Երեք-չորս վերջերս բացահայտած ու շատ հավանած ալբոմ
Joan Baez-Diamonds & Rust
Սիրուն, հաճելի, հանդարտ, անթերի:Diamonds & Rust երգը նվիրված ա Բոբ Դիլանին, ալբոմի չորրորդ երգն էլ Դիլանի cover ա
![]()
Լսել եմ նաև իր Any Day Now ալբոմը, որտեղ միայն Bob Dylan-ի երգերն են, դա էլ վատը չէր, ընդամենը երկու երգ էին ծանոթ, ավելի լավ՝ Dylan-ից նոր բացահայտումներ կունենամԲայց էս ալբոմը Diamonds & Rust-ի նման չեմ սիրել, երգերը մի տեսակ շատ էին, կարող էր հոգնացնել, բացի դրանից մի քիչ բարդ էր կողմնորոշվել, թե ո՞րն ես ավելի հավանում:
![]()
Heart-Bad Animals
Այս ալբոմից առաջինը Alone երգն էի լսել ու շատ էի սիրել: Last-ս ասում ա, որ ալբոմը առաջին անգամ լսել եմ ապրիլի 26-ին, բայց թե ինչի՞ չէի հիշում ու չէր տպավորվել:Զարմանալի ա, որովհետև երբ երկրորդ անգամ լսեցի`երկու շաբաթ առաջ, բավականին հավանեցի, իսկ անցած շաբաթվա երրորդ լսում/ներ/ից հետո վերջնականապես հիվանդացա էս ալբոմով
Բոլոր երգերն էլ հավանել եմ, ամենաշատը բնականաբար Aline-ը, իսկ այ մյուս երգերում կողմնորոշվելը քիչ մը բարդ ա: Առաջին երգը չգիտեմ ինչու ինձ հիշացնում ա R.E.M-ի The Sidewinder Sleeps Tonite երգը: Ընդհանուր առմամբ դրական լիցքեր հաղորդող ալբոմ ա: Իրանցից երկու ալբոմ էլ եմ լսել, բայց էէ՜դքան չեն տպավորվել, չեմ հիշի երգերը մինչև չկրկնեմ: Ամեն դեպքերում լավ խումբ ա, լիքը հավեսին երգեր ունի:
Ten Sharp-Under The Water-Line
Երկու անգամ եմ լսել՝ մեկը երեկ ու շատ եմ սիրել: Միանշանակ լավն ա:
Երկու խմբերի ալբոմներ էլ եմ մեկական անգամ լսել, առայժմ չեմ կարող ասել, որ դուրս եկել են՝ քիչ են տպավորվել ու հիշվել, այ մոտ օրերս երկրորդ անգամ կլսեմ ու կարտահայտվեմ, թեկուզ բացասական կարծիք լինի:![]()
Էջանիշներ