«Սեր առաջին համբույրից»
Վերնագիրը սարսափելի է: Մնացածի մասին էլ երևի ոչինչ չասեմ:
Անցանք առաջ:
1–ին տարբերակ. «Սիփան-Շուրիկ»
2–րդ տարբերակ. «Սովորական պատմություն»
3–րդ տարբերակ. «Թարսի բան»
4–րդ տարբերակ. «Անցումներ»
5–րդ տարբերակ. «ՎԱԶՔ»
6–րդ տարբերակ. «ՍԿԱԼՊ»
7–րդ տարբերակ. «Ոստիկանը»
8–րդ տարբերակ. «Փոքր դասամիջոց, Մեծ Դաս...»
9–րդ տարբերակ. «ԼՌՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԸ»
10–րդ տարբերակ. «Սեր առաջին համբույրից»
11–րդ տարբերակ. «Կյանքը գորգի վրա»
12–րդ տարբերակ. «Գնդեր»
13–րդ տարբերակ. «Սիմոնն ու Բարդին»
14–րդ տարբերակ. «Գենեզիս»
15–րդ տարբերակ. «Ինչո՞ւ»
«Սեր առաջին համբույրից»
Վերնագիրը սարսափելի է: Մնացածի մասին էլ երևի ոչինչ չասեմ:
Անցանք առաջ:
«Կյանքը գորգի վրա»
Էս գործի մեջ էլ կանաչ գույն կա, հեհե
Ես հասկանալի, հստակ սյուժե եմ ուզում, սենց բաների համար համապատասխան ուղեղ չունեմ
Բայց պիտի խոստովանեմ, որ կարգին տրամադրություն է ստեղծում: Ազատ մտքերի հոսք է, որը քեզ տանում է դեպի էդ մարդու աշխարհը:
Հավես էր կարդալը:
«Գնդեր»
Ինձ թվում է, լավ պոտենցիալ ունի կարգին գործ դառնալու: Բայց էս տեսքով դեռ ավարտուն չի, պիտի վրան աշխատել:
Իմ սիրած ժանրը չի, բայց իրավիճակներն ու կերպարները դուր եկան: Մենակ թե պիտի մշակել:
«Սիմոնն ու Բարդին»
Էս «մ» բառով գործ մի անգամ էլ է եղել Հավաքածուի մրցույթում ու հաղթել է, որովհետև գժական գործ էր:Գարնանամուտը մինետով նշելու գաղափարը
Ասածս ինչ է: Եթե մարդ էսպիսի թունդ բառեր է ուզում բերել իր պատմվածք, պիտի համոզված լինի, որ պատմվածքն էնքան-էնքան լավն է, որ սա չի փչացնի ամբողջ նյութը ու ընդամենը մի քիչ կծվություն կբերի:
Սա էդ դեպքը չի:
Վոլտերա (09.04.2014)
«Գենեզիս»
Թվում է՝ գրողն էնքան բան ունի ասելու, որ չգիտի՝ որը թողնի, որը ասի: Ոնց պատահի, խառը-մառը իրար հետևից շարել է: Հետն էլ էնքան է շտապում, որ նույնիսկ հեղինակը խոսքի օժանդակ բայերն է «ա»-ով գրում:
Կատարյալ խառնաշփոթ:
Եթե ամեն դրվագի վրա մի քիչ դադար լիներ ու ծավալվելու տեղ, գուցե հաջող գործ ստացվեր:
Մեկ էլ բառերի ընտրությունը տեղ-տեղ հեչ լավը չէր, երևի հատուկ էր էդպես արված, բայց չեմ կարծում, թե գործը դրանից շահում էր:
ճիշտն ասած բացարձակապես համաձայն չեմ… լրիվ հակառակը… սա well developed, overdeveloped closed circle ա… կերպարները խնամքով կերտած իրանց տեղերում fit արած… erfect ինքնաբավ շենք ա… ոչ մի սխալ թույլ չի տված, անցումները technically լավ արած ա ու դրա համար էլ պատմվածքը "պրծնում ա"… վերջանում ա…
Sambitbaba (09.04.2014)
«Ինչո՞ւ»
Հետաքրքիր էր. էդ ինչ գազաններ էին տեսնես, ինչ էր կատարվել մեր մոլորակի հետ:
Լավն էր շարադրանքը, ինձ դուր եկավ:
Մի քիչ որ ավելի բացվեր պատմվածքը, լավ կլիներ իհարկե: Բայց էսպես էլ հավանեցի:
Ingrid (10.04.2014)
Քվեարկությունը՝ հետո, թարմ ուղեղով:
Ձեզ բարի քննարկումներ:
Էստեղ առնվազն 15 հոգի ձեր կարծիքին է սպասում:
Խնդրում եմ պասիվ մի եղեք:
Mephistopheles (09.04.2014), Արէա (09.04.2014)
Սիփան-Շուրիկ
Առաջին իսկ նախադասություններից ենթադրում էի, թե ինչ ընթանցք պետք է ունենա պատմվածքը: Այն աչքի չընկավ նյութով: Հույս ունեի գոնե տեսնել տարբերվող «ինչպեսը», բայց դա էլ չգտա: Այսպիսի պատմվածքներ շատերն են գրել, բայց ընթերցողը սա չի փնտրում: Չկար նոր խոսք,չկար նոր ձև:
Սովորական պատմություն
Վերնագիրն ամբողջությամբ համապատասխանում էր ստեղծագործությանը,մի սովորական պատմություն էր,որի մասին հեղիանկը մեզ զգուշացնում էր:Բայց թե որն էր այդպիսի մի սովորական պատմություն մի սովորական ոճով գրելու իմաստը, մինչև վերջ էլ չհասկացա:Ընդանրապես սովորական դեպքերի նկարագրությամբ պատմվածքի վարպետները, թափանցելով կյանքի մանրուքների մեջ, մեծ եզրահանգումներ են կատարում, ինչը այս պատմվածքում չկար: Ամբողջում մեկ նախադասություն կար,որը, իսկապես,հաջողված էր .«Աչքերը բաց էին: Սառած ու միաժամանակ ջերմ: Հա, հենց ջերմ... »:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ