User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: Գենետիկ հիշողություն

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    40
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գենետիկ հիշողություն

    Էս հասկացությունը հաճախ է լսվում հայերի մոտ, հատկապես երբ խոսում են ազգային ինքնության և մշակույթի մասին՝ «գենետիկ հիշողություն»: Սկզբում ես մտածում էի որ դա օգտագործվում է զուտ փոխաբերական իմաստով, ոնց որ ռոմանտիկ պոետներ տասնիններորդ դարում «ազգի հոգու» մասին գրում էին: Սակայն հետզհետե գլխի ընկա, որ նաև կան շատ հայեր, որոնց համար այս հասկացությունը լրիվ բառացի իմաստ ունի՝ հավատում են որ ազգի ինքնությունը (գիտնականորեն դեռ ոչ հայտնաբերած) կենսաբանական միջոցով է փոխանցվում: Սովորաբար ասում են որ անբացատրելի մի խորհուրդ է, որի գոյությունը մինչ այսօր միայն կյանքից վերցրած դեպքերով կարող ենք քննարկել, բայց միևնույն է, հաստատ գենետիկայի հետ կապված երևույթ է: Մի խոսքով՝ ազգ որպես բնույթ, ոչ թե մշակույթ:

    «Գենետիկ հիշողություն» հասկացությունը ինձ հիշեցնում է Կարլ Յունգի ենթադրական «ռասսային հիշողություն» տեսությանը: Յունգը պնդում էր որ հավաքական ենթագիտակցության մեջ պահպանվում են ցեղային նախկինների հիշողությունները, բայց իր տեսությունը բնականաբար առանց որևէ կենսաբանական կամ նյարդաբանական հիմք էր: Դրա համար հոգեբանների և գիտնականների ճնշող մեծամասնությունը այնպիսի բան մինչ այսօր չի ընդունում: Այսօրվա «գենետիկ հոշողություն» հասկացությունը, ինձ թվում է, ավելի գիտական ձգտում է պարունակում քան Յունգի տեսությունը, բայց չեմ տեսնում թե ինչպես կարող է տենց բան գոյություն ունենալ դարվինյան գենետիկայի համատեքստում: Փաստորեն «գենետիկ հիշողություն» հասկացությունն ինձ ավելի հիշեցնում է տասնութերորդ դարի կենսաբան Լամարկի տեսությանը, որում, օրինակի համար, ընձուխտի վիզը երակարացրել է, քանի որ իր նախկինները շատ ջանասեր փորձել են բարձր ծառերին հասնել, և այդպես կամաց-կամաց մանր-մունր ֆիզիկական փոփոխություններ են փոխանցվել: Այս տեսության մեջ իհարկե անփոփոխ գեն չկար: Դրա համար իմ ընկալմամբ հակասության խնդիր կա այս երկու մոտուցումների միջև, որ դժվար է լուծելու:

    Եկեք այս թեմայում քննարկենք, թե ինչ նշանակում է «գենետիկ հիշողույուն», ինչ իմաստ կամ նպաստ ունի այս երկու բառերի կապակցությունըը: Կարո՞ղ է ձեր կարծիքով որ ազգի որոշ հոգեբանական առանձնահատկություններ կամ հիշություններ բառացիորեն պահպանվում են «արյան մեջ», «գենի մեջ», թե՞ ավելի շատ ազգամոլների գիտական-ֆանտաստիկայից վերցրած մի հասկացություն է:
    Վերջին խմբագրող՝ Lanterfant: 22.03.2014, 18:39:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (24.03.2014), E-la Via (23.03.2014), John (23.03.2014), Դատարկություն (23.03.2014), մարդագայլուկ (22.03.2014), Պարոն Քյանդար (27.04.2014)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հիշողություն
    Հեղինակ՝ Progart, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 10.07.2017, 22:03
  2. Ազգերի գենետիկ ատլաս
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 14
    Վերջինը: 16.02.2014, 22:06
  3. Քայլող հիշողություն
    Հեղինակ՝ Մինա, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 16
    Վերջինը: 14.02.2014, 19:57
  4. Ուլրիք Քոլեթ (Ulric Collette).«Գենետիկ դիմանկարներ»
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 06.07.2012, 02:00
  5. Հիշողություն
    Հեղինակ՝ emo, բաժին` Մարդ և շրջակա միջավայր
    Գրառումներ: 10
    Վերջինը: 21.08.2007, 23:03

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •