Անկեղծ դժվար է պատկերացնել, որ Ակումբն ութ տարեկան է... Կարծես երեկ էր առաջին անդամը, առաջին թեման, առաջին գրառումը, առաջին ամանորը, առաջին... Մինչդեռ ութ տարի է անցել: Քչերն են երևի հիշում այդ "առաջին" փոքրկ բայց հայնետի համար մեծ քայլերը... մենք սովորում ու սովորեցնում էինք հայերեն գրել ու կարդալ համացանցում, ինչպես դպրոցի առաջին դասարանում են սովորում:
Այդ առաջին քայլից անցել է՝
26,727 թեմա՝ չհաշված էս մեկը
804,563 գրառում
9,472 անդամ
գումարած
234 բլոգ
1,137 բլոգային գրառում
8 տարի...
Շնորհավոր![]()
![]()



Մեջբերել
Ինչ լավ ու կարևոր օր ա
Եթե մեր ակումբն էլի զարգանալու, բարգավաճելու, նոր հաջողությունների հասնելու տեղ ունի, շատ ավելի լավ
Ամենահետաքրքիրը դեռ առջևում ա:

/, շնորհավոր լինի տարեդարձդ: Ապրե՛ս, որ կաս: Մի բան էլ ասեմ, բայց մեջդ չուռես հանկարծ... կամ էլ ականջներդ փակի, որ չլսես, ավելի շուտ աչքերդ փակի, որ չկարդաս
անկեղծ սրտով ուզում էի... մյուս տարի կգամ
, էս ինչքա՜ն բան ես դու կարում փոխել 


Էջանիշներ