ivy-ի խոսքերից
Ուրեմն լավ միջոց է, որ բոլոր ներքին պատնեշներդ հաղթահարես ու մարդու գրածի մասին խոսես՝ տեսնելով իր անունը: Հո մրցույթից դուրս գրական քննարկումներ լինո՞ւմ են, էնտեղ էլ հո գիտես, թե ովքեր են հեղինակները. միևնույն է մտնում ես ստեղծագործական թեմաներ ու հնարավորինս օբյեկտիվ կարծիք թողնում: Հիմա էլ թող նույնը լինի:
Բաց անունները մի մեծ առավելություն ունեն. քվեարկելիս ոչ ոք չի ձևացնի, թե չէր հասկացել՝ ով է որի հեղինակը ու թաքուն ԽԾԲ-ություն չի անի, որովհետև բոլորն էլ պարզ տեսնում են՝ ով ով է: Թեև Ակումբն էդ առումով ահագին անաչառ է, բայց դե միևնույն է, սա էլ լրացուցիչ խթան կլինի:
Ես որ հոգնել եմ բոլոր տեսակի իրական ու ձևական պահմտոցիներից:
Կկարդանք գործերը, կքննարկենք, ով ուզում է լինի հեղինակը:
Էջանիշներ