Անժամանդրոս-ի խոսքերից
«Սկալպ»
Պատմվածքը միանգամից աչքի է ընկնում ներքին ստրուկտուրայով,որի միջոցով և որի հղկվածությամբ հեղինակը ստեղծում է կերպարի հոգեկան աշխարհը:Նկարագրությունները այնքան տեսանելի են,որ շնորհիվ դրանց կերպարները անշարժանում են շարժունության մեջ:Պատմվածքն աչքի է ընկնում նաև սուր ծաղրով:Ընդ որում՝ ծաղրվում են բոլորը,բայց առավելապես Հրաչիկի կինը՝ Հրանուշը:Հեղինակը գրում է. «Ամուսնու դագաղի կողքին նստած` անհարմար էր զգում իր մենակության համար և ամբողջ բողոքն էլ հենց այդ մասին էր. « Այ անխիղճ, անսիրտ մարդ, ես հիմա ի՞նչ անեմ` մենակ, անտեր-անտիրական... » «:Այսինքն՝ նրան ոչ այնքան հուզում է,որ ամուսինը մահացել է,այլ այն,թե ինքը այլևս ինչպե՞ս է ապրելու:Չկա իր այն աշխարհը,որում գտնվում էր ամուսինը: Նորից է արծածվում ԵՍ-ի առաջնայնության գաղափարը. «Հրանուշը թեթևացած շունչ քաշեց. շուտով աղջիկները կգան: Հոր մահը նրանց գոնե մի անգամ էլ տեսնելու հնարավորություն կտա: Առավոտյան կգան, հո իրեն մենակ չե՞ն թողնի » :Բայց երբ չի իրականանում կնոջ փափագը,նա փշրվում է և հույսը կապում իրեն սպասվելիք, ամուսնու գնացած մի ուրիշ աշխարհի կատարելության,կամ, ավելի ճիշտ, ավելի լավը լինելու հետ: Հրանուշը ամուսնու դագաղի առջև,նրան նախանձելով,ասում է. «Հրաչիկ ջան,էքուց կպրծնես... » :
Բավական լավ է կատարված կերպարների անունների ընտրությունը:Սրա հետ մեկտեղ գործում կային լեզվական մի քանի թերություններ:
Էջանիշներ