User Tag List

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 16 համարից մինչև 16 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Գլենդել՝ սփյուռքի մայրաքաղա՞քը

  1. #16
    Լիարժեք անդամ Lanterfant-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.07.2009
    Հասցե
    Ամստերդամ / Բուդապեշտ
    Տարիք
    39
    Գրառումներ
    103
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մերսի բոլոր պատասխանների համար: Երեկ իրիկուն էլի ետ եկա Երևան, դե հիմա կիսվեմ իմ տպավորություններից մի քանիսը: Նախ և առաջ ասեմ որ Լոսում հայությունը Հայաստանից շատ բազմազան էր թվում, երևի դրա համար է որ իմ դուրը շաաա՜տ եկավ: Շատ ճիշտ են այն ակումբցիները, ովքեր գրում էին որ չի կարելի ընդհանրացնել լոսահայ համայնքը, ես նույնիսկ կասեի որ դժվար է միանշանակ խոսել «համայնք»-ի բառով: Այնքան բազմաշերտ է, տարբեր սերունդներից, հին ու նոր եկողներից բաղկացած, ինձ թվաց որ տարբեր խմբեր (արևմտահայ, պարսկահայ, հետսովետական) համարյա իրար հետ չեն շփվում: Եվ շատ հայեր էլ կան, ովքեր համարյա չեն շփվում իրանց հայրենակիցների հետ, դրա համար միգուցե նույնիսկ հոգնակի թվով խոսել համայնքների մասին ճիշտ չի, իրականությունը ավելի բաղկացած ա բազմաձև ցանցերից քան պարզ սահմանափակված համայնքներից:

    Բախտս բերել է, որ Լոսում երկու հիանալի ակումբցու հետ եմ ծանոթացել, Samitbaba-ն ու տեսիլքը: Շատ լավն ու հիշատակելի էին մեր հանդիպումները, Samitbaba-ի հետ Գլենդելում ավտոյի մեջ ներաշխարհի, լեզվաբանական և էզոտերիկ թեմաներից խոսել, և տեսիլքի հետ Լոսի դաունտաունի շուրջը ֆռֆրալիս սփյուռքի կյանքի և հայագիտական թեմաների մասին զրուցել:

    Ինչևէ, հիմա մի կարճ բան գրեմ, հետո նոր գրառման մեջ անպայման դեռ ուրիշ տպավորություններ կավելացնեմ:

    Գլենդելում Երևանից համով ժենգյալով հաց են պատրաստում: Սա «Արարատ Պլազա»-ում եմ կերել: Նույն թոնրատունն էլ ա աջարական խաչապուրի պատրաստում:



    Կալիֆորնիայի «նյու էյջ» և էզոտերիկ մշակույթը ազդեցիկ ա որոշ հայերի վրա, օրինակ մի հատ արևմտահայ եմ հանդիպել որ տիեզերական տատանումների տեսությամբ էր բացատրում, որ հայերը յուրհատուկ հոգևոր «վիբրացիա» ու «ֆրեկվենցիա» ունեն, ինձ շատ կալիֆորնիական էր հնչում: Մեր Samitbaba-ն էլ է այս թեմաներով հետաքրքրված, բայց իմ ընկալմամբ ավելի լուրջ և հետաքրքիր մոտեցմամբ:

    Կրոնն էլ է ավելի զանազան քան Հայաստանում, հետաքրքիր էր բողոքական եկեղեցում կիրակի օրը պատարագ տեսնել՝ ինձ հիշեցրեց Հոլանդիայի պատարագներին, բայց հայերեն էին երգում:

    Գլենդելում ռաբիզը դժվար է խուսափելու: Ոչ միայն երաժշտությունը, այլև մի նյութապաշտական ապրելակերպ, որում շատ ավելի կարևոր է հարուստ երևալը քան իրականում հարուստ լինելը: Օրինակ, մի հայ դպրոցի տնօրենն էր պատմում, որ մի օր աշակերտներից մեկը ծաղիկներով զարդված Mercedes-ով եկել էր դպրոց: Ծնողները տվել էին աղջկան էդ Mercedes-ը իրա տասնվեցերորդ տարեդարձի առիթով: Հետո տնօրենը բացահայտեց որ ծնողները արդեն մի կես տարի ուսվարձը չէին վճարել...



    Լոսում առաջին անգամ հայ տղամարդկանց հետ եմ ծանոթացել, որ բուսակեր են (Հայաստանում միայն մի քանի բուսակեր աղջիկ գիտեմ): Գլենդելում նույնիսկ բաղադրատոմսերով գիրք են վաճառում հայ վեգանների համար: Ուրեմն խորովածի վարպետ դառնալը էնտեղ ոնց որ պարտադիր չի, հայ տղամարդ լինելու համար:



    Հայրենասիրության և ազգայնականության իմաստը ուրիշ էր թվում: Ես միշտ կարծեցի որ սփյուռքում հայերը սովորաբար շատ ավելի ծայրահեղ ազգայնական են քան Հայաստանում, և հա, դաշնակցությունը Լոսում բավականին մեծ է (հեռուստաալիք, օրաթերթ, գրախանութ ունեն), բայց ինձ հիմա թվում է որ էդ հայրենասիրության և ազգայնականութան իմաստը Լոսում շատ ավելի նեղ է քան Հայաստանում: Կոպիտ ասած՝ հակաթուրքական են Լոսի ազգայնականները, բայց ուրիշ թեմաներով (օրինակ սեռական փոքրամասնությունների նկատմամբ) շատ ավելի հանդուրժող էին թվում քան հայաստանցիների մեծ մասը: Գլենդելի գրադարանում մի հատ քննարկման երեկոն կար որ հաճախել եմ, ամերիկահայ երիտասարդության խնդիրներին նվիրված, և զարմանում էի երբ, չնայած որ խոսողներից մեկը և լսողներից շատերը դաշնակցական էին, շատ բաց էին խոսում միասեռականության մասին առանց հոմոֆոբիայի: Եվ միակ հոմոֆոբն էր մի հայաստանցի կին, որ հարցնում էր թե ինչպես կարող են ծնողները փոխել իրենց էրեխեքի կերած սնունդը, կարդած գրքերը, տեսած ֆիլմերը, որ միասեռական չեն դառնան: Ուրիշները կամ շոկի մեջ էին էս հարցից, կամ ծիծաղում էին հարցի վրա, և խոսողների պատասխանը միանշանակ էր որ միասեռականությունը բնածին երևույթ է որ բոլոր ազգերի մոտ, հայերի մոտ էլ, կա:

    Առայժմ այսքանը... շարունակվելու է:
    Վերջին խմբագրող՝ Lanterfant: 21.03.2014, 14:01:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (23.03.2014), Chuk (21.03.2014), Mephistopheles (22.03.2014), Peace (21.03.2014), Ruby Rue (21.03.2014), Sagittarius (22.03.2014), Sambitbaba (21.03.2014), Աթեիստ (21.03.2014), Դավիթ (21.03.2014), Ուլուանա (23.03.2014), Ռուֆուս (21.03.2014)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Սփյուռքի նախարարություն
    Հեղինակ՝ Fedayi, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 26
    Վերջինը: 02.02.2012, 10:11

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •