Աթեիստ-ի խոսքերից
Ես էլի էկա էս թեմա։
Հիմա մայրուղի ա գնում Օնլայն պլյուսը։
Նոր համակարգիչը առնելու հաջորդ օրը (այսինքն արդեն լրիվ ծրագրերը դրել եմ, պատրաստել հաշվապահության համար) սկսում ա գործի ժամանակ չորով կախել, dump-եր տալ։ RAM-ի տեստերը հենց սկզբից կախում են, կամ ռեստարտ։
Հետ եմ ուղարկում օնլայն։ Մի քանի օր անց հաշվապահը զանգում ա, թե կոմպը հետ եմ բերել, ասեցին վինտից էր, թազա վինտ են դրել, եկեք ծրագրերը դրեք։
Զանգում եմ օնլայնի կորպորատիվ բաժին, ու ներկայանալուց հետո շատ հանգիստ տոնով հարցնում՝ ձեր աշխատողները տեղյա՞կ են Clone-ից։ Էս աղջիկը (կինը) միանգամից բորոքվում ա ու սկսում մի բան էլ ինքը մունաթ գալ, թե խի՞ եք վիրավորում մեր աշխատողներին։ Ես, արդեն նախօրեք տրոլլինգ մոդս միացրած, ու նույն հանգիստ տոնով բացատրում եմ, որ ես գիտեմ սերվիսներ, ոռ տեղյակ չեն կլոնից, ուզում եմ իմանամ իրանք տեղյակ են թե չէ ։)
Կարճ ասած, մի 5 րոպե «զրուցելուց» հետո համաձայնվեցին հին վինտը մի օրավ տալ ինձ, էն էլ միայն մեր էդ հաշվապահի հետ խոսելուց հետո։ Հիմա նույնիսկ կասկածներ ունեմ, որ վինտը ավելի լուրջ վնասվածքներով եմ ստանալու ։) Մեր տալու պահին սիստեման նորմալ միանում, ու որոշ ժամանակ աշխատում էր։
Հ.Գ.
Իրանցից չօգտվելու համար մի չափանիշ էլ կա։ Ոնց հասկանում եմ ներկայիս ֆիննախը ըտեղ էլ կա։
Էջանիշներ