որ իմաստով տենց, ու դա ուղեկցվում ա էմոցիոնալ կապվածությամբ: Դրա համար ամեն կին առաջին պատահած տղամարդու հետ սեքս չի անում, բայց գրեթե ամեն տղամարդ կարա տեսականորեն ամեն պատահած կնոջ հետ սեքս անի:
    իմ գրառման մեջ կա նաև անճշտություն էն իմաստով որ շատ հաճախ արուն ուժով ա "տիրանում" էգին… ալֆամեյլ…

    անգամ "գրեթեն" չի փրկում… տղամարդու սեքսուալ ստիմյուլեյշընը պարզ ա բայց մենակ էդ "գոտում" չի… mind is a powerful tool…

  11. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ինչ հետաքրքիր թեմա է... ))

    Առաջին հանդիպման ժամանակ սեքսն այնքան նորմալ է, որքան ասենք, առաջին անգամ գինի կամ վիսկի խմելը: ) Հիմա ժողովուրդ են, իրար ուզում են, ի՞նչ կա էդտեղ... ) Հեչ էլ պարտադիր չէ, որ ինչ-որ գերբնական հոգեհուզական կապեր լինեն երկու սեռերի միջև, որ մարդկանց մոտ ցանկություն առաջանա միմյանց հետ «քնել»: Չնայած, մյուս կողմից մեկանգամյա (նաև առաջին հանդիպման դեպքում) սեքսին նպաստող գործոններն էլ կարելի է համարել երկու սեռերի ներկայացուցիչների միջև առաջացող հոգեհուզական կապի դրսևորում: Ընդամենը կարող ենք համարել, որ այն իր կայունությամբ և ուժգնությամբ համեմատելի չէ փոխադարձ սիրո (հետևաբար նաև ուժգին կապվածության) պարագայում տեղի ունեցող սեռական հարաբերության հետ: Դրա համար էլ այս երկու դեպքում ունենում ենք տարբեր «սեքսեր»: Տարբեր, առաջին հերթին՝ ապրումներով:

    Նույն «լևի» գնալը առաջին անգամ սեքսով զբաղվել է: Իհարկե դա նորմալ երևույթ չէ՝ փող տալ դրա համար, բայց պետք է փաստենք, որ այն լիովին տեղավորվում է այս թեմայի շրջանակներում, քանի որ մարդիկ իրար չեն ճանաչում, բայց սեքս լինում է, որի ընթացքում, ի դեպ, այնպես չէ, որ իգական սեռի ներկայացուցիչը բացարձակ հաճույք չի ստանում (դա, բացի իրենից կախված է նաև արական սեռից. եթե դուր է գալիս, բնականաբար սեռական ցանկությունն ու հաճույքն անխուսափելի են):

    Իսկ ընդհանրապես (նորմալ դեպքերում), սեքսը երբեք էլ չի վնասում հարաբերությունների կայունացմանն ու առավել հաստատուն դառնալուն: Կարելի է ասել՝ այն նպաստում է երկու տարբեր անհատների միջև հարաբերությունների խորացմանն ու հստակեցմանը, եթե իհարկե նրանք նախքան այդ կամ հետագայում ցանկանում են շարունակել հարաբերությունները:

    ... մի բան էլ... առաջին անգամ տվյալ մարդու հետ սեքսի ժամանակ բացառված չէ վագինիզմը կոչվող երևույթը, որը երբեմն ի հայտ է գալիս իգական սեռի մոտ սեքսին նախորդող ժամանակահատվածում առաջացող էմոցիոնալ գերլարման արդյունքում... Դրա համար, եթե փոխադարձաբար որոշել եք (կամ զգում եք), որ առաջին իսկ հանդիպման ժամանակ սեքսվելու եք, ապա լավ կլինի՝ մի քիչ ռելաքսի ենթարկեք ձեր «գործընկերուհուն» (իհարկե իր համաձայնությամբ ու ցանկությամբ) թեկուզ քիչ քանակությամբ ալկոհոլի միջոցով: Թե չէ անկապ բան է ստացվում. երկուսով սեքսի հույսով առանձնանում եք, բայց արդյունքում անհնար է դառնում որևիցե հարաբերությունը: Սա ասում եմ, որովհետև պատահել է նման թարս ու «լոմկող» բան ինձ հետ մեկ անգամ մի տաս տարի առաջ: ))

    Ու երբեք էլ մարդկանց որակն ու բարոյականությունը պետք չէ գնահատել՝ հիմնվելով նրանց նեղ անձնական (ինտիմ) ցանկությունների, սեռական դրսևորումների և սպիտակեղենի մասին պատմությունների վրա, եթե իհարկե դա չի ոտնահարում այլոց իրավունքները: )
    Վերջին խմբագրող՝ Մարկիզ: 10.04.2014, 01:46:

  12. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Claudia Mori (10.04.2014), E-la Via (10.04.2014), Freeman (10.04.2014), Աթեիստ (10.04.2014), Արևածագ (16.04.2014), Մինա (10.04.2014), Տրիբուն (21.04.2014)

  13. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իմ գրառման մեջ կա նաև անճշտություն էն իմաստով որ շատ հաճախ արուն ուժով ա "տիրանում" էգին… ալֆամեյլ…

    անգամ "գրեթեն" չի փրկում… տղամարդու սեքսուալ ստիմյուլեյշընը պարզ ա բայց մենակ էդ "գոտում" չի… mind is a powerful tool
    Բա ես էլ եմ էդ ասում: Ու ինչքան պիտի տղամարդն ուղեղն անջատած լինի, որ հենց առաջին հանդիպման ժամանակ սեքսից բացի ուրիշ բանի մասին չմտածի: Չգիտեմ՝ ուրիշ կանանց ոնց, բայց ինձ դա սարսափելի դուր չի գալիս, դա ազդակ ա, որ էդ տղամարդուն ասեմ՝ բայ-բայ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (23.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կգա ժամանակ, երբ…
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.11.2019, 00:13
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 11.03.2012, 20:44
  3. Համբույր առաջին ժամադրության ժամանակ...
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 77
    Վերջինը: 10.05.2008, 18:16
  4. ՍԵՔՍ
    Հեղինակ՝ Uxaki mard, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2008, 11:21
  5. Angelina. Հանդիպման գալուց առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 19.09.2007, 01:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •