User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Գլենդել՝ սփյուռքի մայրաքաղա՞քը

  1. #1
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գլենդել՝ սփյուռքի մայրաքաղա՞քը

    Երկու շաբաթ առաջ առաջին անգամ եմ եկել Լոս Անջելես, իմ հետազոտությունը ներկայացնելու UCLA համալսարանի հայագիտական մի գիտաժողովում: Ինձ համար մի շատ օգտակար պատրվակ էր սփյուռքի առօրյա կյանքը ուսումնասիրելու, դրա համար որոշել էի երեք շաբաթ Լոս-ում մնալ նյութ հավաքելու և հարցազրույցներ վերցնելու իմ դիսերտացիայի համար: Ոչ միայն հայտնի Գլենդելում, նաև Հոլիվուդի «Լիթլ Արմինիա» (Փոքր Հայաստան) թաղամասում մի քանի օր եմ անցկացրել (ցավոք ստրի, ուրիշ հայաբնակ թաղամասեր դեռ չեմ այցելել, բայց մնում է չորս օր մինչ հետ եմ գալու Հայաստան, միգուցե դեռ կստացվի):

    Ինչևէ, ես բնականաբար շատ ուրախ կլինեի ձեզ հետ իմ տպավորություններից մի քանիսը կիսվել: Բայց անգամ ավելի հետաքրքիր կլիներ, նախ լսել թե ինչպիսի տպավորություններ դուք ունեք Լոս-ի հայերի և հատկապես գլենդելահայերի նկատմամբ: Դա իմ հետազոտության համար էլ շատ օգտակար կլիներ (արդեն մի օր Երևանի «Գլենդել Հիլզ»-ում ցանկացած մարդկանց նմանատիպ հարցեր եմ տվել, բայց միայն ծիծաղ էր ծագում ): Դե եկեք էս թեմայում կիսվել մեր տպավորությունները, տեսակետները, պատմությունները, նույնիսկ կարծրատիպները, Լոսի և Գլենդելի հայ համայնքների մասին: Կապ չունի, ռեալում էնտեղ եղել ես թե չէ, համարյա ամեն մի հայ պետք է կարծիք ունենա էս թեմայի մասին գոնե մեդիայի կամ պատմությունների միջոցով: Ու եթե ակումբցիներ կան ովքեր էնտեղ են ապրում, նաև հետաքրքիր կլիներ իրանց հետ ծանոթանալ առաջիկա օրերում:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (16.03.2014), CactuSoul (17.03.2014), Cassiopeia (17.03.2014), Ingrid (16.03.2014), ivy (17.03.2014), Lílium (19.03.2014), Աթեիստ (16.03.2014), Հայկօ (16.03.2014), մարդագայլուկ (21.03.2014), Ռուֆուս (16.03.2014), Վիշապ (16.03.2014), Տրիբուն (17.03.2014)

  3. #2
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆին, Վիշապին ու Սամբիտբաբային կբարևես ։)

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.03.2014), Jarre (17.03.2014), Lílium (19.03.2014), Sambitbaba (16.03.2014), Վիշապ (16.03.2014)

  5. #3
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես Սան Հոսե եմ, Լոս գնալիս էլ աշխատում եմ Գլենդեյլը շրջանցել, շառից փորձանքից ու Մեֆիստոֆելեսից հեռու ։Ճ
    Սիլիկոնային հովտի ինձ ծանոթ հայերը արտակարգ լավ ժողովուրդ են, որոնք շատ լավ հասկանում են երաժշտությունից, արվեստից, սպորտից ու գիտությունից։
    Լոսի ժողովուրդը Արամ Ասատրյան ու Արմենչիկ ա լսում, մարիխուանայի գործ ա անում, նաև ֆանտաստիկ լավաշ ու սուջուխ ա արտադրում, որը մինչև Սան Ֆրանցիսկո հասնում է։ Խառն ա էլի ։Ճ
    Սան Հոսեի կողմերը լինեք, ինձ նամակ գրեք, սիրով ման կտամ ստեղի Գառնի–Գեղարդները։
    Si vis pacem, para bellum

  6. Գրառմանը 16 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.03.2014), Cassiopeia (17.03.2014), Ingrid (16.03.2014), Jarre (17.03.2014), John (16.03.2014), Lanterfant (12.11.2014), Lílium (19.03.2014), Աթեիստ (16.03.2014), Արևածագ (16.03.2014), Հայկօ (16.03.2014), Ձայնալար (16.03.2014), մարդագայլուկ (21.03.2014), Նաիրուհի (16.03.2014), Ուլուանա (16.03.2014), Ռուֆուս (16.03.2014), Տրիբուն (17.03.2014)

  7. #4
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լոսում երբեք չեմ եղել (ու չեմ էլ ուզում լինել), բայց էնտեղի հայության մասին, բնականաբար, ես էլ ունեմ որոշակի պատկերացումներ, որոնք հիմնականում ձևավորվել են էնտեղ ապրող ազգականներիս հետ շփվելիս: Իրենց երկրորդ սերունդը (էնտեղ ծնված-մեծացածները) բավական տարբերվում են իրենց ծնողներից և տատիկ-պապիկներից, բայց այ էդ առաջին սերնդի իմիգրանտները շատ զարմանալի են: Պարտադիր որևէ տեղ գնալիս մի քանի տոննա ոսկեղեն են շարում իրենց վրա: Չգիտեմ՝ նպատակն իրենց հարստությունը ցույց տա՞լն է, թե՞ ուղղակի անճաշակ են: Էդպիսի տոննաներով ոսկեղենով են օդանավակայանից սկսած. Վիեննա-Երևան չվերթի ժամանակ գլենդելահայերը հենց իրենց ոսկեղենով են տարբերվում մյուսներից:

    Մեկ էլ մի տպավորություն ունեմ, որ իրենց ավանդույթներով, սովորություններով, մտածելակերպով ու նախընտրություններով մնացել են 80-90-ականներում: Էդ սովորություններից մեկը Հայաստանից լավ աղջիկ տանելն է: Ընդհանրապես, Հայաստանի ներսում գնալով ավելի հազվադեպ է պատահում, որ ծնողներն իրենց զավակների փոխարեն ընտրություն կատարեն, իսկ գլենդելահայերի համար, որքան գիտեմ, սովորական երևույթ է: Կամ՝ իրենց երեխաները պարտադիր պիտի UCLA-ում սովորեն, որ հեռու տեղեր չգնան: Ներկայիս Հայաստանում նման հարցերում ծնողները շատ ավելի հանդուրժող են, դեռ մի բան էլ իրենք են քաջալերում, որ իրենց երեխաները գնան մայրաքաղաք կամ ընդհանրապես հանրապետությունից դուրս սովորելու:

    Գլենդելահայերին մնացած ամերիկահայերից և մնացած երկրների հայերից տարբերում ես նաև իրենց լեզվով: Նրանք պարտադիր ամեն երրորդ բառն անգլերեն են ասում հայերեն խոսելիս, բայց ամենազարմանալին այն է, որ այդ առաջին սերնդի իմիգրանտներից շատերը սկի անգլերեն չեն էլ խոսում:

    Ընդհանրապես, ԱՄՆ-ի արևմտյան ափի բնակիչների մասին տարածված ստերեոտիպներից է նյութապաշտությունն ու շքեղությունը: Կարծում եմ՝ դա ոչ մի կերպ էնտեղի հայերին չի շրջանցել: Նրանք էլ անում են ամեն ինչ հանուն փողի, քշում են շքեղ մեքենաներ, ունեն շքեղ տներ: Եթե սխալվում եմ, ասեք

  8. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (17.03.2014), Cassiopeia (17.03.2014), Ingrid (16.03.2014), Jarre (17.03.2014), Աթեիստ (16.03.2014), Հայկօ (16.03.2014), մարդագայլուկ (21.03.2014), Նաիրուհի (17.03.2014), Ուլուանա (16.03.2014)

  9. #5
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր,
    «Մեկ էլ մի տպավորություն ունեմ, որ իրենց ավանդույթներով, սովորություններով, մտածելակերպով ու նախընտրություններով մնացել են 80-90-ականներում»
    կարծում եմ, որ արտագաղթողների մեծ մասն է նմանատիպ վիճակներում, ավելի ճիշտ՝ ամեն մեկի համար Հայաստան ու հայկական ավանդույթներ կոչվածը այն է, ինչ իրենք ապրել են, տեսել Հայաստանում իրենց ապրած ժամանակաշրջանում: Ես տարբեր տեղերում բարեկամներ ունեմ, ու երբ շփվում եմ նրանց հետ, առավել ևս՝ այցելում, ուղղակի զարմանում եմ: Պատկերացրու, որ մի տան մեջ հավաքվել են 80, 90 2000, 2010 թվականներին գնացած հայեր, ընդ որում՝ նրանք դրանից հետո էլի այցելել են Հայաստան, քիչ թե շատ գիտեն այժմյան բարքերը, բայց... այդ մարդկանց համար Հայաստանն ու հայակական վարքուբարքը այնպիսին են, ինչպիսին եղել են մինչ իրենց մեկնելը, ոչ թե մինչ իրենց վերջին այցելությունը: Ընդ որում մարմաջ կա ավելի խիստ պահելու իրենց հասկացած հայկականը, քան մեր՝ այստեղի հայերիս մոտ: Ու ավելի շատ դա ձևական կողմերում է երևում, խորքայինը լիովին հակառակ պատկերն է ցույց տալիս: Ասենք՝ աղջիկը կարող է ապրել ամերիկացի քաղաքացու պես, բայց նշանդրեքը պիտի լինի 90-ական (էստեղ հասկանանք այն թիվը, որ թվին ծնողները գնացել են Հայաստանից) թվականների ձևով, անգամ սեղանին դրվող ճաշատեսակներն ու դրանց ձևավորման որոշ նրբություններ: Երբ ասում էի, ախր, հիմա Հայաստանում նման բան չեն անում, նման ձևով չեն անում, ինձ ոչ լսում էին, ոչ էլ հաշվի առնում. իրենք ավանդապաշտ են, հայեցի:
    Դե, խոսքս բոլորին վերաբերել չի կարող, բայց շատերն են այդպիսին:
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Cassiopeia (17.03.2014), Նաիրուհի (17.03.2014)

  11. #6
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,656
    Mentioned
    32 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Արի տուն
    (c)Հրանուշ Հակոբյան

  12. #7
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լրիվ իրական պատմություն ...

    Մի հատ ղռեցի ընգեր ունեմ, ազգ ու տակը Գլենդելում ա: Մի տարի գնում եմ Ֆլորիդա, էս ընկերս եկավ մեր տուն, մի բլոկ սիգարետով, բա «ապեր, փեսես Գլենդելում ա, էս սիգարետը կփոխանցես իրան էլի»: Ես էլ գնացի բառիցս մի հատ կոնյակ հանեցի, տվեցի իրան ու ասեցի «ապեր, իմ փեսեն էլ Չելյաբինսկում ա, դու էլ էս կոնյակը իրան կփոխանցես»:

  13. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (17.03.2014), CactuSoul (17.03.2014), Cassiopeia (17.03.2014), Lílium (19.03.2014), Mephistopheles (19.03.2014), Sambitbaba (17.03.2014), Tiger29 (17.03.2014), Ձայնալար (17.03.2014), Ներսես_AM (17.03.2014), Ուլուանա (17.03.2014), Ռուֆուս (17.03.2014), Վիշապ (17.03.2014)

  14. #8
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռիկ, հենց հետ գաս, պատմիր՝ հեչ ում հանդիպեցիր (հայերից, ակումբցիներից), ինչ նոր բաներ իմացար, հետաքրքիր է:
    Ինքս դեռ ԼԱ-ում չեմ եղել, բայց գնալու եմ:

  15. #9
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռիկ, հենց հետ գաս, պատմիր՝ հեչ ում հանդիպեցիր (հայերից, ակումբցիներից), ինչ նոր բաներ իմացար, հետաքրքիր է:
    Ինքս դեռ ԼԱ-ում չեմ եղել, բայց գնալու եմ:
    Ինձ հետ, Այվ ջան... Հմայեց-թողեց...
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (18.03.2014), Cassiopeia (17.03.2014), ivy (17.03.2014)

  17. #10
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, մԻ քիչ շատ եք գույները խտացնում: Ամեն տեսակի մարդ կա մեր համայնքում, պետք չի էդքան միակողմանի դատել մերոնց:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mephistopheles (18.03.2014), Sambitbaba (18.03.2014)

  19. #11
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շատ չէր լինի՞ Գլենդելին

  20. #12
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեֆ, մի բան գրի։ Նորկալի նյորդերի համար լավաշ թխող դարձանք։
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mephistopheles (19.03.2014)

  22. #13
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դավիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեֆ, մի բան գրի։ Նորկալի նյորդերի համար լավաշ թխող դարձանք։
    Գրեմ Դավ ջան… ոնց որ հասկանում եմ ով որ խաբար չի Գլենդելից ու ամերիկահայությունից, շատ հստակ ու հաստատուն դիրքորոշում ունի… ճիշտ բաներ կա ասածների մեջ, բայց ոնց որ դու ասեցիր շատ ա խտացրած… հիմա ամերիկա ամեն տեսակի հայ էլ կա ու ժամանակի ընթացքում սա պետք ա կարգավորվի… բոլոր իմիգրանտներն էլ սրա միջով անցել են՝ իտալացիները, իռլանդացիները, հրեաները, գերմանացիները… եկել են ամերիկա իրանց հետ բերելով իրանց բարքերն ու հանցագործությունները, մի մասն էլ իրանք են սարքել…

    Գլենգելում կենտրոնացել են, հա… ահագին հայ կա իրանց մուդառ, վերից վար չափող հայացքներով, բայց ահագին էլ լավ մարդիկ կան… այլանդակներն էլ կան… պետք չի եսիմինչ սարքել…

    Բայց մի բան ասեմ… եթե ձեզ թվում ա սաղ Գլենդելը հայ են, կամ սաղ LA-ը հայ են, չարաչար սխալվում եք…

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Դավիթ (19.03.2014)

  24. #14
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե բնական ա, որ էդ ամենը խտացված ա ներկայացված, բայց նենց չի, որ ճիշտ չի: Ոնց որ հիմա հայ աղջիկների մասին ասեն՝ լիքը պրտվում են, ամեն տեղ բարձրակրունկներով են գնում, ես էլ մտնեմ, ասեմ՝ շատ խտացված ա: Որ ես տենց չեմ, չի նշանակում, որ հայ աղջիկների մեծ մասը տենց չեն:

    Լավ, դրա համար չէր, որ նորից մտա էս թեմա: Ուզեցի ուղղակի մի բան գրել էն մասին, թե ոնց են մեզ պատկերացնում գլենդելահայերը Խնդրում եմ՝ ուղղեք ինձ, եթե սխալվում եմ (բայց էլի խտացված բան եմ ներկայացնելու, կարող ա բոլորը տենց չեն): Ինձ մոտ տպավորություն ա, որ իրենք մեզ համարում են բավական աղքատ, սովի մեջ ապրող ժողովուրդ: Այսինքն, ես էդպես եմ մեկնաբանում մեր ազգականների ուղարկած ծանրոցները, որոնք բացվելուց անմիջապես հետո հայտնվում են աղբամանում:

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աթեիստ (20.03.2014), Ձայնալար (20.03.2014)

  26. #15
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե բնական ա, որ էդ ամենը խտացված ա ներկայացված, բայց նենց չի, որ ճիշտ չի: Ոնց որ հիմա հայ աղջիկների մասին ասեն՝ լիքը պրտվում են, ամեն տեղ բարձրակրունկներով են գնում, ես էլ մտնեմ, ասեմ՝ շատ խտացված ա: Որ ես տենց չեմ, չի նշանակում, որ հայ աղջիկների մեծ մասը տենց չեն:

    Լավ, դրա համար չէր, որ նորից մտա էս թեմա: Ուզեցի ուղղակի մի բան գրել էն մասին, թե ոնց են մեզ պատկերացնում գլենդելահայերը Խնդրում եմ՝ ուղղեք ինձ, եթե սխալվում եմ (բայց էլի խտացված բան եմ ներկայացնելու, կարող ա բոլորը տենց չեն): Ինձ մոտ տպավորություն ա, որ իրենք մեզ համարում են բավական աղքատ, սովի մեջ ապրող ժողովուրդ: Այսինքն, ես էդպես եմ մեկնաբանում մեր ազգականների ուղարկած ծանրոցները, որոնք բացվելուց անմիջապես հետո հայտնվում են աղբամանում:
    ։Ճ Մենք Հունաստանում ազգականներ ունենք, որոնք ժամանակին մեզ ուղարկում էին ասենք օծանելիքի նմուշներ (էն որ ձրի բաժանում են ասենք օդանավակայաններում), կամ ինչ–որ քրջ, հավանաբար առած էն խանութներից, որոնք շատ էժան գներով վաճառում են այն, ինչ չի վաճառվում օրիգինալ գնով։
    Լրիվ մեզ պապուասներ էինք զգում ։Ճ
    Դե իրենք հեռացել են 90-ականներին սկզբներին, երբ բոլորս էինք աղքատ ու սոված։ Հետո սիկերսներն ու ջնսերը եկան Հայաստան… էհ ինչ եմ ասում…
    Սույն «խասյաթը» երկար տարիներ պահպանվում է, նույնիսկ Հայաստան այցելելուց հետո։ Երևի Գլենդեյլի որոշ հայերի մոտ էլ նույն վիճակն է։ «Բիրդան զարգացվածության կոմպլեքս» ա։

    Բայց սկզբունքորեն Հայաստանում լիքը աղքատ ու սոված մարդիկ կան։ Ու Հայաստանը աղքատ երկիր է…
    Si vis pacem, para bellum

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սփյուռքի նախարարություն
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2012, 10:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •