Կլինի՞, որ ուշացումով շնորհավորեմ հաղթողներին:
Շնորհավո՜ր: Ապրեք հաղթողներ ջան:
Շնորհակալություն նաև բոլոր մասնակիցներին:
1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»
2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»
3–րդ տարբերակ. «Թարսի բան»
4–րդ տարբերակ. «Անցումներ»
5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»
6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»
7–րդ տարբերակ. «Ոստիկանը»
8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»
9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»
10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»
11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»
12–րդ տարբերակ. «Գնդեր»
13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»
14–րդ տարբերակ. «Գենեզիս»
15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»
Կլինի՞, որ ուշացումով շնորհավորեմ հաղթողներին:
Շնորհավո՜ր: Ապրեք հաղթողներ ջան:
Շնորհակալություն նաև բոլոր մասնակիցներին:
չէ… էդ չէր նպատակը, ուղղակի տենց ճիշտ ստացվեց… քյաֆ եմ գնում, է՞լի…
Լիզ, պարտադիր չի որ դու երկու տեսարանների արանքը մի հատ էլ տեսարան մտցնես… էդ կարող ա ավելի խառնի… կապը մենակ տենց չի լինում… ես չեմ տիրապետում գրական տեխնոլոգիաներին ու դժվար թե կարանեամ քեզ օգտակար լինել, բայց որ նայես ուրիշ դիսցիպլինաների, տենց բան կա… օրինակ կինոյի մեջ Փարաջանովն էլ ա տառացիորեն պատկերներ ստեղծում ու իրարից "կտրված" ավելի քան քոնն ա, բայց էլի ամբողջություն ա նայվում… Ֆելինին դրանք ուրիշ ձև ա անում՝ նրանն ավելի օրգանական ա ի տարբերություն Փարաջանովի. Բունուելն էլ ա տենց բաներ անում… յսրանք սաղն էլ էդ մոմենտն ունեն, բայց ողնաշարը հստակ ա լինում իրանց մոտ, ամբողջություն ա նայվում…որ կապը թույլ ա համաձայն եմ, բայց եթե ասենք հատվածները իրար միացվի բաց թողած տեսարաններով, ասենք առաջինի ու երկրորդի միջև փարթիի նկարագրությունը, երկրորդի ու երրորդի միջև Մաքսի ու Բելի սիրային տեսարանը, դրանից բան չի փոխվի, ըստ էության դրանք մենակ դատարկ նկարագրություններ կլինեն
երբ Բելը գնում ա մոր մոտ, էդ տեսարանը պետք ա ցույց տա, որ իր համար միևնույն ա ինչ ա կատարվում, համընդհանուր պանիկայի մեջ ինքը միակն ա ով չի վախենում... մոր հետ հանդիպելուց ինչ որ բան փոխվում ա, որը ինքը դեռ չի գիտակցում, ինքը շարունակում ա բթացնել էդ ամենը, ոնց որ միշտ ա անում, բայց Մաքսի տանը ուժեղ զգացմունքների հետ չգիտի ինչ անի, ամեն ինչ բացվում ա դուրս ա թափվում, ինքը ծայրահեղության ա գնում... վախը նորից զրոյանում ա: Մաքսի դեմքը իր արածն ուղղելու փորձ ա, մյուս կողմից էլ ցույց ա տալիս վերաբերմունքի էդ մարդու հանդեպ, որը սկզբում իրա համար խելացիության ավտարիտետ էր ու նրա կողքին անլիարժեքության բարդույթ ուներ...
ճարտարապետությունից մի օրինակ…
ունես՝
պանիկայի տեսարան
մոր հետ հանդիպում
Մաքս
կոստանդին… ու սենց շարունակ…
սրանք մի մարդու են վերաբերվում, բայց դրանց ազդեցությունը մեկը մեկի վրա կարծես չի զգացվում… օրինակ՝ պանիկա-մամա-կոստանդին… մանավանդ որ օգտագործում ես "նա" դերանունը… էս երեք տեսարանների մեջ երևի հերսն ա որ պտի կապի, բայց կարծես ինքն էլ ա "զարմացած"
…and we constantly ask ourselves "did I miss something?"
անգամ քո բացատրության մեջ ա կապը պակասում…
չգիտեմ էս բառից կախվեմ թե չէ, բայց եթե ասում ես գիծ՝ ուղղություն ուրեմն պատմվածքդ "փախնում ա երեք տարբեր ուղղություններով ու հերոսն ա որ դրանք պիտի ուղղորդի ընդհանուր հուն… երևի, չգիտեմ…հաջորդ գիծը Կոնստանտինն ա, մարդ որը չգիտի ոնց ապրի, բայց ապրում ա իներցիայով... հերոսուհու համար իր ու այդ մարդու կապը բացառվում ա... բայց վերջում ինքը գալիս ա նույն այդ վիճակին ու միակը ում կարա այդ պահին տեսնի իր կողքին հենց Կոնստանտինն ա, էս կերպարը լավ բացված չի մի տեսակ...
հաջորդ գիծը՝ շրջապատը, իր հակասություններով ու անտարբերությամբ կարևոր հարցերի վերաբերյալ
խոսացողն էլ կարծես էդքան էլ հետաքրքված չի, ինքը ուղղակի ի միջիայլոց մտածում ա բարձրաձայն...
երեք գիծ կա ստեղ, ու իրանց միջև միակ կապը գլխավոր հերոսն ա, ես ուղղակի մտածում եմ, որ այդքանն էլ հերիք ա, ավելին դա հստակացնում ա յուրաքանչյուր գիծը, միօրինակ չի սարքում հերոսի կյանքը, հասկանում ես, ինքը գոյություն ունի տարբեր միջավայրերում...
հիմա ասա կարա՞ էդ կապը ընդհանրապես չլինի... կամ թույլ լինի, թե դա պարտադիր պետք ա մշակվի, ստեղծվի
ոնց ասեմ… երբ որ կերպարդ՝ գլխավոր հերոսը մի պատկերից կամ սիտուացիայից անցնում ա մեկ այլը, թեկուզ բացարձակապես առնչություն չունեցող իրար հետ, նա իր հետ տանում ա մախորդ պատկերից ինչ որ "բան", այսինքն նախորդ սիտուացիայում իրա սեթթինգը փոխվում ա ու նորին ինքը նայում ա նախորդի սեթթինգով… այ էդ չկա…
սենց ասեմ… վերցրու մարդու կյանքից մի օր… մարդն արթնանում ա ու անցնելով տարբեր սիտուացիաների միջով, տեղերով, հանդիպում տարբեր իրար հետ շատ հաճախ կապ չունեցող մարդկանց հետ ու գալիս ա տուն… չէ՞… հիմա… կարանք ասենք որ սրանք տարբեր պատկերներ են իրար հետ կապ չունեցող, բայց օրն իր բնույթով ամբողջական ա չնայած էդ օրվա մեջ դու կարող ա անես իրարից բացարձակ տարբեր բաներ… ի՞նչն ա կապում դրանք իրար հետ… կապում ա մարդը որն իր նախորդ սիտուացիայից ազդեցություններ ա վերցնում, ռոխում ա իրա վյուն ու դրանով անցնում ա մյուսը նայել ով դրան նախորդի հոգևիճակով… դա շատ մարդկային բան ա… դրանց արանքներում եղած փասեջները արդեն կարևոր չի… սիտուացիաներն իրար հետ ուրիշ կերպ են կապվում՝ մարդով ու նրա վրա ունեցած ազդեցություններով… օրինակ ասեմ՝ քեզ ցերեկը գործից հանում են ու դու հանկարծակիի ես գալիս, բայց երեկոյան պտի թատրոնի տոմս առնես որ գնաս ընկերուհուդ հետ ներկայացում դիտելու… կոպիտ ասած էդ դիլխոր լուրը դու հետդ տանում ես կասսա… connected…
LisBeth (18.04.2014)
ok, I've got it...thanks հաջորդ անգամ նման բաներ գրելուց հաշվի կառնեմ, մեկ էլ մի քիչ երկար կաշխատեմ, ու ոնց խոստացել էի սաղին պաչպչում եմ
SWTS
Էկել եմ մեղքերս խոստովանելու
Քանի որ Դավիթը վերջը ինձ պատին դեմ տվեց ու ստիպեց, որ խոստովանեմ, քանի որ աշխարհում արդեն մի մարդ կա, որ հաստատ գիտի դրա մասին, նշանակում ա պիտի մյուսներն էլ իմանան
Հա, ժող ջան, Վարին ես էի ու բացահայտվելու (ինչպես նաև մրցանակային տեղ գրավելու) միտք չունեի: Ամեն ինչ էնքան պտտեցրի, որ չբացահայտվեմ, բայց վերջը Դավիթն ինձ ծուղակը գցեց:
Ինչ ասեմ, եկել եմ ասելու, որ ահավոր կայֆ ա սենց մինչև վերջ փակ մրցույթը, երբ բացարձակապես ոչ ոք չի տեսել գործդ, ոչ ոք գաղափար չունի, որ հեղինակը դու ես, ու արդյունքում՝ էդ գործը ձայներ մեկ ա ստանում ա, ստանում ա նաև էն մարդկանցից, որոնք հաստատ քո օգտին չէին քվեարկի, եթե իմանային, որ դու ես, չի ստանում էն մարդկանցից, որոնք հաստատ քո օգտին կքվեարկեին, եթե իմանային, որ դու ես, ու ստանում ա նաև էն մարդկանցից, որոնց ուղղակի քո գրածը դուր ա գալիս՝ անկախ նրանից իրանք գիտեն էդ դու ես, թե չէ:
Հա, ուրեմն ես ոչ մի կարգի հավակնություն չունեի էս մրցույթում, որովհետև խիստ էքսպերիմենտալ գործ էի ուղարկել, որտեղ տարբեր գրական հղումներ կային (ափսոս, որ ոչ չնկատեց), որտեղ ժամանակը, տարածությունն ու Եսը փորձել էի կոտրել՝ անընդհատ լեզվաբանական տարբեր հնարքների դիմելով (քերականական ժամանակն ու եղանակը, դեմքը փոխելով): Ու ընդհանրապես, էդ գործի մեջ իմաստ մի փնտրեք, որովհետև չկա իմաստ: Ուղղակի փորձել էի հայկական փաբերի անիմաստությունը, վայրկենականությունն ու դեպրեսիվությունը գրականություն բերել:
ՎերջԲայց սրանից հետո աչքիս ոչ ոք էլ ինձ չի հավատալու:
Նորից եմ ասում, աշխարհում բացարձակապես ոչ ոք, էդ թվում նաև Դավիթը, չգիտեր, որ էդ գործի հեղինակը ես եմ: Եթե ոմանք գլխի են ընկել (Լիզբեթ), էդ արդեն ուրիշ հարց:
Մունդառ…
ivy (18.04.2014)
Ես էլ էի գլխի ընկել, հենց կարդալու ամբողջ ընթացքում անընդհատ համոզվում էի, որ դու ես։ Ռիփը վկա
։
Ես սովորաբար չեմ աշխատում գլխի ընկնել, թե որը ով գրած կլինի, քանի դեռ չեմ քվեարկել, ես դա չեմ ուզում իմանալ։ Բայց «Կյանքը գորգի վրա»–ն ախր լրիվ դու էիր։ Բացի նրանից, որ գրելաոճն էր քոնը, նաև վերջին ժամանակներում քեզ հուզող թեմաները մեջը շոշափված էին։ Ու ինձ թվում էր՝ գոնե դրանից շատերը պիտի որ գլխի ընկնեին։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Ինչ որ մեկը մրցույթին «չէր մասնակցել»![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Էդ շատ գովելի բան է իհարկե, որ ոչ ոքի չես ասել քո մասնակցության մասին:
Բայց հիմա իմանալով, որ էս սաղ կաշան սարքեցիր՝ ինքդ էլ լինելով մասնակից, ուղղակի խոսք չունեմ ասելու:
Ու դեռ որ Դավն էլ չստիպեր, չէիր էլ խոստովանելու:
Ապշած մնացի ես էս մրցույթից:
Շատ ապրեք:
Mephistopheles (18.04.2014), Srtik (27.04.2014), Գալաթեա (18.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ