User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Մեր ամենասիրելի ալբոմները

  1. #1
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մեր ամենասիրելի ալբոմները

    Նման թեմա փնտրեցի` չգտա:
    Ո՞ր երաժշտի ո՞ր ալբոմներն եք ամենից շատ սիրում ներկայիս դրությամբ, կամ ո՞ր ալբոմներն եք անցյալում շատ սիրել, բայց ժամանակի ընթացքում մի քիչ հոգնել լսելուց:


    Ցանկանում եմ մեզ հաճելի քննարկումներ:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  2. #2
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1.Chris de Burgh-Quiet Revolution.

    Տարել ա ինձ բառիս բուն իմաստով: Շատ հաճախ եմ լսում այս ալբոմի երգերից ու վստահ եմ, որ Chris de Burgh-ի ոչ մի ուրիշ ալբոմ այսքան չեմ սիրի: Պաշտում եմ ուղղակի՝ գերագույն հաճույք ա:

    2.Cat Stevens-Tea For Tillerman

    Բարի, պոզիտիվ, հանգիստ, հոգեհարազատ, մի խոսքով հավես ալբոմ: Հրաշալի: Սա էլ եմ հաճախակի լսում ու չեմ կարծում, որ երաժշտի մեկ ուրիշ ալբոմ սրանից ավելի կսիրեմ:

    3.Alan Price-O Luckky Man!

    Alan Price-ը ու հատկապես էս ալբոմը իմ համար դասական ա Էլի բարի, հաճելի, դրական: Վաղուց բացահայտված ու մինչև հիմա հաճույքով լսվող: Ընդհանրապես էս երաժշտին պետք ա ավելի ու ավելի շատ ուսումնասիրեմ, չնայած քիչ չեմ ուսումնասիրել:

    4.Bill Withers-Just As I Am

    Withers-ի դեբյուտային ալբոմը անկասկած իր լավագույնն ա: Ես որ «Ain't no sunshine»-ը իր կատարմամբ լսեցի, օրերով չէի կշտանում էդ երգից՝ իսկ երբ ալբոմը ուսումնասիրեցի, երաժշտի նկատմամբ սերս բազմապատկվեց բնականաբար

    5.Electric Light Orchestra-Eldorado.

    Մոտ մեկուկես տարվա բացահայտում: Շատ անգամ եմ ասել, որ այս ալբոմը ինձ մոտ կենդանի հեքիաթի տպավորություն է թողնում: Կախարդական, ֆանտաստիկ ու հետաքրքիր, հագեցած է երաժշտական հաճելի էլեմենտներով: ELO-ի այլ ալբոմներ լսել եմ, ոչ թողել են նման տպավորություն, ոչ էլ կարող են: Ավելին՝ մյուս ալբոմները էդքան չեմ հավանել, մեկ էլ կարող եմ Time ալբոմն առանձնացնել: Բայց արդեն որոշակի հոգնել եմ ալբոմից, վաղուց ա ինչ լսելու ցանկությունը էդքան մեծ չի: Ամեն դեպքերում լավն ա:

    6.Mike Oldfield-The Song Of Distant Earth

    Օլդֆիլդին բացահայտելու օրերին ամենաշատը սիրեցի էս ալբոմը: Ու ինչքան էլ ժամանակի ընթացքում հոգնեցի երաժշտից, բայց ամեն անգամ լսելուց վերապրում եմ հին հաճելի զգացողությունները: Ի դեպ խոսքը միայն այս ալբոմի մասին չի, մյուս սիրածներս լսելուց էլ եմ ընկնում երկու տարվա նոստալգիայի մեջ:Մտադիր եմ ճարել ու կարդալ Արթուր Քլարքի համանուն ստեղծագործությունները՝ ալբոմը ստեղծվել է վեպի հիման վրա

    7.Vangelis-LApocalyse des Animeus

    Վանգելիսին էլ վաղուց չեմ լսել,բայց շատ եմ սիրում իր մի քանի ալբոմները: Սկզբից Օլդֆիլդին էի համարում երաժշտական հրաշագործ՝ հիմա իրեն: Պաշտում եմ իրեն ու զարմանում իր տաղանդի վրա:Իսկ էս ալբոմն ամենաշատն եմ լսել ու անչափ սիրում եմ, չնայած Վանգելիսի ալբոմների միջից ամենաշատն եմ լսել ու շատ եմ սիրում:

    8.Dire Straits-Brothers In Arms

    Խոսքերն ավելորդ են: Իզուր չի, որ խմբի ամենահաջողված, սիրված, ամենառեյտինգային ալբոմն ա համարվում: «Your Latest trick,» «Walk Of Life,» «Money For Nothing,».....

    9.Creedence Clearwater Revival-Pendulum


    Խմբի լսածս առաջին ալբոմն ա: Սկզբից սիրեցի որոշ երգերով, հետո թվաց՝ թե ավելի շատ սիրեցի «Willy And The Poor Boys» ալբոմը՝ նմանեցնում էի կովբոյական երաժշտության: Բայց փաստը մնում ա փաստ, էս ալբոմի երգերը ավելի հաճախակի եմ ուզում կրկնել՝ հատկապես «Pagan Baby»-ն ու «Sailor's Lament»-ը:

    10.Scorpions-Humanity-Hour 1

    Scorpions-ից շատ ալբոմներ եմ լսել ու հիմնականում դրանց միջից ընտրված առանձին երգերի եմ անդրադարձել, իսկ այս ալբոմը... շատ անգամ կարող է հիշեցնել իր մասին: Երբեմն աղմկոտ, բայց հիմնականում լսվող ու սիրվող երգեր: Հենց էս գրառումը սկսելուց էլ սա էի լսում` Last.fm-իս գրանցած հաջորդականությամբ:



    Շարունակելի
    Վերջին խմբագրող՝ Smokie: 07.04.2014, 17:22:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

  3. #3
    Nowhere Man Smokie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.02.2010
    Հասցե
    Nowhere Լand
    Տարիք
    33
    Գրառումներ
    4,879
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Համերգային ալբոմներ ու DVD-ներ

    Առանց մեկնաբանության:

    1.Concert For George

    George Harrison-ի հիշատակին նվիրված համերգը...

    2.Uriah Heep Acoustically Driven


    Էն համերգի շնորհիվ եմ բացահայտել խմբին: Բացի երգերից ինձ նաև շատ են դուր գալիս, փորձերի ընթացքում նկարահանված, DVD-ում տեղ գտած կադրերը: Որակյալ երգեր, որակյալ կատարում, որակյալ նկարահանումներ: Ի դեպ նույն թվականին եղել է նաև «Electrically Driven» համերգը՝ այլ երգացանկով, որը սակայն այնքան էլ հայտնի ու տարածված չէ:

    3.Uriah Heep-Live In Armenia

    Շատ եմ ուզում որ էլի գան՝ ինչպես խոստանում էր խմբի գիթարիստ Mick Box-ը: Եթե գան ամեն գնով պիտի ներկա լինեմ էդ համերգին:

    5.Dire Straits-Live In Sidney

    Չնայած երգերը ձանձրացնելու աստիճանի երկար էին տևում, շատ հաճելի, դրական, հավես համերգ էր՝ հիմնականում «Brothers In Arms» ալբոմի երգացանկով, (ալբոմի թողարկումից մեկ տարի անց): Հենց միայն այս համերգից է հանրությանը հայտնի դարձել աշխույժ, թռվռան գիթարիստ Jack Sonny-ն, ով իրականում խմբի անդամներից չէր, իսկ «Brothers In Arms» ալբոմի ձայնագրությանը մասնակցել է որպես հյուր:

    6.Eagles-Hell Freezes Over


    Իմ կարծիքով Eagles-ի երգացանկում «Hotel California»ից բացի շատ դժվար ա հայտնի երգեր գտնել: Այս համերգը շատ լավ միջոց է լավ՝ ծանոթանալու իրենց երգերին ու իհարկե սիրելու: Համերգը եղել է1994 թվականին, երբ խումբը 1981 թվականից հետո նորից կազմավորվել է: Շատ երգեր Hotel California ալբոմից են
    Վերջին խմբագրող՝ Smokie: 07.04.2014, 20:58:
    Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:

    Սերգեյ Ռախմանինով

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տան իմ ամենասիրելի անկյունը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Տուն-տեղ, ընտանիք, երեխաներ
    Գրառումներ: 40
    Վերջինը: 29.11.2012, 01:00
  2. Գրառումներ: 54
    Վերջինը: 26.04.2011, 09:58
  3. 2010-ի ալբոմները. ամփոփում
    Հեղինակ՝ Rhayader, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 13
    Վերջինը: 12.12.2010, 20:05
  4. Բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմները
    Հեղինակ՝ StrangeLittleGirl, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 25
    Վերջինը: 14.12.2009, 00:51
  5. Հանրահայտ կիթառահար Արմիկի նոր ալբոմները
    Հեղինակ՝ Hambik, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 30.08.2006, 20:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •