Մի հատ էլ լավ մեթոդ: Եթե գործածեք, ու արդյունավետ լինի, անունը կդնեք Բյուրի մեթոդ, ես եմ հորինել
Սպասեք հորինման պատմությունը սաղ պատմեմ: Էս կոլեգաս նայեց հունվարիս գրաֆիկին, ասեց՝ դու հաստա՞տ էսքան բան հասցնելու ես հունվարին: Ասեցի՝ է ինչու չէ՞ որ: Դրեց, սկսեց հաշվել, որ էս մի պրոյեկտի վրա էսքան ժամ կծախսեմ, էն մեկի վրա՝ էսքան: Ամիսը 160 աշխատանքային ժամ ունի, որի մեկ երրորդն ադիմիստրատիվ բաների վրա ա գնում: Ուրեմն 110-120 ժամում էդքան բանը կանե՞մ որ: Ես էլ նստեցի, սկսեցի մտածել: Գրաֆիկ կազմեցի էս ամսվա համար, մոտավոր կողքերը գրեցի, թե որի համար քանի ժամ ա պետք, ու պանիկա սկսվեց: Ջոկեցի, որ ժամանակս անսահմանափակ չի, ու վերջին րոպեին թողնել, հետո մյուս ամիս շպրտել չկա: Տենց, մեթոդն էս ա:
Հերթով գրում ես ամսվա/շաբաթվա անելիքներդ, կողքը գրում ես՝ որին քանի ժամ ա պետք ավարտելու համար: Ու սկսում ես բզբզալ: Անընդհատ գրանցում ես, թե որ պրոյեկտի վրա քանի ժամ ես ծախսել: Ահավոր կայֆ ա տեսնելը, որ մեկ էլ տասը ժամը դառավ հինգ, ուրեմն համարյա վերջացրել եմ:
Էջանիշներ