Ալֆ, ասածդ ինչ է։ Եթե էդ մրցույթը փակ լիներ փաստորեն չէիր հաղթելու, հա՞։ Անվանդ խաբվեցինք
Հիմա չգիտեմ էլ՝ սա ստեղծագործական ունակությունների թերագնահատում է՞, թե՞ սեփանական անվան գերագնահատում։
Թե ուղղակի սխալ պատկերացում Ակումբի մասին։
Ալֆ, ասածդ ինչ է։ Եթե էդ մրցույթը փակ լիներ փաստորեն չէիր հաղթելու, հա՞։ Անվանդ խաբվեցինք
Հիմա չգիտեմ էլ՝ սա ստեղծագործական ունակությունների թերագնահատում է՞, թե՞ սեփանական անվան գերագնահատում։
Թե ուղղակի սխալ պատկերացում Ակումբի մասին։
Այվ, չէ էս ստեղծագործություն + անձ ա, եթե հիշում ես Իմփը գրել էր, որ գործը եսիմինչ չէր, բայց հեղինակին ձայն ա տալիս, հեղինակի կերպարին էդ գործում, ոչ թե ինձ, բայց ես էլ քվեարկելուց հետո, երբ նորից կարդում էի գործերը, հասկանում էի, որ ոչ միայն գործին եմ ձայն տվել. այլ հեղինակին, թեև քվեարկելու պահին մտածում էի՝ լրիվ օբյեկտիվ եմ:
Լիլը գրել էր, որ իրեն գրողի անձն է դուր եկել, ինքը ստեղծագործության մեջ զգացել է, թե ինչ մարդ է դրա հեղինակը, ու սա բաց անվան հետ կապ չունի, նույնը փակ անվան դեպքն է ընդգրկում։
Հեղինակի անձը գործի մեջ զգալը իր անունը տեսնել չտեսնելու հետ կապ չունի, բաներ մի խառնի իրար։
Sambitbaba (13.03.2014)
No…
Չեմ հասկանում ինչն ա որ տենց խանգարում ա բաց մրցույթին… բոլորդ էլ գիտեք որ գրողի անձը չի քննարկվում ու չի քննարկվում… տենց որ լինի անունները բացվելուց հետո պտի մի հատ ներողություն խնդրեք վատ ռեվյուների համար, բայց տենց չի, չէ՞…
… թե՞ որ իմանում եք ով ա գրել, օբյեկտիվ չեք լինում…
ivy (13.03.2014)
Մեֆ ոչ միայն ես չեմ, այլ բոլոր նրանք, ովքեր ակումբում սիրելի հեղինակ ունեն, անգամ փակ անուններով մրցույթում եմ ես իմ սիրած հեղինակի ձեռագիրը զգում, ասենք Բյուրին գրեթե բոլոր մրցույթներին կռահել եմ, ու թեև ձայնը գործին եմ տվել, ոչ թե անձին, բայց ստացվել է, որ Այվիի, Բյուրի, Գալի գործերին եմ ձայն տալիս... ստացվում է, որ ինչքան էլ ինձ գիտակցաբար համոզեմ, որ օբյեկտիվ քվեարկեցի, սուբյեկտիվիզմի տարրը մնում ա: Ու ես դա միշտ խոստովանել եմ, բացարձակ օբյեկտիվ մարդու գոյությանն էլ չեմ հավատում:
Ալֆ, մի բան ա գործըշի օգտին քվեարկելը, մի այլ բան ա հեղինակի օգտին քվեարկելը… սրանք օբյեկտիվ/սուբյեկտիվ կատեգորիայի մեջ տենցց պարզ չեն տեղավորվում… մարդը միշտ էլ սւբյեկտիվ ա՝ իր տեսանկյունից ա նայում… դու կարաս քո սուբյեկտիվությունն օգտագործես գործը քննարկելու համար ու դա արդարացված ա… բայց երբ որ գործը հաշվի չես առնում (կամա թե ակամա) ապա դիսկվալիֆիկացվում ես… դառնում ես ոչ թե սուբյեկտիվ, այլ կողմնակալ… սուբյեկտիվն արդար ա, կողմնակալն անարդար… շատ հաճախ մարդիկ կողմանկալությունը թաքցնում են սւբյեկտիվությամբ… դա դեմագոգիա ա…
… փաստորեն դու ակամա կողմնակալ ես…
…ստեղ հարցը ոչ թե գրող-քննարկող ա, այլ գործ-քննարկող որտեղ կարաս լինես սուբյեկտիվ ինչքան սիրտդ ուզի…
Ժող, սրա հետ կապված մի հատ պատմություն պատմեմ, եզրակացություններ արեք էլի:
Ուրեմն բանավոր քննությանն իմ սիրելի ուսանողուհուն «19» դրեցի: Էդ ուսանողուհուս հետ լսարանից դուրս նաև մտերիմ եմ (հանգամանքները տենց էին դասավորվել): Հիմա, մի կողմից, ինքը «20» ստացած ուսանողներից ոչնչով պակաս չէր, բայց «20» չդրեցի, որ հանկարծ մնացածները շուխուռ չդնեն, թե մեր անձնական մտերմության շնորհիվ եմ բարձր դրել: Մյուս կողմից, կարող ա «20» դնեի հենց մեր մտերմության շնորհիվ, ինքը էդքան չիմանար:
Դե հիմա պատկերացրեք անանուն գրավոր քննություն: Կարող ա ձեռագիրը ճանաչեի կամ չճանաչեի, բայց անանունության տակ կդնեի էն գնահատականը, որին արժանի ա տվյալ գրավորը: Պատկերացրեք, բաց անուններով մրցույթը նույն բանավոր քննությունն ա, հեղինակները՝ ուսանողները, քվեարկողները՝ քննող դասախոսը, ու արդյունքում իրա գնահատականը կախված ա լինում հեղինակի անձից՝ անկախ նրանից դա դրականորեն ա ազդում, թե բացասական: Սա մեկ պատճառ:
Երկրորդ պատճառն էն ա, որ բաց անունների ժամանակ մարդիկ խուսափում են նորմալ քննադատությունից, սկսում են սարուձոր ընկնելով իրանց դրական կամ բացասական կարծիքն արտահայտել: Այսինքն, հեղինակի անձի հայտնի լինելն ազդում ա:
Երրորդ պատճառն էլ ի վերջո հենց անձը քննարկելն ա: Այսինքն, գրական գործը թողնում են մի կողմ, սկսում հեղինակի անձը քննարկել:
Ինձ դուր չի գալիս, որ պիտի հա փորձեմ ինձ նենց պահել, որ ոչ ոք չկռահի, թե որ գործի հեղինակն եմ, հա պիտի ախմախ դերի մեջ լինեմ, թատրոն խաղամ, իմ գրածը երրորդ դեմքից քննարկեմ, էդ գործի մասին ուրիշների տված հարցերին կամ մեկնաբանություններին ոչ մի կերպ չկարողանամ արձագանքել։ Ինչի համար, ինչն է ի վերջո էս ամեն ինչի իմաստը։ Խա՞ղ։
Էլ չեմ ասում, որ մինչև մրցույթի վերջը միևնույն է մեծամասամբ հասկացվում. է՝ ով ով է, բայց դու միևնույն է պիտի մնաս քո դերի մեջ։
Զահլա չկա էլի իսկականից։
Ես ուզում եմ բաց ու ազատ քննարկում լինի։ Մնացած էլ ոչ մի բան ինձ արդեն հետաքրքիր չի էս նախագծերում։ Բոլոր խաղերը խաղացել եմ։
Mephistopheles (13.03.2014), Արէա (13.03.2014)
Ռիփ, ի՞նչն ա խանգարում, որ քո գործի վերաբերյալ քննարկմանը վերջում մասնակցես: Մեկը ես նախորդ մրցույթում տենց արեցի, ու շատ հարմար էր: Իսկ ընդհանրապես, սխալ ա, երբ հեղինակը մասնակցում ա իր գործի մասին քննարկումներին: Ինքը պետք ա լուռ հետևի ու նշումներ անի: Մի երևույթ, որը ակումբում հեչ չենք անում:
Բաց անուններով քննարկումն էլ բաց ու ազատ չի, որովհետև գործերի մասին համարյա կարծիքներ չեն հնչում: Նայի, վերցնենք էդ մի մրցույթը բաց անուններով: Ես բացարձակապես բան չեմ քաղել էդ մրցույթից, ոչ մի օգտակար քննադատություն չեմ հիշում: Սաղ ինչ-որ օդի մեջ բաներ էին ավելի շատ կոնկրետ անձանց (չեմ ասում կերպարներին, այլ հենց անձանց, որովհետև նրանք որպես անձ էին քննարկվում, ոչ թե որպես կերպար) վերաբերող, քան գործերին:
Բյուր գոնե դու լուռ հետևելուց մի խոսիր, ինչ կլինի:
Բայց ես էլ բան չեմ ասի. ոնց ուզում եք, թող լինի: Ես սենց թե նենց ակտիվ մասնակցելու եմ քննարկումներին:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ