Գալ ջան, չեմ հիշում՝ էն պատահական հանդիպումն էր, թե պարի մրցույթը, բայց շատ հստակ Չուկն ասում էր, որ վերանայվելու ա էդ կենսագրական տեղեկությունների հարցը պատմվածքներում, ու նույնիսկ հենց էս մրցույթում, մի գործի մեջ, որտեղ անուն-ազգանուն կար (ու ինչպես հետո իմացանք, հորինովի անուն-ազգանուն էր), Չուկը միանգամից ասեց՝ ինքնաբացահայտում ա: Պարի մրցույթի ժամանակ մի տեղ բավական կոպիտ հենց դու ես արտահայտվել (մոտավորապես սենց. մոխրամանիս էլ ա հայտնի, թե ով ա գրել սա):
Չէ, Գալ, ես բնավ ձայների մասով չեմ ասում: Հազար եմ ասել՝ թքած ունեմ դրանց վրա, ես հաղթելու համար չեմ մասնակցում, ու էս մրցույթում տեղ գրավելն ինձ համար էնքան սյուրպրիզ էր, որ մինչև ես կկողմնորոշվեի՝ ոնց վարվեմ, Դավիթն արդեն բացահայտեց ինձ:
Իսկ որ հեղինակի հայտնի լինելը թե՛ լավ, թե՛ վատ իմաստով ազդում ա ձայների վրա, դա փաստ ա, ոչ ոք չի կարող հերքել: Բայց կրկնում եմ՝ ինձ համար նշանակություն չունի հաղթելը:
Էջանիշներ