Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Մեֆ, ասեցի՝ եթե չես անձնականացնում, ինչ ուզում ես, գրի: Էն, ինչը կարևոր ա, կվերցնեմ, ինչը չէ, չեմ վերցնի: Էդ նպատակի պահով որ ասում եմ, դու գիտե՞ս ինչ ես անում հաճախ: Վերցնում ես գործը, ասում ես՝ ավելի լավ կլիներ, որ սենց լիներ: Բայց էդ քո սենցը լրիվ շեղում ա գործի մեխից, հեղինակի նպատակից: Ո՞նց բացատրեմ, որ ճիշտ հասկանաս: Դա էլ ա անձնականացնելու նման մի բան, բայց տվյալ դեպքում քո անձնականով ես անցկացնում: Նայի, օրինակ բերեմ: Նիք Հորնբիի "A Long Way Down"-ի մասին ոնց որ ասեմ՝ լավ կլիներ հերոսները վերջում ինքնասպան լինեին, բայց էդ գրքի ամբողջ իմաստը հենց էն ա, որ ինքնասպան չեն լինում, հեղինակը հենց դրա համար ա գրել: Ու տենց խորհուրդ տալը խնդալու կլիներ: Այ, հաճախ դու տենց բաներ ես անում: Բայց դա էդքան էլ կատաստրոֆիկ չի: Ոչինչ, ասա: Քո գործն ասելն ա, հեղինակի գործն ա ընդունել կամ չընդունելը:
այ ստեղ հասկացա լրիվ ինչ ես ասում ու հիմա հանգիստ կարամ ասեմ որ սխալ ես ասում… ոչ թե սխալ, այլ շատ սխալ… դու խառնում ես նպատակը միջոցի հետ… չնայած չեմ կարդացել էդ գիրքը, բայց ես 1000% համոզված եմ որ իրա նպատակը ինքնասպան լինել/չլինելը չի եղել… դա եղել ա միջոց որպեսզի նա կարողանա իր vision-ն արտահայտի, ցույց տա… կերպարները, գործողությունները, տեսարանները դրանք գործիքներ են որոնք կառուցում են գործը ու կախված "հարմարությունից" դրանք կարան փոխվեն… ստեղծագործության միջուկը, ինքնասպանությունը չի կարա լինի… ինքնասպանությունը միջոց ա…

դրա համար էլ ցանկացած քննարկող ելնելով իր հասկացած "նպատակից" կարա միջոցները փոխելու առաջարկ անի… իմ իմացած բոլոր ստեղծագործական ոլորտներում էս հիրեխիան ա… հիմա եթե գրականության մեջ ուրիշ ա, ապա պտի հիմնավորես…


Ուֆ, Մեֆ, հասկանում եմ, որ նեղացել էիր: Մոռացի էլի: Լավ եմ արել, արել եմ թեստը:
Բյուր ճիշտն ասած էդ թեսթը մենակ իմ մասին չէր… իմ մասին էր էնքանով թե ես ինչքան եմ լավ ու վատ գործը իրարից տարբերում առանց հեղինակին իմանալու (ակումբի ու Հեմինգուեյի to be correct)… ու քո մասին թե դու ինչքան ես վստահում քո կարդացածը հասկացածին, այսինքն քեզ պետք ա մի հատ թեսթ որ իմանաս էդ մարդը հասկանում ա գործից թե չէ քանի որ ինքնուրույն իրան լսելով ու կարդալով չես հասկանում (տենց ա դուրս գալիս… դու ասեցիր " Ես դրել էի օբյեկտիվորեն (այսինքն՝ ըստ բազմաթիվ սուբյեկտիվ կարծիքների) լավ պատմվածք:")… չէիր տեսնում թե ինչն ա վատը ակումբի գործերի մեջ ու կարծում էիր որ հավվայի դրած քլնգում եմ…

էդ թեսթից դու ավելի շատ պտի նեղվես…

Դե կներես էլի, նենց չի, որ ես չեմ մասնակցում քննարկումներին, չգիտեմ՝ ինչքան ջանք ա պահանջում կամ չէ:
մասնակցելը մի բան ա քննարկել կարողանալը մի այլ… ամեն մարդ էլ կարա մասնակցի, ամեն մարդ էլ կարա կարծիք հայտնի ու քննարկի… տանջվելով կամ առանց տանջվելու… ես որակի մասին եմ խոսում… հանուն ճշմարտության ասեմ որ քո կարծիքներն ու քննարկումները վատը չեն…