1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»
2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»
3–րդ տարբերակ. «Թարսի բան»
4–րդ տարբերակ. «Անցումներ»
5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»
6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»
7–րդ տարբերակ. «Ոստիկանը»
8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»
9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»
10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»
11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»
12–րդ տարբերակ. «Գնդեր»
13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»
14–րդ տարբերակ. «Գենեզիս»
15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»
Ես էլ գրեմ, Սիփան-Շուրիկ-ում առաջին դեպքից պատմողի համար զգացմուքները քիչ էին, կամ չկային։
Ասենք հենց սկզբից, որ ներկայացնում ա Սիփանին, էդ պահին ըստ սցենարի արհամարում ա, բայց տեքստում դա չկա, նույնն էլ մնացած պերսոնաժներին ներկայացնելիս։
Շատ դինջ էր շարադրված։ Ու դե սյուժեն էլ պարզ էրու սպասելի։ Մենակ թե Ակումբում ենքան են ԵՊՀ-նի քֆրտել, որ հիմա դրա դասախոսների մասին կարդալիս վատ բան եմ պատկերացնում։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Sambitbaba (09.04.2014)
Mephistopheles (09.04.2014)
Սովորական պատմության շարադրանքը կարծես վաստը չէր, դուրս եկավ, բայց վերջաբանը հըըն։ Որտև էդքանը կարդալուց հետո ես արդեն մտքում գծում եմ իսկական վերջաբանը, որոշ ժամանակ անց հոտ ա ընկնում, պատը քանդում եմ և այլն։
Հա մեկ էլ ինձ խանգարեց ամենավերջի «լույսով լցված սենյակում»-ը, որտև սենց դեպքում ես հասկանում եմ արևի լույսով, իսկ ըստ պատմվածքի, դա թաքստոց էր։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Թարսի բան - բան չասեց։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Անցումներ - Մենակ վերջը դուրըս չեկավ, բայց թե պատվածքի ոճն ընենց էր ընտրված, որ վերջ չէր էլ ենթադրում, ոնց էլ վերջանար, երևի դուրըս չէր գա ։))))
Շատ լավն էր։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Sambitbaba (09.04.2014)
Mephistopheles (08.04.2014)
«Սկալպ»
Ինձ դուր եկավ: Տեքստի մեջ լիքը վերուվարներ կային՝ անսպասելի զգացմունքներ առաջացնող:
Ձեռագիրն ինձ անծանոթ էր ու ահագին հետաքրքրեց:
Թեև սովորաբար էդքան էլ չեմ սիրում էս խիստ հայակական, կենցաղային պատմությունները, բայց էս մեկը հավանեցի:
Թե գաղափարն էր լավը, թե իմաստը, թե մատուցումը:
Տեղ-տեղ մի քիչ տարօրինակ նախադասություններ կային, օրինակ՝ սա.
Բայց միևնույն է, ընդհանուր առմամբ, ինձ գործը դուր է եկել:Նա քամուց քշվածի նման գլորվեց գետնին ու մեռավ` զարմացած ու մենակ:
Վերջին խմբագրող՝ ivy: 09.04.2014, 00:41:
«Ոստիկանը»
Շատ դժվարությամբ եմ կարդացել, առաջ չէր գնում: Մի քանի նախադասություն կար, որ սկիզբ ունեին, վերջ չունեին, շունչս կտրվում էր, մինչև ավարտվում էին, ու արդեն սկիզբը չէի հիշում:
Թեման գուցե արդիական է, բայց ինձ չհետաքրքեց: Կամ էլ մատուցումն էր կաղում: Ինչ-որ մի կարևոր բան պակասում էր գործին, «աղ» չկար:
Կարդալով քննարկումները և տեսնելով, որ մեծ մասը հավանել է «Անցումները»՝ որոշեցի հենց այդ պատմվածքով էլ սկսեմ: Ընդհանուր առմամբ պատմվածքում աչքի ընկնող մի քանի պատկերներից բացի ոչ մի արժեքավոր բան չգտա: Թվում է՝ հեղինակի նպատակն էր ստեղծել պատմվածք, որը աչքի կընկներ իր բարդությամբ, ենթատեքստով, բայց հենց այստեղ էլ նա սայթաքում է, ու արդյունքում տուժում է ստեղծագործությունը. այն պարզապես արհեստականորեն խճճվում է: Ունենում ենք հատակագիծ, բայց միայն այդքանը:
«Անցումներ»-ում անցումները բավական չոր են կատարվում, որը խանգարում է: Նույնն է նաև կերպարների կերտման դեպքում: Դրանք համակողմանիորեն չեն բացահայտվում, շարժման հետագիծը կտրվում է: Ունենում ենք թույլ, երերուն կերպարներ:
Վերջին խմբագրող՝ Անժամանդրոս: 09.04.2014, 00:52:
Նոր անդամ
Բարի գալուստ, Անժամանդրոս, ենթադրում եմ, որ հեղինակներից մեկն ես, ուրախ եմ, որ մասնակցում ես քննարկումներին: Ու հուսով եմ, քեզ դուր կգա մեզ մոտ![]()
Sambitbaba (09.04.2014)
Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...
Երևի ժամանակակից արտասահմանյան գրականությունն ինձ լրիվ փչացրել է. չեմ կարողանում կարդալ էսպիսի տեքստեր, ձանձրալի է թվում: Հուսով եմ, ոչ ոքի չեմ նեղացնում, իսկականից իմ ճաշակից ու ընկալումից է:
Կամ էլ հնարավոր է, էն է պատճառը, որ ահագին կտրվել եմ հայկական իրականությունից, չգիտեմ:
Չհետաքրքրեց ոչ մի ձևով:
«Լռության հետքը»
Յոգա ու սիրային մտորումներ: Համադրության ու կառուցվածքի առումով մի քիչ անսովոր գործ էր, բայց սա չէի համարի կոմպլիմենտ:
Սյուժե չկար, կերպարներ չկային:
Հեղինակը համարում է, որ մենք անպայման պիտի իմանայի՞նք սրա մասին.
Ես կնախընտրեի չիմանալ:Ատամների, բերանի խոռոչի, քթի, միզապարկի ու աղիների մաքրումից հետո թարմացնող ցնցուղ էր ընդունում
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ