User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
27. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»

    4 14.81%
  • 2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»

    3 11.11%
  • 3–րդ տարբերակ. «Թարսի բան»

    3 11.11%
  • 4–րդ տարբերակ. «Անցումներ»

    12 44.44%
  • 5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»

    2 7.41%
  • 6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»

    9 33.33%
  • 7–րդ տարբերակ. «Ոստիկանը»

    4 14.81%
  • 8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»

    3 11.11%
  • 9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»

    5 18.52%
  • 10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»

    3 11.11%
  • 11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»

    11 40.74%
  • 12–րդ տարբերակ. «Գնդեր»

    12 44.44%
  • 13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»

    3 11.11%
  • 14–րդ տարբերակ. «Գենեզիս»

    4 14.81%
  • 15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»

    9 33.33%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 60-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 888 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:

  1. #1
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:

    1. Սիփան-Շուրիկ


    Երևան, 90-ականների վերջեր:
    Մեր դիմացի շենքի չորրորդ հարկի մեկսենյականոց բնակարանը երկար դադարից հետո վերջապես կենվոր ունեցավ: Մի ուսանող տղա էր՝ Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղից: Անունը Սիփան էր: Ասում էին՝ մի քանի անհաջող փորձից հետո ի վերջո կարողացել էր անվճար ընդունվել ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ ու այսուհետ այդ տանը վարձով պիտի ապրեր:
    Բակում նրան համարյա բոլորը՝ հատկապես բակի զրուցարանի անբաժան մաս կազմող մի խումբ սևավոր արական սեռի ներկայացուցիչներ խիստ բացասաբար էին վերաբերվում: Սիփանն աշխատում էր նրանց հետ չշփվել, նույնիսկ մի հասարակ բարևից էր խուսափում: Ամեն օր թևի տակ ինչ-որ գծագրեր, գրքեր դրած՝ գալիս ու լուռ անց էր կենում, իսկ սևավորները՝ մասնավորապես նրանց միջից ամենաակտիվը՝ Նարեկը, ում ես մինչև ականջներիս ծայրը սիրահարված էի, երբեք առիթը բաց չէր թողնում՝ նրա հետևից քմծիծաղով գոռալու.
    «Ա՛յ տղա Շուրիկ, բա Լիդան ո՞ւր ա… ակնոցներդ ո՞ւր են»:
    Մի ընդհանուր քրքիջ էր լսվում ողջ բակում, հետո՝ լռություն: Ընդհատված խինդը վերսկսվում էր այն ժամանակ, երբ Շուրիկը նորից դուրս էր գալիս:
    Սկզբից ինձ համար անընդունելի էր նրանց նմանատիպ պահվածքը, մինչև մի օր գիշերվա 4: 30-ին պատուհանից պատահաբար տեսա կիսախավարի մեջ անդադար սենյակի մի ծայրից մյուս ծայրն արագ-արագ գնացող-եկող Շուրիկին ու հասկացա, որ սևավորները զուր չեն նրան էդ օրը գցում: Նա տարօրինակ է և վերջ: Ու ընդհանրապես ո՞նց կարելի է էդպես տարվել էդ մաթեմատիկա կոչվածով: Մարդու «վերնահարկն» առնվազն կիսաքանդ պիտի լինի՝ մաթեմատիկայի մեջ այդքան խորանալու համար: Ատում էի հանրահաշիվն ու երկրաչափությունը:
    Դպրոցի ավարտական քննություններիս մեկ տարի էր մնացել, ու եթե ես չավարտեի դպրոցը, միակ պատճառն այդ զզվելի մաթեմատիկան էր լինելու: Գրեթե ոչինչ չգիտեի: Վիճակս լուրջ էր: Մայրս էլ, խիստ մտահոգված, մի օր ասաց.
    «Անի՛, ի՞նչ ա լինելու վերջդ, բարձրագույն տալ չես ուզում, գոնե խելքդ գլուխդ հավաքի, որ դպրոցդ ավարտես»:
    «Կավարտեմ էլի, մա՛մ»,- հանգստացնում էի մորս:
    Մի օր էլ թե.
    Բալես, ես գիտեմ՝ ինչ կանենք. մեր դիմացի շենքում մի տղա կա վարձով ապրող, ասում են՝ մոզգ ա, մի քիչ յանը տարած ա, բայց ընտիր մաթեմ գիտի, արի կլինի՝ թող հետդ մի քիչ պարապի…անունն ի՞նչ էր…թու՜հ…. Ս-ով էր է… իրա պես տարօրինակ անուն էր:
    Ս-ով չէր, Շ-ով էր, մա՛մ, Շուրիկի հետ ես, գիտեմ, ու արի կլինի՝ թեման փակենք: Ո՛չ մի Շուրիկ, ո՛չ մի մաթեմ,- արդեն հունից դուրս եկած ու խիստ տոնով ասացի՝ պատկերացնելով Նարեկի դեմքի արտահայտությունը, երբ իմանա, որ Շուրիկն իմ «դասատուն» է: Նրա հետ լինելու բոլոր շանսերս միանգամից հողին կհավասարվեին:
    Նկատեցի՝ մայրս ինձնից նեղացավ:
    Հաջորդ առավոտ դպրոց գնացի: Հանրահաշվի ուսուցչուհին գրատախտակի մոտ կանչեց՝ երկրաչափական պրոգրեսիա լուծելու: Չստացվեց: Գլխիկոր տեղս նստեցի: Ուսուցչուհուս կողմից հերթական վիրավորանքն ու չավարտելու սպառնալիքը ստացա: Տուն եկա հոգեպես ջախջախված ու էն միտքը, որ մորս նեղացած եմ տեսնելու, ավելի էր հուսահատեցնում ինձ, բայց ի զարմանս ինձ, երբ դուռը բաց արեց, գլխի ընկա, որ ամենևին նեղացած չէ: Ի տարբերություն ինձ՝ ժպտում էր խորամանկ ու խորհրդավոր ժպիտով:
    Անի՛, հյուր ունենք:
    Էս վիճակիս ինձ մենակ հյուրն էր մնում պակաս, - բարձր ասացի:
    Մայրս միանգամից նշան արեց, որ լուռ մնամ ու անցնեմ հյուրասենյակ: Մտա ներս: Օրվա հաջորդ ծանր հարվածը ստացա: Իմ մտնելուն պես՝ Սիփան-Շուրիկը վեր կացավ բազմոցից ու քաղաքավարի ձեռքը մեկնեց՝ ներկայանալով: Մեր անունները միմյանց ասելուց հետո այդքան չարչրկված «շատ հաճելի է» արտահայտությունը միայն նա արեց: Ես ուղղակի կեղծ ժպտացի:
    Շփոթված ու մոլորված մկան նման՝ ընկա մորս լարած թակարդը: Գիտակցեցի, որ փախչելու ոչ մի տեղ չունեմ: Որոշվեց, որ պարապելու ենք շաբաթական երեք օր՝ առավոտյան կանուխ՝ նախքան դպրոց գնալս: Այդպես ինձ համար ապահով էր, քանի որ այդ ժամերին Նարեկը միշտ «լեթարգիական» քնով քնած էր լինում:
    Մեկ ամիս էր՝ Սիփանը մեր տուն էր գալիս: Հասցրել էի բավականին բան սովորել: Այդ ընթացքում համոզվեցի, որ իրականում նա ոչ մի տարօրինակություն էլ չունի: Սովորական տղա է ՝ պարզապես չափից դուրս խելացի: Համոզվել էի նաև, որ հետաքրքիր ու հաճելի զրուցակից է, բայց այդ փաստն ընդունել ու առավել ևս մորս մոտ բարձրաձայնել չէի ուզում: Շուրիկով տարվել պետք չէ: Ինձ Նարեկն է հարկավոր:
    Ավարտական քննությունների մեկնարկին մոտ երեք ամիս ժամանակ էր մնացել: Ամռան երեք երկար ու սաստիկ շոգ ամիսներ: Տանը պարապել այլևս չէր լինում: Մտածեցինք, որ ավելի լավ է՝ մեր թաղամասից հեռու մի այգում երեկոյան ժամերի հանդիպենք ու հենց էնտեղ էլ պարապենք: Իրարից առանձին էինք դուրս գալիս, որ սևավորս հանկարծ մեզ միասին չտեսներ:
    Մի օր էլ այգում «ուսուցիչս» ինձ շատ անկեղծ գովեց.
    Դու հիմա էնքան բան գիտես, որ հանգիստ բուհի ընդունելության քննություններին կարող ես մասնակցել և նույնիսկ՝ընդունվել:
    Ծիծաղեցի: Իսկ նա միանգամայն լուրջ էր:
    Դպրոցում արդեն այն աշակերտների ցուցակն էին ուզում, ովքեր ընդունելության քննություն պիտի հանձնեին: Վճռեցի՝ փորձել է պետք: Մի մղիչ ուժ դողդողացող ձեռքերով ցուցակում գրել տվեց՝ Անի Պետրոսյան:
    Երբ նորությունը Սիփանին հայտնեցի, աչքերում փայլ տեսա: Մանկան պես ուրախությամբ լցվեց՝ նրբորեն դիպչելով ձեռքերիս: Ամբողջ մարմնովս միջատներ սկսեցին վազվզել, բայց հիշելով Նարեկին ու մտքումս մեր երկուսի համար կերտած ապագան՝ ձեռքերս շտապ հետ տարա:
    Դպրոցի ավարտական քննությունները բարեհաջող անցան: Սպասվածից շատ ավելի բարձր ստացա: Ուրախ էի ես, ուրախ էր Սիփան-Շուրիկը: Հերթը ընդունելության քննություններինն էր:
    Խառն ամբոխը ճեղքելով ՝ մի կերպ դուրս եկա քննասենյակից: Դրսում մայրս ու «ուսուցիչս» անհամբեր ինձ էին սպասում: Մոտեցա ու ասացի, որ լավ եմ գրել: Սիփանը խոսքը բերանումս կիսատ թողնելով՝ գրկեց ինձ.
    Ա՛ն, տեսա՞ր… որ ասում էի՝ կարող ես:
    Ժպտացի: Ու նորից այդ միջատները՝ այս անգամ ավելի խորքից, արագ-արագ սկսեցին այս ու այն կողմ գնալ: Էլի Նարեկը եկավ աչքիս առաջ: Մի տեսակ հոգնած ու տանջված տեսք ուներ, սակայն այս անգամ նա չդրդեց, որ Սիփանին հետ հրեմ: Հակառակը՝ նրա գրկախառնությանը փոխադարձաբար պատասխանեցի:
    Մեկ ամիս անց ընդունվողների ցանկը փակցվեց ԵՊՀ-ի բակում: Ցանկում անունս գտանք: Երջանիկ էի ես, երջանիկ էր Սիփանը: Առանց վարանելու այգի գնացինք: Զբոսնել ու լիցքաթափվել էր պետք: Սիփան-Շուրիկը խնդրեց, որ աչքերս փակեմ:
    «Երևի անակնկալ նվեր ունի»,- մտածեցի:
    Երբ աչքերս փակեցի, լսողությունս մի քանի անգամ ուժեղացավ: Մեր երկուսի շնչառությունները միաձուլվեցին: Նրան ինձ շատ մոտ զգացի: Հետո շուրթերը դիպան իմ պիրկ ու լարված շուրթերին ու…. Նորից Նարեկը: Բայց այս անգամ ՝ մեռած: Հա՛, հենց ես էլ սպանել էի նրան…Ու երջանիկ էի:
    Երբէև ներսումս բնակություն հաստատած միջատներն այդչափ արագ չէին վազվզել, ինչպես որ այդ օրը: Թեթևության զգացումով համակվեցի:

    Առավոտ: 8: 30: Հանգնված-պատրաստ՝ նստած եմ անկողնուս վրա: Ձեռքիս մեր լուսանկարների ալբոմն է: Աչքերս խոնավ են: Անհանգիստ եմ: Հուզված եմ : Սիրտս սաստիկ արագ է բաբախում: Մտքերս խառն են:
    Անսպասելի՝ նրա ձեռքի ափն ուսիս հայտնվեց: Տեղիցս վեր թռա, բայց չվախեցա: Գրկեց ինձ: Քանի՜ տարի էր անցել, սակայն միջատներս ամեն անգամ, կարծես առաջին անգամ ու նոր եռանդով էին անում իրենց գործը:
    Աչքերս ցամաքեցրեց, գլուխս շոյեց, այնուհետ ժամացույցին նայելով՝ տեղից կտրուկ վեր բարձրացավ.
    Ա՛ն, ուշացա՜նք, Վահեն արդեն պատրաստ ա չէ՞:

    Մեր Վահեին, իմ ու Սիփանիս Վահեին այսօր առաջին անգամ դպրոց ենք տանում: Փոքրիկս քաղցրիկ ժպտում էր, բայց ես զգում էի, թե որքան երկյուղած ու շփոթված է: Դռան մոտ փամփլիկ այտերը համբուրեցի, փոքրիկ փողկապն ուղղեցի ու դուրս եկանք:
    Բակի զրուցարանը լիքն էր սևավորներով: Նարեկն էլ էր էնտեղ: Սիփանս մոտեցավ, ձեռքով բարևեց նրանց: Նարեկի հետ մի երկու բառ փոխանակեցին / Նարեկը վերջերս ջանք ու եռանդ չէր խնայում Սիփանի հետ մտերմանալու համար/, ու նստեցինք մեքենան:
    Հիմա եմ հասկանում, թե ինչքան երջանիկ եմ, որ Սիփանը հենց իմ Շուրիկն է: Ու խնդիրն այն չէ, որ Նարեկը ներկայումս սրա-նրա հաշվին սնվող պորտաբույծ է, որ կրթություն էդպես էլ չստացավ, որ առավոտից-երեկո զրուցարանում ժամանակ է սպանում թղթախաղով, իսկ Սիփանս ԵՊՀ-ի մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի՝ մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի վարիչ է, որ շուտով պրոֆեսորի կոչում է ստանալու, որ իր հալալ քրտինքով մեր շենքում բնակարան ձեռք բերել կարողացավ, որ խելացի է, որ հաջողակ է: Պատճառն այլ է: Սիփան-Շուրիկիս հաջողվեց կյանքիս ողջ ընթացքը փոխել, ապացուցել, որ եթե մարդու «վերնահարկը» լիքը չեղավ, մաթեմատիկայի մեջ խորանալ չի կարողանա: Հենց նա էր, որ օգնեց՝ վերագտնելու սեփական անձս: Նրա շնորհիվ է, որ ամեն օր հաճույքով եմ աշխատանքի գնում և վստահաբար կարող եմ ասել, որ պաշտում եմ մաթեմատիկան, աշակերտներիս, արածս գործը: Կարճ ասած՝ ունեմ երջանիկ լինելու ամենապատշաճ ու կարևոր առիթները՝ սիրող ամուսին և չքնաղ որդի, որի հայրը հենց իմ Սիփան-Շուրիկն է:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2014), Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (13.04.2014), Արէա (08.04.2014), Վոլտերա (08.04.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Սովորական պատմություն



    Տիկին Վարսիկից վախենում էր ողջ մուտքը: Մի քանի հոգի էլ՝ կողքի մուտքերից: Բառիս բուն իմաստով՝ շան պես դողում էին, հատկապես երեխաները: Որ հարցնեիր, ոչ ոք չէր կարողանա հոդաբաշխ բացատրել ահուդողի պատճառը, բայց փաստը մնում էր փաստ: Եթե աստիճաններով իջնելիս կամ բարձրանալիս էին լինում ու տիկին Վարսիկի հարկ հասնելիս նրա դռան հետևից լսում էին բանալիների զնգզնգոցը, կայծակի պես սուրում էին ներքև կամ վերև` անկախ ֆիզիկական կարողություններից, մեկ-մեկ էլ՝ վախից նախօրոք վերցրած ուղղությունը խառնելով: Շենքը վեց հարկանի էր, թարսի պես վերելակ չկար, տիկին Վարսիկն էլ երրորդ հարկում էր ապրում: Կիսաշշուկ խոսք էր պտտվում, որ այն չարաբաստիկ օրը, մոտ հինգուկես տարի առաջ, կահույքագործ Դերենիկը ոչ թե միամիտ, այլ վախից էր ոտքը ոլորել՝ փորձելով ծլկել բացվող դռան առջևից ու աստիճաններից գլխիվայր գլորվել էր ներքև: Դերենիկի ընտանիքը շենքից տեղափոխվեց թաղումից ընդամենը երկու շաբաթ հետո: Առավոտյան շուտ էին հեռացել, առանց որևէ մեկին զգուշացնելու:
    Նրա տուն ոչ ոք չէր գալիս: Հարևանները, հներից, միայն մի դեպք էին հիշում. շատ տարիներ առաջ բանվորական հագուստով երկու երիտասարդի տեսել էին առավոտյան ժամը ութի կողմերը մուտքից դուրս գալուց: Երկու-երեք օր իրար վրա: Հարցուփորձ էր արվել ողջ հարևանությունը. ոչ ոք բանվոր չէր բերել իր տուն այդ օրերին: Միաձայն որոշել էին, որ նրանք եկել էին միակ չհարցաքննվածի տուն: Հատկապես, որ տիկին Վարսիկի տակի հարևան Նունե քույրիկը երդում-կրակ էր մտնում, որ առավոտյան ժամերին անսովոր աղմուկ է լսել վերևի տնից: Բայց սա քսանհինգ տարվա դեպք էր: Այդ ընթացքում մի տասը-տասնհինգ անգամ էլ փոստից էր մարդ եկել տիկին Վարսիկի տուն՝ տարբեր չափի կապոցներով: Հնաբնակներից Նվարդ տատը գիտակի դեմքով պնդում էր, որ կապոցները Վարսիկի քույրն է ուղարկում, «Սիֆերոպոլսկից»: Ոչ ոք չգիտեր՝ Սիմֆերոպոլում տիկին Վարսիկը քույր ունի, թե ոչ, կամ ընդհանրապես՝ քույր ունի, թե ոչ, բայց Նվարդ տատի տվածը համընդհանուր անտեղյակության մեջ տեղեկության պատառիկ էր, ու բոլորն աչքերը փակ կուլ էին տալիս այդ պատառիկը:
    Երբեք ոչ մեկին չէր բարևում, քայլում էր մեջքն ուղիղ, գլուխը բարձր, բայց աչքերը գրեթե միշտ կախ, որի համար նրան բոլորը շնորհակալ էին հոգու խորքում. ամենաշատն աչքերի արտահայտությունից էին վախենում: Մարդիկ կային, որ քսան տարի իր հետ միասին ապրել էին այդ մուտքում, բայց երբեք չէին տեսել ժպտալուց, կամ որևէ մեկի հետ խոսելուց: «Ոնց որ գեստապո լինի»,- երջանկահիշատակ Դերենիկի սիրած խոսքն էր՝ մինչև վիզը ջարդելը տիկին Վարսիկի աստիճաններին:
    Ամիսը մեկ կամ երկու անգամ նա դուրս էր գալիս երեկոները, վերադառնում մի քանի ժամից՝ ձեռքերին անթափանց, մուգ գույնի տոպրակներ: Ու մի քանի օր հարևանները քննարկման էին դնում, թե այդ ինչ էր տիկին Վարսիկը «կրում» մութ տոպրակների մեջ:
    Հագնվում էր միշտ միատոն, մուգ մոխրագույնից սև, այնքան միատեսակ, որ ասես տարիներ շարունակ նույն շորը լիներ հագին: Մազերը կարճ էին, մեջտեղից քանոնի պես ուղիղ բացված ու գլխի երկու կողմը սանրած ու միշտ սև: Դժվար էր ասել՝ ներկում է, թե պարզապես չի սպիտակում և տարիքն էր դժվար հասկանալ: Վերջին տասնհինգ տարին մուտքի պրոֆեսիոնալ ֆիզիոնոմիստները համառորեն պնդում էին, որ ուր որ է՝ հիսունհինգ կլինի:
    Կուչ բերող սառնություն էր փչում այդ կնոջից, նույնիսկ երևանյան հուլիսին։ Մի խոսքով, նայելու բան չէր: Մարդիկ մի բան գիտեին, որ վախենում էին։

    Երևի թե զարմանալի չէր, որ մարդիկ ուշ զգացին տիկին Վարսիկի բացակայությունը: Լավին հեշտ են չէ՞ սովորում:
    Առաջինը դիմացի հարևանը գլխի ընկավ, որ երկու-երեք օր է` ժամացույցի մեխանիզմի պես աշխատող արարողակարգը չի գործում: Երբ երրորդ օրը նույնպես տիկին Վարսիկն ուղիղ առավոտյան 9:20 դուրս չեկավ տնից՝ դիմացի շենքի Փոփոլի խանութից իր ամենօրյա մթերային առևտուրն անելու՝ Եպրաքսիան իջավ երկրորդ հարկ, Նունե քույրիկենց, առավոտվա սուրճի՝ օրակարգի շեղման մասին մնացածին տեղեկացնելու:
    - Կարող ա՞՝ դուրս ա եկել, դու չես տեսել,- համենայն դեպս ճշտեց Նվարդ տատը:
    - Չէ, առավոտը իննից միջանցքս էի մաքրում, փոշիներն առնում, որ դուրս գար՝ կլսեի,- Եպրաքսիան սուրճի բաժակը վարպետորեն շուռ տվեց ափսեի մեջ։
    - Բա ո՞նց անենք, - Նունե քույրիկն իր բաժակն արդեն հետ էր շրջել և ուշադիր տնտղում էր պատերին լղոզված մաղձը:
    - Բաժակ նայենք... - հեգնեց Նվարդ տատը, - ի՞նչ պետք ա անենք, գնանք դուռը ծեծենք, տեսնենք՝ ինչ ա եղել:
    Եպրաքսիան տարօրինակ ղրշտոցով կուլ տվեց ծիրանի ջեմով տնական խմորեղենի կտորն ու սկսեց հազալ: Աչքերից հոսած արցունքները մաքրելով՝ նայեց Նվարդ տատին:
    - Ո՞վ պիտի ծեծի, - հարցրեց խզված ձայնով:
    Կանայք լուռ իրար էին նայում:
    Մուտքում վաղուց գործող ավանդական քվեարկության արդյունքում, որի անփոփոխ մասն էր Նվարդ տատի մեծամասնական վճիռը, դուռը ծեծելու գործը բաժին ընկավ Եպրաքսիային ու իր ամուսին Համոյին: Տրամաբանությունը սա էր. դիմացի հարևանը միշտ էլ ասելու բան կունենա:
    Մի երեք-չորս հոգի ապահովության համար սուսուփուս կանգնած էին լինելու վերևի հարկի սանդղահարթակում, որ ականջ դնեին, կարիքի դեպքում՝ շտապեին օգնության: Սկզբում մտածում էին ներքևի հարկում կանգնել, բայց քննարկեցին ու հասկացան, որ վտանգի դեպքում հապճեպ պետք կլինի գործել ու աստիճաններով իջնելն ավելի արագ կլինի, քան բարձրանալը:
    Ինչպես Եպրաքսիայի Համոն էր ահը սրտում, դողդոջաձայն կատակում՝ «Դռան ծեծում օպերացիան» նշանակվել էր այդ նույն օրը, երեկոյան ժամը վեցին:
    Վեցից երեք րոպե պակաս գործողության մասնակիցները դուրս եկան իրենց տներից ու անծպտուն դիրքավորվեցին: Համոն բռունցք արած ձեռքը տարավ դեպի տիկին Վարսիկի դուռը և մինչև ծեծելը, վերջին վայրկյանին, մտածեց՝ վերջապես խոստովանել կնոջն այն հեռավոր ու միակ, քրտնահոտ ու անսպասելիորեն կրքոտ գիշերվա մասին, որ անցկացրել էր կահույքագործ Դերենիկի կնոջ հետ:
    - Դե ծեծի, կոտորվեցի, - միայն շուրթերով հասկացրեց Եպրաքսիան:
    Ամուսինը նայեց նրան ու անխոս ծեծեց դուռը...

    Կես ժամ անց, երբ տնական թթի արաղի երկուական բաժակը քիչ թե շատ խելքի էր բերել փորձության միջով անցած ամուսիններին, հարևանները որոշեցին, որ տիկին Վարսիկի լռությունը գործելու այլ տարբերակ չի թողնում:
    Զանգեցին ոստիկանություն:
    Թաղայինը Նվարդ տատի թոռ Քերոբն էր։ Պատճառներից մեկը, որի համար տատը համարվում էր անվիճելի հեղինակություն: Քերոբը եկավ ոստիկանության մեկ այլ աշխատողի հետ: Կողպեքը կոտրելուց առաջ բոլորին ստիպեցին հեռանալ դռան մոտից, իջնել ներքևի հարկ:
    Քիչ անց դուրս եկան և շունչները պահած ականջ դնող մարդկանցից վերև կանչեցին երկու հոգու՝ վկայության համար: Պարզ որոշումը, թե ով պետք է վկա լինի, ձգվեց մոտ տասը րոպե, որն ուղեկցվում էր անարդարության մասին բացականչություններով ու ջրիկ սուրճին վերաբերվող բողոքներով: Վերջապես վերև բարձրացան Եպրաքսիան ու Համոն, որպես գործի մեջ ներդրում ունեցած մարդիկ:
    Տիկին Վարսիկի տանը ոչ ոք չկար: Սենյակի մի անկյունում ընկած դիակի սպասող բոլոր թաքուն փայփայվող հույսերն անէացան նախասրահի ու հյուրասենյակի մռայլ գույների մեջ: Ննջասենյակն ու խոհանոցը նույնպես վանող անշուք էին ու մոխրագույն: Ամենը խստաբարո էր ու չոր, մթնոլորտը՝ մաշկի վրա սառը փշեր առաջացնող: Ամեն ինչ ասես տիկին Վարսիկը լիներ: Հատկապես փայտից, առանց նստաբարձերի ուղիղ մեջքով հնաոճ աթոռները:
    Վկաները, իրենք էլ չհասկանալով ինչու՝ ոտքերի մատների վրա քայլելով վերադարձան հյուրասենյակ, որտեղ քիչ թե շատ ուշադրություն էին գրավում միայն հատակից առաստաղ ձգվող գրապահարանը և դրա դիմացի պատին փակցված դրվագազարդ շրջանակով մեծ նկարը: Ընտանիք էր ըստ երևույթին պատկերված. հայր, մայր և դուստր: Նրանց հետևի ֆոնում պատուհան էր, որի բաց փեղկից երևում էր գործարանատիպ սև կառույց։ Աղջիկը փոքր էր, բայց Եպրաքսիան միանգամից ճանաչեց տիկին Վարսիկի դիմագծերը: Շատ բան չէր փոխվել փոքր տարիքից: Հոր ու մոր դեմքերն ասես կենդանի մարդկանցից նկարված չլինեին, հատկապես հոր՝ ամուր, քառակուսի ծնոտով, խորն ընկած, սուր աչքերով անհաղորդ դեմքը: Եպրաքսիան նկարի դեմքերին նայելով զգաց նույն սառնությունն, ինչ ամեն անգամ զգում էր, երբ մուտքում կամ դրսում իր ճանապարհն անցանկալիորեն հատվում էր տիկին Վարսիկի ուղիներից մեկի հետ: Քերոբը հայտարարեց, որ ևս մեկ անգամ մարդ կբերի՝ առավել մանրակրկիտ տեղազննման համար ու անթաքույց շտապողականությամբ դուրս եկավ անհյուրընկալ տնից՝ գրեթե հրհրելով մնացածին: Թաղային թե ոչ՝ նա նույնպես այդ մուտքում մեծացած երեխա էր եղել՝ ամբողջ գիտակցական կյանքը տիկին Վարսիկի անբացատրելի ահով ապրած:
    Տան դուռը պլոմբեցին ու հեռացան՝ հարևաններին հորդորելով ուշադիր լինել և «կասկածելի» բան նկատելու դեպքում անհապաղ կապվել իրենց հետ:
    Մեկ օր անց տեղի ունեցած երկրորդ զննումը նույնպես ոչինչ չտվեց, բացի նրանից, որ որոշ փաստաթղթերի ու արխիվային տեղեկությունների ուսումնասիրությունների արդյունքում պարզ դարձան տիկին Վարսիկի կյանքի որոշ մանրամասներ:
    Հոր մասին պարզվել էր, որ ծայրահեղ խիստ բնավորության տեր մարդ է եղել, իսկական բռնակալ տանը՝ կնոջ ու դստեր հանդեպ և դաժան, պահանջկոտ ու հաշվենկատ այն գործարանում, որի տերն էր նա եղել: Մի խոսքով, «սատանի ծառան» էր, ըստ ընդհանուր եզրահանգման: Մոր մասին շատ բան չիմացան: «Խեղճ, գլուխը կախ կնիկ է եղել հաստատ»՝ Եպրաքսիայի Համոն էր համոզված:
    Տիկին Վարսիկը շատ ջահել ամուսնացել էր, կամ ինչպես Նվարդ տատն ուղղում մտցրեց՝ ամուսնացրել էին ընտանիք մուտք գործած առաջին պատահած տղայի հետ: Բաժանվել էր նույն արագությամբ, որով ամուսնացել էր ու էլ չէր վերադարձել հոր տուն: Բաժանվելու պատճառը քննարկելիս Նվարդ տատի ձայնը վերածվում էր սուլող շշուկի, կանանց գլուխները մոտենում էին իրար և քիչ անց ահաբեկված հետ քաշվում՝ ձեռքերով բերանները փակած կամ ծնկները ծեծելով ու գործարանատեր հոր «պիղծ» գլխին անեծքների տարափ տեղալով։ Բաժանվելուց հետո տիկին Վարսիկը եկել էր այստեղ, հայտնի չէ՝ ում հաշվին և ինչ փողերով:
    Թե ինչ փաստաթղթերից էր այս ամենն իմացվել, իսկապես այդպես էր եղել թե ոչ՝ պարզ չէր, բայց երբ Եպրաքսիան գրեթե շնչահեղձ լինելով պատմեց հյուրասենյակի պատից կախված վախենալու դեմքերով նկարի մասին, բոլոր կասկածները փարատվեցին: Նկարն ամեն ինչ իր տեղը դրեց, ինչպես ամենաքարե ապացույցը: Շատ էր ազդվել Եպրաքսիան, շատ:
    Սկսվեց վարկածների, քննարկումների, վեճերի երկարուձիգ շարանը, թե որտեղ կարող է լինել տիկին Վարսիկը: Թեմայի ակտիվությունն ասես վերջ չուներ ու ամենուր էր. առավոտյան սուրճի շուրջ, ցերեկվա սուրճի շուրջ, երեկոյան՝ շենքի բակում, ցայտաղբյուրի մոտի փայտե նստարանին ու քարերին նստոտած: Վարկածները բազմազան էին, երբեմն հիրավի ապշեցնող երևակայական թռիչքներով: Նունե քույրիկն օրինակ համառորեն պնդում էր, որ հիմա հասկանում է, թե երեք-չորս օր առաջ իր տեսածն ինչ էր: Ըստ իր պատմածի, գիշերն արթնացել էր, որ գնա զուգարան և իր անկողնու մոտի պատուհանից տեսել էր, թե ինչպես է սարսափելիորեն կնոջ կերպարանք հիշեցնող սև ու մեծ մի թռչուն, հսկայական, չղջիկի թևերը տարածած, թռչում դեպի դեղին լիալուսինը: Այն ժամանակ բան չէր ասել՝ մտածելով, որ աչքին է երևացել: Բայց հիմա... որ տիկին Վարսիկն այսպես անհետացավ...
    Նունե քույրիկն իհարկե նախընտրում էր լռել կողպեքով դարակում պահված իր երջանիկ հաբերի մասին։
    Բոլորը նրան հավատացնում էին, որ երազ է տեսել, բայց իրարից թաքուն երկինք էին նայում ժամանակ առ ժամանակ:
    Թեման իսկապես անսպառ էր: Վաղուց նման արտասովոր բան չէր եղել շենքում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (11.04.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ***

    Փոքրիկ սենյակի պատերին նուրբ դեղձագույն պաստառ էր՝ վարդագույն ծաղիկներով, որոնց թերթիկների եզրերին ոսկեգույն փայլեր էին մեղմ շողշողում, երբ սենյակում լույս էր վառվում: Լույսի աղբյուրը երկու բարձր ոտքով լամպերն էին՝ բաց կարմիր լուսամփոփներով: Դրանցից տարածվող տաք լույսն ընկնում էր երկու ցածրիկ սեղանների վրա, որոնք ծածկված էին նախշուն զարդատուփերով, ապակե բազմագույն ծաղկամաններով, զվարճալի արձանիկներով, տիկնիկներով ու շոկոլադի տուփերով: Հատակին մարգագետին հիշեցնող գորգ էր՝ կանաչ ու փափուկ: Երկու դռնով զգեստապահարան կար, դռներից մեկը՝ ոտքից գլուխ հայելի: Պահարանի կողքին շտատիվ էր դրված՝ վրան ամրացված լուսանկարչական ապարատով: Պատերին լուսանկարներ էին: Բոլոր նկարներին նույն կինն էր՝ տարբեր տարիքներում՝ սկսած երիտասարդից: Մեջքի հետևում միշտ նույն ֆոնն էր. ծաղկանախշ պաստառը։ Նա շողում էր բոլոր նկարներում: Հագին վարդագույն, դեղին, կանաչ, մանուշակագույն, կարմիր, կապույտ ու գոյություն ունեցող բոլոր այլ գույների զգեստներ էին: Մազերը միշտ երկար էին, սիրուն խոպոպիկներով, հաճախ՝ ծաղիկներով զարդարած: Եթե անգամ լամպերը չլինեին, այդ նկարներից հորդող լույսը բավարար կլիներ փոքրիկ սենյակը լուսավորելու համար։
    Աննկարագրելի, տաք ներկայություն կար այդ սենյակում, ասես ողջ աշխարհի բարության ակունքն ու աղբյուրը լիներ...
    Սենյակի կենտրոնում վանդակավոր, վառ կտորով ծածկված փափուկ բազկաթոռ էր դրված, որի մեջ, գլուխը մի կողմի վրա թեքած, անշարժացած նստած էր տիկին Վարսիկը՝ դեմքին երանելի ու հանդարտ ժպիտ: Հագին նկարներից մեկի հագուստն էր՝ նարնջագույն, ուրախ մի զգեստ՝ դեղին պուտիկներով: Գլխին երկար խոպոպիկների կեղծամ էր՝ դեղին ժապավենով: Ծնկերին շոկոլադի սրտիկաձև, կիսադատարկ տուփ էր դրված: Ձեռքերից մեկը հանգչում էր շոկոլադի տուփի վրա, իսկ մյուսն անկենդան կախվել էր բազկաթոռից, որի ուղղությամբ կանաչ գորգի վրա էր ընկել արծաթագույն փետուրներից հյուսված հովհարը։ Աչքերը բաց էին: Սառած ու միաժամանակ ջերմ: Հա, հենց ջերմ...
    Սենյակն ապրում էր:

    Փոքրիկ, վառվռուն աշխարհը հյուրասենյակից բաժանվում էր հատակից առաստաղ ձգվող գրապահարանով ու արհեստական պատով: Գրապահարանի դիմացի պատին փակցված նկարի տղամարդն իր մեռած հայացքով ուղիղ նայում էր գրքերի այն խմբին, որոնք պետք էր տեղաշարժել՝ դեպի թաքուն սենյակ գաղտնի դուռը բացելու համար:
    Նկարի միջի փոքրիկ աղջկա դեմքին նույն խաղաղ ու տաք բարությունն էր ու ժպիտը, ինչ լույսով լցված սենյակում:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.04.2014), E-la Via (11.04.2014), Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (11.04.2014), Աթեիստ (08.04.2014), Արէա (08.04.2014), Նաիրուհի (09.04.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Թարսի բան




    Ուշանում են: Էհ, թող ուշանան: Թեյը կխմի, մինչև կբարեհաճեն ժամանել:
    Մեջների պարապը ինքն է, չէ՞, բա, դե ինքը կարող է հայելու առաջ երեք ժամ չկոտրատվել (Մանեի պես) կամ էլ անգրաֆիկ չֆռֆռալ (Արփիի պես), իսկ նրանք, է՜, նրանք խիստ զբաղվածներն են:
    -Ես եմ պարապը, բա՜, ես եմ:
    Բարձրաձայն հնչած խոսքը մի պահ զարմացրեց սուրճի գավաթներով բեռնված մատուցողին, բայց բերանը տարակուսած ծռմռելուց հետո, նա արագ առաջ գնաց դեպի հաջորդ սեղանը:
    Լենան «հետո ի՞նչ» հայացքով նայեց մատուցողի հետևից, կտրուկ շուռ եկավ դեպի պատուհանը և ագահ ումպերով մենամարտի դուրս եկավ բաժակի հետ:
    Գաղափարակիցներ: Բա, իրենք գաղափարակիցնե՜ր են: Արդեն երեք տարի է, կցմցում են գաղափարներն իրար ու դրանցից կցագաղափարներ սարքում:
    Չէ՛, սերունդների տարբերությունը ոնց էլ չլինի, երևում է: Իրենց սերունդը պարտաճանաչ էր, գիտեր խոսքի գինը: Երկու սերունդ: Բերանով ասե՞լ է, ախր, երկու տասնամյակի տարբերությունը մեծ բան է:
    Էհ, էս ամենը ուրիշ օր էսպես չէր ազդի: Թարսի բան է: Ոնց թարս սկսվում է, էնպես էլ թարս գնում է: Ինչի՞ պիտի երեկ էդ անտեր ձայնագրության ֆայլը գցեր խմբագրելիք գրքի ֆոլդերի մեջ (պահո՜, իբր թե ոչ ոքի դա չի հետաքրքրի), որ էս առավոտ թոռնիկը դպրոցական միջոցառման համար ոտանավոր փնտրելիս չխոթվեր իր համակարգիչ...իր ֆայլեր...Հովհ. Գրիգորենցի «Ժամանակավրեպ մայրեր» ... ու տեսներ...
    Սյո՜ւ: Թեյը աղմուկով էր կուլ գնացել: Կողքի սեղանի նստածներն իրեն էին նայում:
    Հա, ի՞նչ է եղել, որ: Թարսի բան է, չէ՞, թարսի բան: Քիչ է՝ պառավում է (ծիծաղելի ես, հիսուն տարեկան ես, հլա քեզնից անգամ ուզում ես թաքցնել, ախր, ոչ թե –ում ես, այլ՝ -ել ես) հիմա էլ էս հազար ու մի թարսությունները:
    Էհ, ջահելություն: Ժամանակը չգնահատեց՝ կարիերա, կուրիերա:
    Հիմա պիտի երեսուն տարեկանների հետ ընկերություն աներ, նոր հասկանար ամուսնական հաճույքների բազմազանության իմաստը: Թո՛ւ: Լավ, էլի, գոնե հիմա մի՛ հիշեցրու: Կորե՛ք, գնացե՛ք, չեմ ուզում:
    .. «sex.com, այստեղ լիքը հետաքրքիր խորհուրդներ կան, անգամ լավ ռոլիկներ կան, անպայման կնայես»:
    «Մանե՛, ոչուփուչ լինես բիձա ամուսնուդ հետ: Բիձա՞, իմ թայն է: Չէ՜, որ ասում եմ՝ պառավել ես, չես հավատում»: Լենան թեյի վերջին կումն էր անում:
    ....
    -Բարև, Լե՛ն: Ինչպե՞ս ես, հարազատս:
    -Լավ եմ, Մա՛նս: Դու քեզնից ասա: Ինչո՞ւ ուշացար: Բա Արփին ո՞ւր է:
    -Արփին զանգեց, ասաց՝ ավելի ուշ կգա: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ցույցը շարունակվում է: Արփին ասում էր՝ ոնց որ երկխոսության հիմքեր են ստեղծվել:
    -Հա, դե, լավ է: Մեզ վրա չի ազդում, բայց որ հոդացավ չունենայի, ինքս էլ սիրով կմասնակցեի ցույցին:
    Ստանա՞լ ամբիոնի վարիչի պաշտոն, թե՞ չստանալ: Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ:
    -Ես էլ կգնայի, բայց ժամանակս չի հերիքում, սիդիիս ձայնագրումը շատ ժամանակ է խլում: Ինչ անեմ, ես էլ արվեստով մարդկանց կօգնեմ: Բայց Արփին գիտի, որ իրենց հետ ենք: ՖԲ-ով հետևում եմ, լայքերը, քոմենթներն անպակաս են իմ կողմից:
    -Հա, ես ուսանողներիս էլ ակնարկներով հասկացնում եմ Արփիենց բռնած գործի կարևորությունը: Չեմ պարտադրում, բայց իրենք պիտի հասկանան, որ եթե այսօր չգործեցին, կորցնելու են իրենց վաղը:
    -Այո, իհարկե: Բայց ի՜նչ հոգնած եմ: Դեվինը սպանում է: Երեք ժամ է, փորձեր էինք անում, ինքը չէր էլ հոգնել: Երևի սկսում եմ ծերանալ:
    Լենայի զարմացած հայացքն ուղղվեց երեսնամյա ընկերուհուն, ապա իր թեյի բաժակին: Որոշեց լռել:
    Մանեն թույլ ժպտաց, վերցրեց գդալն ու սկսեց մտորելով խառնել թեյը:
    Երեք ընկերուհիներին միացնող օղակներից մեկն էլ թեյն էր: «Թեյախումներովս մի հովանոցի տակ ենք հավաքվել». սիրում էին կատակով նշել ընկերուհիները:
    -Բարև, իմ հայ ժողովրդին:
    Լենան ու Մանեն անակնկալի եկան սթափեցնող ողջույնից. հայտնի սմայլիկի հայացքով իրենց էր նայում Արփին:
    -Չէի՞ք սպասում: «Արդեն չգալ չէի կարող: Ու ես եկա»:
    -Բարև, Արփ, երևում է գործերը լավ են:
    -Հա՛, երևում է հայությունը ապահով ապագայի կերտման ճանապարհին է,-միացավ Մանեն:
    -Իհարկե՛, լավ են, դեռ ավելի լավ են լինելու: Եթե մարդը անասունից տարբերվում է, ապա չի կարող չպայքարել իր բնական ազատությունների համար: Պայքա՛ր փտած համակարգների դեմ: Պայքա՛ր նեխած ավանդույթների դեմ: Պայքա՛ր կեղծի ու անազնիվ երևույթների դեմ:
    -Կեցցե՛ս:
    -Մենք կեցցենք, բայց դուք արդեն որերորդ անգամ պատճառներ եք հնարում ու չեք միանում երթերին: Դրա մասին ի՞նչ կասեք:
    -Հաջորդներին կփորձենք բացը լրացնել:
    -Տեսնեմ, տեսնեմ:
    -Դե, ավելի մանրամասն պատմիր: Առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալը մի այլ տեսակի առավելություն է:
    Ընկերուհիները քրքջացին: Արփիի ոգևորված խոսքն սկսեց լցնել ունկնդիրների ականջները:
    ....
    -Լե՛ն, դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր:
    Արփիի հարցը անժամանակ ու անտեղին էր:
    -Չէ՛, Արփ, եսիմ, ժամանակ չի եղել: Համ էլ ոնց որ չտրամադրվեմ:
    -Էդ կեղծ ձևերին վերջ տուր, հորս արև: Ոնց որ տասնութ-քսան տարեկան աղջիկ լինես: Գիտես, չէ՞, թե ոնց եմ զզվում էդ ձևավորներից: Դրանց հետ քնելուց քսան տարեկան տղան ի՞նչ պիտի հասկանա: Ախր դրանք են, որ էդ խեղճ տղաների երևակայությունը էդ աստիճանի աղքատացնում են: Մի մասը սանձարձակ ձևիստներն են, մյուսն էլ՝ կոմպլեքսավորված միանձնուհիները: Կեղծ, կեղծ ու երիցս կեղծ:
    Եթե ես չլինեի, Առնոն էլ իր տարեկիցների պես դժբախտ էր լինելու: Հա՛, հենց դժբախտ, հետն էլ ՝խաբված: Բա խաբված չեն մի՞թե էն մարդիկ, ում սխալ պատկերացում են կազմել տալիս էն կյանքի մասին, որ ամենակարևորն է մարդու կյանքում: Լե՛ն, մի ժպտա, համ էլ ամենակարևորն է: Դու ուղղակի շատ չես խորացել էդ ուղղությամբ, շատ բաներ չգիտես: Հենց սեռական կյանքն է մարդու ճակատագրի որոշողը: Սխալ պատկերացումներ ունեցար, սաղ կյանքդ ուրիշներն են քո փոխարեն ապրելու:
    Չկա էն ազատությունն ու անկեղծությունը իրենց մեջ: Երևի պիտի երրորդ տասնամյակին հասնեն, որ անկողնում ոչ պոռնոհերոսուհի խաղան, ոչ էլ՝ ստրկուհի:
    Պիտի կարողանաս լինել քեզ նման, լինել անկեղծ: Տրվես ամբողջովին: Անես էն, ինչ էդ պահին ուզում ես, ոչ թե էն, ինչը մտածում ես, թե քեզ իբր սեքսուալ կդարձնի, իբր եսիմինչի կամ եսիմում կվերածի: Մարդ պիտի ապրի Իր պես, Իր կյանքով. Ոչ ոք չպիտի թելադրի իր ուզած մոդելը: Դու ես քո երկրի, քո կյանքի, ճակատագրի ու քո սեքսի տերը:
    «Ի՞նչ կմտածեր Սամվելն իմ ու ընկերուհիներիս մասին, եթե լսեր այս ամենը»: Լենան տարակուսած ժպտում էր:
    -Հիմա թող շներն հաչեն, թե էս գրանտակերը քսան տարեկան տղայի կյանքն է քայքայում, թքած ունեմ: Փոխարենը՝ գիտեմ՝ Առնոն երջանիկ է: Հետո եթե մենք բաժանվենք էլ, ինքն արդեն ապրել է իրական կյանքով, երբեք կեղծին չի խաբվի: Ես գիտեմ՝ ինքը շնորհակալ կլինի ինձնից այն ճանաչողության ու օրերի համար, որ իր հասակակիցները երբեք չէին կարող տալ:
    Արփին բորբոքված էր երևում: Մեջը կուտակված լավան ելք էր գտել ու բլբլթալով դուրս էր հորդում:
    Սակայն Լենան իր մտքերով էր տարվել:
    «Դու Մանեի ասածը վերջը փորձեցի՞ր»: Մանեի ասածը: Գրողի ծոցը գնար Մանեի ասածը:
    Դին Մարթինի «Sway»-ը, իր անֆիգուրա մարմիննն ու կամերան: Հա՜, հա՜, հա՜: Թո՛ւ, թո՛ւ:
    «Դուք հմայիչ եք: Անկրկնելի եք: Երբեք չմոռանաք այդ մասին»:
    Դե, իհարկե, հմայիչ եմ: Բիմ, բիմ, բիմ՝ ուսերը կտրուկ առաջուհետ: Լավ է: Վատ չէ: Կտրուկ չէր: Չէ՛: Շատ կտրուկ չէր: Երևի:
    «Կարևորը ձեզ վստահ զգաք »:
    «When marimba rhythms…», գլուխը առաջ: Հայացքը վագրի նման: Վագրի՞: Ինչ-որ գազանի, էլի: Ստացվո՞ւմ է: Երևի:
    «Վագր ու կատու միաժամանակ: Չմոռանաք»:
    Նազանքով, Լենա, նազանքով: Ստացվում է: Մի՛ բարդույթավորվիր: Մի՛ մտածիր:
    «Ձեր մարմինն անթերի է»:
    Ցելյուլիտի ու ճարպի հաստ շերտերը: Չէ՛, դրանք չեն երևում: Երևի: Երևի հիմա աչքը այլ տեղերում է:
    «Կարևորը ճիշտ մատուցման ձևն է»:
    Մի տեսակ չի ստացվում: Էն ռոլիկի աղջիկը էսպես չէր անում... ոնց որ:
    Դեմքի խեղճուկրակ ժպիտը իրեն էր նայում դիմացի հայելուց: Էլ չէր կարող: Ինքնահամոզմունքը վերջին ու վճռական հարվածն էր ստացել:
    Ցույց մի՛ տուր: Թող Սամվելը չտեսնի: Եթե, իհարկե, դեռ չի տեսել: Հա-հա-հա:
    Սավանը կփրկի: Կարելի է դեմքին քաշել:
    Ձեռքը գցել էր սավանին, երբ Սամվելն անջատեց տեսախցիկը: Մոտեցավ կնոջը: Գրգռված չէր: Ջերմ ժպտում էր:
    Կարեկցող ժպիտ կար դեմքին, հա՛, հենց կարեկցող: Խղճուկ ես, Լենա՛: Ծիծաղելի դուրս եկար: Թո՛ւ:
    «Կյա՛նքս, քեզ շատ եմ սիրում: Դու միշտ, ցանկացած դեպքում ինձ համար ամենան ես: Միշտ հիշիր»:
    Գրկեց: Համբույրների տաքությունը փորձում էր ծածկել Լենայի սառած մարմնի հիասթափությունը:
    Աճարա՛կ կին: Հի՜-հի՜-հի՜: Խղճուկ ես: Անշնորհ: Գցելու ապրանք: Բա քո մարմի՞նն էլ է մարմին, էն ռոլիկի աղջկա՞նն էլ: Դու գնա Նաբոկով վերլուծիր, Միլլերի գործերի քարոզն արա ուսանողներիդ: Դու միայն դա կարող ես անել: Դու դասախոս ես: Դասախոսը կին չէ՞: Դու՝ չէ՛:
    «Գուցե էնքան էլ վատ չի ստացվել: Հա, էլի, գուցե ինչպես միշտ, ինձ թերագնհատել եմ: Նայել է պետք: Լավ, տեսախցիկից կջնջեմ, բայց մինչ այդ կգցեմ համակարգիչ: Հենց ազատ եղա, կնայեմ»:
    Բա՛, թարսի բանը ոնց է լինում: Բա, պիտի գցեիր, որ նախքան քո նայելը թոռնուհիդ նայեր: Բա պիտի օր ծերության խայտառակ լինեիր, չէ՞: Թարսի բան ասիր, պրծա՞ր:
    -Հա, հենց էդպես, ես թքած ունեմ բոլոր անինքնասերների կարծիքների վրա,-Արփին դեռ չէր հանդարտվել,-ուղղակի զարմանում եմ, որ չնայած ամեն ինչին՝ էդ ապուշ կարծիքները դեռ ազդում են վրաս: Վկա երեկվա թարս օրը: ՀԿ անդամներից մի տատուս թայ կույս ո՜նց էր հարձակվել վրաս, Հովհաննու Հայտնությունը գլխիս կարդաց: Շիլաշփոթ էր, չկարողացա նորմալ պատասխանել, երևի դրա համար էլ մեջս մնաց: Դե, թարսի բանը ոնց է լինում: Ոչինչ, մի օր երեսին կասեմ ու լա՜վ կհանգստանամ:
    Ընկերուհիները ժպտացին: Նրանք արդեն գիտեին իրենց հաջորդ քայլը:
    -Մատուցո՛ղ, երեք բաժակ թեյ:
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 08.04.2014, 22:23:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.04.2014), Այբ (12.04.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    4. Անցումներ



    Ահա քայլում է նա՝ գետնանցումի թագավորը: Հագին՝ անցյալ դարի կարկատաններ: Գլխին՝ նորաձության առեղծված: Դեմքին ծովահենի ժպիտ է, այն ծովահենի, ով ոչ միայն սնդուկն է գտել, այլև բանալին:
    Ահա քայլում է նա՝ գետնանցումի թագավորը: Նա աշխարհի հետ պարտք ու պահանջ չունի, նրա արյան մեջ երաժշտություն է, ոտքերին՝ անհոգ ռիթմեր: Նրա միակ հարազատը ազատությունն է, իսկ թշնամիներ երբեք էլ չի ունեցել:
    -Ողջո՜ւյն, Մուֆասա,- բացականչում է փոքր տաղավարի տերը և նրան մեկնում թարմ հացով տոպրակը,-սա քեզ՝ իմ կողմից:
    Մուֆասան բարձրացնում է իր կյանքում նոր հայտնված կանաչ գլխարկը՝ ի նշան շնորհակալության, ու վերցնում նվերը:
    -Գլխարկդ ընտիր է,- ծիծաղում է խանութի տերը,- բարո՜վ մաշես:
    Գետնանցումը մեծ է, տաղավարներն ու խանութները՝ բազմազան: Նա հպարտ քայլերով անցնում է իր թագավորության տարածքով. ամենուր ողջունում են նրան ու բարի օր մաղթում:
    -Մուֆասա, հիմա մի երգ եմ միացնելու քեզ համար: Տես, հավանում ե՞ս:
    Մուֆասայի դեմքը պայծառանում է, ինչպես սև սուրճով լի բաժակ, որի մեջ պատահաբար կաթ է լցվել: Նրա լայն շուրթերը բացվում են:
    Մեկ, երկու, երեք: Ու նա սկսում է պարել: Կարգին, տեղը տեղին, ինչպես կերազեր պարել տասնութամյա ամեն մի տղա: Ջահելները կանգնում ու ծափ են տալիս: Մյուսները ժպտալով նայում ու անցնում են կողքով:
    Միայն կարմիր թշերով կինն է, որ ուշադրություն չի դարձնում անցումի քեֆ ուրախությանը. նա կանգնած է պիցցայի տաղավարի մոտ ու ներս է նայում «մի հատ ինչ ուտեմ, որ նիհարեմ» աչքերով: Նրա սանրվածքը կատարյալ անշարժության մեջ է, անգամ հնարավոր է, որ այն քորոցով են ամրացրել գլխին: Չափսերով օրենքի սահմանները հատած թշերի հարցն էլ որ լուծվի, տիկինն արդեն պատրաստ կլինի «Իմ երազած հարսը» հաղորդան համար, որին բան չի մնացել՝ ընդամենը երեք օր:

    ***

    Մետրոյի „S6“ գծով անցնող գնացքը վայրկյանների ճշտությամբ Տրուդերինգ է գնում: Ամեն ինչ հարթ է ու ճիշտ : Գծած, չափած, ուղիղ կտրած:
    Այդ օրը միայն մի բան կա, որ կանոնների մեջ չի մտնում: Արդեն կես ժամ է, ինչ վագոններով սևահեր կին է անցնում՝ ձեռքին ակորդեոն, որից փչացած փոշեկուլի ձայն է գալիս: Նրա կողքին մի քաղցր աղջնակ է, հազիվ լինի ութ տարեկան: Նա ձեռքին միանգամյա օգտագործման բաժակ է պահել, նրանցից, որով ամռանը լիմոնադ են խմում՝ այգու խոտերին նստած: Աչոնն այդ լիմոնադ չի բաժանում. նա վագոնի ուղևորներին խնդրում է փող տալ իրենց:
    Երկու կին, որոնց ջահելությունը մնացել է Աբբայի համերգներում, նստած են իրար կողքի ու զրուցում են կյանքի կարևոր խնդիրներից: Հերթով քննարկելով առաջ են անցնում: Նորածին կատուներին երկրոդ ամսվա սկզբում պատվաստել, թե առաջինի վերջում: Ինչպես բացատրել Մյուլեր կաթնամթերքների վրա վերջերս ավելացած կես տոկոս յուղայնությունը: Վերջապես հասնում են օրվա գերխնդրին: Թե ինչ մեծ սխալ է, որ մետրոյի վերջին վագոնի ուղևորները մինչև գլուխները չշրջեն չեն տեսնի հերթական կայարանի անունը, եթե նստած են գնացքի ընթացքին հակառակ: Նրանցից մեկը՝ նա, ով ճմրթված շուրթերին կարմիր շրթներկ է քսել ու „Miss Sixteen“ խանութից գնած նարնջագույն շալվար հագել, հանդես է գալիս հիանալի առաջարկով: Նամակ գրել քաղաքապետարան և խնդրել հարցը դնել անհապաղ քննարկման:
    Ակորդեոնով կինն անցնում է նրանց կողքով, իսկ բաժակ բռնած աղջիկը մոտենում է՝ փող խնդրելու: Տիկնայք մեկ իրար են նայում, մեկ աչոնին: Նրանց գլխի սիրուն պահարանում մուրացկանության դարակ չկա: Նրանցից մեկը՝ նա, ով շաբաթվա մեջ երեք անգամ պիլատեսի է գնում ու ամեն հինգշաբթի „Germany’s next top model“ դիտում, ձեռքը տանում է ճակատին՝ հավանաբար տեսածի հետևանքով բարձրացած ջերմությունը ստուգելու: Ու վեր է թռչում տեղից:
    -Գլխարկս:
    -Ի՞նչ եղավ,- խառնվում է նարնջագույն տուտուզավորը:
    -Գլխարկս ինչ արեցի: Ո՞ւր է: Կանաչ գլխարկս: Անցումում եմ թողե՞լ...

    ***

    Բարբարայի կարմիր թշերը հուզմունքից վառվում են: Նրան զգուշացրել են, որ տեսախցիկին չնայի: Նա նստած է սեղանի առաջ ու փորձում է այնպես դզմզել մարմինը, որ կուրծքն ավելի առաջ լինի, քան փորը: Հեշտ խնդիր չէ՝ վերջին օրերին կուլ տված պիցցաների պատկառելի թիվը հաշվի առնելով:
    Սեղանի մյուս կողմում խիստ հայացքով կին է նստած: Պիտի որ վաթսունհինգին մոտ լինի: Նա ուշադիր զննում է Բարբարայի կասկածելի սանրվածքը: Կողքին կուչ է եկել նրա ծերացած օրիորդ տղան, տեսքից՝ բակում չհարգված քնձռոտ կատու: Բարբարան փորձում է կենտրոնանալ տան տղամարդու վրա՝ նրա մոր խիստ հայացքից խուսափելու համար:
    -Իմ Գոթֆրիդը շատ համեստ ու ամաչկոտ տղա է,- ասում է մայրը,-չէ՞, Գոթֆրիդխեն:
    Գոթֆրիդը գլխով է անում՝ առանց աչքերը վեր բարձրացնելու:
    -Մենք քո նամակը միանգամից հավանեցինք, Բարբարա, դրա համար դու առաջինն ես, ում հրավիրել ենք մեզ հյուր,-շարունակում է տարիքով կինը,- և ես մեծ հույս ունեմ, որ հենց դու ես լինելու իմ երազած հարսը:
    Այդ պահին հնչում է «ստոպ», և նկարահանումն ընդհատվում է: Բարբարային հայտնում են, որ նա հիմա նստելու է տեսախցիկի առաջ և հեռուստադիտողի հետ կիսվի իր առաջին տպավորություններով՝ մոր ու տղայի ականջից թաքուն:
    -Ես հենց այսպիսին էլ պատկերացնում էի Գոթֆրիդին՝ լուռ ու խորհրդավոր տղամարդ, ով կարող է գերել ցանկացած կնոջ սիրտ,- տեսախցիկին խոստովանում է Բարբարան,- իսկ նրա մայրն այնքան հյուրասեր ու ջերմ կին է, որ ես արդեն պատրաստ եմ մնալ այստեղ:
    «Իմ երազած հարսի» նկարահանումները շարունակվում են: Հաջորդ տեսարանում Գոթֆրիդն ու Բարբարան վազում են դաշտում՝ իրար ձեռք բռնած, իսկ նրանց հետևից խոշոր քայլերով գալիս է ջահելի մայրը: Սիրային վազքի ժամանակ Բարբարայի մարմնի ամեն մի հատված շարժվում է իր ընտրած ուղղությամբ. միայն մազերն են, որ ֆլեգմատիկ անշարժության մեջ են: Ցավոք, Գոդֆրիդի աչքից այդ ամբողջ գեղեցկությունը վրիպում է, քանզի նրա միակ մտահոգությունն այդ պահին սեփական շնչառությունն է, որն ամեն վայրկյան կարող է մեկընդմիշտ հատվել:
    Երկու օր անց մոտենում է այն պահը, երբ Բարբարան պիտի որոշում կայացնի՝ մնալ Գոթֆրիդենց մոտ, թե հետ գնալ տուն: Նա նայում է իր անմխիթար կյանքի վերջին հույս Գոթֆրիդին, հետո վերհիշում իր միակ սեր Վոլֆգանգ Կ.-ին, ով իր ոստիկանական համազգեստն ավելի շատ էր գնահատում, քան Բարբարայի բոլոր անշարժ ու շարժվող բարեմասնությունները միասին վերցրած:
    -Մնում եմ,- հայտնում է Բարբարան խորը հոգոցով:
    Թե ինչ է սպասվում սիրահարներին ու երջանիկ մորը հաղորդման ավարտից հետո, ոչ ոք չգիտի: Բայց ռեժիսորը համենայնդեպս զգուշացնում է Բարբարային, որ իրենք շուտով սկսելու են «Իմ երազած նախկին հարսը» հաղորդման նկարահանումները, որին կարող է նաև Բարբարան մասնակցել, եթե աստծո օգնությամբ Գոթֆրիդի հետ ոչինչ չստացվի:

    ***

    Աղջիկը պլաստմասե բաժակից վաթսուն ցենտ է վերցնում ու մնացածը թողնելով մոր մոտ՝ վազում դեպի ավտոկայանի խանութ, որի ցուցափեղկին կպցրած է «Իմ նախկին հարսի» պաստառը:
    Խանութում աշխատող տղամարդը, բաց ամսագրի վրա կռացած, խաչբառ է լուծում: Նա ժամանակ առ ժամանակ կենտրոնացած հայացքն ուղղում է պատին՝ փորձելով գտնել հերթական հարցի պատասխանը:
    Վաճառողը մի պահ կտրվում է իր զբաղմունքից, երբ իրեն է մոտենում երկար փեշով աղջիկը, մի ձեռքին՝ „Lion“ կոնֆետ, մյուսին՝ վաթսուն ցենտ:
    Տղամարդն ուշադիր նրան է նայում:
    -Դու ինչո՞ւ դպրոցում չես:
    Աղջիկը ոչինչ չի պատասխանում, միայն սպասում է, որ փողն իրենից վերցնեն:
    -Ո՞ր դասարանում ես,- նորից հարցնում է տղամարդը՝ ընդունելով վճարը:
    -Ոչ մի դպրոց,-կցկտուր պատասխանում է աղջիկը՝ բառերը դժվարությամբ ընտրելով:
    -Վաղուց ե՞ս Գերմանիայում:
    -Չի իմանում:
    -Որտե՞ղ ես ապրում:
    Աղջիկն իր մեծ աչքերով լուռ նայում է անծանոթին:
    -Մի վախեցիր,- նրան հանգստացնում է վաճառողը,- ես ուզում եմ քեզ հյուր գալ և ուրիշ շատ կոնֆետներ բերել: Կասե՞ս որտեղ ես ապրում:
    Երեխան ձեռքը պարզում է փողոցի ուղղությամբ.
    -Կամուրջ: Վերև չէ, ներքև:
    -«Կաբելշտեգ» կամրջի տա՞կ:
    Առանց պատասխան տալու՝ աղջիկը դուրս է վազում խանութից:
    Վաճառողը նայում է նրա հետևից, ապա անցնում հետևի սենյակ ու վերցնում հեռախոսը: 089-29100:

    ***

    Լսելով ոստիկանական մեքենայի ձայնը՝ Մուֆասան վեր է թռչում քնից: Երկու տղամարդ իջնում են ներքև՝ դեպի իրենց կողմը: Կամրջի տակ միայն երեքով են: Ինքն ու երկու շաբաթ առաջ հայտնված հարևանուհին՝ իր փոքր աղջկա հետ:
    Երկու ոստիկաններից մեկն առաջ է գալիս ու սառը ձայնով ներկայանում.
    -Վոլֆգանգ Կոխ,- ապա շարունակում,-կարո՞ղ եմ տեսնել ձեր փաստաթղթերը:
    Աղջիկը ամուր գրկում է մորը ու դեմքը թաքցնում նրա մազերի մեջ:
    Մուֆասան բարձրանում է տեղից:
    -Ինչո՞վ ենք արժանացել այս այցին, պարոն Կոխ:
    Ոստիկանը ոտքից գլուխ զննում է նրան:
    -Ուզում ենք տեսնել՝ ինչով կարող ենք ձեզ օգտակար լինել, կարծես թե ձեր տեղն այնքան էլ հարմար չէ:
    -Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մի անհանգստացեք մեզ համար,- ժպտալով ասում է Մուֆասան՝ գետնից վերցնելով ու գլխին քաշելով կանաչ գլխարկը:
    -Փաստաթղթերը,- քար ձայնով արտասանում է Վոլֆգանգ Կոխը:
    Գործընկերը մոտենում է նրան, ապա անցնում աղջկա ու մոր կողմը՝ ձեռքով ցույց տալով, որ վեր կենան և հետևեն իրեն: Աղջիկը սկսում է լաց լինել: Կինն ինչ-որ բան է գոռում անհասկանալի լեզվով:
    -Ես Մուֆասան եմ,-ասում է սևամորթ տղամարդը,- ինձ բոլորն են ճանաչում:
    -Գնացինք, տեղում կպարզենք, թե դու ինչ Մուֆասա ես:
    -Ինձ այստեղ շատ հարմար է, պարոն Կոխ, ինձ թվում է՝ ես կմնամ այստեղ:
    -Ինձ թվում է՝ դու գալիս ես մեզ հետ:
    Կոխի գործընկերը փորձում է տեղից բարձրացնել կնոջն ու աղջկան:
    -Հանգիստ թողե՛ք կանանց, ուր ե՞ք տանում,- բացականչում է Մուֆասան:
    -Նրանց մասին հոգ կտանեն, ինչպես և քո մասին: Հետևիր ինձ:
    Մուֆասան ձեռքը տանում է իր քրքրված վերարկուի գրպանը և մի պլաստիկ քարտ հանելով՝ մեկնում ոստիկանին:
    Կոխը վերցնում է քարտը, նայում նկարին, ապա գրվածին՝ «Մուֆասա Բուհարի», «քաղաքացիությունը՝ գերմանացի»: Նա բարձրացնում է քարտը լույսի կողմը, այսուայնկողմ շրջում:
    -Ասում եմ՝ ես Մուֆասան եմ, ինձ բոլորը ճանաչում են, արդեն քսանութ տարի է՝ այստեղ եմ ապրում:
    Կոխը քարտը մեկնում է Մուֆասային, նորից ոտքից գլուխ զննում նրան:
    -Ներեցեք անհանգստացնելու համար, պարոն Բուհարի: Բարի երեկո եմ մաղթում:
    Մյուս երկուսին ոստիկաններն ուղեկցում են դեպի մեքենա:
    -Ազի՜տա, Ֆարնա՜զ,- նրանց հետևից գոռում է Մուֆասան,- չվախենա՜ք, ամեն ինչ լավ է լինելու: Չվախենա՜ք:
    Երբ ոստիկանները հեռանում են տեսադաշտից, նա գալիս նստում է կամրջի տակ ընկած մեծ քարին, ձեռքերը մեկ իրար խփում, մեկ ծնկներին ու գլուխը տարուբերելով երգում.
    "Three little birds
    Pitch by my doorstep
    Singin' sweet songs
    Of melodies pure and true,
    Sayin', This is my message to you-ou-ou:
    Singin': Don't worry 'bout a thing,
    'C ause every little thing gonna be all right.
    Singin': Don't worry, don't worry 'bout a thing,
    'Cause every little thing gonna be all right!"
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2014), Mephistopheles (08.04.2014), Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Vardik! (13.04.2014), Աթեիստ (08.04.2014), Այբ (12.04.2014), Արէա (08.04.2014), Շինարար (12.04.2014)

  11. #6
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. ՎԱԶՔ




    <<Արագ, արագ, արագ, հավաքվում ենք, վազում ենք, փախչում ենք, ինչքան հնարավոր է արագ>>: Ինչ-որ բան անելուց խոսելը հին սովորություն էր: Մանկությունից էր գալիս: Այն օրերից, երբ մայրը երեկոները իրեն մենակ էր թողնում տանը, ինքը գնում էր կաֆեում աման լվանալու: Բայց հիմա մի տեսակ գոռում էր մտքում, ասես սեփական մտքերը փորձում էր մտքում ասված բառերով լռեցնել, բայց չէր ստացվում մի տեսակ:
    <<Հավաքիր ամեն ինչ, ինչ հնարավոր է, միեւնույն է ոչինչ չի ստացվի>>: Համարյա նույն բառերը, որ ասում էր այն օրերին, երբ արագ հավաքում էր տոպրակներից թափված խաղալիքները` մինչեւ մոր գալը հասցնելու համար: Գիտեր, որ չի հասցնի, բայց հավաքում էր:
    Էդ նամակները, զանգերը, որոնց այդքան սպասել էր քսան տարի առաջ, հիմա դարձել են փորձություն: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ հենց հիմա, ինչո՞ւ:
    Ձեռքն ընկած հագուստը լցնում էր ճամպրուկը: Այն, ինչ ունի այս տանը: Ուրիշ ոչինչ չստացվեց ունենալ: Տարիների ամուսնական կյանքից հետո մի երեխա անգամ չստացվեց: Հագուստ, գրքեր, մի քանի արծաթյա ու ոսկյա իրեր: Ավելի լավ, հեռանալը հեշտ կլինի: Հեշտ, արագ, առանց ավելորդ ափսոսանքի:
    <<Գնում եմ տնից: Գիտեմ, որ տնի'ց եմ գնում, բայց չգիտեմ` ուր: <<Որտեղից>>-ը հայտնի է, <<ուր>>-ը` ոչ այնքան: Արագ, արագ, արագ, հիմա կվերադառնան: Բերանից միշտ վատ հոտ եկող սկեսուրը, որի միակ հաճույքը խանութներում ու շուկաներում պտտվելն է: Երբ նայում է, հայացքից ատելություն է ծորում վրադ: Ամուսինը, որն ուղղակի կողակից է, ոչինչ ավելի: Ոչինչ…>>
    Մինչեւ հիմա չի հասկանում, ոնց ստացվեց այդքան երկար համատեղ կյանքը: Փախչելու ցանկությունը միշտ է եղել: Միշտ, թաքուն, հոգու խորքում եղել է, բայց քաջությունը միշտ չի հերիքել: Կտրելու ուժ ունենալը հունար է: Ինքը չունի: Հարմարվում է իրավիճակին ու վերջ: Մեռնի, չի կարող պոկվել: Իսկ հիմա հանկարծ փախչելու ցանկությունը գլուխ բարձրացրեց անասելի ուժով: Ինչպես դպրոցում, երբ նեղացնում էին, ինչպես հետո, ավելի ուշ, երբ գիտեր, գիտակցում էր, որ ուրիշ է: Պատճառը այդ նամակն էր, հետո միակ զանգը, որ առաջարկում էր տեսնվել:
    Տեսնվել: Քառասուն տարեկանում տեսնվելը ուշ է: Չստացվածի համար պատասխան տալ է պետք, պետք է պատասխան տալ բոլոր չստացված նպատակների համար: <<Բայց սպիտակած մազերով, ավելացող կնճիռներով պատասխան տալը մի տեսակ այնքան էլ էսթետիկ չէ: Թեպետ արագ, արագ, արագ, դեռ կարող ես հասցնել>>:
    Դուռը ինքն իրեն է բացվում, չի ճռնչում անգամ: <<Կարելի է տեսնվել: Անհետանալուց առաջ, վերջին անգամ: Պարտքը տալ ջահել օրերին, երբ կարող էր ամեն օր տեսնվել, բայց գլուխ չդրեց: Հիշում է ռեստորանի հասցեն, անունը: Գնալ, <<տեսնվել>>, հետո կորչել գրողի ծոցը:
    Տաքսին սպասում էր մուտքի առաջ: Կեղտոտ, հին մեքենա էր: Վարորդն էլ իր մեքենայի նման, ծխախոտը ատամների արանքում, քրտնահոտով, դեմքին` մի քանի օրվա չսափրած մազեր: Ամուսինը միշտ պարտաճանաչ սափրվում է: Գոնե դրանում մեղադրել չի կարող:
    Կարելի էր երեւի գրել մի երկու տող: Ասենք` <<Գնում եմ, էլ չեմ գալու, կներես>>, բայց ինչո՞ւ գլուխ ցավեցնել: Թող մտածեն` անհետացել եմ, գոլորշիացել եմ: Ես այդպես կարողանում եմ, երբ տանը մի քանի օր չեմ խոսում ինքը հենց այդպես էլ ասում է` <<Ասես գոլորշիացած լինես: Ասես մենակ ապրեմ: Ավելի շուտ` մամայի հետ մենակ>>: <<Մամայի...>>, էդպես էլ ասում է, <<մամայի>>, ասես մե'ր մաման է: Ես <<մամա>> չեմ ունեցել, ո՞նց բացատրեմ: Անգամ այն ժամանակ, երբ ունեցել եմ..>>:
    Ռեստորանի մուտքի մոտ կանգնեցրեց տաքսին: Իջեցրեց ճամպրուկը: Մի՞թե, իսկապես, ուզում է մտնել: Մի՞թե կմտնի: Անգամ մազերը կարգին չհավաքեց: Ինչի՞ մասին էր մտածում: Այս հանդիպումը պետք է քսան տարի առաջ լիներ: Այդ դեպքում դեռ գոնե հնարավոր լիներ փոխել ինչ-որ բան: Փրկել չէ, ուղղակի փոխել:
    Մտավ: Նստեց սեղանի մոտ: Հետո պատկերացրեց ներս մտնողին: Վերջին անգամ, երբ տեսավ` քսամնեկ էին երկուսն էլ: Հիմա մեկ մեկ մտածում է, որ դեռ այն քսանմեկ տարեկանին է սիրում: Իսկ եթե քսանմեկ տարեկանին է սիրում, նշանակում է ինքն էլ քսանմեկ տարեկան է: Մազերը սպիտակել են, կնճիռները ցանց են հյուսում դեմքին ու հոգուն, բայց քսանմեկ է, եթե քսանմեկ տարեկանին է սիրում: Իսկ եթե հիմա ներս մտնի ցմփոր քառասնամյա մի մարդ, բացի բերանը, փայլեն ոսկե ատամները: Ի՞նչ կլինի, եթե փայլեն ոսկե ատամները...
    Մոտեցավ դռան մոտ կանգնած մատուցողին: Հայտնեց անունը:
    -Ինձ այստեղ մի տղամարդ է սպասելու, ասացեք, որ չստացվեց գալ:
    Մատուցողը, արհեստական ափսոսանքը ձայնի մեջ, հայտնեց, որ տղամարդը մեկ ժամ առաջ է զանգել, խնդրել է հաղորդել, որ չի կարող գալ եւ ներողություն է խնդրում:
    Հետդարձի տաքսին թարմ էր, կարմիր գույնի: Վարորդը ոսկե ատամներ ուներ, փայլեցին, երբ ասաց, թե ինչքան պիտի վճարի:
    Կամաց բացեց դուռը: Ճամպրուկը դրեց դռան առաջ: Տանը դեռ մարդ չկար: Լավ է, կհասցնի դասավորել իրերը, մինչեւ գան:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (09.04.2014), Vardik! (11.04.2014), Արէա (08.04.2014), Վոլտերա (08.04.2014)

  13. #7
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    6. <ՍԿԱԼՊ>



    Ամառային երեկոյի մութը մի տեսակ ցանցառ էր:
    Հեռվում այվող կարմրավուն հորիզոնը հերթական շոգ օրն էր խոստանում` Հրաչիկին ստիպելով բացել բոլոր հնարավոր օդանցքները` պատուհաններն ու դռները, նույնիսկ` մուտքի դուռը: Սակայն բնակարանում նիրհող օդը երևի գնալու տեղ չուներ ու պատրաստ էր իր իսկ հեղձուկից խեղդվելու, միայն թե մնար այնտեղ, որտեղ էր: Միջանցիկ քամի հրահրելու Հրաչիկի բոլոր ջանքերը ևս ապարդյուն էին: Թվացյալ փրկությունը <Ջերմուկի> արագ տաքացող շիշն էր ու բաց պատշգամբը, ուր մինչև աշխարհի վերջը պատրաստ էր սպասել անգամ աննշան զեփյուռի, ինչպես մոլեռանդ հավատացյալն է սպասում Քրիստոսի երկրորդ գալստյանը:
    Կնոջ` Հրանուշի` անկողին մտնելու հորդորներն անիմաստ էին: Տապից նվաճած մեկ-երկու աստիճանը գիշերվա համար հաղթանակ համարվել չէր կարող, քանի որ քամին հավանաբար գիշերվա դաշնակիցը չէր և առավել ևս` ցերեկվանն էլ չէր եղել:
    Մարող աղմուկն ու շշուկնեը տապին գումարեցին նաև գիշերվա սովորական լռությունը, և Հրաչիկին հանկարծ թվաց, թե այդ ամենի մեջ ինչ-որ չարագուշակ, անվերջանալի ու անբնական բան կա: Մտածեց, որ աշխարհում երևի ամեն բան կանգ է առել` կենդանի ու անկենդան բոլոր արարվածները` անկախ դրանք արարողի կարգավիճակից և ժամանակի ու տարածության մեջ ունեցած հնարավորություններից:
    <Իսկ գուցե՞ այս ամենն իրականություն է: Գուցե՞ իսկապես կանգ է առել տիեզերքն ու մոլորակները պտտող հավերժական թվացող մեխանիզմը, և սա աշխարհի ու իր վերջին գիշերն է....>:
    Նա աներևույթ ժպտաց իր չծերացող երևակայության թռիչքի, օրվա ու գիշերվա առօրեականության մեջ չտեղավորվող մտքերի վրա ու գլուխը դրեց պատուհանագոգին խաչած ձեռքերին:
    Հանկարծ հասկացավ, որ չի լսվում նաև պատի հին ժամացույցի տկտկոցը: Սիրտն սկսեց անսովոր թպրտալ: Վախեցավ: Կոպերն ամուր սեղմվեցին, ու գլուխը դանդաղ թեքեց ժամաացույցի կողմը: Ի վերջո աչքերն իրենք բացվեցին ու անմիջապես էլ սառան. ժամացույցը չէր աշխատում: Սլաքները տասն անց կեսի վրա էին, երբ դրսում ակնհայտ ուշ գիշեր էր. <Մի՞թե սա է վերջը... Երանի քնած լինեի...>:
    Շփոթված ու այլայլված վեր կացավ աթոռից ու ակամա գնաց դեպի ժամացույցը: Երբ արդեն տեղում էր, հասկացավ, որ ձգվելու ուժ չունի. այսօր կարծես սովորականից ցածրահասակ էր կամ ժամացույցն էր վեր բարձրացել կախված տեղից: Թոռն էր կախել, երբ դեռ աղջիկներն այստեղ էին, երբ դեռ չէին մեկնել:
    Որոշեց, որ ամեն գնով պիտի լարի ժամացույցն ու վերադարձավ աթոռի ետևից:
    Զգեստապահարանի ծուռ հայելին մի պահ մոլորված ինչ-որ կերպարանք որսաց ու անմիջապես էլ նրան բաց թողեց ապակյա իր ցանցից: Բաց պատուհաններից սեփականատիրոջ իրավունքով ներս մտած հսկայական լուսինը ևս մի ծերունու տեսավ` փոքրիկ, սպիտակամազ մի բարի թզուկի, որ ասես ինչ-որ հեքիաթում մոլորվել ու հայտնվել էր իր համար օտար վայրում և չգիտեր անելիքը:
    Հրաչիկն աթոռը ետևի երկու ոտքի վրա քարշ տվեց ժամացույցի տակ ու տնքոցով վրան բարձրացավ: Երբ ժամացույցի թափանցիկ դռնակն արդեն հասանելի էր, հասկացավ, որ ուղղելու բան չկա. չգիտեր` ժամը քանիսն է:
    Ծերունին բնազդաբար ծածկեց ժամացույցի դռնակն ու լարախաղացի նման օրորվելով` սկսեց ցած իջնել: Զայրույթի՞ց էր, թե՞ անկարողության գիտակցումից, թե՞ մեկից, որ մյուսի պատճառն էր, չգիտեր: Աչքերն իրենք-իրենց լցվեցին. չէր ուզում արտասվել:
    Գլուխն սկսեց անտանելի ցավել: Պատկերացրեց, թե ինչպես է պատանեկության տարիներին սիրելի արկածային գրքերի միջի կարմրամորթ հնդկացին դանդաղ հանում իր գանգամաշկը: Սակայն հանձնվել չէր պատրաստվում: Ափով սրբելով աչքերը` Հրաչիկն ուղղվեց դեպի պատշգամբի մյուս կողմը: Այնտեղ աղջիկների նվիրած նոթբուքն էր, կամ ինչպես Հրանուշն էր ասում`<Սկալպը>, որ վաղուց հեռացած դուստրերին և օտարացող թոռներին տեսնելու, նրանց հետ խոսելու միակ մխիթարությունն ու հնարավորությունն էր:
    Համակարգչի էկրանին բաբախող ժամացույցը համոզեց, որ աշխարհի վերջը այս անգամ ևս հետաձգվում է, ու ծերունին, կարծես թեթևացած, հոգոց հանեց, սակայն որոշումը չփոխեց. պատի ժամացույցը պիտի աշխատեր, որպեսզի կյանքը շարունակություն ունենար, որպեսզի մոլորակը պտտվեր, քամի լիներ:
    Դարձյալ ժամացույցի մոտ էր: Սակայն աթոռի վրա այս անգամ բարձրանալը գրեթե անհնարին էր: Ականջներում չաշխատող ժամացույցի զարկերն էին:
    Վերջապես: Սլաքներն իրենց տեղում էին, մնում էր միայն զսպանակի բանալին պտտեր: Սակայն ինչ-որ բան հանկարծ կանգ առավ ի՛ր մեջ` գլխում, հենց գանգամաշկի տակ: Հրաչիկը չհասցրեց ըմբռնել տեղի ունեցածը: Նա քամուց քշվածի նման գլորվեց գետնին ու մեռավ` զարմացած ու մենակ:
    Հրանուշը միայն առավոտյան տեսավ ամուսնուն` ժամացույցի բանալին ձեռքի մեջ սեղմած:
    - Կաթված է, ուղեղի կաթված.... միանգամից է մեռել, բախտը բերել է,- բժիշկներն ասացին:
    Հրանուշը չհասկացավ, ու դրանից վիշտը դույզն-ինչ չամոքվեց.
    - Գոնե հիվանդանար, պառկեր, նազ աներ: Վրեն ամակ ունենայի....
    Անորոշության մեջ նա պարտավոր էր եսասեր լինել, որովհետև մենակ էր: Լավ, անբացակա հարևաններ ուներ կողքին, սակայն մենակ էր ու լքված: Ամուսնու դագաղի կողքին նստած` անհարմար էր զգում իր մենակության համար և ամբողջ բողոքն էլ հենց այդ մասին էր. <Այ անխիղճ, անսիրտ մարդ, ես հիմա ի՞նչ անեմ` մենակ, անտեր-անտիրական...>:
    Մյուսներին, որ կամա թե ակամա ցավակցության էին եկել, այլ բան էր հետաքրքրում.
    - Ո՞նց էլ իմացել է, թե երբ է մեռնելու...
    - Հա: Ասում են` հենց իր ձեռով էլ բարձրացել, կանգնացրել է ժամացույցը....
    - Ինչի՞....
    - Չգիտե՞ս: Որ իր մեռնելու ճիշտ ժամը իմանան, ժամացույցը սխալ չկանգնացնեն...
    - Հաաաա՜...,- Խորհրդավոր ձգում էր ժամացույցի զարմանահրաշ պատմությանը տեղեկացող հերթական ունկնդիրը` իր իմացածը հաջորդին նոր, ավելի գունեղ մանրամասներով փոխանցելու ակնկալիքով:
    Հանգուցյալի դագաղը երկու շարքով պարսպող աթոռները հիմնականում դատարկ էին: Միակ մշտական նստակյացը Հրանուշն էր, որ չնայած շոգին, չգիտես ինչու, մրսում էր: Իհարկե, ժամանակ առ ժամանակ նրա կողքին տարատեսակ կանայք էին նստում, սակայն Հրանուշը այդպես իրեն ավելի ու ավելի միայնակ էր զգում: Ի վերջո, չհամբերեց ու հարևանի հարսի ականջին փսփսաց.
    - Նինիկ ջան, ձեր <Սկալպով> Արմինեին ու Ադրինին խաբար արա, ջանիդ մեռնեմ:
    Մնում էր սպասել:
    Երեկոյան ժամը հինգին մոտ, վերջապես հույսի աղոտ մի շող երևաց.
    - Հրանուշ տոտա, Արմինեին ու Ադրինեին մի կերպ գտանք: Ասեցին` անտառ, քեֆի էին գնացել: <Սկայպով> հազիվ կապվեցինք: Շատ լաց եղան խեղճերը: - Նինիկն էր շողը բերողը:
    Հրանուշը թեթևացած շունչ քաշեց. շուտով աղջիկները կգան: Հոր մահը նրանց գոնե մի անգամ էլ տեսնելու հնարավորություն կտա: Առավոտյան կգան, հո իրեն մենակ չե՞ն թողնի: Հորը վերջին անգամ կտեսնեն, սիրտները կհովանա:
    Սակայն երեկ բացակայող քամին ուրիշ լուր բերեց.
    - Հրանուշ ջան, երեխեքը չեն կարա գան,- նեղվելով ասացին ականջին:
    Հրանուշը մոռացավ ով էր: Նա աթոռի վրայից սկսեց ցած սահել` փլվելով կողքին նստածի վրա:
    - Ախչի Լենա, Ժենիկ, դեղ բերեք, էս կնգա ուշքը գնաց:
    Երբ գիտակցությունը ետ եկավ, փորձեց մարսել, ըմբռնել անհավանական իրողությունը.
    <Ասում են` զագրան պասպորտ չունեն, չեն հանել: Էսօր էլ շաբաթ է: Ամեն տեղ փակ է: Երկուշաբթի էլ, որ դիմում տան, ամենաքիչը մի շաբաթ կքաշի: Ասում են` առանց զագրան պասպորտի երկրից դուրս չեն թողնում: Համ էլ տասը օրից որ գան` էլ ինչ: Բա էլ արժե՞....>:
    Նինիկն էլ իր հերթին մի քանի անգամ կրկնեց նույն բանը: Թվաց, թե վշտահար այրին կորցրել է իրականության, որևէ բան լսելու, հասկանալու կարողությունը:
    Հրանուշն ամեն ինչ հասկացել էր և ուզում էր ամուսնու տեղը լինել, նրանից առաջ գետինը մտնել` <թող մի քիչ էլ նա ամոթից մեռներ>: Հրանուշը ստիպված էր խաղալ` ինչպես անհայտ, բայց տաղանդավոր դերասան, ում հատկապես հաջողվում էին մեկ դերասանի թատրոնի համար գրված դերերը:
    Քիչ անց ներկայացման տեսարանը փոխվեց: Նինիկը կրկին ներս մտավ` այս անգամ բաց նոթբուքը ձեռքին: Նա հանգուցյալի վրա թեքելով համակարգիչը` դանդաղ պտտվեց դագաղի շուրջը, հետո այն տվեց Հրանուշին ու մոտեցավ միջանցքում ծխող տղամարդկանց: Նոթբուքը Հրանուշի գոգին երկար ու աղեկտուր հեծկլտաց:
    Տղամարդիկ դիակի կողքից երկու հանդիպակաց աթոռ հանեցին և նրանց փոխարեն սեղանիկներ դրեցին: Նինիկենց ու իրենց նոթբուքները դրեցին սեղանիկների վրա ու երևի չհավանեցին: Հրանուշը լուռ ու ոչինչ չհասակացող աչքերով միայն հետևում էր տարօրինակ տեսարանին: Երբ համակարգիչները բարձրացնելու համար սկսեցին դատարկել գրադարակները ու դնել նրանց տակ, Հրանուշն ամեն ինչ հասկացավ: Ուզում էր ճչալ, մազերը պոկել, բայց միայն չորացած թաշկինակը ցավեցնելու չափ աչքերին սեղմեց:
    <Սկայպ>-ն սկսեց աշխատել. երկու նոթբուք` երկու դուստր` դեմ դիմաց, ինչպես որ պիտի լիներ իրականում: Հրանուշն իր դիմաց Արմինեին տեսավ: Դստեր ընտանիքն էր: Աթոռները կողք-կողքի էին շարել` ասես երևակայական դագաղի երկայքով ու լաց էին լինում: Աթոռների շարքի ետևում ցավակից ծանոթ-բարեկամների կանայք էին կանգնած` Արմինեին մխիթարողները: Աղջիկն անկեղծ արտասվում էր, բայց չգիտես ինչու, Հրանուշի ծիծաղը եկավ: Նա ամոթից խոնարհեց հայացքն ու սկսեց արհեստական հազալ:
    Կողքի համակարգչում Ադրինեի լացի ձայնն էր:
    Ամեն ինչ պարզ էր: Աղջիկներն իր կողքին էին, ավելին` հոր դիակի կողքին:
    Հաջորդ առավոտյան նոթբուքները դարձյալ իրենց տեղում էին, պարզապես Հրանուշին խնդրեցին հակառակ կողմում նստել` մեջքով դեպի դուռը: Բացատրեցին, որ գրքերի վրա համակարգիչները հազիվ են հարմարեցրել, ու շարժել չի կարելի: Պատկերը նույնն էր, միայն այս անգամ իր դիմաց Ադրինեի աթոռաշարքն էր, իսկ կողքին` Արմինեի: Ճիշտ է, օրվա ընթացքում Հրանուշը ստիպված էր մի քանի անգամ դես ու դեն գնալ` փոխելով աթոռները, որպեսզի աղջիկները կարողանան դեմ առ դեմ նստել, խոսել, կիսվել որդիական դարդ ու ցավով, սակայն դա երևի բավական չէր:
    - Մամ, դու մի քիչ էն կողմ նստի, էլի, կամեռան փակում ես: Համ էլ Ադրինի հետ թաքուն խոսալու բան կա:- Արմինեն էր:
    Հրանուշը ստիպված եղավ սենյակում անիմաստ պտտվել` ձևացնելով, թե ամուսնու մեծադիր նկարին է ուզում մոտիկից նայել, խոսել նրա կենդանի հայցքի հետ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (10.04.2014), Smokie (11.04.2014), Շինարար (12.04.2014)

  15. #8
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    - Ժողովուրդ ջան, մի քիչ էս նոթբուքերը պտտեք, էլի: Տեսնենք` ո՞վ կա, ո՞վ չկա:- Արդեն Ադրինեն էր:
    Եվ քանի որ համակարգիչները շարժել չէր կարելի, սենյակում, միջանցքում ու խոհանոցում գտնվողները ասես ինչ-որ անհայտ ծիսական արարողակարգով սկսեցին պտտվել դագաղի շուրջբոլորը, որպեսզի մերթ մի, մերթ մյուս նոթբուքին հայտնեն իրենց ցավակցությունը, խոսեն մեռելատերերի հետ, մի երկու խոսք փոխանակեն: Ոմանք անգամ հասցրեցին հարցնել Ռուսաստանում կյանքի, փողի, աշխատանք լինել-չլինելու մասին, այնպես որ, Հրանուշը ևս ստիպված էր նրանց հետ պտտվել` մի աթոռից քոչելով մյուսի վրա, զսպել, չծիծաղել ու այնքան սուտ հազալ, որ վերջապես ուժասպառ եղավ: Ուզում էր անկեղծ լաց լինել, սգալ ամուսնու` հազար տարվա իր հավատարիմ ու փնթփնթան կողակցի անժամանակ մահը, որովհետև մահը միշտ անժամանակ է լինում, բայց այլևս արտասուք չկար: Նա կարծես այդտեղ էլ չէր:
    Երևի ննջել էր, երբ Արմինեի ճչոցից տեղում վեր թռավ.
    - Վայ, քոռանամ ես, հորս երեսին ճանճ կա: Այ մամ, մի ճյուղ վերցրա, ծաղիկ բերող չի եղե՞լ, քշի: Պարապ մի նստի:
    Հատակին դույլի մեջ դրված ծաղիկների միջից մի ճյուղ առանձնացրին, դրեցին Հրանուշի ձեռքերի մեջ ու հեռացան:
    - Հորս գլխի մոտ եմ ուզում նստել, վայ, խեղճ հերա ջան,- ճչալու հերթը Ադրինեինն էր, ու Հրանուշն անցավ գլխի մյուս կողմը:
    - Ես էլ եմ ուզում,- Արմինեն էլ հետ չմնաց անհատակ վշտից մղկտացող քրոջից:
    Հրանուշին ստիպված էին տանել հանգուցյալի ոտքերի մոտ:
    Համակարգիչներով ու գրքերի կույտով սեղանիկները մի քանի տղամարդ զգուշորեն տեղադրեցին հանգուցյալի գլխին զուգահեռ, և աղջիկներն այդ կապակցությամբ մի ուրիշ կերպ, առանձնակի ընդգրկումով լաց եղան: Սակայն լացուկոծն ստիպված էին պարբերաբար ընդհատել` <Մամ, ճանճը...> գոռալու համար:
    Կամ հեռու էր նստած, կամ էլ ձեռքի ճյուղն էր կարճ, չէր կարողանում ամուսնու դեմքը հավանած ճանճին ոչ մի կերպ քշել: Մի կերպ ձգվում էր, կամ էլ վեր էր կենում` մանրաքայլ քստքստացնելով հասնելով հանգուցյալի գլխի մոտ, քշում էր աներես միջատին, մի քիչ սպասում ու կրկին վերադառնում էր իր տեղը` դիակի ոտքերի մոտ: Ճանճը կարծես սպասում էր, թե երբ է Հրանուշը նստելու, և դարձյալ սկսում էր իր գրոհը:
    - Այ մամ, էդքան դժվա՞ր է... Մի ճանճ է, էլի...
    Հրանուշն այս անգամ չհասկացավ, թե աղջիկներից որ մեկն էր խոսողը: Զգաց, որ դա այդքան էլ կարևոր չէ: Նա պարզապես առանց վեր կենալու ձգվեց դեպի ճանճն ու ... սայթաքեց: Սեղանիկներից մեկի վրայի գրքասյունը փլվեց, ու մետաղյա համակարգիչն ընկավ հանգուցյալի դեմքին:
    Հրանուշը ոչինչ չզգաց: Երբ անլսելի աղմուկի տակ ներկայացման դեկորները նախկին տեսքին բերեցին, նա նույնիսկ զվարթացավ` չարաբաստիկ ճանճին ամուսնու ճակատի վրա սատկած տեսնելով:
    Աղջիկները, սակայն, լուռ էին: Միայն տարօրինակ ֆրթֆրթոց էր լսվում: Հասկացավ` սուրճ են խմում: Ցավակիցները նրանց մենակ չէին թողնում:
    Իջնող երեկոյի հետ Հրանուշը կարծես թեթևացավ.
    - Հրաչիկ ջան, էգուց կպրծնես...
    Նա մտածեց ամուսնու թաղման մասին և հանգուցյալի ոտքերի մոտ նստած հասկացավ, որ նախանձում է նրան:
    Գիշերը հանգիստ ու երկար քնեց: Գիտեր, որ հանգուցյալի մոտ ամուսնու եղբոր որդիներն էին գիշերելու, ու ոչ մի <Սկալպ>: Գիտեր, որ նրանք էլ կթաղեն ծերունուն: Մի բան չգիտեր. ո՞վ էր իրեն թաղելու, երբ ոչ ոք չլիներ, երբ այդ տղաներն էլ արդեն ուրիշ մի երկրում լինեին .....
    Առավոտյան Հրանուշը գլուխը բարձր նստեց իր տեղը` ամուսնու ոտքերի մոտ, ու սպասեց եռօրյա անտրամաբանական բեմադրության հանգուցալուծմանը:
    Գերեզմաններից ուղիղ տուն եկավ: Հոգեհացի էլ չգնաց: Շտապում էր: Վերջապես, երբ արդեն տանն էր, անբացատրելի ժպիտը դեմքին, հպարտ ու իր նման մանրաքայլ պատշգամբ մտավ: Մի կողմում մեռած ժամացույցն էր, մյուս կողմում էլ գանգամաշկը հանող` <Սկալպը>:
    Երկուսն էլ գիրկն առավ ու պատուհանից զգուշավոր դուրս նայեց: Մոտակայքում կարծես ոչ ոք չկար: Կարելի էր ազատվել կուծքը սեղմող բեռից: Վերջ:
    Ներքևից ինչ-որ սառը, մետաղական զրնգոց լսվեց, որ կառչելով շենքի պատերից` փորձեց մագլցել վեր ու ներս սողոսկել, սակայն չգիտես որտեղից հայտնված քամին անտեսանելի ձեռքով պոկեց այն տաք պատուհանագոգից ու տարավ հեռու, շատ հեռու...
    Հրանուշն արդեն կարող էր սրտի ուզածի չափ լաց լինել:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2014), ivy (09.04.2014), Sambitbaba (10.04.2014), Smokie (11.04.2014), Vardik! (13.04.2014), Արէա (08.04.2014)

  17. #9
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    7. Ոստիկանը



    Եթե գրեի, որ Աշոտ Մելքոնյանը ոստիկան դառնալու որոշումը կայացրել էր հասարակությանը և պետությանը ծայառելու նվիրական ցանկությունից դրդված կամ հանցագործության դեմ անհաշտ պայքար տանելու անկասելի մղումով, ապա դա ճշմարտությունից չափազանց հեռու կլիներ: Եթե նա երբևէ աչքի ընկնի իր ծառայողական պարտականությունները կատարելիս` անձնազոհաբար ձեռնամարտի բռնվի և ձերբակալի թոշակառու տատիկից դրամապանակ թռցրած հանցագործին, բացահայտի որևէ պաշտոնյայի հարազատի գերեզմանի մետաղյա ցանկապատի գողության դեպք կամ առանձնահատուկ ջանասիրությամբ ջարդի հակաիշխանական ցույցի մասնակիցներին, և ոստիկանական 02 հաղորդաշարը ռեպորտաժ պատրաստի նրա քաջագործության մասին, ապա գուցե թե այդ ռեպորտաժում նշվի, որ Աշոտի պապի պապը Երևանի միլիցիայի վարչության առաջին ոստիկաններից է եղել,և ինքը` Աշոտը, իր պապի պապի արժանի ժառանգն ու հետևորդն է, նրա գործի շարունակողը։ Բայց վստահեցնում եմ, որ այդ հանգամանքը նույնպես որևէ ազդեցություն չի ունեցել Աշոտի՝ ոստիկան դառնալու որոշման վրա: Ինչպես հազարավոր այլ երիտասարդներ Աշոտը ոստիկան էր դարձել ճարահատյալ: Նրան այդ ճանապարհի վրա էին դրել ծնողները, որոնց պրագմատիկ դատողությամբ կրթության և արհեստների հետ սեր չունեցող Աշոտի համար դա ամենահարմար աշխատանքն էր. տանելի աշխատավարձ, թեթև աշխատանք, շուտ կենսաթոշակի անցնելու և բարձր կենսաթոշակ ստանալու հնարավորություն, ապահովություն և մի շարք այլ՝ օրենքով չամրագրված, բայց առօրյա կյանքում գործող արտոնություններ ու առավելություններ, որ տալիս էր ոստիկանի վկայականը և համազգեստը: Իհարկե, ծնողները դեմ չէին լինի, եթե նա կարողանար նաև կողմնակի եկամուտ վաստակել, բայց առանձնապես հույսեր չէին կապում դրա հետ, որովհետև կարծում էին, որ Աշոտը անհրաժեշտ չափով ճարպիկ ու խելացի չէ այդօրինակ գործերի համար:
    Աշոտը, թեև ենթարկվել էր ծնողների որոշմանը, սակայն աշխատանքի գնում էր տհաճությամբ: Պատճառը ոչ միայն այն էր, որ հասրակության և հատկապես հասակակից տղաների շրջանում ոստիկանի, առավել ևս «շարքային» ոստիկանի նկատմամբ անհարգալից, բացասական վերաբերմունք կար, այլև այն, որ բանակային կարգապահությունից զզված վերադարձել էր քաղաքացիական կյանք ու գրեթե անմիջապես ընկել մեկ այլ «կարգապահ» համակարգ: Տհաճությամբ աշխատանքի գնալուն թերևս նպաստել էր նաև այն հանգամանքը, որ ծառայության էր նշանակվել Կենտրոնի ոստիկանությունում: Բախտը չէր բերել, որովհետև բողոքի ակցիաների, ցույցերի մեծ մասը հենց կենտրոնում են լինում` կառավարության, գլխավոր դատախազության, Ազգային ժողովի կամ նախագահական նստավայրի շենքերի մոտ, և կենտրոնի ոստիկանները ստիպված են այնտեղ հերթապահություն իրականացնել, երթերի ընթացքում ուղեկցել ցուցարարներին, բերման ենթարկել առանձին ցուցարարների, երբ այդպիսի հրաման են ստանում: Այն ժամանակ, երբ մնացած տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները օրեր են գլորում ամռանը զով, ձմռանը տաք սենյակներում կամ սուրճի սեղանների մոտ, կենտրոնի ոտիկանները ամռանը` արևի, աշնանը ու գարնանը՝ անձրևի, ձմռանը` ձյան տակ հերթապահություն են իրականացնում կառավարական շենքերի մոտ:
    Առավոտյան արթնանալը, սափրվելը, համազգեստը հագնելը և աշխատանքի գնալը, տանջանք էին Աշոտի համար: Համակարգը ճմլում էր նրա հոգին, ճզմում անհատականությունը և նա զգում էր, որ օր օրի համազգեստը ավելի շատ է նեղում իրեն, բայց դրանից ազատվելու համարձակություն և վճռականություն չուներ: Խնդիրը այն չէր, որ նրան տրվող հրամանները հաճախ դուրս էին օրենքի շրջանակներից, խնդիրը հրամանների բովանդակությունը չէր նույնիսկ, այլ հրաման ստանալու և կատարելու փաստը ինքնին: Նա զգում էր, որ եթե այդպես շարունակվի, ի վերջո համակարգը և նույնանման, գորշ օրերի անհրապույր ընթացքը կկոտրեն իրեն, ինքը կհաշտվի համազգեստի հետ և հրաման կատարելը սովորական կդառնա:
    Այդպես էլ կլիներ, եթե մի սովորական հինգշաբթի կառավարության գլխավոր մուտքի մոտ հավաքված քաղաքացիների բազմության մեջ չնկատեր ցուցարարների առաջին շարքում, իրենից մի քանի քայլ հեռավորության վրա կանգնած աղջկան: Նա երկար, սև մազեր ուներ, և խոշոր, խոհուն աչքերի մեջ փայլում էր պայքարի ոգին: Աշոտը հմայված նայում էր անծանոթ աղջկան, որ եկել էր ոստիկանների օրը փչացնելու` չգիտես ինչի համար:
    Ոստիկանները, որ շղթա կազմած փակել էին շենքի մուտքը, վերադասի հրամանով սկսեցին ցուցարարներին դեպի մայթը հրել: Աշոտը մյուսների հետ մեքենայորեն հրում էր իր առջև կանգնած տղաներին և իր մտքում ուրախանում, որ աղջկա առաջ չի կանգնած և ստիպված չի նրա վրա ուժ գործադրել:
    -Հետ, մի քայլ հետ,- գոռում էին Աշոտի գործընկերները, ինչին ցուցարարները պատասխանում էին «Ազատ, անկախ ոս-տի –կան…» վանկարկումներով:
    Աշոտը այնքան տարված էր աղջկանով, որ իր առջև կանգնած տղաները կարողացան ճեղքել ոստիկանական պատնեշը և առաջանալ դեպի շենքի մուտքը: Մուտքի մոտ կանգնած ոստիկանները շուրջկալեցին և նրանց թևերը ոլորելով տարան դեպի ոստիկանական մեքենան: «Ի՞նչ տարբերություն, թե որտեղ կկանգնեն,- մտածում էր Աշոտը,- միևնույնն է՝ կառավարության անդամները ետնամուտքով են դուրս գալիս»: Ցուցարարներին մայթից փողոց հրելու հրամանը նրան անտեղի և չպատճառաբանված էր թվում: Աշոտը հրմշտոցի մեջ նկատեց, որ աղջկա ձեռքի շարժումից ոստիկաններից մեկի գլխարկը գլխից թռավ, հետո տեսավ, թե ինչպես գործընկերները շրջապատեցին աղջկան և նրա թևերից բռնելով քարշ տվեցին դեպի ոստիկանական մեքենան:Աղջկա հայացքում զզվանք և ատելություն կար: Նա դիմադրում էր, փորձում էր ազատել ձեռքերը, ոտքերով հարվածում էր իրեն բռնությամբ դեպի մեքենան տանող ոստիկաններին: Գործընկերների ձեռքից ազատվելու նրա դատապարտված ճիգերը, անհնազանդ և անօգնական վիճակը ավելի համակրելի էին դարձնում աղջկա կերպարը, և նրան օգնելու իր անկարողությունը ջղայինացնում էր:
    Այդ օրվանից հետո Աշոտի տնեցիները նկատեցին, որ նա սկսել է սիրով գնալ գործի և դա վերագրեցին անցանկալի աշխատանքի հետ հաշտվելուն: Առավոտ շուտ արթնանալով` նա լոգանք էր ընդունում, խնամքով սափրվում էր, արդուկում էր մոր՝ երեկոյան մի անգամ արդեն արդուկած համազգեստը, բրդյա կտորով երկար փայլեցնում էր կոշիկները և տանից դուրս էր գալիս ավելի շուտ, քան նախկինում: Ծառայակից ընկերները նույնպես նկատել էին այս փոփոխությունը, որովհետև նա բոլորից շուտ էր գործի ներկայանում, այնինչ նախկինում հաճախ ուշանում էր և արդեն երկու նկատողություն ուներ ուշացման համար։ Նաև նախկինի պես չէր տրտնջում, երբ բողոքի ցույցեր էին լինում, դեռ մի բան էլ ուրախանում էր:
    Աղջիկը գալիս էր գրեթե բոլոր ակցիաներին: Երբ տևական ժամանակ բողոքի ցույցեր չէին լինում, Աշոտը սկսում էր մտքում հայհոյել կառավարությանը և իշխանությանը ընդանրապես, որ պայքարի նոր առիթներ չի ստեղծում, և իր այդ մտքից աղջկա առջև մեղավոր էր զգում իրեն: Բողոքի ակցիաների ժամանակ իրեն չմատնելու համար Աշոտը փորձում էր չկորցնել ինքնատիրապետումը և հայացքը չսևեռել աղջկա վրա. այն, որ աղջիկը այդտեղ է` քիչ հեռվում բավարար էր, որ հոգին հուզմունքից ջերմանա: Երբեմն նրա մտքով անցնում էր մոտենալ աղջկան, խոսել նրա հետ, բայց հիշում էր, թե բարկության պահին ինչպիսի ատելությամբ էր աղջիկը ոստիկաններին նայում, և հրաժարվում էր այդ մտքից:
    Գործընկերներից մեկը` Բիզոնը, մի առավոտ ասաց, թե այդ օրը մեծ ակցիա է լինելու կառավարության շենքի մոտ, և երբ Աշոտը հարցրեց, թե որտեղից գիտի, Բիզոնը պատասխանեց, որ Ֆեյսբուքից: Ասաց. «Դրանք սաղ օրը ֆեյսբուքում լռված մտածում են, թե էլ ոնց հարամեն մեր օրը: Չնայած, առանց դրանց ակցիաների էլ ձանձրալի ա»:
    Այդ երեկո Աշոտը կեղծանվան տակ գրանցվեց Ֆեյսբուքում և սկսեց միլիոնավոր օգտատերերի մեջ փնտրել աղջկան: Աղջկան գտնելու համար նա նախ ընկերության առաջարկներ ուղարկեց ֆեյսբուքում գրանցված իր գործընկերներին, ապա սկսեց ընդգրկվել այն խմբերում, որոնց անուները ինչ-որ պայքարի մասին էին հուշում: Հենց նույն օրը գործընկերներից իր ընկերության առաջարկը ընդունեցին` Բիզոնը, Չագուչը և անծանոթ օգտատերերից Ինքնիշխան Հայաստանը, Ազատ խոսքը, Պայքար, պայքար մինչև վերջը և մի քանի այլ օգտատերեր: Նա համակարգչի մոտ լուսացրեց ողջ գիշերը, բայց այդպես էլ չկարողացավ գտնել աղջկան: Հաջորդ գիշեր երջանիկ պատահականությամբ նա տեսավ աղջկա լուսանկարը: Ակտիվիստներից մեկը լուսանկար էր տեղադրել, որի վրա այլ մարդկանց հետ նշված էին նաև Բիզոնը և աղջիկը: Վստահություն ներշնչելու համար Աշոտը իր կեղծանունը փոխեց Անսերժ Հայաստան և ընկերության առաջարկ արեց աղջկան` Լուսինեին: Զարմանալի չէ, որ Լուսինեն քիչ անց ընդունեց Աշոտի ընկերության առաջարկը, որովհետև այդ ո՞ր ակտիվիստը կմերժի Անսերժ Հայաստանի առաջարկը: Այդ գիշերը Աշոտը լուսացրեց կարդալով և վերընթերցելով աղջկա գրառումները և մի քանի շրջան նայելով նրա շուրջ 500 լուսանկարները, որոնց մեծ մասը արված էին տարբեր ակցիաների ժամանակ: Ամեն նոր գրառման և ամեն հաջորդ լուսանկարի հետ Աշոտի համոզմունքը, որ ինքը արժանի չէ Լուսինեին և իր սիրահարությունը երբեք չի փոխադարձվի, ավելի էր ամրապնդվում:
    Այդ օրվանից հետո Աշոտը երկակի կյանք էր վարում: Ցերեկները, իր ծառայողական պարտականությունները կատարելով, խոչընդոտում, ուժ էր կիրառում ակտիվիստների վրա, իսկ երեկոյան՝ Ֆեյսբուքի իր պատին կիսվում նրանց գրառումներով ու լուսանկարներով, բանավեճի բռնվում իր այն գործընկերների հետ, որոնց հետ հասցրել էր ընկերանալ: Որպես ամենաթունդ ընդդիմադիր «քլնգում» էր իշխանությունների այս կամ այն որոշումը, քննադատում էր ոստիկանների, նրանց թվում իր գործողությունները՝ մատնանշելով քաղաքացիական, քրեական օրենսգրքերի այն կետերը և սահմանադրության այն դրույթները որոնք իրենք խախտել էին` ուժի անհամաչափ կիրառում, քաղաքացու՝ Սահմանադրությամբ երաշավորված իրավունքների ոտնահարում և այլն: Ոստիկանների գործողությունները ճիշտ, տեղին և մասնագիտորեն քննադատելու համար նա ազատ ժամանակ ընթերցում և վերընթերցում էր օրենսգրքերը և Սահմանադրությունը, որոնց մասին նախկինում գաղափար չուներ: Նրա քննադատությունը աննկատ չմնաց: Աշոտի գրառումները արտատպվում էին օգտատերերի գրառումները հրապարակող կայքերում, ֆեյսբուքի օգտատերերի հավանությոնն էին արժանանում և մի երեկո Աշոտը զարմանքով նկատեց, որ իր գրառումներից մեկը Լուսինեի հավանությանն է արժանացել: Հաջորդ գրառման տակ Լուսինեն արդեն մեկնաբանություն էր թողել: Աշոտը ցանկանում էր ինքն էլ մեկնաբանություն թողնել, բայց այդ երեկո չկարողացավ. սեփական մտավոր կարողությունների հանդեպ ունեցած անվստահության և հուզմունքի պատճառով գլխում շրջանառվող բոլոր մտքերը նրան անհեթեթ էին թվում: Հաջորդ երեկոյան նա գրեց այն մեկնաբանությունը, որ ամբողջ ցերեկվա ընթացքում մտքում շարադրել էր` բազմաթիվ անգամ խմբագրելով ու վերախմբագրելով: Մեկնաբանությունը գրելուց մի քանի րոպե անց աղջիկը հավանեց այն: Աշոտը որոշակի վստահություն ձեռք բերեց և նրանց միջև երկար երկխոսություն ծավալվեց Աշոտի գրառման տակ:
    Այն փաստը, որ ինքը կարողացել է Լուսինեի ուշադրությանը արժանանալ, թեկուզև կեղծանվան տակ հանդես գալով, թեկուզ` վերտուալ տարածքում, հուսադրում էր նրան, համարձակություն ներշնչում Լուսինեի համակրանքի մասին երազելու համար: Եկավ մի պահ, որ նրան նույնիսկ թվաց, թե պատրաստ է ցանցից դուրս մոտենալ Լուսինեին և կապ հաստատել, իհարկե, ոստիկանական համակարգից դուրս գալուց հետո: Բայց ապօրինի շինարարության դեմ պայքարող ակտիվիստ աղջկա վիզը համբուրած ոստիկանի մասին լուրը և դրան հետևած արձագանքը ետ պահեց այդ մտքից: Չէ ո՞ր աղջիկը նույնիսկ քաղաքացիական շորերով կարող էր ճանաչել իրեն և հերթական սեռագար-ոստիկանի տեղ ընդունել:
    Աշոտը քայլում էր երթը ուղեկցող ոստիկանների շարքում և փորձում էր քայլող մարդկանց բազմության մեջ գտնել աղջկան, որին տեսադաշտից կորցրել էր: Նա արդեն գիտեր, որ խաչմերուկի վերջում կուտակված ոստիկանական ուժերը փակել են փողոցը, իսկ դա նշանակում էր, որ պատնեշը անցնել փորձող ցուցարարներին բերման կենթարկեն: Նա անհանգստանում էր աղջկա համար և մտածում, որ գուցե սա լավ առիթ է ծանոթանալու համար, գուցե արժեր մոտենալ և զգուշացնել այդ սպառնալիքի մասին, բայց աղջկան չէր գտնում:
    Երթը հասավ խաչմերուկին , ոստիկանների ու ցուցարարներ միջև բախում սկսվեց: Մի կարճ պահ Աշոտը առաջին շարքում նկատեց Լուսինեին և վազեց առաջ, բայց մինչև տեղ կհասներ, մի քանի ոստիկան արդեն Լուսինեի ոտքերից ու ձեռքերից բռնած տանում էին դեպի մեքենան: Աշոտը վազեց ու նստեց ոստիկանական մեքենան. գիտեր՝ ինչ-որ մեկը պետք է ուղեկցի բերման ենթարկվածներին: Լուսինեին մեքենան գցեցին, դուռը փակեցին և մեքենան շարժվեց: Երթի մասնակիցները արդեն շրջվել ու ետ էին քայլում:
    Աղջկա մազերը խառնվել էին, պատռված շրթունքից արյուն էր հոսում: Աշոտը գրպանից հանեց մաքուր, արդուկված թաշկինակը և մեկնեց աղջկան:
    -Վերցրեք,-անվստահ ասաց նա:
    Աղջիկը ատելությամբ ու զզվանքով նայեց Աշոտին և նրա ձեռքը մի կողմ հրեց: Աշոտը ետ քաշվեց և խեղճացած նստեց: Նրա աչքերը լցվեցին հուսահատ տխրությամբ. նա հասկանում էր, որ երբեք, երբեք համազգեստը հանելու ու դեն նետելու համարձակություն չի ունենա:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  18. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (11.04.2014), Sambitbaba (10.04.2014), Smokie (09.04.2014), Vardik! (13.04.2014), Աթեիստ (11.04.2014), Արէա (08.04.2014), Նաիրուհի (10.04.2014)

  19. #10
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    8. Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...



    Եթե ընկեր Սարգսյանի կասկածն առարկայական էր դառնում, ապա հիմա նրա առարկայից սպասվելիք դպրոցական քննությունից ավելի էր կարևորվում մեկ այլ փորձություն-քննություն: Առաջին անգամ ածելին աղմամազերին հակադրող Տիգրանը հայելու առջև շարադրում էր արտասանելիք կարևոր տեքստը, դասդասում իր գործողությունները, կանխատեսում ընթացքն ու հնարավոր հետևանքների կապակցությամբ շուռ ու մուռ տալիս դասագրքային իմացությունը, ընտրում բառակապցություններ ու բացատրություններ:

    Քաղաքից գյուղ գործուղված երիտասարդ, հմայիչ ու խելացի Սարգսյանին միանգամից սիրել էր դասարանը, դպրոցը, ծնողները, համայնքը: Հիսնամյա տնօրենը շիկահեր, երկարածամ նոր աշխատակցուհուն` Գոհարին առաջին անգամ տեսնելուն պես չէր դիմացել ու հաճոյախոսել էր` թե, էս մեր անշուք քարքարուտում ջրահարս է հայտնվել: Ինքը ժպտացել էր նոր կոլեկտիվին մերվելու բացասրտությամբ, տնօրենը`ավերակ դպրոցում նվեր ստացած չքնաղ նկարի բավարարվածությամբ:

    Խանդը, տագնապները, ընտանեկան` գիշերաանկողնային վեճերը հետո էին լինելու, երբ աշակերտների և ոչ միայն նրանց տներում անընդհատ դրական ու գերադրական աստիճանով հոլովվելու էր Սարգսյանի անունը, երբ երեխաներն առիթ ու անառիթ հիշատակելու էին պաշտելի ուսուցչուհու գեղեցկությունը, խելքը, բնավորությունը, մի խոսքով` սիրում էին մանրամասն: Եվ ընկեր Սարգսյանի նկատմամբ համագյուղական սերն աստիճանաբար ծնում էին նախ համայնքի իգական հատվածի խանդն ու արտադպրոցական բամբասանքները, և ապա նրանց տղամարդկանց կրավորական, անգիտակից բացասական վերաբերմունքը: Այդպես է, ցավոք, մեկին սիրելով` հազարի աչքից գցում ես: Իր սիրելի լինելով` մարդն ատելի է դառնում միջավայրի համար: Հեռուն չգնանք` Հիսուս Քրիստոսը ձեզ օրինակ: Եկավ մեզ սովորեցնելու, դեպի լույսը, բարին, վսեմը տանելու` ծանր խաչը դրեցինք տկար մեջքին, մարմինը գումարման նշան դարձնելով` հանեցինք մեր շարքերից, պակասեցրինք իրեն, բայց մենք կիսատ դարձանք...

    Տիգրանը, կեսգիշերն անց, ծարավ էր զգացել ու մանրաքայլ, անաղմուկ` դեպի սառնարանն առաջանալիս ծնողների սենյակի կողքով անցնելու ժամանակ պատահաբար լսել էր մոր դժգոհությունը.<<Ով գիտի, ինձ գրկում, էն սատանային ես պատկերացնում, վաղը ծնողական ժողով է, գուցե, գնաս...>>...
    Գոհարն` ինքն էլ կանխազգում էր մեծ չափաբաժնով իրեն հասցեագրված սիրո հակադարձ դրսևորումների վտանգը: Այն մատնվում էր առանձին ծնողի հետ, թվում է անշառ, տարաձայնություններից, վարձակալ ընտանիքի տանտիկնոջ փոփոխվող վերաբերմունքից, ուսուցչակազմի`որոշ ու հատկապես կին գործընկերների ստեպ-ստեպ հնչեցվող նախադասություն-տողատակերից, ասենք, ջահել, սիրուն աղջիկ ես, մի կարգին ուզող չունես, բախտավորվես, կամ, ծնողներդ, զարմանում ենք, ոնց են համաձայնել քեզ միայնակ գյուղ ուղարկել` ապրելու, աշխատելու: Բացի այդ, տնօրենն սկսել էր դպրոցական տարբեր միջոցառումներում գովել Սարգսյանին, նրան հետզհետե ավելի շատ վստահելով, խորհրդակցելով կիրթ ու լայնատեղյակ ուսուցչուհու հետ:

    Ամուսիններին արգելված էր` ծնողական ժողովների հաճախել, մայրերը որդիներին հրովարտակ էին արձակել չսիրահարվելու մասին /քաղաքի աղջիկ է, ինչ իմանաս, ով է, ինչացու է, քանի ընկեր է ունեցել, ինչու է միայնակ էստեղ հասել.../, տղաները խանդում, կասկածում էին դասընկերներին, տղամարդ մանկավարժներին, հայրերին, հայրերը` հարևաններին, ընկերներին, այդ վայրենի ու բնաբուխ սիրո մեջ հասունանում էր սոսկալի ու ողորմելի ատելությունը, վախերը, տղամարդիկ ու կանայք վերածվում էին արուների և էգերի, որտեղ, անհաշտ ու անմտորեն սանձազերծված եսերի պատերազմում որձերն իրենց նմանների հետ անհարկի վիճելով` ջանում էին ապացուցել սեփական առավելությունն ու գաղտուկ ակնկալում Գոհարի համակրությունը, էգերն անբնական կրքոտությամբ էին համակվում, բայց սիրելու փոխարեն ավելի շատ չարությամբ էին լցվում չարաբաստիկ հովեկի նկատմամբ, անիծում ջրահարսի նեռահաստատ թագավորությունը, և ստացվում էր, որ այդ ամենի չար հերոսն ընկեր Սարգսյանն էր, մինչդեռ հերոսի դափնին վիճարկում էին բոլորն անխտիր`համասեռ, համատարիք, համաբախտ : Եվ Գոհարն, ըստ էության, ոչ թե համագյուղական ընդվզման, հակասության, ալեկոծության պատճառն էր, այլ դրա առիթը` հարյուրամյակներով բթացած, քնած հույզերի, ազնիվ փոխշփումների, թաքուն սերերի, զսպված տածումների ու այլնի վերարթնացման, թերևս, ոչ պատեհ մի ժամանակահատվածում...

    Քաղաքի ծաղիկն գյուղի աչքի փուշն էր դառնում օրեցօր, և դրանում ամենաքիչը, թերևս, Գոհարն էր մեղավոր: Սակայն այդպես է, անկախ բնակավայրից ու կոնկրետ տեղանքի բնակիչներից, գիտունին անվերապահ չեն սիրում, քանի դեռ մենք շարունակում ենք լայն առումով խարխափել խավարում` մասնագիտական, դավանաբանական, սիրո, բարության ու արդարամտության մանր ու, միաժամանակ, վիթխարի հարցերում: Նկատել եք, երևի, որ քիչ թե շատ ուսյալ մեկին անպայման պիտակում ենք` բայց տարօրինակ մարդ ա երևում, ոնց որ մի քիչ ցնդած լինի, ինչ անտանելի բնավորություն ունի, ասես սա ընկեր ունի և այլն և այլն...

    Մենք այդպես էլ չսովորեցինք, չկամեցանք սովորել ու չիմացանք ուսման նպատակը: Երեխային ուղարկում ենք մանկապարտեզ, հետո դպրոց, հետո ուսումնարան կամ ԲՈՒՀ, կամ այլուր, ոչ թե սովորելու, այլ մեծանալու համար: Երեխան չծնված` մտածում ենք նրա ամուսնանալու, բանակ գնալու, աշխատելու, նրա երեխայի մասին: Ուրեմն` մտածում ենք մեր մասին: Երեխան էլ մտածում է իր մեծանալու մասին, որովհետև մեծերը կանոնաբար այդպես են մտածել, դրան են վարժեցրել, դրա համար էլ նախակրթարանում, դպրոցում վիճում ենք մեծերի հետ, ամենախելոքներն ենք, առաջիններն ենք` մամայիս կասեմ, պապայիս կասեմ մեծախոսությամբ...Մեծերի վրա` մեծին բերելու մեծամոլորությամբ...

    Եվ, ուրեմն, եթե ընկեր Սարգսյանի կասկածն առարկայանում էր, որ Տիգրանն իր հանդեպ ավելին է տածում, քան կարող է լինել զուտ աշակերտի դեպքում, անհրաժեշտ էր պատրաստ լինել մեծերի հետ հին ու նոր կռվին, հակադրության-համադրությանը...Առաջին անգամ սափրվելիս` Տիգրանը զգուշորեն հեռացնում էր դիմեզրերում աննշան մազագոյացությունները, որոնք տղայի` սովորականից սպիտակ մաշկին նույնիսկ սևության ոչ մի պատրանք չէին թողնում: Բայց մարտահրավերը նետված է, պետք է ընդունել պատվով:

    Թելադրության ժամանակ, Սարգսյանը սովորություն ուներ քայլել շարքերով, հընթացս վերահսկելով աշակերտներին, հարկ եղած դեպքում հայացքով կամ բառացի սաստում կարգազանցին: Մի երկու անգամ անցել էր Տիգրանի կողքով, նկատել, որ թելադրածի արդյունքում տղայի տետրում բառակուտակման փոխարեն` պատկեր է մանրահյուսվում, զարմանալիորեն շրջանցել էր, խորհրդավոր թմբիրի մեջ էր ներքաշվել, արտադիպված զգացումների մեջ, դրանց հետ բախվելով, շարունակել պահանջվող տեքստի բարձրաձայնում-թելադրումը, նորից էր մոտեցել պատանուն ու շշմածի պես մեխվել նրա կողքին, արդեն հրաշանալով իր իսկ գրչանկարից, միայն թե`մերկ, ավելի մեծ կրծքերով, ավելի ընդգծված, մգեցված աչքունքով, ավելի երկար վարսերով, կարճ ասած` ավելի գեղեցիկ...

    -Ընկեր Սարգսյան, վերջ...դասարանաձայն արթնության կոչ էր:

    -Այո,-չգիտես ինչու ընկրկեց Գոհարը, մինչդեռ երեք թե չորս նախադասություն կար, որպեսզի ամբողջանար թելադրվող տեքստը:

    Տիգրանի առջևից վերցրեց նրա կատարած աշխատանքն ու հուզված, համարյա վազելով հասավ իր սեղանի մոտ, առանց հայացքը վեր բարձրացնելու, հանցանքի մեջ բռնված մարդու պես /թեև հակառակն էր տեղի ունեցել/ վիրավոր ձայնով պահանջեց հավաքել և իրեն հանձնել թելադրության թերթիկները:

    Երբ համադասարանցիները մեծ աշխատանք կատարածի խոնջանքով արագորեն դուրս եկան դասասենյակից, երկուսն էլ մնացին ներսում, իրենց ներսում նաև...Ոչ ոք չէր ասել, մնացեք, ոչ ոք դուրս չէր հրավիրում, ոչ ոք չէր խոսում, մեղադրում կամ արդարանում, ոչ ոք չէր լռում ուղղակի իմաստով...

    -Լավ բանաստեղծություններ ես գրում, լավ ես նկարում,-ընկեր Սարգսյանին մի քանի անգամ չափածո գրվածքներ էր ձոնել, աշխատանքային տետրերի հետ փոխանցել նրան:

    -Ես...

    -Ոչինչ մի ասա, դմբո...,-ժպտաց Գոհարը, ով մեծի դեր էր տանում, թեև այդ պահին, միգուցե, երկուսից ամենաձախողվածն էր`իբրև մեծ, փորձառու: Որովհետև պարտվել էր անփորձին, փոքրին:

    Այդ օրը տնօրենի լայնաբերան ժպիտն ու արդեն մատյանագրանցման պես հերթապահ դարձած հաճոյախոսությունները Գոհարին առաջին անգամ հանեցին հունից, չգիտես ինչու, ղեկավարին շնորհակալություն հայտնեց նրա դրվատանքին ի պատասխան, թեև, երբեք նման բան չէր արել, որպես կանոն, արձագանքելով համեստ ու երախտագետ ժպիտով: Իսկ այդ օրն, ահա, բավական շեշտված ու պարտքի տակ չմնալու պես նետեց` Շնորհակալություն: Տնօրենն էլ, <<հազար տարվա>> մանկավարժի ու ղեկավարի իմաստնությամբ, Գոհարի դյուրագրռգիռությունը պայմանավորել էր աղջկա` աշխատանքային ծանր օրվա, գյուղում անընկեր ու միայնակ, սիրելի ու ատելի լինելու և այլ հանգամանքներով:
    Տնօրենը հաշտվել էր իր տարիքի, իր սիրահարվածության ու պարտության հետ...

    ...Հայելու առջև, Տիգրանը սուր ածելին ոչ մեծ, բայց արյունելու չափ ուժգնությամբ սահեցրեց պարանոցի աջ հատվածում, հետո արագորեն ատամի մածուկ քսեց հազիվ նշմարվող արյունաբծերի վրա: Հրահանգված է մեծ լինել, թվալ, երևալ, չգիտեմ, ինչ: Ընկեր Սարգսյանին հարկավոր է խաբել, որ ինքը համբուրվել գիտի, հանդիպում է աղջկա հետ, որ իրեն սիրում են ու համբուրում են:

    Բավ է երեխայի տեղ դնեն, ասեն, մեծանաս` մեքենա կառնեմ, կոստյում կառնեմ, համակարգիչ կառնեմ: Ոչինչ էլ մի գնեք ու մի նվիրեք, ձեր լավությունը ձեզ պահեք: Ինձ ու ձեզ լավություն արեք և իմ փոխարեն մի մեծացեք, իմ թե ձեր մեծանալու դարդից` մի Մե-ծա-ցեք...

    Մեծ դրախտը կորցրեցինք` մեր մեծամտության պատճառով: Ու եթե այդպես է, ապա թողեք ես իմ դրախտը որոնեմ, իմ փոքրիկ դրախտը` հայելու վրա գոռած Տիգրանը: Իր ու բոլորի վրա գոռաց Տիգրանը:

    Գյուղաբարք վերաբերմունքի`օրավուր սաստկացումն ստիպեց Գոհարին լքել իրեն հյուրընկալած ընտանիքին և տեղափոխվել առանձին բնակարան, որն ազատվել էր հարկի տերերի` Ռուսաստան արտագաղթելուց հետո:

    Նոր կեցավայր տանող ճանապարհը զառիվեր էր ու դժվարանցանելի, բայց Տիգրանը, մեծի հանձնառությամբ, քրտինքի մեջ կորած, գերճիգ, ծանր ճամպրուկները բռնած` շարունակում էր հետևել ուսուցչուհուն, ով հրեշտակի պես ուղղորդում էր դեպի Լույսը, սարի կատարից հուհրատող արևագույնի մեջ երբեմնակի անհետանալով, փոխառությամբ տարալուծվելով այդ գունադաշնության մեջ, ցոլացնելով ցնորական ճերմակ ազդրերը, ջրվեժատարածուն մազերը, ձեռքերում պահելով Տիգրանի նկարա իր մերկամարմին պատկերով գրչանկարը, որպեսզի այն չվնասվի ճամպրուկների մեջ` իբրև առաջին սիրո վավերաթուղթ...
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.04.2014), Vardik! (13.04.2014), Շինարար (12.04.2014)

  21. #11
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    9. ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ



    Նա նստում էր լոտոսի դիրքով, դեպի վեր պարզած ափերը դնում ծնկներին, բութն ու ցուցամատը իրար միացնում, փակում աչքերը և լիաթոք ներշնչումների ու արտաշնչումների հերթագայման միջոցով փորձում ձուլվել մայրաքաղաքի շնչառությանը, կլանել ու իր արևային հանգույցի մեջ ամբարել մեքենաների արտանետումների ու շինարարական փոշու մեջ եփվող քաղաքի էներգիան։ Չորս վայրկյան նա խոր ներշնչում էր մայրաքաղաքային սմոգը, տասնվեց վայրկյան պահում թոքերում և ութ վայրկյանում սահուն արտաշնչում՝ քաղաքի գլխավերևում ծանրացած թունավոր ամպին միացնելով սեփական արտադրության ածխաթթուն։
    Արդեն բավական ժամանակ էր, ինչ նա չէր կարողանում լսել իր ներքին ձայնը։ Քաղաքի աղմուկը թույլ չէր տալիս կենտրոնանալ որևէ բանի վրա։ Նա բարձրացնում էր հեռուստացույցի ձայնը, փորձում էր աղմուկը խլացնել երաժշտությամբ, բնության ձայներով ձայնասկավառակներ միացնում, բայց աղմուկը ծածկում էր երաժտությունը, ալիքների ձայնը, անտառում ապրող թռչունների դայլայլը, գետակի քչքչոցը։ Նա փորձում էր փոխել ուշադրության շրջանակը, սահմանափակել այն բնակարանի պատերով, բաղդատում աղմուկը առանձին ձայների, փորձում կռահել դրանց աղբյուրը, ապա ընտրում պարբերաբար կրկնվող ու թույլ մի ձայն՝ փորձելով չկորցնել այն լսադաշտից։ Բոլոր մյուս ձայները փորձում էր ընկալել որպես կողմնակի խզզոցներ, որ խանգարում են լսել իր ընտրած ձայնը։ Համոզում էր իրեն, որ գոյություն ունի միայն իր ընտրած ձայնը, մինչև իսկապես էլ այդ ձայնը անորոշ աղմուկի միջից սկսում էր լսվել առավել հստակ ու պարզորոշ։
    Նա արթնանում էր վաղ առավոտյան, լույսը դեռ չբացված։ Ատամների, բերանի խոռոչի, քթի, միզապարկի ու աղիների մաքրումից հետո թարմացնող ցնցուղ էր ընդունում, հետո մոմի տրատակա էր անում, որին հետևում էին շնչառական վարժությունները, ապա ասանները։ Առավոտից երեկո նա փորձում էր հաշտվել աղմուկի հետ, ընդունել այն որպես տրված մի բան, որպես սրտի բաբախյուն ու ժամացույցի տկտկոց, որոնց վարժվում ես ու դադարում լսել։ Նա պաղկվոցի էր խաղում աղմուկի հետ, խորամանկում ու փորձում հիմարացնել նրան, ասես աղմուկը կենդանի արարած լիներ՝ կանգնած իր և պայծառացման արանքում։
    Նա փորձում էր փոխատեղել պատուհանի տակով հոսող պողոտան անտառի միջով հոսող գետակի հետ։ Կամ լեռների արանքում ծփացող ծովի։ Մեքենաների աղմուկը լսել որպես անտառային թռչունների վաղորդյան դայլայլ, որպես խոնարհված ուռենու տակով հոսող գետակի քչքչոց, որպես ծովի ալիքների մեղմիկ բախյուն ժայռերին և լազուր երկնքում ճախրող ճայերի կռինչներ։ Առավոտվա կողմ, լույսը դեռ չբացված, պողոտայով սուրացող հատուկենտ մեքենաների ձայնը առանց հատուկ ներշնչման էլ կարելի էր ընկալել իբրև ալիքների ձայն, պատկերացնել՝ ոնց են գիշերվա մեջ ալիքները բախվում ափին ու հեռանում։ Նրան նույնիսկ հաջողվում էր երևակայել, որ ինքը մի փոքրիկ գլաքար է՝ ծովափին ընկած, որին չեն դիպչում ուրախությունն ու վիշտը և ոչ մի մարդկային ապրում, միայն երբեմն՝ ծովի ալիքները, որ ինչ-որ ժամանակ իրեն նետել են ափ։ Ժամանակ առ ժամանակ նա իրեն նույնացնում էր ծովի հետ՝ հզոր ու խաղաղ օվկիանի, որի արևափայլ, հարթ մակերեսը երբեմն կնճռոտում է քամին, իսկ ծոցում դանդաղ ու համբերատարորեն հղկվում են գլաքարերը։ Բայց ցերեկը իսկական փոթորիկ էր սկսվում, և չնայած աղմուկով արգելակող, շչացող, ցմփցմփացող այդ զարհուրելի մետաղյա արարածների փնչոցներն ու ճռնչյունները կարող էին ընկալվել որպես տարաշխարհիկ թռչունների ու կենդանիների ձայներ, դրանք ամենևին չէին նպաստում մկանների թուլացմանը, ինչպես բնության ձայներն են անում, դրանք տագնապ ու սրտխփոց էին հարուցում։
    Նա հաճախ հարցնում էր իրեն՝ արդյո՞ք անտառի բնակիչների համար անտառային ձայները կարող են ռելաքսացիայի աղբյուր լինել և արդյո՞ք դրանք չեն արագացնում նրանց սրտի աշխատանքն ու տագնապահար անում նրանց։ Մեզ՝ վաղնջական ժամանակներում ծովից դուրս եկածներիս ու անտառից անվերադարձ հեռացածներիս համար չէ՞ միայն, որ բնության ձայները կորցրած հանգստության իմաստն ունեն, և արդյո՞ք այդ իմաստը կեղծ չէ՝ պայմանավորված զուտ անդարձ կորցրածի կարոտախտով։ Կամ երբեք չունեցածի։ Քանզի ի՞նչ է կարոտախտը, եթե ոչ կարոտը անցյալում մնացած երազանքի հանդեպ, կարոտը բաց թողած հնարավորությունների հանդեպ, որոնք վերհիշելը անբացատրելի հաճույք է պատճառում՝ պայմանավորված ոչ այնքան նրանով, որ մեզ հնարավորություն է եղել տրված, որքան նրանով, որ մենք բաց ենք թողել այն։ Կարոտը ոչ թե մարդկանց, առարկաների ու իրադարձությունների հանդեպ, այլ նրանց ուղեկցած մանրուքների ու հանգամանքների։ Ինչպես մառախուղն է շղարշում բնության պատառիկը, այդպես դրանց վերհիշումը մեզ պարուրում է ջերմությամբ։ Եթե ախտ և հիվանդություն է այն զգացումը, որ արտահայտվում է կարոտախտ բառով, ապա ոչ ավելի, քան թեթև մրսածությունը, որ ավելի շատ առիթ է վաղ աշնան առավոտյան անկողնում, վերմակի տակ ծուլության մատնվելու։
    Նա սիրում էր պառկել անկողնում ու նայել առաստաղին։ Մաքուր, արդուկած, արևի հոտ շնչած անկողնում, բժշկի այցելությանը սպասող հիվանդի պես։ Նա սիրում էր ծանրաբեռնել անկողինը գրքերով, անկողնում պառկած հեռուստացույց դիտել, թեյ խմել, հաց ուտել։ Անկողնում պառկած՝ նա սիրում էր անգամ հյուրեր ընդունել, չնայած հյուրասեր չէր և միշտ տհաճությամբ էր մտածում հնարավոր հյուրերի մասին։ Բայց այդ ժամանակ հյուրերն ասես դադարում էին հյուր լինել և վերածվում էին հիվանդին տեսության եկած այցելուի։ Եվ թեպետ անկողնում ապրելու երջանկությունը ներանձնական էր ու լիակատար լինելու համար կիսվելու կարիք չուներ, բայց վաղ աշնան արդեն մի քիչ ցրտած առավոտներին նա հաճույքով էր մտածում ուրիշի մարմնի ջերմության մասին։ Կարոտախտով, որ մաշում էր հոգին, բայց՝ զգուշորեն ու քնքշանքով, ինչպես ծովն է մաշում գլաքարի անհարթությունները։
    Յոգայով հետաքրքրությունը կապված էր մի տղամարդու հետ։ Ամեն բան նրա կյանքում կապված էր որևէ տղամարդու հետ։ Վաղ պատանեկության ժամանակ, երբ կիրքը ելք է որոնում ու, թվում է, անսպառ է, պատահել էր, որ աղջիկների սիրահարվեր։ Նա հիշում էր՝ ինչպես էր մանկության ընկերուհուն սովորեցնում համբուրվել, հիշում էր՝ ինչպես երկուսով ցայվում էին ցնցուղի տակ՝ լկստվելով ու կատակով ձեռ գցելով իրար, դիպչում իրար մերկ մարմիններով։ Նա հիշում էր իր սիրած աղջկան նավակի մեջ՝ արևն աչքերում, ատամների վրա, ու հիշում էր, որ իրեն թվում էր՝ ինքն է այդ աղջիկը։
    Բայց տղամարդկանց յուրահատուկ դեր էր վերապահված նրա կյանքում։ Տղամարդիկ ասես ճակատագրի սուրհանդակները լինեին, նրանք գալիս էին ու գնում՝ հիմնովին փոխելով իր կյանքի հունը։ Նրան հետաքրքրում ու հրապուրում էր ոչ այնքան տղամարդը, որքան փոփոխությունները, որ անխուսափելիորեն հետևելու էին նրա հայտնությանը։ Տղամարդը նրա համար ճանապարհորդ վաճառական էր, որ գեղեցիկ, տարօրինակ, չտեսնված ապրանքներ էր բերում իրեն անհայտ երկրներից։ Ու երբ տղամարդը զարմանահրաշ պատմություններ էր պատմում այդ երկրներից, երբ կրծքավանդակի խորքում խլրտոց էր զգում, նա չէր հարցնում իրեն՝ ինչպիսին կլինի այս տղամարդու սերը՝ բուռն ու կարճատև՞, թե՞ հանդարտ ու երկար, ինչպիսի՞ երեխաներ կծնվեն նրանից, արդյո՞ք լավ կսովորեն դպրոցում, արդյո՞ք ընդունակ ու գեղեցկատես կլինեն, տղամարդը կնվիրի՞ իրեն բարեկեցիկ կյանք, հավատարիմ կլինի՞ մինչև վերջ, թե՞ կլքի երիտասարդության պես ու երիտասարդության հետ։ Նա գիտեր, որ աշխարհում ոչ մի մնայուն բան չկա, ինչպիսին էլ լինի սերը, այն անցնում է, անցնում է ամեն բան և եթե ինչ-որ բան մնում է, ապա միայն հետքը։ Ինչպիսի՞ն կլինի հետքը՝ դա էր նրան մտահոգում։ Ինչպիսի՞ն կլինի ինքը բաժանումից հետո։ Եվ ո՞վ կլինի։
    Հազիվ հանդիպած՝ նա արդեն երազում էր բաժանման մասին։ Նրա սիրտը անկուշտ վամպիրի նման նորանոր փոփոխություններ էր ուզում՝ ինքնության անդադար թարմացում։ Շատ կզարմային տղամարդիկ, եթե իմանային՝ ինչ դերակատարում են ունեցել նրա կյանքում։ Սովորաբար նրանք հեռանում էին նրա կյանքից չհասկացած ու չհասկացված, անժամանակ ընդհատված հաճույքի չպարպված մնացորդով, թալանվածության և մեղավորության անդուր զգացողությամբ, ասես ոչ թե հեռանում էին, այլ հեռացվում։ Տղամարդիկ մղում էին նրան նոր հորիզոններ անկախ իրենց կամքից ու գիտությունից՝ հաճախ խոչընդոտելով և ոչ թե օգնելով, և հիմնականում դժվար, գրեթե անհնար էր լինում հայտնաբերել այն կապը, որ կար տվյալ տղամարդու ու նոր ինքնության միջև։
    Տղամարդը, ում հետ կապված էր իր կյանքի այս վերջին շրջադարձը, գուրու չէր։ Իր տղամարդկանցից յուրաքանչյուրին բնութագրելիս կարող էր ասել, թե հատկապես որ հատկանիշների համար էր նրանց առանձնացրել տղամարդկային բազմությունից, բայց այդ տղամարդու մեջ այդպիսի հատկանիշ չկար։ Այդ տղամարդն ասես ընդհանրապես զուրկ լիներ որևէ հատկանիշից։ Նա այդպես էլ չկարողացավ իմանալ այդ տղամարդու ցանկությունները, միգուցե որովհետև տղամարդը վարպետորեն թաքցնում էր դրանք, միգուցե որովհետև չուներ այդպիսիք։ Հնարավոր է՝ չափազանց մեծ էր տարվածությունը նրանով, և դա թույլ չէր տալիս թափանցել նրա հոգու խորքը, հնարավոր է՝ նրա հոգին ընդհանրապես խորք չուներ։ Միգուցե նրա ամբողջ գաղտնիքը մակերեսի՞ մեջ էր։
    Տղամարդը երբեք չէր խոսում զգացմունքներից։ Երբեմն նա իրեն այնպես էր պահում, որ թվում էր՝ իրենից ավելի թանկ բան չունի, իսկ երբեմն չէր նկատում իր ներկայությունը։ Նա հասկանում էր, որ տղամարդը խաղում է իր հետ, գայթակղում այնպես, ինչպես կանայք են սովորաբար գայթակղում տղամարդկանց, բայց դա նրան չէր վանում, հակառակը՝ բորբոքում էր։ Արդյո՞ք խաղը, որ գայթակղելու ցանկության արտահայտությունն էր, չէր վկայում, որ նա ցանկանում է նույնպիսի կախվածության մեջ գցել իրեն, ինչպիսի կախվածության մեջ հայտնվել է ինքը։ Արդյոք գերելով նա չէ՞ր ցանկանում ազատել ինքնիրեն գերությունից։
    Տղամարդն անընդհատ պլստում էր։ Ամեն անգամ, երբ նրան թվում էր, թե ամուր գրկել է տղամարդուն, պարզվում էր, որ ինքն իրեն է գրկել, ինչպես մենակության պահերին, երբ սփոփվում էր՝ պատկերացնելով իրեն տղամարդու գրկում։ Տղամարդու ներկայությունը տհաճություն էր պատճառում, նա խուսափում էր տղամարդու հետ հանդպելուց և նրան ավելի շատ երազներում էր հանդիպել, քան իրական կյանքում։ Հնարավո՞ր է սեփական երազում ճանաչել ուրիշին։ Չէ՞ որ երազներն ավելի շատ մեզ մեր մասին են պատմում։ Նա մանրակրկիտ կերպով գրանցում ու վերլուծում էր իր երազները՝ հասկանալու համար, թե ինքն ինչ է ուզում։ Նա խճճվում էր իր ցանկությունների մեջ, ասես դրանք իրենը չլինեին, այլ տղամարդունը։
    Մտածում էր, որ եթե հնարավոր լիներ հայտնվել տղամարդու երազներում, կկարողանար գլուխ հանել տղամարդու ցանկություններից։ Երբեմն, երբ մնում էր գիշերելու տղամարդու հետ, բաց չէր թողնում նրա երազների մեջ սողոսկելու առիթը։ Նա զսպում էր քնելու ցանկությունը, և երբ դանդաղում էր տղամարդու շնչառությունը, ուշադիր նայում էր փակ կոպերին ու փորձում թափանցել ներս։ Նա պատկերացնում էր տղամարդու երազների աշխարհը բեմի տեսքով, և իրեն՝ կուլիսներում թաքնված, ներկայացմանը գաղտագողի հետևելիս։ Սրտի զարկերն արագանում էին այն մտքից, որ հիմա կարող է իր մուտքը լինել, որ հիմա ինքը կարող է ներխուժել վառ լուսավորված բեմ։ Միտքը, որ միաժամանակ կարող է լինել իր դերակատարն ու իր հանդիսատեսը, զուր զգացողություն էր պարգևում։ Նրա սիրտը թուլանում էր հուզմունքից, սպասումից ու վախից, որ ուր որ է կհանդիպի իրեն։ Ինչպիսի՞ դեր է վստահված իրեն՝ գլխավո՞ր, երկրորդակա՞ն, երրորդակա՞ն։ Միգուցե ինքը միայն մասայական տեսարաններում է ներգրավված, միգուցե ընդամենը մեկ անգամ է բեմ դուրս գալիս և ընդամենը մի ռեպլիկի համար։ Իսկ միգուցե ինքը ընդհանրապես բեմ դուրս չի գալիս, այլ, ասենք, դիմահարդարն է կամ դերձակը, ռեկվիզիտորը կամ բեմական բանվորը։ Ու նա պատկերացնում էր, թե ինչպես է ետնաբեմում հարցուփորձ անում իր մասին, ինչպես է վախվորած թակում ու բացում սենյակների դռները ու, իրեն չգտնելով, ներողություն խնդրելով, փակում։ Նրա սիրտը ուժգին տրոփում էր ինքն իրեն հանդիպելու և չհանդիպելու հավասար հավանականությունից։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (12.04.2014)

  23. #12
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հաճախ սիրո էության մասին մտորելիս նա հարցնում էր իրեն՝ արդյո՞ք սերը ուրիշ մեկի հանդեպ ընդամենը շղարշ չէ, որի տակ հմտորեն թաքնվում է արատավոր ու արգելված սերը ինքդ քո հանդեպ։ Սիրած էակի աչքերի մեջ արտացոլվող հոգի՞ն է արդյոք մեզ հրապուրում, թե՞ այդ աչքերում արտացոլվող մեր կերպարանքն է կախարդում մեզ։
    Տղամարդու երազների աշխարհը նման էր անառիկ ամրոցի՝ մշտարթուն զինվորներով։ Տղամարդն, ասես զգալով իր երազների աշխարհ թափանցելու լրտեսական փորձերը,ասում էր, որ ինքը երազներ չի տեսնում։ Հնարավոր է՝ այդ ամրոցն այնքան անառիկ էր, որ տղամարդն անգամ չէր կարող թափանցել ներս։ Հնարավոր է՝ այդչափ անառիկ էր նկարագրում այն, որպեսզի ավազակներին դատապարտված թվա ներս սողոսկելու երազանքը։
    Մի անգամ արթնացավ բեմի վրա։ Մթության մեջ լսվում էր տղամարդու ձայնը, որ շնջում էր իր ականջախեցու մեջ՝ չլքես ինձ, խնդրում եմ, երբեք չլքես… Տղամարդը գրկել իրեն հետևից և սեղմում էր, բայց ոչ տիրաբար, այլ պաշտպանություն խնդրող երեխայի պես, որ փաթաթվում է մոր կոնքերին։ Տղամարդն աղիողորմ էր խնդրում, ասես դա ոչ թե տղամարդը, այլ պատուհանի տակ կլանչող շան ձագ լիներ։ Նա այդ պահին այն փոքրիկ, անպաշտպան տղան էր, որի կերպարը ապրում է բոլոր կանանց հոգում։ Շփոթված փնտրեց իրեն կուլիսներում ու չգտավ։ Չգիտեր՝ ում երազում է արթնացել։ Մթության մեջ գտավ ու մայրաբար շոյեց տղամարդու գլուխը, և մինչ քունը նորից կտապալեր իրեն, հասցրեց ասել՝ քնիր, լավ կլինի…
    Առավոտյան, երբ սովորականի պես պատրաստվում էր տղամարդուն պատմել իր երազները, կարկամեց։ Երա՞զ էր արդյոք։ Ո՞ւմ երազն էր։ Տղամարդը իրեն չէր պահում սիրո խոստովանություն արածի պես, ոչ մի անզգույշ շարժումով չմատնեց ոչինչ։ Իսկ գուցե մատնելու բան չկար։ Ասես տղամարդը չար կատակ էր արել և իր համար երազ էր հորինել՝ իր երազած երազը՝ այն երազը, որտեղ ինքը վերջապես կանգնել էր դեմ առ դեմ իր ցանկությանը կամ վախին։ Նա իրեն բռնված էր զգում և երբ հեռանում էր տղամարդու տնից ու տղամարդուց, լռություն էր իջել ներսում, ոչ մի շշուկ չկար։ Նա հեռանում էր , հոգու վրա՝ լռության հետքը։
    Նա սիրով էր հիշում իր տղամարդկանց՝ այն պահերին, իհարկե, երբ դադարում էր մոռանալ։ Միգուցե հենց մոռանալու հատկության շնորհիվ էր կարողանում այդպես սիրով հիշել, չէ՞ որ ամեն անգամ, երբ նրան հաջողվում էր հիշողության մեջ վերականգնել որևէ մեկի կերպարը, դա նմանվում էր հարյուրամյակներ առաջ խորտակված նավ հայտնաբերելուն։ Իր տղամարդկանց հիշելուց նա ստանում էր այն հնագիտական հաճույքը, որը ուրիշները ստանում են մեռած քաղաքակրթությունների արտեֆակտները դիտելուց։
    Նա նստում էր ծալապատիկ ու, թեթևակի ճոճվելով, սկսում էր հիշել։ Յուրաքանչյուրին նմանեցնում էր մի երանգի, մի ելևէջի, մի բույրի, մի ծաղկի և պատկերացնում, որ իր ճաշասեղանին դրված ծաղկամանի մեջ հավաքված են բոլոր այդ ծաղիկները, իր սենյակը լցնում են բույրով, գույներով ու երաժշտությամբ։ Նա խոր շնչում էր և արտաշնչում՝ աշխատելով անել այնպես, որ ներշնչումը փոխվի արտաշնչման և հակառակը, ու սկսում էր թեթևակի ճոճվել։ Արդյունքը այնպես ցնցող էր լինում, որ մինչև իսկ ծաղկամանի միջի ջրի մեղմ նեխահոտն էր առնում։
    Բոլոր տղամարդկանց նա հիշում էր հավասար խանդաղատանքով և հետին թվով օժտում էր նրանց հատկություններով, որ նրանք չունեին։ Ասես ցանկանում էր նշանակալի դարձնել նրանց, ում դերն իր կյանքում աննշան էր՝ հընթացս նսեմացնելով առավել բախտորոշ դերակատարում ունեցածներին։ Գուցե չափազանցություն կար տղամարդկանց մասին դատողություններում։ Նկարագրելով նրանց որպես բախտի սուրհանդակներ ու ճակատագրական էակներ, որպես յուրատեսակ մուսաներ՝ արդյոք չէ՞ր ցանկանում վերագրել տղամրդկանց հատկանիշներ, որ ավանդաբար վերագրվում են կանանց։ Արդյոք պարզապես չէ՞ր փոխատեղում տղամարդուն ու կնոջը, իրեն տղամարդու տեղ դնում, իսկ տղամարդկանց՝ կանանց։ Մի՞թե դա փորձ չէր կնոջն օժտել սեփական անձով ու սիրելու կարողությամբ, և արդյոք այդ ցանկությունը չէ՞ր մատնում, որ ինքը տղամարդ է։
    Նա պատուհանները փակ էր պահում, ականջները՝ ականջակալներով խցանված։ Փակում էր նաև աչքերը՝ պատկերացնելով, որ այդպիսով հեռացնում է ձայները։ Նա տեսնում էր փակ կոպերի միջով, տեսնում էր մեջքով ու մաշկով… Նա հրաշալի գիտեր՝ ինչ է կատարվում հարևանների տանը և դիմացի շենքի բոլոր բնակարաններում։ Գիտեր բոլորի վախերն ու երազանքները, գիտեր՝ ով ինչի կարիք ունի։ Բայց իրավունք չուներ միջամտելու այլոց կյանքի ընթացքին։ Անտարբեր հայելու պես նայելով մարդկանց ուրախություններին ու տառապանքներին ՝ նա լռություն էր փնտրում, որի մեջ բարձր կզրնգար իր ներքին ձայնը։
    Յոգայով զբաղվելու ցանկությունը վերացրել էր բոլոր ցանկությունները, որպեսզի մի օր ինքն էլ մարի՝ թողնելով միայն մեկ ցանկություն՝ անվերջանալի, ոչնչով չընդհատվող լռության՝ իմաստային նրբերանգներից զուրկ, մաքուր մահվան ցանկությունը։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.04.2014), Vardik! (13.04.2014)

  25. #13
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Սեր առաջին համբույրից




    Հարևանուհին` Անուշը, Արամ Խաչատրյանի «Սուսերով պարն» էր նվագում դաշնամուրի վրա, և Դավիթը, նախկին ուսանողական հանրակացարանի բարակ միջնապատից ներս թափանցող երաժշտության հնչյունները որսալով, ջանում էր երաժշտության ռիթմին համահունչ լվանալ ատամները և որովհետև փոքրիկ լոգարանում մեղեդին լավ չէր լսվում, նա խոհանոց էր եկել և խոզանակը տարուբերում էր ատամնաշարի վրա մերթ արագացնելով, մերթ դանդաղեցնելով շարժումները: Երբ երաժշտությունը դադարեց, Դավիթը համարեց, որ բավականաչափ մաքրել է ատամները և, իր արածի վրա ժպտալով, մտավ զուգարան:
    Զուգարանից դուրս գալով` Դավիթը մի հայացք գցեց միջանցքի պատին ամրացված հայելուն և, իր արտացոլանքը բավարար գնահատելով, դուրս եկավ հանրակացարանի սենյակից: Սեղմեց վերելակի կանչի կոճակը և սպասեց` հուսալով, որ վերելակը դարձյալ չի փչացել և ստիպված չի լինի հինգ հարկ ոտքով իջնել: Վերև բարձրացող վերելակի ձայնը ամրապնդեց այն կանխազգացումը, որ այդ օրը հաջողությունը ժպտալու է իրեն և վերջապես հանդիպելու է նրան: Երբ վերելակը հասնելու վրա էր, բացվեց Անուշի դուռը:
    - Բարի լույս,- ասաց Անուշը և, չսպասելով Դավիթի պատասխանին, ավելացրեց,- հո չես շատապում, մի խնդրանք ունեմ:
    - Շտապում եմ, բայց ոչինչ, ի՞նչ կա:
    - Նույնը: Հիմա էլ հյուրասենյակի լամպն ա վառվել:
    Ժամանակ չկորցնելու համար Դավիթը արագ ներս մտավ Անուշի բնակարան և քայլեց դեպի հյուրասենյակ: Աթոռը դրեց ու բարձրանալով աթոռին սկսեց վառված լամպը պտտեցնել:
    - Նորից սրճարան ե՞ս գնում,-հարցրեց Անուշը հեգնանքով:
    - Հա: Նորը տուր:-Դավիթը Անուշին տվեց վառված լամպը և վերցրեց նոր լամպը:
    - Իզուր ժամանակ ես վատնում էդ աղջկա վրա:
    - Իզուր չի: Կտեսնենս, որ էսօր սրճարան կգա: Ես լավ կանխազգացում ունեմ:
    - Ասենք թե եկավ: Դու ի՞նչ գիտես նրա մասին: Ո՞նց կարող ես անծանոթ աղջկանով էդքան տարվել… Ոնց որ երեխա լինես:
    Անուշը հինգ տարով մեծ էր Դավիթից և հաճախ նրա հետ վարվում, խոսում էր, ինչպես երեխայի հետ, և դա նյարդայնացնում ու ջղայնացնում էր Դավիթին:
    - Դու չե՞ս հավատում սիրուն առաջին հայացքից: Եթե նրան տեսնեիր, կհասկանայիր ինձ: Կապույտ աչքեր, երկար, մինչև գոտկատեղը հասնող մազեր, դեմքի նուրբ դիմագծեր, կազմվածքի մասին էլ չեմ ասում: Վերջ, ես վազեցի:
    Աթոռից իջնելիս Դավիթը նկատեց Անուշի տխուր, գունատ դեմքը: Նրա խոշոր, սև աչքերը ջրակալած էին, հայացքը սառել, մնացել էր պատուհանին, և մի անհնազանդ մկան դողում էր` մատնելով նրա հոգեվիճակը: Դավիթն ուզում էր հարցնել` ինչ է պատահել, ինչու է տխուր, բայց խոսակցությունը կարող էր երկարել, իսկ դրա ժամանակը չկար, որովհետև մինչ ինքը Անուշի խնդիրներով էր զբաղված, նա կարող էր սրճարան այցելել ու գնալ:
    Դավիթը հանդիպել էր նրան սրճարանում, մոտ մեկ ամիս առաջ: Սկզբում Դավիթի ուշադրությունը գրավել էր նրա զվարթ ծիծաղը (նա նստած էր եղել Դավիթի զբաղեցրած սեղանից երկու սեղան այն կողմ` կիսաշշուկով ինչ-որ զվարճալի պատմություն պատմող ընկերուհու դիմաց և մերթ ընդ մերթ ծիծաղել), իսկ հետո` նաև գեղեցկությունը: Այդ ժամանակ Դավիթին թվացել էր, որ ընկերուհին նրան ինչ-որ սիրային արկածի մասին է պատմում, իսկ ավելի հավանական է` ինչ-որ «անհաջողակի» մասին, որը ծիծաղելի վիճակում է հայտնվել: Նա նույնիսկ մտովի պատկերացրել էր այդ անհաջողակին. դա ռաբիզ ենթամշակութի, մոդեռնիզացիայի ենթարկված մի վառ ներկայացուցիչ էր` աչքերին ընկնող չոլկայով, սև ակնոցով ու սպիտակ «դորջարով»: Երբ պատմության հերոսը արդեն հայտնի էր ու որոշակի, Դավիթը ավելի առաջ էր գնացել և պատկերացրել ամբողջական պատմությունը, թե ինչպես է էդ ջահելը փորձել «կապել» ընկերուհուն: Նա կուրսի տղաներին տեղյակ է պահել, որ «ուզում է» աղջկա ընկերուհուն, ամեն օր համալսարանի մոտ սպասել է մինչև նա դասերը վերջացնի և ձանձրույթից «չրթել» է 7 կիլոգրամ 300 գրամ արևածաղկի սերմ ու ծխել 54 տուփ սիգարետ, նա ծանոթանալու բազմաթիվ փորձեր է արել, ամեն երեկո իր ճերմակաթույր «դորջարը» կանգնեցրել է սիրելի աղջկա վարձակալած բնակարանի պատշգամբի տակ և մինչև ուշ գիշեր սիրային երգերի ընտրանիով ձայնասկավառակը պտտեցրել, սկսած ոչ վաղ անցիալի «Սուրբ Սարգիս ես կգնամ…» հիթից, մինչև «Բալա, բալա, բալա» սուպերհիթը: (Ավելի ուշ, երբ Դավիթը աղջկան նորից տեսնելու հույսով ամեն օր գնում էր այդ սրճարանը, պարբերաբար այն զգացողությունն էր ունենում, որ ինքն էլ ծիծաղելի իրավիճակում հայտնված մի անհաջողակ է, և այդպիսի պահերին նրա սիրտը կարեկցանքով էր լցվում այն անծանոթ բախտակցի նկատմամբ):
    Դավիթը ջանք էր գործադրել, որպեսզի այդպես սևեռուն հայացքով նրա կողմը չնայի, բայց աղջիկը այնպես էր հմայել նրան, որ չէր կարողացել հայացքը և ուշադրությունը նրանից կտրել: Հետո նրանք բարձրացել էին նստած տեղից և քայլել դեպի սրճարանի ելքը: Դավիթը հաշիվն էր պահանջել, մի փոքր սպասել, ապա երբ մատուցողը ուշացրել էր հաշիվը, գումարը սեղանին թողնելով վազել էր աղջիկների գնացած ուղությամբ մինչև մոտակա կանգառը, բայց նրանց չէր գտել: Այդ օրվանից աղջիկը դուրս չէր եկել նրա մտքից: Այդ օրվանից հետո Դավիթն ամեն օր, նույն ժամնին գնացել էր սրճարան` հուսալով, որ նա նորից կգա: Այդ պարբերական այցելությունները չխախտելու համար նա նույնիսկ մի խոշոր պատվերից էր հրաժարվել: (Դավիթը սովորելուն զուգահեռ տանը աշխատում էր` գովազդի արտադրությամբ զբաղվող ընկերություններից անիմացիայի պատվերներ ընդունելով»: Այդ օրերին ֆեյսբուքում մի հայտարարություն էր պտտվում. երիտասարդ տղան փնտրում էր երթուղայինի մեջ տեսած աղջկան: Այդ տեղեկատվությունը սփռվեց նաև լրատվական միջոցներով, և մի օր էլ լուր տարածվեց, թե երիտասարդը արդեն գտել է իր հավանած աղջկան: Առաջին մի քանի օրերի անհաջողությունից հետո Դավիթը նույնիսկ մտածել էր հետևել երիտասարդի օրինակին, սակայն իվերջո հրաժարվել էր այդ մտքից, ոչ թե այն պատճառով, որ ողջամտությունը հաղթել էր կամ պատրաստ չէր աղջկան գտնելու համար դիմել ծայրահեղ միջոցների, այլ որովհետև դա կրկնօրինակում կլիներ: Դրանով մի՞թե կասկածի տակ չէր դրվի իր զգացմունքների «անկեղծությունը», և միթե՞ կրկնօրինկելով ուրիշի փորձած միջոցը իր սիրահարությունը չէր զրկվում յուրահատկությունից:
    Դավիթը սիրում էր նստել կենտրոնի` Օպերայի հարակից տարածքներում գործող բացօթյա սրճարաններում, հետևել քաղաքի անցուդարձին, զգալ քաղաքի ռիթմը և հնարավորինս շատ ժամանակ էր անցկացնում դրսում: Դեռ դպրոցական տարիներից երազել էր դուրս գալ գավառական քաղաքից և հաստատվել Երևանում, բայց Երևան գալով կարողացել էր բնակարան վարձել միայն ննջարանային թաղամասի հանրակացարանում, և նրան երբեմն թվում էր, թե մայրաքաղաք գալու երազանքը անկատար է մնացել: Հիմա Դավիթը, սրճարանում նստած, նայում էր փողոցի անցուդարձին և մտածում էր Անուշի մասին: Նախկինում երբեք այդպիսին չէր տեսել Անուշին` ինչո՞ւ էր նա այդքան տխուր, ի՞նչ էր պատահել, և ինչո՞ւ Անուշը իրեն չէր ասել: Թեև մի քանի ամիս էր ճանաչում նրան, բայց այդ ամիսների ընթացքում այնքան էին մտերմացել, որ Դավիթին թվացել էր, թե ամեն ինչ գիտի նրա մասին: Հիմա նա Անուշի առջև մեղավոր էր զգում իրեն: Հնարավոր է` նրա հետ ինչ-որ լուրջ դեպք է պատահել և նա իր օգնութան կարիքն ունի, իսկ ինքը ինչ-որ անծանոթ աղջկա հանդիպելու պատճառով, նույնիսկ ոչ թե հանդիպելու, այլ հնարավոր հանդիպումը բաց չթողնելու պատճառով լքել էր նրան այդպիսի անկումային տրամադրության մեջ:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.04.2014), Smokie (09.04.2014)

  27. #14
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբ Դավիթը հայացքը փողոցից կտրեց, նայեց սրճարանի սեղաններին, ապշահար եղավ. երեք սեղան այնկողմ նստած էր իր երազանքների աղջիկը ինչ-որ աղջկա ընկերակցությամբ: Այս անգամ աղջիկը նաստած էր ճիշտ նրա դիմաց և Դավիթը հնարավորություն ուներ ամենայն մանրամասնությամբ տեսնել նրան: Նա պարզապես հիասքանչ տեսք ուներ. հագին բաց դարչնագույն շրջազգեստ էր, որի փեշերը չէին հասնում ծնկներին, բարձր կրունկով նրբաոճ կոշիկները կարծես հենց այդ զգեստի համար էին պատրաստվել, իսկ երկար, մինչև կոնքերին հասնող շականակագույն մազերին խաղում էր սրճարանի հաստաբուն ծառերի սաղարթների միջով թափանցած արևի շողը:
    Նախորդ անգամվա սխալը չկրկնելու համար Դավիթը հաշիվը պահանջեց և վճարեց խմած գարեջրի համար: Նա սպասեց մինչև աղջիկները դուրս եկան սրճարանից և գնաց նրանց հետևից` կարճ տարածություն պահելով: Հենց առաջին խաչմերուկում աղջիկները բաժանվեցին, և հուզմունքի մի ալիք անցավ Դավիթի մարմնով, որովհետև այլևս ոչինչ չէր խոչընդոտում, որ նա մոտենա և խոսի աղջկա հետ: Խաչմերուկում Դավիթը չհասցրեց անցնել կանաչ լույսի տակով և, լուսաֆորի տակ կանգնելով, հայացքով հետևեց աղջկան: Կանգառում աղջիկը կանգ առավ և ձեռքը պարզեց խաչմերուկից մոտեցող «Գազելին»: Ուշադրություն չդարձնելով կարմիր լույսին և անցնող մեքենաներին` Դավիթը վազեց: Երբ հասավ կանգառին, «Գազելը» արդեն տեղից շարժվել էր: Նա կարճ տարածություն վազեց «Գազելին» զուգահեռ և ձեռքով հարվածեց մեքենային, մինչև որ վարորդը կանգնեց:
    Երթուղայինում ազատ նստատեղ չկար: Դավիթն ու աղջիկը գլուխները հակած կանգնել էին կողք-կողքի, և մեքենայի կտրուկ շարժումների ժամանակ աղջկա մազերը դիպչում էին Դավիթի ձեռքին ու էլեկտրականացնում մարմինը: Ամեն նոր կանգառում նոր մարդիկ էին խցկվում գերտարողունակ «Գազելի» մեջ, և Դավիթը ավելի ու ավելի էր հպվում աղջկան` այնքան, մինչև որ աղջիկը կարելի է ասել նրա գրկում հայտվեց: Դա այն գրկախառնումը չէր, որի մասին Դավիթը երազել էր օրեր շարունակ, սակայն այս համատեղ երթևեկությունը նրա աչքերում զավեշտալի միջադեպ էր երևում, որ համեմում էր նրանց սիրային պատմությունը և որը ապագայում հիշելով մի լավ զվարճանալու էին:
    Դավիթը փորձում էր որսալ աղջկա հայացքը, կռահել` արդյոք աղջիկը հասկացել է՞, որ նրա ետևից է նստել մեքենան, բայց աղջկա հայացքը գամվել էր գետնին: Վերջապես գլխավոր ճանապարհից դուրս, Դավիթին անծանոթ մի փողոցում աղջիկը վարորդին խնդրեց կանգնել: Դավիթը իջավ աղջկա հետևից և երբ մի քանի քայլ էին արել, ընդհուպ մոտեցավ նրան: Նա բարևեց աղջկան և սկսեց պատմել նրան, թե ինչպես է մի ամիս առաջ սրճարանում տեսել նրան և ամեն օր սրճարան գնացել նրան հանդիպելու ակնկալիքով: Նա ներողություն խնդրեց հետապնդելու համար և ասաց, որ երջանիկ կլիներ, եթե աղջիկը ընդունի հրավերը և երեկոյան ինչ-որ տեղ նստեն, զրուցեն: Աղջիկը Դավիթին լսում էր ընդգծված անտարբերությամբ, և երբ Դավիթը լռեց, նա հանգիստ և չոր արտաբերեց. «Մի արի իմ ետևից, և ընդանրապես, հեռու մնա ինձանից»: Աղջկա անտարբերությունը Դավիթի համար անակնկալ էր: Նրան չգիտես ինչու թվում էր, որ եթե մոտենա աղջկան ու պատմի, թե ինչպես է բանուգործ թողած ամեն օր սրճարան գնացել նրան տեսնելու համար, դա կազդի աղջկա վրա, և ձեռք կբերի նրա համակրանքը: Հիմա նրան այդ միտքը ողորմելի ու ճղճիմ էր թվում. ինքն ընտրել էր աղջկա համակրանքը շահելու ամենահեշտ ճանապարհը և սխալվել էր:
    Դավիթը մի քանի քայլ ետ մնաց աղջկանից և քայլեց նրա հետևից: Նրանք անցան մի քանի շենքերի բակերի միջով և հայտնվեցին առանձնատներով մի խուլ փողոցում: Դավիթը նկատեց առանձնատներից մեկի դարպասի մոտ պպզած տղաների խումբը, որ լուրջ անխորժություն էր խոստանում իրեն, բայց շարունակեց քայլել: Տղաները բարձրացան և ընդառաջ քայլեցին: Երբ նրանք հասան աղջկան, բարձրահասակ ու թիկնեղ ջահելը աղջկան հարցրեց:
    -Մոնիկա, սրան ճանաչում ե՞ս:
    -Չէ,-ասաց աղջիկը – կանգառից հետևիցս գալիս ա:
    Շարունակությունը Դավիթի համար արդեն կանխատեսելի էր, մի ուրիշ դեպքում նա գուցե ետ շրջվեր և ապավիներ ոտքերի արագությանը, բայց հիմա դա կնշանակեր, որ այն ամենը, ինչ ճանապարհին ասել էր աղջկան, փուչ հորինվածք էր, և աղջկա անտարբերությունը` արդարացված:
    Ծեծի ընթացքում աղջիկը միայն մի անգամ ետ շրջվեց, և նրա դեմքին նույն անտարբեր հայացքն էր:
    Ծեծված մարմնով և հոգեպես ջարդված Դավիթը դժվարությամբ հաղթահարեց հինգ հարկը (վերելակը նորից անսարք էր) և բնակարան մտնելով հանեց արնոտ շապիկը, փռվեց բազմոցին և հեռակառավարման վահանակով միացրեց փոքրիկ հեռուստացույցը. պետք էր գլուխն ինչ-որ բանով զբաղեցնել և չմտածել այդ օրվա և այդ անհեթեթ պատմության մասին, բայց դա անհնար էր, որովհետև դեմքի այտուցները, պատռված շրթունքի ու ծեծված կողոսկրերի ցավը նրան անընդհատ հիշեցնում և վերադարձնում էին աղջկա հետ կապված պատմությանը: Ինչ-որ ժամանակ անց, երբ ցավերը բթացել էինխ և մարմինը ընկղմվել էր թմբիրի մեջ դուռը թակեցին: Դավիթը դժկամորեն բարձրացավ պառկած տեղից և, վրան գցելով արնոտ շապիկը, գնաց դեպի դուռը: Դռան դիմաց կանգնած էր Անուշը` ձեռքին թուջե թավան, որից գոլորշի էր բարձրանում:
    - Մտածեցի սոված կլինես` միասին ընթրենք,-դռան բացվելու հետ պատրաստած տեքստը վրա բերեց Անուշը, ապա նկատելով Դավիթի այտուցները, պատռված շրթունքը՝ մի կարճ պահ լռեց և ահաբեկված ձայնով շարունակեց,-էդ ի՞նչ ա եղել:
    - Կռվի մեջ եմ ընկել, բայց մի անհանգստացի, լուրջ բան չկա,- ասաց Դավիթը, կտրուկ շարժումով ետ շրջվեց և կողոսկրերի սուր ցավից տնքաց:
    -Պառկի, շուտ պառկի, հիմա թրջոցներ կդնեմ, -ասաց Անուշը և, թավան գազօջախին դնելով, սկսեց խնամել Դավիթին:
    Անուշը ամանով ջուր բերեց և լվաց Դավիթի երեսին չորացած արյունը, ապա սառը թրջոցներ դրեց այտուցների վրա: Դավիթին դուր էր գալիս, որ Անուշը հոգ է տանում իր մասին: Դա ոչ միայն այտուցների ցավն էր մեղմում, այլ նաև ապաքինում էր հոգու վերքերը: Նա իրեն նեղացած երեխա էր զգում, որին հարազատ ձեռքը շոյում է և սփոփում: Եվ իրականում էլ Անուշը ավարտել էր թրջոցները տեղադրելը և հիմա շոյում էր նրա գլուխն ու երեսը, իսկ հետո Դավիթը զգաց Անուշի շրթունքների հպումը իր շուրթերին և միաժամանակ վերքի մեղմ, անչափ հաճելի ցավը: Նրա մարմինն ու հոգին հաճելի ջերմությամբ համակվեցին, և աչքերը բացվեցին. իրենց ընկերության ամբողջ ընթացքում կամ ինչ-որ պահից սկսած Անուշը համակրել է իրեն, իսկ ինքը` հիմարը, չի նկատել դա, նույնիսկ չի նկատել, թե ինչ կասկածելի արագությամբ են փչանում էլեկտրական լամպերը (նա պատկերացրեց, թե ինչպես է էլեկտրականությունից վախեցող Անուշը փոխում և սարքին լամպերի փոխարեն փչացածները տեղադրում, որպեսզի նրա հետ շփվելու առիթ լինի), և իրեն մեղավոր ու ամոթահար զգաց Անուշի առջև: Նա բացեց աչքերը, որպեսզի համոզվի, որ շոշափելիքների հաղորդած զգացողությունները չեն խաբում իրեն. Անուշի դեմքը և մարմինը այնքան սիրելի ու հարազատ էին, այնքան ցանկալի, որ նա նույնիսկ վախեցավ իր ապրումներից:
    Դավիթը մի ձեռքով հատակի վրա գտավ հեռակավարման վահանակը և անջատեց հեռուստացույցը, մյուսով գրկեց Անուշի գլուխը և սեղմեց իրեն` աճող սիրով ու կրքով համբուրելով նրա շրթունքները. դա սեր էր առաջին համբույրից:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  28. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.04.2014), Smokie (09.04.2014), Vardik! (13.04.2014), Աթեիստ (14.04.2014), Արէա (08.04.2014)

  29. #15
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    11. Կյանքը գորգի վրա




    Երկրորդ շիշ գարեջրից հետո Պո փաբի ծուխն այլևս ինձ չի անհանգստացնում: Չի անհանգստացնում նաև կողքս նստած պատանեկության օրերիցս ծանոթ մի պարոն, որի մազերն արդեն սպիտակել են: Բախտս բերեց, չի հիշում ինձ: Կմոտենամ նրան, շիշս կխփեմ նրա շշին ու կհարցնեմ.

    - Չհիշեցի՞ր ինձ: Ես նեգատիվն եմ:

    Նա հետ-հետ կգնա, կհպվի պատին ու ծոր կտա.

    - Նեգատի՜վ:

    Կշրջվես, հռհռալով կձուլվես փաբի ծխին այնպես, որ միայն շշիդ կանաչ ծայրը դուրս կցցվի: Կարմրահեր մատուցողուհին կվազի, որ բռնի: Բայց գարեջուրը դուրս կհոսի, առանց թափվելու հորիզոնական պտույտներ կանի ու կձուլվի ծխին: Կխառնվի այն նույն ծխին, որից այդքան զզվում էիր, իսկ հիմա դրա մի մասն ես դարձել:

    Ծխի ամպերի մեջ պարում եմ այնպես, որ ոչ ոք ինձ չտեսնի: Հետո հանկարծ հոգնում եմ, տրամադրությունս ընկնում է:

    - Էս կյանքն իմաստ չունի,- եզրակացնում եմ:

    Մոտենում եմ բարին, որտեղ ազատ աթոռ չկա: Կողք կողքի, իրարից հավասար հեռավորության վրա նստած են ճիշտ նույն կազմվածքով վեց տղամարդիկ: Բոլորը նույն կանաչ շապիկից են հագել: Նրանք միաժամանակ բարձրացնում են գարեջրի շշերը, որոնք բոլորը կիսադատարկ են, ու մի մեծ կում անում: Հերթով շրջվում են, քեզ նայում, և դու նկատում ես, որ վեցն էլ նույն դեմքից ունեն, նույն չորս օրվա մորուքից դուրս պրծած հայկական քիթն ու գզգզված ոչ այնքան երկար մազերը: Նրանցից առաջինն ասում է.

    - Էս կյանքն անիմաստ է:

    Երկրորդը նրա հետևից.

    - Էս կյանքն անիմաստ է:

    Եվ այդպես վեց անգամ: Շիշդ խփում ես հերթով բոլորի շշերին ու.

    - Է՜հ,- բոլորդ միասին հառաչում եք:

    Նորից մտնում եմ ծխի մեջ, որ ոչ ոք ինձ չտեսնի: Փակում եմ աչքերս, որ ես ոչինչ ու ոչ ոքի ոչ մի կերպ չնկատեմ: Միայն լսում եմ ու ծուխ շնչում: Երաժշտությունը թեև բարձր է, բայց ինչ-որ անհայտ տեղից է գալիս: Դու հաստա՞տ փաբում ես:

    Մենակ եմ: Կարծեմ Մարոն հետս եկել էր, չեմ հիշում: Երևի շուտ գնաց կամ էլ բարի մոտ նստած տղաներից մեկի հետ առանձնացավ զուգարանում: Ես գժվում եմ մենակությունից: Պետք է մի լուծում գտնել:

    Շիշը դեռ ձեռքիս է: Մի նոր, մեծ կում: Մոտենում եմ սեղանին: Մարոն չկա, բայց պայուսակը տեղում է: Հանում եմ մի բարակ սիգարետ ու պատանեկությունիցս ծանոթ պարոնին խնդրում կպցնել: Չի վառվում:

    - Թաց է,- ասում է:

    Շոշափում եմ: Թաց է: Հանկարծ հիշում եմ. սիգարետը մինչև բերանս տանելը թրջել էի գարեջրով:

    - Թքած,- ժպտում եմ,- այսօր բերանիցս ծխախոտի հոտ չի գա:

    - Միայն ալկոհոլ,- հռհռում է պարոնը, ու երևում են չեշիրյան կատվի ատամները:

    Նորից մտնում եմ ծխի մեջ: Պարում եմ: Հեռվում՝ ծխի վարագույրի հետևում, ինչ-որ մանուշակագույն զգեստ եմ նկատում, որի միջի հետույքը հանդարտ տարուբերվում է: Երևի Մարոն է: Այնուամենայնիվ, եկել է: Միայն թե չգիտեմ՝ ինձ հետ է, թե ոչ:

    - Արի իրար հետ պարենք,- լսում եմ մեջքիս հետևից:

    Շրջվում եմ: Կանգնած է մի բարձրահասակ, սափրված տղամարդ: Հագին կաշվե տաբատ է: Կրծքավանդակը մերկ է, վրան՝ օձի հսկայական դաջվածք:

    - Սա ի՞նչ է,- հարցնում եմ:

    - Քո գործը չի,- ժպտում է,- քո գործը չի,- կրկնում է:

    Տղամարդը կամաց-կամաց ավելի թափանցիկ է դառնում, ու օձի միջով տեսնում եմ հետևի ծուխը:

    - Պարե՞նք:

    Լռում եմ: Ձեռքս մեկնում եմ, որ ծանոթանամ: Ձեռքս անցնում է նրա ձեռքի միջով: Վախից գոռում եմ: Ոչ ոք չի լսում: Տղամարդը ձուլվում է ծխին, դառնում ծուխ: Մնում եմ մենակ: Մարոն չկա: Գարեջրի շիշը դեռ ձեռքիս է: Հարվածում եմ գետնին: Հազար կտոր է լինում: Ոչ ոք չի մոտենում:

    Դուրս կգամ ծխահրապարակից ու զրուցակից կփնտրեմ: Վեց տղամարդիկ դեռ բարի մոտ կլինեն: Մանուշակագույն սիլուետն անհետացած կլինի: Պատանեկության տարիքիս պարոնի մազերը սեփ-սև կդառնան. ճիշտ այնպիսին, ինչպիսին նրան այն ժամանակ գիտեի:

    - Նեգատի՜վ,- կանչում է:

    Չլսելու եմ տալիս: Մթության մեջ՝ անկյունում, ևս մի սեղան կա: Վրան մի գավաթ գարեջուր է: Մոտենում եմ ու մի կում անում: Տերը տարածքու՞մ չէ: Ըստ իմ իմացած օրենքների, պիտի փոքրանայի կամ մեծանայի: Ոչինչ տեղի չի ունենում: Եվ երկրորդ կումից հետո միայն նկատում եմ սեղանին վերընկած գլուխ:

    - Սա քո՞նն է,- հարցնում եմ:

    Աչքերը մի կերպ բացում է սևահեր մի տղամարդ ու ինչ-որ բան փորձում հասկացնել:

    - Սա քո՞նն է,- կրկնում եմ:

    Գլուխը բարձրացնում է սեղանից:

    - Երեք տարի,- ասում է,- երեք տարի է՝ այստեղ եմ:

    Անակնկալի եմ գալիս: Որտեղի՞ց հայտնվեց այս պարոնը. նա հաստատ փաբում չէր, երբ Մարոյի հետ (թե՞ առանց նրա) ներս մտա:

    - Դու որտեղի՞ց հայտնվեցիր: Իմն է, խմիր, ես չեմ խմելու,- ասաց ու նորից գլուխը դրեց սեղանին:

    - Կարելի՞ է,- հարցնում եմ ու առանց պատասխանի սպասելու կողքը նստում:

    Տղամարդը գլուխը դնում է ուսիս, հետո՝ ծնկներիս ու ոչինչ չի ասում: Ձեռքս խրում եմ մազերի մեջ ու շոյում, ասես կատու է, անձրևից թրջված կատու, որի մորթին կպել է մարմնին:

    - Ինչո՞վ կարող եմ օգտակար լինել,- հարցնում եմ:

    - Գարեջուրս խմիր,- մռռում է:

    Մի կում էլ եմ անում: Ուշադիր շուրջս եմ նայում: Մարոն չկա: Չէ, երևի ամեն դեպքում չէր եկել:

    - Մենա՞կ ես,- հարցնում է առանց աչքերը բացելու:

    - Երևի: Չգիտեմ,- պատասխանում եմ:

    - Ես քեզ տարրական հարց եմ տալիս,- գլուխը բարձրացնում է և ուղիղ աչքերիս մեջ նայում:

    Ինչպե՞ս բացատրեի, որ պիտի որ Մարոյի հետ եկած լինեի, որովհետև նրա պայուսակն այնտեղ էր, ու ժամանակ առ ժամանակ մանուշակագույն հագուստով հետույք էի տեսնում հեռուներում, բայց Մարոն ոնց որ չկար կամ ինձ հետ չէր կամ ուղղակի միասին փաբի դուռը բացել էինք, ներս մտել, իսկ մնացածն առանձին էր:

    - Մենակ եմ,- դառնում եմ ավելի վճռական:

    - Հիմա՞, թե՞ ընդհանրապես:

    Հարցն ինձ զարմացնում է, բայց ես բնավ չեմ ուզում թաքցնել ճշմարտությունը:

    - Ընդհանրապես: Այսօր և միշտ և հավիտյանս հավիտենից:

    - Այդպես էլ մտքովս անցավ,- տրամադրությունը բարձրանում է,- դրա համար էլ ուզում ես գարեջուրս խմել: Ի՞նչ ես փնտրում էս կողմերում:

    - Դեպրեսիա:

    - Մի ժամանակ լավ էր այստեղ: Պատերի մեջ սև կատուներ չէին վխտում:

    - Իսկ հիմա՞:

    - Չե՞ս լսում պատերի ճակռտոցը: Նրանք այնտեղ են:

    Լարում եմ լսողությունս: Միայն երաժշտությունն է ու ծնկներիս պառկած գլխի մռռոցը: Ճանկռոց չկա:

    - Ի՞նչ ես քեզ տանջում: Միևնույն է, կյանքն անիմաստ է:

    - Ի՞նչ գիտես:

    - Ուրախացիր, խմիր, պարիր: Էսօր կաս, վաղը չկաս: Ի՞նչ ես խորացել, հարցեր տալիս, որոնց պատասխանները սկի մեր պապերը չունեն:

    - Չեմ կարողանում:

    Ոտքի կանգնեց: Ձեռքի մի շարժումով բռնեց մեջքիցս և օդ բարձրացրեց:

    - Այսպես լա՞վ է,- հարցրեց:

    - Չէ, համբուրիր:

    Հենց ոտքերս կպան գետնին, ձեռքի կոպիտ շարժումով դեմքս քաշեց դեպի իրեն ու սկսեց շուրթերս կծոտել: Պատասխան կծոտեցի: Ծխախոտի ու ալկոհոլի խառը համ էր գալիս: Սովորաբար դա տհաճ է, բայց այդ պահին ինձ համար մեկ էր:

    Տանելու է քեզ տուն: Նստեցնելու է կախարդական գորգին, թռչելու եք քնած քաղաքի վրայով, հասնելու է ձեր շենքի դիմաց, իջեցնելու է: Ականջիդ շշնջալու է, որ սերը երեք տարի է տևում, բայց ամեն ինչ նոր է սկսվում, դեռ ժամանակ կա:

    Ժպտում ես: Մարոն չի երևում:

    - Ես մի քիչ շնչեմ, դու գնա պարելու,- առաջարկում է, ձեռքը պարզում,- Դև,- ներկայանում է:

    - Ջոնի,- ներկայանում եմ, ձգվում դեպի նա, կծում ստորին շրթունքն այնպես, որ արյուն է գալիս:

    - Ջոնի, դու հրեշտակ չես,- ժպտում է,- դե հիմա գնա պարելու:

    Նորից ծուխը, նորից մենակ ես: Երգը հնչում է. «Ջոնի, դու հրեշտակ չես»: Փաբի դռան մոտ օրորվում է մանուշակագույն մարմինը: Ոտքերը գետնին չեն դիպչում: Դու արդեն հարբած ես,

    երրորդ շշից հետո քեզ կորցրել ես: Զուգարանն ես փնտրում: Դռան վրա տեսնում ես մի կնոջ դիմանկար, որը քեզ նկատելուն պես դուրս է գալիս շրջանակից, ծուխը փչում երեսիդ, պպզում ու գլուխը կախում:

    - Դուք օգնության կարիք ունե՞ք,- հարցնում եմ:

    Կինը դանդաղ գլուխը բարձրացնում է, ու նրա հայացքն այնքան ծանրացած է, ասես աշխարհի բոլոր դարդերը նրան են տվել:

    - Թող հանգիստ տվայտվեմ,- պատասխանում է:

    - Լավ: Գուցե ճանապարհ տաք, մտնե՞մ,- հարցնում եմ:

    Կինն առանց մարմինն ուղղելու մի քիչ շարժվում է այնպես, որ դուռը բացվի:

    - Բայց դա քեզ չի օգնի,- ասում է: Պստլիկ պայուսակից ինչ-որ բան է մեկնում,- առ, պետք կգա:

    «Մարո Դևոյան, հոգեբան»,- կարդում եմ: Տակը՝ հեռախոսի համարը: Այնուամենայնիվ, Մարոյի հետ չէի եկել:

    Հետո պիտի տեսնեիր, թե ինչպես է Մարոյի այցեքարտը ֆշշալով անհետանում զուգարանակոնքի խողովակում: Պիտի ուղղեիր հագուստդ, թարմացնեիր շպարդ: Պիտի գլուխդ մտցնեիր սառը ջրի տակ ու պահեիր այնքան երկար, որ գլխիդ ոչ մի չոր մազ չմնար, ու պիտի թարմ շպարդ լղոզվեր:

    Դուրս եկար զուգարանից: Մազերիցդ ջուրը կաթում է գետնին ու հագուստիդ, դեմքիդ գույները խառնված են: Դու մի քիչ պակաս խմած ես կամ ավելի սթափ ես: Մարոն այլևս դռան մոտ չէ:

    Նորից մտնում եմ ծխի մեջ ու փորձում պարել, բայց հատակը ոտքերիս տակից փախչում է: Զգում ես, որ ընկնում ես, անվերջ ընկնում ու այդպես էլ չես հասնում որևէ կայուն հատակի: Ծուխը կամաց-կամաց ավելի կանաչ է դառնում:

    Ու հանկարծ լռում է ամեն ինչ: Կանաչ ծուխը նոսրանում ու անհետանում է: Եվ դու մենակ ես փաբում: Հեռվում ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկը ճանկռում է պատերը:

    Մոտենում ես սեղաններից մեկին, նստում ու հոգնած գլուխդ դնում վրան: Բարմենը հարցնում է, թե արդյոք ամեն ինչ կարգին է: Երևի մթության մեջ չէիր նկատել նրան:

    - Հա,- պատասխանում եմ,- ուղղակի տուն տանող չունեմ:

    - Լա՞վ ես զգում քեզ:

    - Հա,- պատասխանում եմ,- ուղղակի ներսս դատարկ է: Ես ոչինչ չունեմ, ոչ մի միտք, ոչ մի զգացմունք, ոչ մի երազանք, ոչ մի ապրում, ոչ նույնիսկ մեկը, որ հետս փաբ կգա:

    - Դու քեզ չես սիրում,- եզրակացնում է,- ի՞նչ լցնեմ, խմես:

    - Ոչինչ: Ես արդեն չկամ:

    - Մանրամասն սիրիր քեզ: Կօգնի,- խորհուրդ է տալիս,- ու ընդհանրապես, կարիք չկա խմել կամ ծխելու: Միևնույն է, կյանքն անիմաստ է:

    - Իսկ Մարո՞ն:

    - Դու այսօր մենակ էիր եկել:

    Կանգնում եմ և օրորվելով քայլում դեպի դուռը, դուրս եմ գալիս: Սառը քամին փչում է երեսիս, թաց մազերս սրթսրթում են: Ուղիղ մուտքի մոտ մի գորգ է կանգնած՝ գետնից տասը սանտիմետր բարձրության վրա: Մոտենում է Դևը, ձեռքիցս բռնում, օգնում, որ նստեմ: Պայուսակից արնագույն հեղուկով լցված երկու շիշ է հանում, դնում գորգին:

    - Խմենք,- առաջարկում է:

    Գորգը կամաց-կամաց ավելի է բարձրանում գետնից: Անհանգստանում եմ: Դևը նկատում է լարվածությունս:

    - Մի վախեցիր, չես ընկնի: Ու ընդհանրապես, չարժե վախենալ,- ինձ է մեկնում շշերից մեկը:

    - Բայց ես էլ չեմ ուզում խմել, արդեն չափն անցնում է:

    - Սա քեզ չի խանգարի,- վերցնում եմ շիշը,- խմենք... խմենք այս նոր կյանքի կենացը:

    - Իմա՞ստը:

    - Այն, որ իմաստ չունի, որ ուղղակի հիմա է ու այստեղ ու հավերժ այս գորգի վրա:

    Շշերը զնգում են գիշերային լռության մեջ: Մի կում զգուշությամբ խմում եմ: Մեղրաջուր է:

    - Ներկած է,- ժպտում է:

    Եվ գորգը կսլանա դեպի հեռուներ, դեպի Ծիր Կաթին:
    Վերջին խմբագրող՝ Վոլտերա: 08.04.2014, 20:34:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  30. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (08.04.2014), Nihil (15.04.2014), Sambitbaba (12.04.2014), Արևանուռ (11.04.2014), Վոլտերա (08.04.2014)

Էջ 1 60-ից 123451151 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •