Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
Ես ինքս էությամբս ահավոր, խայտառակ ձև ծույլ եմ: Ու որ գործ եմ ունենում անելու, էնքան եմ ատում էդ վիճակը, որ վռազ-վռազ անում եմ, որ շուտ թոթափեմ էդ բեռը: Որ ասեմ օգնում ա, չէ, որովհետև մի ուրիշ գործ ա հիմա էլ առաջանում, հիմա էլ էդ ուրիշն եմ վռազ անում, որ էլ գործ չունենամ: Ու իմ աշխատանքային շաբաթն եմ միշտ էդպես սխալ դասավորել, երկուշաբթի-երեքշաբթի օրը կարող ա օրը 15 ժամ աշխատեի, հետո սաղ շաբաթ անելիք չունենայի: Ղեկավարությունս էլ ասում էր՝ անելիքդ ինչ ա, սաղ շաբաթ պարապ ես: Դե արի աշխատավարձի կռիվ արա:
Իսկ աշխատանքը ձանձրացնո՞ւմ էր: Միգուցե, էն դեպքն ա, որ բավական դժվար չի, կամ բավական հետաքրքիր չի աշխատանքը: Եթե դա է, ապա խորհուրդ են տալիս ավելի բարդ իրագործելի նպատակներ դնել: