User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակ(ներ)ն եք հավանում.

Քվեարկողներ
27. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • 1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»

    4 14.81%
  • 2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»

    3 11.11%
  • 3–րդ տարբերակ. «Թարսի բան»

    3 11.11%
  • 4–րդ տարբերակ. «Անցումներ»

    12 44.44%
  • 5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»

    2 7.41%
  • 6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»

    9 33.33%
  • 7–րդ տարբերակ. «Ոստիկանը»

    4 14.81%
  • 8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»

    3 11.11%
  • 9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»

    5 18.52%
  • 10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»

    3 11.11%
  • 11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»

    11 40.74%
  • 12–րդ տարբերակ. «Գնդեր»

    12 44.44%
  • 13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»

    3 11.11%
  • 14–րդ տարբերակ. «Գենեզիս»

    4 14.81%
  • 15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»

    9 33.33%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 19 60-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 271 համարից մինչև 285 համարի արդյունքները՝ ընդհանուր 888 հատից

Թեմա: Հավաքածու մրցույթ – 6. քվեարկություն և քննարկում:

  1. #271
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՈՒրեմն մի բան ասեմ: Կիրակի օրը մորս քառասունքն էր: Մեմֆիսից առանց կանգնելու քշել եմ Լոս, շուտ լողացել ու եկեղեցի/գերզմանոց: Հետո էլ ծանր գլխով, խմած, 48 ժամ չքնած, նստել ու տարբերակներ եմ դրել գրական բաժննում, որ հասցնենք, ժամանակին մրցույթը սկսենք: ՈՒ հաստատ մտքովս չեր անցնում, որ էսպիսի պահեր կլինեին երեկ ու այսօր:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (10.04.2014), Mephistopheles (10.04.2014), Sambitbaba (11.04.2014), Smokie (11.04.2014), Ռուֆուս (10.04.2014)

  3. #272
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    ՈՒրեմն մի բան ասեմ: Կիրակի օրը մորս քառասունքն էր: Մեմֆիսից առանց կանգնելու քշել եմ Լոս, շուտ լողացել ու եկեղեցի/գերզմանոց: Հետո էլ ծանր գլխով, խմած, 48 ժամ չքնած, նստել ու տարբերակներ եմ դրել գրական բաժննում, որ հասցնենք, ժամանակին մրցույթը սկսենք: ՈՒ հաստատ մտքովս չեր անցնում, որ էսպիսի պահեր կլինեին երեկ ու այսօր:
    Դավիթ ջան, հիմա բոլոր ընթերցող-հեղինակներովս եկեք փոխենք այս մրցույթի ընթացքը ու գրենք Միմիայն տարբերակների մասին:
    Ես հենց հիմա այդ եմ անում:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (10.04.2014), Գալաթեա (10.04.2014), Դավիթ (10.04.2014), Ուլուանա (10.04.2014)

  5. #273
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    10. Սեր առաջին համբույրից

    Ճիշտ է՝ շատ դժվար է վերնագիր ընտրելը, բայց եթե պարոդիա չէ, ապա շատ սխալ է նման սերիալային վերնագիր ընտրելը պատմվածքի համար: «Դավիթը հանդիպել էր նրան սրճարանում, մոտ մեկ ամիս առաջ: ». մինչև այստեղ հանգիստ, սահուն ընթանում էր, այն հույսով, որ մի հետաքրքիր, անակնկալ լուծում կառաջարկի հեղինակը, սակայն դրանից հետո վիճակն ավելի վատացավ: Սկսվեց սերիալը: Գրելաոճի մեջ շարադրության հետ նմանություն է զգացվում: Գեղարվեստական պատմվածք դառնալուց շատ հեռու է:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (12.04.2014)

  7. #274
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Սիփան-Շուրիկ

    Հա, ծանր բան ա երբ քո հետևից Շուռիկ են գոռում, ու հենց ռ-ով, ոնց որ իմ հետևից էին գոռում, երբ ակնոց էի դնում պուճուր ժամանակ
    Բարի, փափուկ պատմություն էր՝ ոչ էնքան հաջող շարադրված:
    Տեխնիկական պահերից: Չգիտեմ ինչի՝ չակերտով դրած ուսուցիչ բառը ներվայնացնում էր, հատկապես, որ կրկնվեց: Մի տեսակ նսեմացնում էր էդ բառի իմաստը... Ու էն, որ մեկ գրվում էր՝ Սիփան, մեկ՝ Սիփան-Շուրիկ: Հատկապես էն բանից հետո, երբ Անին հասկացավ, որ անտարբեր չէ Սիփանի նկատմամբ՝ երկակի անունն արդեն տարօրինակ էր նայվում: Սիրած մարդուդ տենց չես դիմի: Ու միջատների պահն էր մի քիչ չափն անցած՝ գործածման հաճախության պահով: Իրենց առաջին լավ երկրոդ վազքից հետո էդ նկարագրությունն արդեն համոզիչ չէր...կարելի էր այլ կերպ ներկայացնել էդ զգացողությունը:

    Նման կանխատեսելի ավարտներ ունեցող գործերը գոնե մի քիչ ավելի կրքով ա պետք գրել: Շատ սառն էր շարադրանքը:
    Նարեկի կերպարը շատ տիպիկ անտագոնիստային էր: Սիփանը լավն էր, Նարեկը վատը, Սիփանը խելացի էր, Նարեկը դեբիլ, Սիփանն աշխատասեր, Նարեկը պորտաբույծ...Տենց չի էլի իրական կյանքում: Էդ կարգի սև ու սպիտակ չի:
    Վերջին տողերն էլ ոնց որ ամբիոնից արտասանվեն... լրիվ օֆիցիալ ելույթի եզրափակման խոսք ա հիշեցնում: Ես տենց չէի ավարտի...

    Խորքային չէր, շատ տեղ չի թողնում խոսելու, վիճելու, խորանալու:
    Բայց դե ընդհանուր տպավորությունը դրական էր:

    Շնորհակալություն հեղինակին:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    LisBeth (10.04.2014), Mephistopheles (10.04.2014), Smokie (11.04.2014), Ուլուանա (10.04.2014), Ռուֆուս (10.04.2014), Վոլտերա (10.04.2014)

  9. #275
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Սովորական պատմություն

    Հա, իսկապես սովորական էր:
    Ծանր մանկություն, քարե խաղալիքներ, արդյունքում՝ խեղված կերպար, զսպված էմոցիաներ, տարօրինակ պահվածք ու էս ամբողջի հետևում մեկ այլ, հորինված կյանք:
    Սկիզբը կարելի էր ավելի կարճ կապել, հեղինակը շատ ա խորացել Վարսիկի նկարագրության պահով: Մի քանի նախադասությունից արդեն պարզ էր, որ վհուկ ա ներկայացվում:
    Հարևանների պահը վատ չէր, համով էր նկարագրած, թեև շեղում էր Վարսիկի կերպարից: Չէր հասկացվում՝ ում վրա կենտրոնանաս:

    Վարսիկի նախկին կյանքում էր փաստորեն էդ ամենի գաղտնիքն ընկած: Հոր վերաբերմունքը, դաժանությունը, պատյան էին ստեղծել, որի մեջ էդ կինն իրեն փակել էր բոլորից: ՈՒ մենակ էն գաղտնի սենյակում էր իրեն թույլ տալիս ուրիշ մարդ լինել: Մի բան ա լավ, որ հեղինակը չէր գնացել էն ստանդարտ մտքի հետևից, որ դաժան, խոշտանգված մանկություն ունեցող մարդիկ սերիական մարդասպան կամ լավագույն դեպքում հոգեկան հիվանդ են դառում: Նա Վարսիկի ալտեր էգոն լուսավոր էր դարձրել, բոլոր չապրած էմոցիաներով լցված ու բարի... սիրուն էր էդ պահը:
    Ընտանիքի նկարն էլ պատահական չէր ուղիղ էն պստիկ սենյակի դռան առաջ կպցրած: Ինձ թվաց, որ Վարսիկը հորից մուռ էր հանում՝ էդ ամենը հենց իր քթի առաջ անելով:

    Բայց դե մարդը գիտի ինչ ա գրել Սովորական պատմություն էր: Աչքի ընկնող բան չկար էդքան: Վերջում էլ պարզ էր, որ տենց մի բան լինելու ա: Ընթացքն էր հուշում:

    Շնորհակալություն հեղինակին:

  10. #276
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արմին ջան, հաշվի առնելով, որ երրորդի հեղինակը գիտեմ, որ դու ես, կուզե՞ս գրեմ կարծիք, թե՞ շրջանցեմ քոնը:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ingrid (10.04.2014)

  12. #277
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    34
    Գրառումներ
    4,880
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս էլի հետ ընկա՞
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  13. #278
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Դավիթ ջան, հիմա բոլոր ընթերցող-հեղինակներովս եկեք փոխենք այս մրցույթի ընթացքը ու գրենք Միմիայն տարբերակների մասին:
    Ես հենց հիմա այդ եմ անում:
    Ինգրիդ, ահագին հետաքրքիր ես վերլուծում գործերը՝ համեմատություններով, զուգահեռներով: Միշտ ուշադիր կարդում եմ, զգացվում է, որ լայն գրական պաշարներ ունես:
    Բայց քո ստեղծագործությունները շատ տարբերվում են քո վերլուծություններից: Մեծ կոնտարստ է թվում. ոնց որ նույն մարդը գրած չլինի: Համենայնդեպս, դա իմ ընկալումն է:
    Ու դրա համար հետաքրքիր կլիներ, եթե քո գրածի մասին ևս մանրակրկիտ վերլուծություն գրեիր: «Թարսի բանը» նկատի ունեմ:
    Շատ մեծ հետաքրքրությամբ կկարդայի: Ու հաստատ ուրիշներն էլ:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ingrid (10.04.2014), Sambitbaba (11.04.2014), Smokie (12.04.2014)

  15. #279
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,741
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5. Վազք

    Դրականը
    «Վազքի» զգացողությունը շոշափելի էր, լավ էր ներկայացված. ոնց որ հեղինակի հետ շորերս հավաքելիս լինեի, նույնիսկ շնչառությունն էի լսում։ Խառնիխուռը մտքերի շարանն էլ էր բնական, համոզիչ, իմ կարծիքով։

    Բացասականը
    Չափից դուրս խղճուկ ու անհույս է ներկայացված ընդամենը քառասուն տարեկան կինը. մազերը սպիտակած, կնճռոտված։ Ես յոթ տարուց քառասուն կլինեմ, ու հեչ չեմ պատկերացնում, որ կարող է՝ էդպիսի վիճակում լինեմ։ Երևում է՝ հեղինակն առավելագույնը քսան քանի տարեկան է, որ քառասունն իրեն էդքան հեռավոր ու զարհուրելի է պատկերանում։ Գոնե էդքան շատ չշեշտվեր էդ քառասուն տարեկանն ու ծերացած, կյանքն ավարտված լինելու «փաստը»։
    Մի քիչ հավատալու չէր, որ էդպես հանկարծակի որոշեց հեռանալ տնից։ Համենայնդեպս, ամուսինը բավականաչափ վատը չէր ներկայացված, որ մտածես՝ լուրջ պատճառ ուներ հենց էդպես՝ առանց հրաժեշտի խոսքի, առանց բացատրության թողնել–գնալու։
    Ոնց եմ զզվում էս <<>> «չակերտներից» ։ Դրանք որ տեսնում եմ, ոնց որ մեկը չանչերն աչքս կոխի։ Հայերենում չակերտներն էս տեսքն ունեն. «»։ Խնդրում եմ գոնե հետագայի համար հաշվի առնել։ Նույնիսկ եթե ստեղնաշարի հետ կապված խնդիր կա էդ առումով (թեև չեմ պատկերացնում), կարելի է գոնե մի տեղից պատճենել։
    Վերջն անհաջող էր։ Ինձ մի տեսակ խաբված զգացի։

    Բայց էս մասն ինձ բացել էր.
    Իսկ եթե հիմա ներս մտնի ցմփոր քառասնամյա մի մարդ, բացի բերանը, փայլեն ոսկե ատամները: Ի՞նչ կլինի, եթե փայլեն ոսկե ատամները...
    Ասում ա՝ ի՞նչ կլինի, եթե փայլեն ոսկե ատամները ։ Ամեն կարդալուց հիստերիկ ծիծաղ ա բռնում ինձ։
    Չէ, բայց իրականում դուրս եկել ա էդ ատամների պահը ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 10.04.2014, 20:50:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (12.04.2014), Ռուֆուս (10.04.2014)

  17. #280
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Արմին ջան, հաշվի առնելով, որ երրորդի հեղինակը գիտեմ, որ դու ես, կուզե՞ս գրեմ կարծիք, թե՞ շրջանցեմ քոնը:
    Կուզեմ լսել կարծիքդ, Գալ ջան: Բայց քանի որ դրա վրա արդեն փոփոխություններ եմ արել, հիմա չգիտեմ՝ ճիշտ չի՞ լինի, որ քեզ առանձին ուղարկեմ, կամ հենց էստեղ դնեմ նոր տարբերակը:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (10.04.2014)

  19. #281
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ ինչ հավես ես վերլուծել Շուռիկը, մանավանդ ամբիոնի պահը լրիվ վ տոչկու, վերջում էլ ֆիրմեննի շնորհակալությունը հեղինակին:
    SWTS

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Smokie (12.04.2014), Գալաթեա (10.04.2014)

  21. #282
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինգրիդ, ահագին հետաքրքիր ես վերլուծում գործերը՝ համեմատություններով, զուգահեռներով: Միշտ ուշադիր կարդում եմ, զգացվում է, որ լայն գրական պաշարներ ունես:
    Բայց քո ստեղծագործությունները շատ տարբերվում են քո վերլուծություններից: Մեծ կոնտարստ է թվում. ոնց որ նույն մարդը գրած չլինի: Համենայնդեպս, դա իմ ընկալումն է:
    Ու դրա համար հետաքրքիր կլիներ, եթե քո գրածի մասին ևս մանրակրկիտ վերլուծություն գրեիր: «Թարսի բանը» նկատի ունեմ:
    Շատ մեծ հետաքրքրությամբ կկարդայի: Ու հաստատ ուրիշներն էլ:
    Շատ ուրախ եմ կարծիքիդ համար, Հռիփսիմե ջան: Եթե հետաքրքրում է, ապա կփորձեմ վերլուծել:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  22. #283
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ingrid-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուզեմ լսել կարծիքդ, Գալ ջան: Բայց քանի որ դրա վրա արդեն փոփոխություններ եմ արել, հիմա չգիտեմ՝ ճիշտ չի՞ լինի, որ քեզ առանձին ուղարկեմ, կամ հենց էստեղ դնեմ նոր տարբերակը:
    Լավ, արի ուզում ես՝ փոխված տարբերակին միանգամից անդրադառնամ
    Ակումբի ստեղծագործական բաժնում կդնե՞ս:
    Կարծում եմ՝ շատերին հետաքրքիր կլինի տեսնել՝ ոնց ես վրան աշխատել:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    enna (10.04.2014), Ingrid (10.04.2014)

  24. #284
    Պատվավոր անդամ
    LisBeth-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2012
    Գրառումներ
    2,446
    Mentioned
    22 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փոքր դասամիջոցը սկսվեց նրանից որ տիգրանը էպիկ պայքար էր մղում աղվամազերի դեմ, հասել եմ կեսը էս տղան հլը չի թրաշվել պրծել: Ոնց որ բարոյախրատական էսսե գրված լինի, հետո միջով սյուժեի թելներ են զոռով խցկել, որ պատմվածք դառնա...
    SWTS

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (10.04.2014)

  26. #285
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ, արի ուզում ես՝ փոխված տարբերակին միանգամից անդրադառնամ
    Ակումբի ստեղծագործական բաժնում կդնե՞ս:
    Կարծում եմ՝ շատերին հետաքրքիր կլինի տեսնել՝ ոնց ես վրան աշխատել:
    Ահա, Գալ ջան: http://www.akumb.am/showthread.php/6...64#post2470664
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  27. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գալաթեա (10.04.2014)

Էջ 19 60-ից ԱռաջինԱռաջին ... 915161718192021222329 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 134
    Վերջինը: 04.08.2015, 23:56
  2. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ: Քվեարկություն և քննարկում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 198
    Վերջինը: 23.02.2015, 14:57
  3. Գրառումներ: 471
    Վերջինը: 12.06.2013, 12:45
  4. Գրառումներ: 1090
    Վերջինը: 11.05.2013, 22:07
  5. Գրառումներ: 880
    Վերջինը: 04.03.2013, 12:48

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •