User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 265 հատից

Թեմա: Սեքս՝ առաջին հանդիպման ժամանակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #22
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    24.01.2007
    Գրառումներ
    722
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է դեռ երկար ժամանակ է մարդկանց մեջ սեքսը մնալու, որպես մի յուրահատուկ ինչ որ բան, որի վրա տաբու է դրված։ Էդ տաբուն շատ խորը արմատներ ունի, սկսած կրոնական քարոզներով, որը մեղքի զգացողություն է առաջացնում մարդկանց մեջ, վերջացրած հասարակության կարծիքի կարևորությամբ։
    Այն հասարակություններում, որտեղ քարացած տաբու է դրված սեքսի նկատմամբ, էդ հասարակությունը տառապում է ներքին շատ բարձր ագրեսիվությամբ։
    Մինչև մարդկությունը խորքային չբացահայտի սեքսի իրական դերն ու նշանակությունը և դրա կապը մեր ֆիզոլոգիական ցանկությունների հետ, մարդկությունը դեռ երկար կմնա կրոնի ճիրաններում։
    Իսկ սեքսը, իրականում, դա էներգիաների ներդաշնակ միաձուլում է, որը իր կուլմինացիոն պահին դուրս է գալիս մարդկային 3D տարածաչափությունից և գտնվում է ավելի բարձր և ներդաշնակ տարածաչափությունում։
    Սա առայժմ մարդկությանը հասու՝ էներգիաների միաձուլման ամենակոշտ միջոցն է։
    Սեքսի մեջ, իրական սեր հասկացողությունը, միայն էներգետիկ զորակցումն է զուգընկերոջը, որը օգնում է հավասարակշռել և տրանսֆորմացնել կուտակված էներգիան։ Սա բնության սինֆոնիան է։
    Մնացած բոլոր առումներով, սեքսը կապ չունի իրական սիրո հետ։
    Այո, եթե «սերը» դիտարկենք՝ «կախվածություն ինչ որ մեկից, սեփականության իրավունքով, որը ուղեկցվում է խանդի զգացողությամբ» որը ի դեպ շատերն են այս երևույթին տալիս սեր անվանումը՝ բնական է, որ պիտի տաբու դրված լիներ այսպիսի սեքսի վրա։
    Երբ մարդը կհասկանա, որ իրական սերը դա ազատ թողնելու արվեստն է, սեքսը մարդկության համար կդառնա այնքան հասարակ և հասկացված մի բան, ինչպիսին է ջուր խմելը, հաց ուտելը, զուգարան գնալը, քնելը, հանգիստ նստելը։ Պարզապես այս դեպքում ունենում էս մեկին, ով զորակցում է քեզ, օգնում է, որպեսզի տրանսֆորմացվի կուտակված էներգիան։
    Հետաքրքիրը այն է, որ շատերի համար ամոթալի բան է սեքսուալ էներգիայի տրանսֆորմացումը ինչ որ մեկի հետ, ում վիբրացիան համապատասխանում է իր ներքին վիբրացիային, և այդ հանգամանքից ելնելով, այդ նույն էներգիան տրանսֆորմացնում են ձեռնաշարժությամբ։ Սակայն ձեռնաշարժությունը էներգետիկ առումով իր մեջ կիսատություն ունի։
    Պատկերացրեք գիտակցորեն շատ բարձր և հասուն հասարակություն, և երբ մեկը նկատում է, որ ինչ որ մեկը էներգետիկ դիսկանֆորտ ունի, կամ կուտակված ագրեսիա, մոտենում և որպես օգնություն առաջարկում է սեքսով զբաղվել։ Կամ հակառակը, երբ ինչ որ մեկը նկատում է, որ իր մեջ ագրեսիվ էներգիա է կուտակվում, կամ պարզապես աններդաշնակություն է զգում, մոտենում է իր նախընտրած անձնավորությանը և սեքսուալ օգնություն՝ աջակցություն խնդրում։
    Սրա մեջ է մեծ սերը և գեղեցկությունը, որտեղ, առանց դիմացինից ինչ որ բան ակնկալելու կարողանում են իրար օգնել և աջակցել, որտեղ չկա հպարտություն կամ էգոիստական սպասում, (էմոցիոնալ կապ) ոչ թե սեփականության իրավունքով և էգոիստական մոտեցումներով տառապել։
    Սա իմ անձնական կարծիքն է, և ես հասկանում եմ, որ մարդկությունը առայժմ շատ հեռու է, այս երևույթի իրական սիրո կողմը նկատելուց և էներգետիկ առումով այս երևույթը խորքային հասկանալուց, և միևնույն ժամանակ չեմ մեղադրում, ու հարգանքով եմ մոտենում ցանկացած մեկի կարծիքին, ով գտնում է, որ սեքսը դա ամոթալի կամ մեկ այլ երևույթ է, որի վրա պիտի տաբու լինի, կամ մեկ այլ նկարագրություն։
    Մենք իրար սեր ենք պարտք մարդիկ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (10.04.2014), Արևածագ (16.04.2014), Վոլտերա (23.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կգա ժամանակ, երբ…
    Հեղինակ՝ boooooooom, բաժին` Ժամանց
    Գրառումներ: 24
    Վերջինը: 05.11.2019, 00:13
  2. Գրառումներ: 3
    Վերջինը: 11.03.2012, 20:44
  3. Համբույր առաջին ժամադրության ժամանակ...
    Հեղինակ՝ Cleopatra, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 77
    Վերջինը: 10.05.2008, 18:16
  4. ՍԵՔՍ
    Հեղինակ՝ Uxaki mard, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.03.2008, 11:21
  5. Angelina. Հանդիպման գալուց առաջ
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 19.09.2007, 01:27

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •