Ռուֆ, կարդացի հոդվածները: Առանձնապես նոր բան չէր ասում (դե վաստակաշատ ձգձգամոլիս համար դժվար ա էս թեմայով նոր բան ասելը), բայց իրոք լավ էր ներկայացրել խնդիրը: Իհարկե, ինքը պատճառների մեջ էդքան չէր խորացել: Ավելի շատ վերցրել էր մեխանիզմը, բայց էդ մեխանիզմն ակտիվանում ա տարբեր պատճառներից: Հաղթահարելու մեթոդն էլ էր էլի ընդհանուր մի բան վերցրել: Գրքում ավելի շատ մեթոդներ ա ասում, խորհուրդ ա տալիս ամեն շաբաթ մեկը փորձել:
Ի դեպ, էդ պլանավորման մասով մի հետաքրքիր բան պատմեմ:Ուրեմն իմ անելիքների ցուցակում միշտ գրում էի՝ Պատրիցիայի նամակն ուղարկել (կարևոր չի Պատրիցիան ով ա, բայց դե նամակ ա): Ու հա հետաձգում էի: Տենց մի օր բռնեցի, գրեցի՝ Պատրիցիայի նամակն ուղարկել, բայց տակն էլ կետեր. 1. Պատրիցիայից ստացած վերջին նամակը գտնել 2. Նամակը գրել 3. Դնել ծրարի մեջ 4. Դնել պայուսակս 5. Տանել փոստ
ՍտացվեցՄեկ-մեկ ծիծաղելի ա թվում, բայց իսկականից անհրաժեշտ են շատ կոնկրետ, շոշափելի ու իրագործելի քայլեր գրել:
Էջանիշներ