Իհարկե բնական ա, որ էդ ամենը խտացված ա ներկայացված, բայց նենց չի, որ ճիշտ չի: Ոնց որ հիմա հայ աղջիկների մասին ասեն՝ լիքը պրտվում են, ամեն տեղ բարձրակրունկներով են գնում, ես էլ մտնեմ, ասեմ՝ շատ խտացված ա: Որ ես տենց չեմ, չի նշանակում, որ հայ աղջիկների մեծ մասը տենց չեն:
Լավ, դրա համար չէր, որ նորից մտա էս թեմա: Ուզեցի ուղղակի մի բան գրել էն մասին, թե ոնց են մեզ պատկերացնում գլենդելահայերը
Խնդրում եմ՝ ուղղեք ինձ, եթե սխալվում եմ (բայց էլի խտացված բան եմ ներկայացնելու, կարող ա բոլորը տենց չեն): Ինձ մոտ տպավորություն ա, որ իրենք մեզ համարում են բավական աղքատ, սովի մեջ ապրող ժողովուրդ: Այսինքն, ես էդպես եմ մեկնաբանում մեր ազգականների ուղարկած ծանրոցները, որոնք բացվելուց անմիջապես հետո հայտնվում են աղբամանում:
Էջանիշներ