Թույնի տեխնիկան շեղող հանգամանքներին լրացուցիչ անգրավչություն հաղորդելն ա: Օրինակ՝ դու հայտարարում ես (ու բոլորս լսում կամ կարդում ենք

), որ մինչև հոկտեմբեր թեզիդ առաջին գլուխը չգրելու դեպքում կանես որևէ բան, որ տհաճ կամ անցանկալի ա քեզ համար: Ես ինչ գիտեմ՝ չսիրած ուտելիք, անցանկալի նվիրատվություն, մի բան, որ իսկապես չես ուզում անել:
Էդ տեխնիկան երկու քույրեր էլ ունի՝ կապանքը ու հագեցումը (bondage & satiation): Առաջինը գայթակղությունը հասանելիության շրջանակից դուրս դնելն ա: Քո՝ կեսգիշերին ինտերնետն անջատելը հենց դա էր: Երկրորդը այն մանր-մունր կարիքները բավարարելն ա, որոնք գիտես, որ եթե երկար ժամանակ չբավարարես, ուժեղանալու են ու շեղեն: Օրինակ՝ սոված երկար ժամանակ աշխատելը: Սա մի քիչ «մուխանաթ» բան ա, կարող ա տարվես ու քեզ թվա որ իրոք անհապաղ կատարում պահանջող գործեր են ու շատ ժամանակ ծախսես, բայց հետո պարզվի, որ աշխարհը փուլ չէր գա, որ դրանք ավելի ուշ անեիր: Ինձ մոտ դժվար ա ստացվում սա կիրառելը: Լավ չեմ գնահատում տարբեր գործերի կարևորության ու առաջնահերթության աստիճանը:
Էջանիշներ