1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»
2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»
3–րդ տարբերակ. «Թարսի բան»
4–րդ տարբերակ. «Անցումներ»
5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»
6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»
7–րդ տարբերակ. «Ոստիկանը»
8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»
9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»
10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»
11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»
12–րդ տարբերակ. «Գնդեր»
13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»
14–րդ տարբերակ. «Գենեզիս»
15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»
Գենեզիսի էս նախադասությունը կարդացեք, մինչև մնացածն էլ կարդամ, գամ
բացել ա ինձԿողքի բարձը սկսում ա շարժվել, տակից դուրս ա լողում ամենայն հայոցի մորուքով մի դեմք: Էս բուսականության արանքում մի ճեղք ա բացվում:![]()
9. Լռության հետքը
Բյուրը ճիշտ էր։ Տղամարդ բառի պերեբոռ կար։ Չեմ ալարել՝ գցել եմ Word, էդ բառը հաշվել եմ տվել։ Հիսունչորս անգամ...
Մարդը հիսունչորս անգամ գրել ա տղամարդ։
Կարող ա սխալվում եմ, բայց նենց տպավորություն էր, որ գրողը շատ ա ուզեցել տղամարդու մասին խոսալ, բայց ամաչել ա մենակ էդ գրի՝ յոգա ա մտել։
Ախր շատ ջանջալ էր էդ լոտոսի դիրքով նստելը՝ մինչև հեղինակը կսկսեր բուն նյութին ամցնել։
Բայց մեկումեջ հետաքրքիր observation-ներ կային կին-տղամարդ հարաբերություններից։
ivy (12.04.2014)
«Սիփան-Շուրիկ»՝Սևավոր՝ իմ տատիկների բառապաշարից է:Անին չի սիրում Շուրիկին, նա իրեն էլ է խաբում, ամուսնուն էլ, մեզ էլ:Առանց սիրելու էլ կարելի է երջանիկ լինել, ինքն է ասում. «ԵՊՀ-ի մաթեմատիկայի ու մեխանիկայի ֆակուլտետի՝ մաթեմատիկական անալիզի և ֆուկցիաների տեսության ամբիոնի վարիչ է, որ շուտով պրոֆեսորի կոչում է ստանալու, ...... որ խելացի է, որ հաջողակ է», մնացածն արդարացում է:
«Անցումները» ՝ սխալներն ուղղված, խմբագրված նամակի նման է, ոչ մտածելու տեղիք է տալիս, ոչ էլ այլ կերպ այն հասկանալու, այսինքն կարդում ես ու վերջ: Շատ է անթերի, այնքան անթերի՝ որ արհեստական է թվում: Կերպարներին ազատություն տրված չէ, պարտադրված կատարում են հեղինակի կամքը: Իմ պատկերացումներում սա ֆիլմ է, որ հերոսների բոլոր շարժումները կադրերում ասես ֆիքսված ֆոտոներ լինեն, բայց շատ հաջող՝ իրականի նման:
Ես անթերի ոչինչ չեմ սիրում: Այդ է պատճառը որ չընտրեցի
Գարունն առաջինն ինձ է արարել
ivy (12.04.2014)
բա սա
- Չգիտեմ, ես հիմա զբաղված եմ հոմոֆոբիայի մեղադրանքից տուժածներին աջակցության ցույցերով, - ծիծաղի նոպա ա սկսվում:
Mephistopheles (12.04.2014)
Դավիթ (12.04.2014)
Գենեզիս
Հիմա Գալն ինձ խփելու ա, բայց պիտի ասեմ, որ Գենեզիսն էլ եմ մինչև մրցույթը կարդացելԲայց լրիվ ուրիշ պատճառով, նենց որ ենթադրում եմ, որ իմ կարդալուց հետո շատ չի էլ փոխվել:
Գենեզիսի հեղինակին էլ հրավիրում եմ օլմեկա բլանկո խմելու: Իսկ հիմա բուն գործը...
Ո՞նց առաջին կարդալուց չէի նկատել, չգիտեմ, բայց էս գործի մեջ սպանիչ հումոր կա: Չգիտեմ՝ մյուսները դա նկատե՞լ են: Ու մանավանդ վերջին պարբերությունը սպանում, թողնում ա: Ահավոր դիպուկ ա:
Հետաքրքիր ա, որ հեղինակը մնացել ա իրա ոճի մեջ, ու թեև դեռ չի ինքնաբացահայտվել, բայց կարծում եմ՝ ակումբի մրցույթին մշտապես հետևողները կճանաչեին ձեռագիրը: Ինչպես իրա մնացած բոլոր գործերին ա հատուկ, էլի զգացողություններ են, լիքը զգացողություններ: Էնպես ա գրված, որ պատկերն աչքիդ առաջ ա գալիս: Ի տարբերություն նախորդ գործերի, էս մեկում ոնց որ աղոտ սյուժե տեսա:
Գենեզիսում, ոնց որ Գորգում, էդ անիմաստությունը կար: Այսինքն, կարդում-կարդում ես, լավն ա, հա, բայց բան չի ասում: Էս անգամ հեղինակին հատուկ խնդրում եմ, որ մրցույթից հետո կամ ընթացքում հստակ բացատրի իրա ասելիքը: Ես իրան իրոք ուզում եմ հասկանալ, ու չգիտեմ՝ դեբիլ եմ, դրա համար չեմ հասկանում, թե ինքն իսկապես իմաստներ չի դնում, կենտրոնանում ա կենդանի պատկերների վրա:
Հ.Գ. Ու ինձ թվում ա՝ անարդարացի ա, որ էս գործը զրոյի/մեկի վրա ա լռվել: Համենայնդեպս, մնացած գործերից վատը չի:
Հաջորդը ո՞րը կարդամ:
Մի հատ էլ էլի մեջբերում անեմ Գենեզիսից: Ինձ թվում ա՝ էդ պահը շատերը նկատած չեն լինի: Դրա համար հատուկ մգացնում եմ:
- Արդեն լավ եմ, բժիշկներն ասում են դոնորի մաշկը դեմքս շատ լավ ա ընդունում: Սպիերը շուտով կանցնեն: Նենց եմ ուզում շնորհակալություն ասեմ այդ բարի մարդուն, որ ինձ նոր դեմք ա տվել, բայց բժիշկներն ասում են անոնիմ ա եղել: Չե՞ս գալու:
Ես քորում եմ թեփոտած վերքերս.
- Շատ հմայիչ առաջարկ ա, - համբուրել սեփական հետույքի մաշկը, - բայց շատ զբաղված եմ, կներես:
Ջինեստրա ջան, բոլոր գործերի oգտին քվեարկելը ի՞նչ ա տալիս:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Մեֆը էսօր չկա՞
SWTS
Սեր առաջին համբույրից
Առաջին տողերը կարդալուց հետո մտածեցի՝ աչքիս սա մի լավ հումորային պատմություն ա լինելու: Բայց երբ մինչև վերջ կարդացի... հըմ, թույլ էր, այ սա հաստատ մինչև հիմա կարդացածներիցս ամենաթույլն էր: Հիմա որ ասեմ՝ վառել, հեղինակը կնեղանա: Բայց ախր բովանդակային առումով էնքան անիմաստ գործ էր, որ չգիտեմ էլ ինչ ասեմ, որ փրկվի գործը, դառնա ավելի լավը: Հա, պլյուսն էն էր, որ հեշտ կարդացվեց: Էդքան բան:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ