Նոր էստեղ մի հատ բողոքական, ջղային գրառում արեցի, մի քանի անգամ ջնջեցի, փոփոխեցի, լիցքաթափվեցի ու սաղ ջնջեցի գրողի ծոցը։
Դե գնացեք, գուշակեք, թե ինչ էի գրել և ումից էի բողոքում։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
բայց խի՞… ինչ ա եղե՞լ որ… ես ենթադրում եմ որ իմ վրա ա ջղայնացել, բայց ինչքան մտածում եմ, չեմ գտնում թե ինչի համար… ես շատ օրինակելի վարք ունեմ…
Արդեն լիցքաթափվել եմ, էլ ջղային չի լինի, բայց որ ուզում ես, ասեմ. Մեֆին ուզում էի ասել, որ Ask.fm–ում բարոյախրատական «հարցերի» շարանը ոչ միայն հարցաքննվողի համար հաճելի կամ հետաքրքիր չի, այլև կողքից կարդացողի։ Հատկապես երբ ի սկզբանե ակնհայտ ա, թե ով ա հարցը տվողը, իմաստն էլ ա կորում։ Նման զրույց կարելի ա բազմաթիվ այլ հարթակներում վարել, եթե շատ մեծ ա ցանկությունը։ Թողեք էդ կայքն իրա բուն նպատակին ծառայի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
հա բայց հետաքրքիր ա… թող ասի անձնական ա, չեմ պատասխանի… բա ի՞նչ հարցնեմ, ինչ գույներ ես գերադասու՞մ… ոնց ես հանգստանու՞մ…
խրատ չկա Ուլուանա ջան… ուղղակի հարցին հետևել կա… ես տենց եմ սիրում, եթե մեկը կա որ չի ուզում որ ես իրան հարց տամ, չեմ տա… ես հարցնում եմ եթե մեկն ինձ ասում ա տուր… ֆոկուսնիկություններ չեմ սիրում…
հիմա ոնց ասք.ֆմ-ն էլ ե՞նք մոդերավորելու…
Ուլուանա (13.05.2014)
Բյուր, ասեմ… ես փոքրուց շատ եմ սիրել հարցեր տալ ու հետևել հարցերին… էդտեղ բարոյախոսություն չկա… իմ մոտ միշտ էլ հարցը հարց ա առաջացնում… ու պտի խոստովանեմ որ դրանք շատ հաճախ մարդկանց դուր չեն գալիս…
մի խոսքով սենց ասեմ… ես հարց-ու-պատասխան չեմ նայում, նայում եմ պատմությունը որը շարունակվում ա ու ուզում եմ "վերջն" իմանալ…
գիտեմ՝ դուրներդ չի գալիս, դրա համար էլ ես սովորաբար հարց չեմ տալիս…
Ժառին էլ եմ տվել, որ պատասխանեց էլի եմ հարցնելու…
հաստատ խրատ չկա…
Հարցին հետևելը ո՞րն ա։ Չա՞թը։ Չէ, ես հասկանում եմ, որ կարող ա մի հարցից ուրիշ հարց բխել, էդ լրիվ նորմալ ա, բայց երբ որ էդ հարցաշարի մեջ հարց կոչվածն արդեն կորում ա, իսկ խոսակցությունը հստակ մեղադրական տոն ա ստանում ու սեփական տեսակետն ամեն կերպ հարցաքննվողի գլուխը մտցնելու ձգտման ա վերածվում, արդեն ոչ հետաքրքիր ա, ոչ էլ հաճելի։ Քեզ, իհարկե, ոչ ոք չի կարող արգելել դա անել, ուղղակի կողքից կարծիք եմ ասում, որը, համոզված եմ, մենակ իմը չի։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ