Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
այ ստեղ հասկացա լրիվ ինչ ես ասում ու հիմա հանգիստ կարամ ասեմ որ սխալ ես ասում… ոչ թե սխալ, այլ շատ սխալ… դու խառնում ես նպատակը միջոցի հետ… չնայած չեմ կարդացել էդ գիրքը, բայց ես 1000% համոզված եմ որ իրա նպատակը ինքնասպան լինել/չլինելը չի եղել… դա եղել ա միջոց որպեսզի նա կարողանա իր vision-ն արտահայտի, ցույց տա… կերպարները, գործողությունները, տեսարանները դրանք գործիքներ են որոնք կառուցում են գործը ու կախված "հարմարությունից" դրանք կարան փոխվեն… ստեղծագործության միջուկը, ինքնասպանությունը չի կարա լինի… ինքնասպանությունը միջոց ա…

դրա համար էլ ցանկացած քննարկող ելնելով իր հասկացած "նպատակից" կարա միջոցները փոխելու առաջարկ անի… իմ իմացած բոլոր ստեղծագործական ոլորտներում էս հիրեխիան ա… հիմա եթե գրականության մեջ ուրիշ ա, ապա պտի հիմնավորես…
Մեֆ, այ էստեղ դու ես սխալ, որովհետև ինքնասպան լինել-չլինելը պիտի վերջում որոշվեր, այսինքն՝ ամեն ինչ արդեն էղել-պրծել էր: Բայց եթե հերոսներն ինքնասպան լինեին, ամբողջ գիրքն իզուր, անիմաստ կդառնար, որովհետև երկու հարյուր էջ էդ հեղինակը լրիվ ուրիշ բանի մասին էր խոսում: Այ ասածս էդ ա, դու մտնում այ էդ կարգի առաջարկներ ես անում, որ սենց լիներ, ավելի լավ կլիներ, բայց քո ասած էդ սենցը սաղ գործը կարա ջուրը գցի: Բայց նորից եմ ասում, քո իրավունքն ա, ասում ես, ասա:


Բյուր ճիշտն ասած էդ թեսթը մենակ իմ մասին չէր… իմ մասին էր էնքանով թե ես ինչքան եմ լավ ու վատ գործը իրարից տարբերում առանց հեղինակին իմանալու (ակումբի ու Հեմինգուեյի to be correct)… ու քո մասին թե դու ինչքան ես վստահում քո կարդացածը հասկացածին, այսինքն քեզ պետք ա մի հատ թեսթ որ իմանաս էդ մարդը հասկանում ա գործից թե չէ քանի որ ինքնուրույն իրան լսելով ու կարդալով չես հասկանում (տենց ա դուրս գալիս… դու ասեցիր " Ես դրել էի օբյեկտիվորեն (այսինքն՝ ըստ բազմաթիվ սուբյեկտիվ կարծիքների) լավ պատմվածք:")… չէիր տեսնում թե ինչն ա վատը ակումբի գործերի մեջ ու կարծում էիր որ հավվայի դրած քլնգում եմ…

էդ թեսթից դու ավելի շատ պտի նեղվես…
Մեֆ, ես բնավ էն կարծիքին չեմ, թե ակումբում էդ գործի եղունգի կեղտի չափ գործեր գրվում են: Էդ իմ ամենա-ամենասիրելի պատմվածքն ա բոլոր ժամանակների, ու ոչ մի գործ չի կարա դրան հասնի: Ես գիտեմ, որ ակումբի գործերը շատ բաներով են դրանից պակաս: Բայց մեկ ա, ինձ մոտ տպավորություն էր, որ դու քլնգում ես քլնգած լինելու համար: Ինչու՞ էդ գործը հենց քեզ համար դրեցի, ոչ թե, ասենք, Կակտուսի (նա էլ ա հավեսով քլնգում): Մտածի դրա մասին: Ու մեկ-մեկ քո քլնգելու ցանկությունն էնքան մեծ ա, որ դու անում ես նենց բաներ, որոնց մասին վերևում նշել եմ, այսինքն՝ հեղինակին ստիպում ես ընկնել էնտեղ, որտեղ լինելու մտադրություն, ցանկություն, նպատակ չի ունեցել ու չի էլ ուզում ունենալ:

մասնակցելը մի բան ա քննարկել կարողանալը մի այլ… ամեն մարդ էլ կարա մասնակցի, ամեն մարդ էլ կարա կարծիք հայտնի ու քննարկի… տանջվելով կամ առանց տանջվելու… ես որակի մասին եմ խոսում… հանուն ճշմարտության ասեմ որ քո կարծիքներն ու քննարկումները վատը չեն…
Լավ էլի: Մնում էր քննարկումներին էլ գնահատական տայինք: Կարո՞ղ ա մի հատ էլ քննարկումների մրցույթ կազմակերպենք, դնենք, քվեարկենք, թե ով ա ավելի լավ քննարկում, ով՝ ավելի վատ: Որակ լինի, թե չլինի, կարևոր ա քննադատությունն ինչքան ա համապատասխանում հեղինակի սեփական մտավախություններին: Ասել եմ ու էլի կասեմ, հաճախ էղել ա, որ կես նախադասությամբ արված քննադատությունն ինձ ավելի շատ բան ա տվել, քան քո՝ երկու էջանոց քարը քարի վրա չթողնելը:

Բայց պետք չի էլի նեղվել, Մեֆ, ակումբում կան մարդիկ, որոնց շատ դուր են գալիս քո քննադատությունները, լիքը բան են քաղում դրանից: Նորմալ ա, չպիտի բոլորին բավարարի քո աշխատանքը, ոնց որ ակումբում չկա ստեղծագործող, որի գործերը բոլորը սիրում են: