Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Դավ, հասկանում եմ, որ կարելի ա փոխել: Անկեղծ ասեմ, ես որոշել էի էս մրցույթին ուրիշ անունով ուղարկել գործս, այսինքն՝ ինքս ինձ համար ստեղծել փակի պայմաններ: Բայց քանի որ պաշտոնապես բաց մրցույթ ա, մի քանի հոգու ասել եմ, թե ինչ եմ ուղարկելու, մի քանիսին էլ նույնիսկ ցույց եմ տվել: Հիմա որ կեսից կանոնները փոխվեն, ստիպված պիտի նստեմ, նոր բան գրեմ: Ու ասենք ինձ թվում ա միակ մարդը չեմ: Ինչևէ, ես մենակ ուրախ կլինեմ, եթե փակ դառնա:
Բյուր, եթե դու քեզ համար փակի պայմաններ ես ստեղծում կեղծանունով, ապա ինչու՞ ես որոշ մարդկանց ցույց տալիս քո գրածը, տեղեկացնում, թե որն ես դու: Այսինքն՝ դու ոմանց համար փակ ես պահում, ոմանց համար՝ բաց: Արդար չի:
Հենց էս է էդ փակ մրցույթների խնդիրը. որոշ մարդիկ լավ էլ տեղյակ են, թե ով ով է, իսկ մյուսները՝ ոչ: Ու սա հավասար պայմաններ չի ստեղծում: Ու միակ լուծումն էն է, որ բոլորի համար էլ բաց լինի: