1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»
2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»
3–րդ տարբերակ. «Թարսի բան»
4–րդ տարբերակ. «Անցումներ»
5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»
6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»
7–րդ տարբերակ. «Ոստիկանը»
8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»
9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»
10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»
11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»
12–րդ տարբերակ. «Գնդեր»
13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»
14–րդ տարբերակ. «Գենեզիս»
15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»
էսօր մի տեղ պատահաբար կանաչում եմ, մեկ էլ Բյուրակնը կախվում ա ունքերիցս՝ Վարսիկովա, ոնց ես, Վարսիկովնա, ինչ կա և այլն: ասում եմ՝ այ բալամ, ինչ Վարսիկ, ո՞վն ա, ու՞մն ա, ես խաբար չեմ: նա կպած ինձ համոզում ա, որ դա ես եմ: մտնում եմ ստեղ, տեսնեմ՝ ստեղ էլ ա զբաղված ինձ զրպարտելով: արի ու մի ասա այ ախչի, էդ սավեցկի դիշովի ուժասծիկը ես կգրեի՞...
ես չեմ: մամայի արև:
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Liz I'm working on it...
Մեֆ ստեղ պատի վրա գրած ա. 《Երբ աստված ստեղծել ա ժամանակը, ինքը ստեղծել ա այն բավականաչափ》. so take your time, don't hurry...
SWTS
Mephistopheles (16.04.2014)
Լիզ, 2 անգամ եմ կարդացել… լավ չես անում որ մի անգամից ես գրում, որովհետև մի անգամից կարաց փոքր ծավալի բան գրես… մեծը չի ստացվում… բարդ ա կառուցվածքն ու ահագին adjustment-ներ ա պետք… ոնց որ տրամադրություններ լինեն, մթնոլորտ, հոգևիճակ բայց գաղափորը չի ուրվագծվում՝ չեմ կարողանում վերաբերմունք ձևավորեմ… ոնց որ մի հատ տեխնոլոգիական մոտեցում ա պահանջում՝ սառը ուղեղով մի հատ վրայից անցնել ու ավելկորդ բաները հանել ու շիֆթերը մշակել… պատկերից պատկեր անցումները ինձ բալանսից գցում ա… առանձին-առանձին պատկերները լավ կարդացվում են, բայց հենց փորձում ես սաղ իրար հետ նայել սկսում ա խառնվել իարար… դու մի քիչ շատ ես թողել ընթերցողի վրա… էդքան չարժի…
օրինակ էն մանրապատումներինը 1000 անգամ ավելի հաջող ա եղել… շունչ կա, մարդուն տեսնում ես լրիվ ամբողջական, պատկերները կապվում են, բովանդակություն ունեն… մի երկու բառով մի ամբողջ պատկեր գծագրվում ա ու ես կարողանում եմ լրացնել ու կապել դրանք…
կամԳունատ դեմքին ոչ մի հետք չկա: Օձիքի տակից երևում ա սևացած, կնճռոտ սպիներով մաշկը:
:Գրպանից հանում ա ձեռքը, ես շոյում եմ կոշտ սպիները, կիսաաճած, կիսափշրած եղունգները, կռկած մատները
կարում ա քեզ անհանգստացնի, մտածել տա… չնայած կապը տենց լավ չի…
փոքրի ամեն մի բառը ոնց որ մտածված լինի, մինչդեռ էս մեծը՝ դիսօրիենտ ա անում… կարող ա վերցնես առանձին առանձին նայես՝ մշակես…
կարծում եմ խնդիրն էն ա որ դու ունես բազում նույն ուժգնության պատկերներ որոնք թույլ են կապված իրար հետ ու ընդհանուր պատմվածքի gesture-ը չի գծագրվում… դրանք առանձին-առանձին լավ պատկերներ են որոնք շատ լինելու և թույլ կապի պատճառով արժեզրկվում են…
ճարտարապետության մեջ մի հատ սենց բան կա… կարաս ունենաս լավ դետալ/մոդուլ և վատը… ռիթմով կրկնելու դեպքում իհարկե եթե դրանք ծառայում են gestur-ին համարյա նույնն արդյունքն են տալիս… բայց կարաս ունենաս լավ դետալներ ու բազմաթիվ և սխալ կրկնելու ու gesture-ն անտեսելու պատճառով գործը տուժի…
մի կրակոցով երկու նապաստակ ես սպանո՞ւմ...
որ կապը թույլ ա համաձայն եմ, բայց եթե ասենք հատվածները իրար միացվի բաց թողած տեսարաններով, ասենք առաջինի ու երկրորդի միջև փարթիի նկարագրությունը, երկրորդի ու երրորդի միջև Մաքսի ու Բելի սիրային տեսարանը, դրանից բան չի փոխվի, ըստ էության դրանք մենակ դատարկ նկարագրություններ կլինեն
երբ Բելը գնում ա մոր մոտ, էդ տեսարանը պետք ա ցույց տա, որ իր համար միևնույն ա ինչ ա կատարվում, համընդհանուր պանիկայի մեջ ինքը միակն ա ով չի վախենում... մոր հետ հանդիպելուց ինչ որ բան փոխվում ա, որը ինքը դեռ չի գիտակցում, ինքը շարունակում ա բթացնել էդ ամենը, ոնց որ միշտ ա անում, բայց Մաքսի տանը ուժեղ զգացմունքների հետ չգիտի ինչ անի, ամեն ինչ բացվում ա դուրս ա թափվում, ինքը ծայրահեղության ա գնում... վախը նորից զրոյանում ա: Մաքսի դեմքը իր արածն ուղղելու փորձ ա, մյուս կողմից էլ ցույց ա տալիս վերաբերմունքի էդ մարդու հանդեպ, որը սկզբում իրա համար խելացիության ավտարիտետ էր ու նրա կողքին անլիարժեքության բարդույթ ուներ...
հաջորդ գիծը Կոնստանտինն ա, մարդ որը չգիտի ոնց ապրի, բայց ապրում ա իներցիայով... հերոսուհու համար իր ու այդ մարդու կապը բացառվում ա... բայց վերջում ինքը գալիս ա նույն այդ վիճակին ու միակը ում կարա այդ պահին տեսնի իր կողքին հենց Կոնստանտինն ա, էս կերպարը լավ բացված չի մի տեսակ...
հաջորդ գիծը՝ շրջապատը, իր հակասություններով ու անտարբերությամբ կարևոր հարցերի վերաբերյալ
խոսացողն էլ կարծես էդքան էլ հետաքրքված չի, ինքը ուղղակի ի միջիայլոց մտածում ա բարձրաձայն...- Չգիտեմ, ես հիմա զբաղված եմ հոմոֆոբիայի մեղադրանքից տուժածներին աջակցության ցույցերով, - ծիծաղի նոպա ա սկսվում:
- Անցած շաբաթ ընտանիքատեր մեկին 10 տարով ազատազրկեցին, որովհետև երեխային արգելել էր սեռադաստիարակման գնալ, նույնասեռական սեքսի հիմունքներին ծանոթանալու համար: Դա դեմոկրատիա ա, ազատ ընտրության իրավունք: Մեկին պաշտպանելու համար մյուսի գլուխը պետք ա տրորես: Շեղող թեմա: Ինչ մեղադրանք հնչում ա, քթներս կողում են էս քաքի մեջ, թե տեսեք դեմոկրատ ենք, բուրժուազիա, կապիտալիզմը չկան էլ: Իսկ մենք լրիվ տոլերանտ ենք:
Լիլին չկա, պարում ա ինքնամոռաց: Կողքիս նստած թութքաշուրթը կլորացրած աչքերով ինձ ա նայում:
երեք գիծ կա ստեղ, ու իրանց միջև միակ կապը գլխավոր հերոսն ա, ես ուղղակի մտածում եմ, որ այդքանն էլ հերիք ա, ավելին դա հստակացնում ա յուրաքանչյուր գիծը, միօրինակ չի սարքում հերոսի կյանքը, հասկանում ես, ինքը գոյություն ունի տարբեր միջավայրերում...
հիմա ասա կարա՞ էդ կապը ընդհանրապես չլինի... կամ թույլ լինի, թե դա պարտադիր պետք ա մշակվի, ստեղծվի
Վերջին խմբագրող՝ LisBeth: 17.04.2014, 07:49:
SWTS
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ