User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞վ է վարչապետի ամենահավանական թեկնածուն

Քվեարկողներ
22. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Արմեն Սարգսյան

    1 4.55%
  • Արմեն Գևորգյան

    0 0%
  • Սեյրան Օհանյան

    2 9.09%
  • Վիգեն Սարգսյան

    3 13.64%
  • Ռալֆ Յիրիկյան

    0 0%
  • Հրանտ Բագրատյան

    2 9.09%
  • Հովիկ Աբրահամյան

    7 31.82%
  • Կարեն Կարապետյան

    3 13.64%
  • Ռոբերտ Քոչարյան

    0 0%
  • Վարդան Օսկանյան

    0 0%
  • Գագիկ Ծառուկյան

    1 4.55%
  • Լևոն Տեր-Պետրոսյան

    0 0%
  • Վլադիմիր Գասպարյան

    0 0%
  • Արմեն Աշոտյան

    1 4.55%
  • Պարույր Հայրիկյան

    2 9.09%
  • Քիմ Քարդաշյան

    13 59.09%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 120 հատից

Թեմա: Ու՞մ կդնեն ՀՀ վարչապետ

  1. #1
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ու՞մ կդնեն ՀՀ վարչապետ

    Վերջին օրերին բազմիցս հնչած հարց:
    Ու՞մ կդնեն: Ո՞վ է ամենահարմարն ու ձեռնտուն էս պահին:

    Մտածե՞նք:
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 07.04.2014, 16:54:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (07.04.2014), Տրիբուն (08.04.2014)

  3. #2
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալուստ Սահակյան․ «Հովիկ Աբրահամյանը ընդունելի է բոլորի համար»

    Այս պահին վերջնական որոշում չի կայացվել, թե ո՞վ կլինի վարչապետը, այդ հարցը դեռևս քննարկման փուլում է: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

    «Այսինքն, դեռ վերջնական որոշում չունի Սերժ Սարգսյանը», - այս դիտարկմանը իշխող կուսակցության փոխնախագահը արձագանքեց․ - «Իհարկե, վերջնական որոշում չկա, կարծում եմ, որ երևի թե հինգշաբթի օրը նորից [Հանրապետականի ղեկավարությունը] կհավաքվենք, երևի քննության նյութ կդառնա նաև էդ խնդիրները»:

    Մամուլը որպես վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդ շրջանառում է Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի անունը: Գալուստ Սահակյանը թեև չհաստատեց, որ նա հավանական թեկնածուների մեջ է, բայցևայնպես բավականաչափ գովեց Աբրահամյանի կարողությունները՝ վստահեցնելով, որ նա ընդունելի թեկնածու է քաղաքական բոլոր ուժերի համար:

    «Ես կարծում եմ, էդ առումով, պրոֆեսիոնալ է: Համենայն դեպս, մենք ուզում ենք, որպեսզի առաջիկայում ով կլինի վարչապետ՝ հնարավորինս կարողանա աշխատել բոլորի հետ և շարունակի էն գործընթացները, որը այսօր տեղի են ունեցել Տիգրան Սարգսյանի ժամանակ», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավարը:

    Նա դրական պատասխան տվեց «Ազատության» հարցին՝ կուզենա՞ր արդյոք, որ Հովիկ Աբրահամյանը լիներ վարչապետ: «Իհարկե կուզենայի, մեր ցանկացած թիմակցի կուզենայի, որպեսզի վարչապետ լիներ, իսկ ինչ վերաբերում է անձին Հովիկ Աբրահամյանի՝ ասեմ, որ պրոֆեսիոնալ չինովնիկ է Աբրահամյանը, և կարծում եմ, որ էդտեղ որպես բնութագիր կարելի է շեշտադրումներ անել», - ասաց Սահակյանը՝ հավելելով․ - «Բայց թե ով կլինի վարչապետը՝ դեռևս քննարկման փուլում է»:

    «Խնդիրն այն է, որ վարչապետ պիտի լինի նա, որը կարողանա աշխատել բոլոր քաղաքական ուժերի հետ, նաև այսինքն ընդունելի լինի մյուս քաղաքական ուժերի կողմից: Հովիկ Աբրահամյանը այդպիսին կլինի՞», - այս հարցին էլ իշխող կուսակցության փոխնախագահը պատասխանեց․ - «Համենայն դեպս, ինքը կարողանում է ամենալարված իրավիճակներում հնարավորինս լուծումներ գտնել: Դրա համար էլ ասում եմ, որ այդ տեսակետից արժանիքները բավարար են»:

    Դիտարկմանը, որ կարելի է ասել՝ Աբրահամյանը ընդունելի կարող է լինել, մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համար, որը բարձրացնում էր վարչապետի, կառավարության հրաժարականի պահանջը, Գալուստ Սահակյանը արձագանքեց․ - «Ասեմ հետևյալը, որ ինքը ընդունելի է, եթե խորհրդարանին է վերաբերում, բոլոր քաղաքական ուժերի կողմից ընդունելի է, և այն խորհրդակցությունները, որ ինքն է անցկացնում քաղաքական ուժերի հետ, կարծում եմ՝ մշտապես եզրահանգումները, լուծումները գտնվում են»:
    Ընդունելի Հովիկը
    Վերջին խմբագրող՝ Գալաթեա: 07.04.2014, 17:04:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.04.2014)

  5. #3
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դոդի, Լֆիկի, Չոռնիի, Տաշիրի ընդունելի թեկնածուն․ Քրեաօլիգարխիայի ռեստավրացիան


    ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հովիկ Աբրահամյանը բոլորի համար ընդունելի վարչապետի թեկնածու է:

    Մամուլի հրապարակումներից բացի՝ սա երևի թե առաջին անգամ է, որ իշխանությունների ներկայացուցիչը խոսում է նման բաց տեքստով, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ իշխանությունների որոշումն արդեն կայացված է, և իսկապես Հովիկ Աբրահամյանն է ընտրվել Սերժ Սարգսյանի, այսպես ասած, «բոլորի համար ընդունելի թեկնածու», որը ըստ մամուլի՝ Սերժ Սարգսյանն ասել է հանրապետականներին Տիգրան Սարգսյանի հրաժարականն ընդունելիս:

    Հիշեցնենք, որ մամուլում նաև տեղեկություններ էին հրապարակվում, որ Հովիկ Աբրահամյանի նշանակման հարցը արդեն լուծված է: Նշվում էր նաև, որ ԱԺ նախագահի նրա թափուր մնալիք պաշտոնն էլ կզբաղեցնի Կարեն Կարապետյանը՝ Ռուսաստանում թիվ մեկ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանի՝ Տաշիրի Սամոյի եղբայրը, որը մի առիթով հայտարարել էր, որ Հայաստանում 90 միլիոն դոլարով կարելի է ցանկացած պաշտոն գնել:

    Այսպիսով՝ Հայաստանում, ըստ էության, կարող ենք խոսել խնամի-քավոր-սանիկական մի հեղաշրջման մասին, որ իրականացնում է հայաստանյան քրեաօլիգարխիկ համակարգը, ինչը ըստ էության անխուսափելի էր Մաքսային միության՝ ընտրված ճանապարհի պայմաններում:

    Այդ պայմաններում որևէ այլ բան, որևէ այլ սուբյեկտ չի կարող Հայաստանում որևէ բան իրականացնել՝ քրեաօլիգարխիկ համակարգից բացի, որը այս տարիների ընթացքում ամրապնդվել է նաև քավոր-սանիկական հարաբերություններով ու խնամիությամբ: Եվ սա, ըստ էության, հանդիսանում է այդ համակարգը երկու իշխանական և ոչ իշխանական մասի բաժանելու միջոցով ներքաղաքական դաշտն ամբողջովին կլանելու արդյունքը, տրամաբանական և ըստ երևույթին ավարտուն արդյունքը:

    Հովիկ Աբրահամյանը Գագիկ Ծառուկյանի խնամին է, այսինքն՝ «բոլորի համար ընդունելի» տրամաբանության մեջ, և պատահական չէ, որ Ծառուկյանի ԲՀԿ-ն վարչապետի ու կառավարության թեմայով այլևս ասելիք և մեկնաբանություն չունի:

    Սամվել Կարապետյանը, որի եղբայրը Հովիկ Աբրահամյանի փոխարեն նշանակվելու է ԱԺ նախագահ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է ոչ իշխանական բևեռի առաջնորդ Ծառուկյանի հետ:

    ՀՀԿ-ականների միջև հարաբերությունների մասին ընդհանրապես չարժե հիշատակել, այնտեղ, այսպես ասած, ամբողջական մի օրգանիզմ է՝ իր մականուններով և հեղինակություններով՝ Լֆիկ Սամոյից մինչև Չոռնի Գագո:

    Այսպիսով՝ Հայաստանում, ըստ էության, կարող ենք ասել, որ տեղի է ունենում քրեաօլիգարխիկ համակարգի փաթեթային վերարտադրություն՝ Ռուսաստանի քավորությամբ: Այսինքն՝ 2008 թվականից հետո ինչ-որ դեգերումների մեջ հայտնված քրեական-օլիգարխիկ համակարգը ըստ էության վերադառնում է ի շրջանս յուր կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ վերադառնում է, այսպես ասած, փայտի երկու ծայրից՝ իշխանության և ընդդիմության:

    Այսինքն՝ եթե 2008-ին այս համակարգի «դեգերումները» սկսվեցին ընդդիմության առկայության արդյունքում, ապա դեգերումները ավարտվում են և համակարգի բյուրեղացման գործընթացը ավարտին է հասցվում արդեն ոչ միայն իշխանության, այլ նաև, այսպես ասած, ընդդիմության անվան տակ՝ «բոլորին ընդունելի տարբերակով»:
    Աղբյուր

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.04.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,259
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ո՞վ է այն թեկնածուն, որը պատրաստ է դոշ ու էլի մարմնամասեր տալ Նախագահի «բարի համբավը» պահելու համար,
    որը կկարողանա պետական խայտառակ ձախողումները որպես աննախադեպ հաջողություններ ներկայացնել,
    որը կկարողանա մնացած պետական ռեսուրսները անհարմար գներով ծախել ռուսներին, վերջին վարյանտ` ձրի տալ,
    որը կկարողանա հաջողությամբ կամ կիսահաջողությամբ լվանալ Հայաստանով անցնող կեղտոտ փողերը ՏՏ բիզենսի անվան տակ կամ վերջին վարյատ օֆշորային գոտիներում տարբեր անհասկանալի ընկերությունների տակ, կամ էլ վերջին վարյանտ էշ էշ դուրս տալ կամ չքվել լրագրողների աչքից,
    որը կկարողանա 10 րոպեյվա մեջ 20% քցել դրամի կուրսն ու ՀՀ քաղաքացիներին ու չքվել ժողովդրի աչքից մի երկու օր, կամ էլ քիթը ցցած ֆռֆռալ,
    որը կկարողանա երևակայական մեգապոլիսներ կառուցել ու ժողովդրին համոզել որ դրանք արդեն իրականություն են,
    որը կկարողանա շարունակել «պետության վախճանը» «դիսերտացիան» ու դրա հետ կապված պրակտիկ «աշխատանքները»,
    որը կկարողանա էդ ամենից հետո էլի մի երկու անհոդաբաշխ արտահայտություն շպրտել լրագրողներին ու քիթը ցցած ֆռֆռալ։

    Ընդունելի՛ լինի ես դրա մաման…
    Si vis pacem, para bellum

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.04.2014)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,259
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես կուզեի, Սաշիկը լիներ վարչապետ… Քիմ Քարդաշյանը ԱԺ Նախագահի համար ավելի հարմար կլինի իմ կարծիքով, և դա կլինի ազգի փրկությունը։ Ձեր` Գուգո։
    Si vis pacem, para bellum

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (08.04.2014)

  11. #6
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես կուզեի, Սաշիկը լիներ վարչապետ… Քիմ Քարդաշյանը ԱԺ Նախագահի համար ավելի հարմար կլինի իմ կարծիքով, և դա կլինի ազգի փրկությունը։ Ձեր` Գուգո։
    Ինչի Սաշիկը մինչև հիմա վարչապետ չէ՞ր

  12. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը

    Ու՞մ կդնեն:
    Ամեն դեպքում դնելու են ժողովրդին, ոնց որ արդեն մի քսան տարի ա դնում են:

    Իսկ վարչապետ կլինի մեկը, որը ոտով-գլխավ նվիրված կլինի Սաշիկին, կբավարարի դոդգլոխի ամբիցիաները, ու ընդդիմություն կոչվածին հնարավարություն կտա շարունակել «համագործակցություն» մուտիլովկեն մինչև 2017 թիվը:

  13. #8
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    քաի սերժն իշխանության ա, վարչապետի հարցը էական փոփոխության խնդիր չի դնում…

    Գալ, Լևոնի անունն իզուր ես դրել…

    ես էս հրաժարականից ուրիշ բան եմ "սպասում"

  14. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    քաի սերժն իշխանության ա, վարչապետի հարցը էական փոփոխության խնդիր չի դնում…

    Գալ, Լևոնի անունն իզուր ես դրել…

    ես էս հրաժարականից ուրիշ բան եմ "սպասում"
    Ես ինձնից ոչ մի անուն չեմ հորինել, նայել եմ՝ ինչ անուններ են շրջանառվում, և՛ որպես հնարավոր և՛ քիչ հավանական թեկնածուներ ու ներառել եմ։ Սիրելիդ իմ Մեֆ։

  15. #10
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինձնից ոչ մի անուն չեմ հորինել, նայել եմ՝ ինչ անուններ են շրջանառվում, և՛ որպես հնարավոր և՛ քիչ հավանական թեկնածուներ ու ներառել եմ։ Սիրելիդ իմ Մեֆ։
    իսկ ով ա ասում որ պտի հորինեիր… ամեն դուռակի շրջանառած անուն հո չե՞ս գրելու… բա քթիդ ծակն ու՞ր ա…

  16. #11
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ ով ա ասում որ պտի հորինեիր… ամեն դուռակի շրջանառած անուն հո չե՞ս գրելու… բա քթիդ ծակն ու՞ր ա…
    Քթիս ծակն ինձ հուշեց ստուգել՝ արդյո՞ք Ակումբում կգտնվի մեկը, որ էդ կարգի անհավանական թեկնածուի առաջ պտիշկա կդնի։ Հարցեր ունե՞ս։

  17. #12
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Քթիս ծակն ինձ հուշեց ստուգել՝ արդյո՞ք Ակումբում կգտնվի մեկը, որ էդ կարգի անհավանական թեկնածուի առաջ պտիշկա կդնի։ Հարցեր ունե՞ս։
    ունեմ… էդ ո՞ր Ակումբցին ա որ պտի դնի՝ քո կարծիքով… էդ ո՞վ ա տենց անգրագետ ու դմբո…

  18. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գալ… ճիշտն ասած չեմ կարծում որ ԼՏՊ-ն անգամ contemplate ա անում էդ տարբերակը, անգամ քաղաքական դաշտում չի արվում… դա եթե լինի՝ ես կասեի հաղթել ենք…

    սրտի խորքում ես շատ կուզենայի տենց բան…

  19. #14
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2011
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    1,902
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հովիկ Աբրահամյաննա լինելու:
    Բարև Ձեզ

  20. #15
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, ես դեռ երբեք էսքան չեմ ուզեցել երկու շիշ գարեջուր կրվեմ քեզ

Էջ 1 8-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մահացել է վարչապետ Ա. Մարգարյանը
    Հեղինակ՝ քաղաքացի, բաժին` Լրահոս
    Գրառումներ: 13
    Վերջինը: 26.03.2007, 23:17

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •