1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»
2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»
3–րդ տարբերակ. «Թարսի բան»
4–րդ տարբերակ. «Անցումներ»
5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»
6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»
7–րդ տարբերակ. «Ոստիկանը»
8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»
9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»
10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»
11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»
12–րդ տարբերակ. «Գնդեր»
13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»
14–րդ տարբերակ. «Գենեզիս»
15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»
Հերթով կարդալով իջնում էի, մինչև հասա «Անցումները» պատմվածքին։ Մինչև էդ եղածները սովորական ոչնչով աչքի չընկնող գործեր էին, ֆիլլերներ։ Իսկ «Անցումներն» էնքան լավն է, էնքան ազդեցիկ, որ հիմա չեմ ուզում շարունակեմ ու մյուս գրծերը կարդամ, գրեթե վստահ եմ, որ նմանը չեմ գտնի։
Հեղինակ ջան, ինչ լավն ես դու, ամեն ինչ էնքան իրական ու կյանքից էր, վառ նկարագրություններով ու սրտիդ կպնող դետալներով, թե կանաչ գլխարկով Մառլի երգող Մուֆասան, թե Աբբայի տակ տժժացած «օրիորդների» քննարկումները, թե ռեալիթի շոուի արհեստականությունը, թե մուրացկան աղջնակն ու մայրը։
Երեկ արգենտինական ֆիլմ էի նայում՝ Ինը թագուհիներ/Nueves Reinas, ֆիլմի հերոսը գող էր, Բուենոս Այրեսի մետրոյով գնում էր, մի փոքրիկ տղա մտավ վագոն, սկսեց մարդկանց գրպանի օրացույցներ բաժանել։ Քանի դեռ տղան հետ չէր եկել օրացույցները կամ փողը հետ վերցնելու, հերոսը մի ծնկին փող դրեց, իսկ մյուսին՝ քիչ առաջ խանութից գողացած խաղալիք ավտոն։ Փոքրիկը հետ եկավ, նայեց խաղալիք ավտոյին, հետո փողին ու առանց երկմտելու փողը վերցրեց։ Հերոսը հետ կանչեց ու խաղալիքն էլ տվեց։ Էս դրվագը մի տեսակ խոսեց պատմվածքի հետ
I may be paranoid but no android!
Sambitbaba (09.04.2014), Smokie (08.04.2014), Գրող (08.04.2014)
Sambitbaba (09.04.2014), Դավիթ (08.04.2014)
Նախորդ մրցույթի կանոններից: Դե ուրեմն գործը չի հեռացվի, բայց կզրկվի բոլոր ձայներից:
Ստեղծագործությունները տեղադրվում են առանց հեղինակների նշման, «N–րդ տարբերակ. Ստեղծագործության վերնագիր» վերնագրով, որոնք էլ լինելու են քվեարկության ընտրության կետերը,
Քվեարկությունը տևելու է 7 օր,
Ստեղծագործությունների հեղինակները կարող են քվեարկել նաև սեփական տարբերակի օգտին՝ գուշակության փուլում իրենց վրայից կասկածը հանելու տակտիկական նկատառումով, սակայն արդյունքների վերջնական ամփոփման ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու,
Քվեարկության 7 օրերի ընթացքում կարելի է թե՛ քննարկել ստեղծագործությունները, թե՛ փորձել գուշակել հեղինակներին,
Ստեղծագործության հեղինակներն ինքնաբացահայտվելու իրավունք չունեն: Ինքնաբացահայտվող հեղինակի ստեղծագործությունը չի հեռացվի մրցույթից, սակայն այդ ստեղծագործության օգտին տրված ձայների 50 տոկոսը կհամարվի չեղյալ:
Քվեարկությունը բազմակի է. յուրաքանչյուրը կարող է ընտրել մեկից ավել տարբերակներ,
Քվեարկությունը բաց է, բոլորը տեսնելու են, թե ով որ տարբերակի օգտին է քվեարկել,
7 օր անց, քվեարկության ավարտից հետո կհայատարարվեն հեղինակները:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Smokie (08.04.2014)
Շնորհակալություն բոլորին:
Բավականին հաջողված մրցույթ էր բովանդակային առումով, և անհաջող վերնագրերի ընտրության հարցում: Վերնագիր ընտրելիս արժե ավելի երկար մտածել իմ կարծիքով:
Պատմվածքները՝ ըստ հավանածս հերթականության (ընթացքում կաշխատեմ առանձին-առանձին անդրադառնալ բոլորին).
1. Անցումներ
2. Ոստիկանը
3. ՍԿԱԼՊ
4. Ինչո՞ւ
5. Սեր առաջին համբույրից
6. Սիփան-Շուրիկ
7. Սովորական պատմություն
8. Թարսի բան
9. ՎԱԶՔ
10. Գնդեր
11. Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...
12. Կյանքը գորգի վրա
13. ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ
14. Սիմոնն ու Բարդին
15. Գենեզիս
Քվեարկում եմ. «Անցումներ», «Ոստիկանը», «ՍԿԱԼՊ», «Ինչո՞ւ» տարբերակների օգտին:
8 տարբերակի ծանոթացա, բայց էս անգամ կարծիքներ չեմ սփռելու, կսպասեմ քննարկումներին: Հակաճառել-համաձայնվելու տեսքով էս անգամ: Սենց ավելի հետաքրքիր պետք ա որ լինի:
SWTS
9-Լռության հետքը
Շատ հակասական զգացողություններ ունեմ էս գործի նկատմամբ: Շատ գրագետ էր ու վարպետորեն գրված: Մի կողմից ոնց որ իմ ոճը չլիներ, բայց մյուս կողմից շատ տպավորիչ էր: Մի կողմից համ կողքովս անցավ, համ մտավ մաշկիս տակ: Մի քիչ ուշքի գամ, կողմնորոշվեմ, կմտածեմ` քվեարկեմ, թե չէ:
10-Սեր առաջին համբույրից
Ոնց որ թե շատ երիտասարդ ա հեղինակը: Շնորհակալություն փորձի համար: Սպասելի ավարտով սովորական պատմություն էր: Չեմ քվեարկի:
11-Կյանքը գորգի վրա
Ես չեմ կարողանում գնահատել սյուռեալիզմը: Այսինքն` ոչ ավելի, քան սիրուն ա, քան սիրուն չի, բայց իմաստը ինձ համար անհասանելի ա: Էս դեպքում շատ սիրուն էր, շատ լավ գրված ու կլանում էր:Բայց չեմ քվեարկի, որովհետև իմը չի:
12-Գնդեր
Չգիտեմ: Շատ եմ սիրում գիտաֆանտաստիկա, բայց էս ամենաուժեղ գիտաֆանտաստիկ գործը չէր, որ եղել ա մրցույթների ընթացքում ու ամենաուժեղ գործը չէր մինչև հիմա կարդացածներիցս: Չեմ քվեարկի:
13-Սիմոնն ու Բարդին
Սկզբից մտածեցի` ջան, սերիական մարդասպանի մասին պատմվածք, բայց հուսախաբ եղա: Էն լարվածությունն ու էն կարգը չէր, որն ինձ կստիպեր քվեարկել: Հումորը վատը չէր, բայց պատմվածքը, որպես այդպիսին, ուժեղ չէր:
14-Գենեզիս
Չգիտեմ` արդեն հոգնել եմ դրանից ա, թե պատվածքն էլի սյուռեալիստական էր դրանից ա, բայց մի կերպ կարդացի: Արդեն ասել եմ, որ իմ ոճը չի, չեմ քվեարկի, նախորդն ավելի շատ դուրս եկավ բայց:
15-Ինչո՞ւ
Երևի հուզիչ էր, բայց իմ քար սրտի վրա չազդեց: Բայց լավ ա, որ պապիկը գտավ երեխուն: Չեմ քվեարկի, որովհետև ավելի ուժեղ գործեր կային:
Ի վերջո որոշեցի քվեարկել «Անցումների» ու «Լռության հետքի» օգտին: «Անցումներն» իմ համար լավագույնն էր բոլոր առումներով, իսկ «Լռության հետքն» ավելի շատ տպավորություն թողեց վրաս, քան կսպասեի նման գործից: Շնորհակալություն հեղինակներին ու կազմակերպիչներին:
Փաստորեն ճիշտ էի, Անցումներից բացի ուրիշ նորմալ տարբերակ չկար: Ինչ ասեմ, ես ավելին էի սպասում:
1. Սիփան-Շուրիկ Ստանդարտ, շաբլոն, ծեծված ոչ մի բանով աչքի չընկնող պատմվածք:
2. Սովորական պատմություն Էլի ստանդարտ, շաբլոն, ծեծված պատմվածք, չնայած հայկական պադյեզդային նիստուկացը բավականին հաջող էր նկարագրած, բայց պատմվածքը մի եսիմ ինչ չէր:
3. Թարսի բան Անընթեռնելի ու անհասկանալի ոճով գրված պատմվածք: Միգուցե ասածս կոնսերվատիվ կհնչի, բայց եթե դեռ ձևավորված ու սահուն ոճ չունեք, չարծի էքսպերիմենտներ անել: Պատմվածքի միտքը վատը չէր, կարելի էր ավելի լավ ներկայացնել, բայց էս ձևով գրված չէր կարդացվում:
4. Անցումներ Կարծիքս չեմ փոխել, օբյեկտիվորեն ու սուբյեկտիվորեն մրցույթի լավագույն գործն է, նույնիսկ կասեի հեղինակի երբևէ գրած լավագույն գործերից մեկը: Նույնիսկ էս պատմվածքի հիման վրա կարելի է մի հատ սիրուն ինդի ֆիլմ նկարել, որը կդառնա hyperlink cinema-ի դասական Չէ իրոք չեմ չափազանցեցնում, էս պատմվածքում ամեն ինչը իր տեղում էր, թե մեսիջը, թե նկարագրությունները, թե կերպարները:
5. Վազք Ափալ-թափալ գրված միակողմանի պատմվածք: Բան չասեց:
6. Սկալպ Էս մեկը վատիկը չէր, տեխնիկապես շատ գեշ զարգացած հայկական իրականության արտացոլումն էր: Դե որ մարդիկ հիմա արդեն Սկալպով հարսանիք են արել, թաղումն ինչ ա, որ չանեն: Մենակ թե գրելաոճը դուրս չեկավ, տեղ տեղ չէր հասկացվում, հեղինակն ուզում էր հումոր աներ, բայց շատ լուրջ էր ասելիքը ստացվում, թե՞ հակառակը: Ամեն դեպքում մրցույթի քիչ թե շատ հաջողված գործերից մեկն էր:
7. Ոստիկանը Սպասելիքներս չարդարացան, հետաքրքիր էր սկսված, գրողը շատ սիրուն է գրում, բայց վերջը կանխատեսելի էր ու թույլ էր: Մյուս գործերի հետ համեմատած լավն էր:
8. Փոքր դասամիջոց, Մեծ Դաս... էլի ծեծված, շաբլոն պատմություն, լավը չէր
9. Լռության հետքը Որոշել էի մրցույթի բոլոր պատմվածքները կարդալ, բայց էս մեկը երկու պարբերությունից հետո ոչ մի կերպ չկարողացա շարունակել: Հեղինակ ջան, ինչ որ բան գրելուց հետո մեկ մեկ հարց տուր քեզ, իսկ ուրիշներին կհետաքրքրի՞ էս մտքերը կարդալ: Միգուցե որպես օրագրային կիսափիլիսոփայական գրառում լավը լիներ, բայց էս մրցույթին հեչ համապատասխան չէ:
10. Սեր առաջին համբույրից Չափից դուրս շաբլոն, ծեծված, սովորական պատմություն
11. Կյանքը գորգի վրա Լավն էր ու գրեթե վստահ եմ, թե ով է հեղինակը: Մենակ թե նյարդայնացնում էր ուղիղ խոսքից առաջ գծիկների բացակայությունը: Բայց թող հեղինակը ների, էս անգամ որոշել եմ քվեարկել միայն լավագույն ստեղծագործության օգտին
12. Գնդեր Սկզբից ուրախացա, որ սայ-ֆայ է, բայց ափսոս պարզվեց շատ թույլ սայ-ֆայ է: Կիսատ պռատ գրված, լիքը բացերով պատմվածք էր: Հեղինակ ջան, մյուս անգամ կրկին փորձիր, էս անգամ ձախողել ես:
13. Սիմոնն ու Բարդին Շատ թույլ էր, անցանք առաջ:
14. Գենեզիս Խելախոս բառը հերիք էր, որ մինչև վերջ չկարդամ, «ա» օժանդակ բայն էլ վրադիր: Անցանք առաջ:
15. Ինչո՞ւ «Որբերը», «Աննան», «Դժբախտ երջանկությունը» Ակումբում, սալյու՛տ:
Մի խոսքով քվեարկում եմ «Անցումների» օգտին
Ավել պակասի համար կներեք:
Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 08.04.2014, 19:36:
I may be paranoid but no android!
Sambitbaba (09.04.2014), Դավիթ (08.04.2014)
Մենակ թե նյարդայնացնում էր ուղիղ խոսքից առաջ գծիկների բացակայությունը:
Ֆայլը տեղադրելուց հետո գծիկները անհետացել են: Հեղինակը մեյլիս վրա առանց ֆայլի ա ուղարկել ու սպասում եմ, որ մոդերատորներից մեկը փոխարինի պատմվածքը:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Ռուֆուս (08.04.2014)
Դավիթ (08.04.2014)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ