Հստակ չեմ կարողանում հիշել, թե որ ֆիլմում եմ լսել, բայց կար մի ֆիլմ, խորհրդային ժամանակաշրջանում նկարահանված, որը սկսվում էր մոտավորապես հետևյալ բառերով. «Մարդիկ բաժանվում են 2 խմբի՝ հետյոտների և վարորդների»։ Այս խմբավորումից հետո, եթե չեմ սխալվում, խոսվում էր ամեն խմբի առանձնահատկությունների և դրանց փոխադարձ կապի մասին։ Ինձ մոտ ևս երբեմն ցանկություն է առաջանում մարդկանց խմբավորել ըստ տարբեր հատկանիշների։ Ու չնայած նրան, որ այս պահին մտքիս կոնկրետ բան չկա, այնուամենայնիվ ուզում եմ թեման բացել հետագա մտքերի համար։
Այսպիսով՝ մարդիկ բաժանվում են n խմբի ( n>=2, և ինձ թվում է ինչքան փոքր թիվ լինի, այնքան ավելի հետաքրքիր կլինի, քանի որ ավելի մասսայական տիպ կբնութագրվի)
Էջանիշներ