Ուլուանա-ի խոսքերից
Հա, բայց էս կայքն էդ առումով էլ ունի առավելություն. Ակումբում եթե մարդը համաձայնի պատասխանել բոլորի հարցերին, մեկ ա, ինքը չգիտի՝ ինչ հարցեր են տալու, ու կարող ա նենց հարց տան, որ հեչ չուզենա պատասխանել, բայց թեկուզ էդ հրապարակավ չուզենալն ու չպատասխանելն էլ իր համար ցանկալի չլինի։ Իսկ Ask.fm–ում հարցը հրապարակավ երևում ա միայն ստացողի պատասխանելուց հետո, այսինքն՝ եթե չես ուզում պատասխանել, ուղղակի չես պատասխանում, ու բացի հարցը տվողից, ուրիշ ոչ ոք չի էլ իմանա, որ քեզ տենց հարց են տվել։ Այսինքն՝ անհարմար զգալու, բացատրություններ տալու ու արդարանալու հարց չկա։ Էս լուրջ առավելություն ա, իմ կարծիքով։ Հետո ազատ գրաֆիկով երբ ուզում ես՝ պատասխանում ես, պատասխանատվություն էլ չկա։ Բայց պատասխանելն էնքան հավես ա, որ սովորաբար շատ շուտ են պատասխանում մարդիկ։
Էջանիշներ