Ստեղծման տարեթիվը` 2014
Ռեժիսյոր` Դարրեն Արոնոֆսկի
Գլխավոր դերերում` Ռասսել Քրոու, Ջենիֆֆեր Քոննելի, Էմմա Ուոթսոն, Էնթոնի Հոփքինս
Երեկ նայեցի վերջապես ու ընտիր ֆիլմ էր բոլոր առումներով: Չէի էլ կասկածում, որ Արոնոֆսկին լավ ֆիլմա նկարելու, մի խոսքով սպասելիքներս արդարացան ու սփոյլեր չանելու համար կինոյից բան չեմ գրի: Ուղղակի հետաքրքիրա, թե ինչի են էս կինոյին տենց վատ վերաբերվում քրիստոնյաների մեծ մասը... Ֆիլմի ռեյտինգը imdb-ում ներկայիս պահի դրությամբ ընդամենը 6.8-ա, որը իմհկ շատ ցածրա սենց կինոյի համար: Նայեցի ռեյտինգի մանրամասները ու պարզվումա ուղիղ 13%-ը ֆիլմը գնահատելա 1(ու նույնիսկ 19.9% 10-ի դեպքում ռեյտինգը բնականաբար ցածրա ստացվել): Գտա մի քանի հոդվածներ, կարդացի ու մեկա իմ համար աբսուրդ մնաց տենց վատ վերաբերմունքը (համենայն դեպս Անտիքրիստի, Քրիստոսի չարչարանքների, Կոդ դա Վինչիի 1 գնահատականները էդքան բարձր տոկոս չեն կազմում):
••Սեղմել՝ ցույց տալու համար
Մի խոսքով, ի՞նչ եք կարծում էս կինոյի ու իրան տրվող գնահատականների մասին
Էջանիշներ