Շնորհակալ եմ Թարգմանելու կարիք չկա
Դե քաղաքական սրացումների դեպքում բոլոր լրատվական կայքերը բլոկ էի անում, անցյալ տարի էլ ֆբ-ից ջնջվեցի ու ինձ համոզեցի կտրվել շրջապատող աշխարհից: Ոնց որ թե ստացվեց: Բայց հիմա որ էլ քրոմով չեմ աշխատում գործի տեղը, բլոկ անելը դժվար գործ ա, համ էլ անհանգստությունս ինտերնետից չի «սնվում»:
Չգիտեմ, փորձում եմ ինձ համոզել, որ մեկ ա, անհանգստանալով խնդիր չեմ լուծի կամ փորձում եմ ավելի պակաս կենտրոնացում պահանջող, պակաս կարևոր, բայց էլի գործի հետ կապ ունեցող բաներով զբաղվել, որ շատ ուժեղ չլինի մեղքի զգացումը: Մեկ էլ մի տարբերակ ա տեսականորեն ուղեղումս պտտվում, բայց էնքան էլ ռեալ չի: Աշխատելու տեղը փոխելն ա: Օրինակ մտածում էի՝ կոմպս շալակեմ, գնամ գրադարան օֆիսում աշխատելու փոխարեն: Հա, մի բան էլ շատ քիչ օգնեց. շուրջս դասավորեցի թղթեր-մղթերս, ավելի կոկիկ միջավայր ստեղծեցի: Տենց կարողացա տասնհինգ րոպե կենտրոնանալ:
Էդ թեստը ես էլ եմ ուզում, կուղարկե՞ք
I may be paranoid but no android!
Ի նկատի ունեի՝ հայերեն թարգմանել այս թեմայում տեղադրելու համար:
Կոկիկը ես էլ պետք է փորձեմ, տեսնեմ կօգնի՞: Իսկ ուրիշ տեղ աշխատելը կամ աշխատատեղը հաճախ փոփոխելը սովորաբար խորհուրդ չտրվող բաներից է: Ասում են՝ պետք է պահպանել աշխատանքի, ուտելու, քնի «հիգիենա», որ ուղեղդ սովորի, որ ննջարանը միայն քնելու (և սեքսով զբաղվելու) համար է, ոչ՝ ուտելու կամ կինո դիտելու: Նույն ձևով՝ սուրճ խմելը կամ ուտելն աշխատասենյակում նույնպես խորհուրդ չի տրվում: Նույնիսկ գիրքը խորհուրդ է տալիս տարբեր համակարգչային պրոֆիլներ ստեղծել աշխատանքի ու տան կամ զվարճանքի համար: Աշխատանքայինում պետք է բլոկ անել սոցցանցերը և այլ շեղող կայքերը: Եթե ընդմիջում ես ուզւոմ անել աշխատանքի ժամանակ, փոխում ես պրոֆիլը. դա համ ժամանակ է խլում, որը կարող է հաճախակի պրոֆիլները փոխելու միտքը դարձնել անհրապույր, համ էլ ուղեղը սովորում է նրան, որ աշխատանքի պրոֆիլը միայն աշխատանքի համար է: Ցանկալի է նաև, որ պրոֆիլները տարբեր տեսանելի տարրեր օգտագործեն (ֆոն, պատկերակների ձև և չափ, և այլն), քանի որ տեսանելի ասոցիացումը, երևի, ամենաուժեղն է:Չգիտեմ, փորձում եմ ինձ համոզել, որ մեկ ա, անհանգստանալով խնդիր չեմ լուծի կամ փորձում եմ ավելի պակաս կենտրոնացում պահանջող, պակաս կարևոր, բայց էլի գործի հետ կապ ունեցող բաներով զբաղվել, որ շատ ուժեղ չլինի մեղքի զգացումը: Մեկ էլ մի տարբերակ ա տեսականորեն ուղեղումս պտտվում, բայց էնքան էլ ռեալ չի: Աշխատելու տեղը փոխելն ա: Օրինակ մտածում էի՝ կոմպս շալակեմ, գնամ գրադարան օֆիսում աշխատելու փոխարեն: Հա, մի բան էլ շատ քիչ օգնեց. շուրջս դասավորեցի թղթեր-մղթերս, ավելի կոկիկ միջավայր ստեղծեցի: Տենց կարողացա տասնհինգ րոպե կենտրոնանալ:
Դե, կոկիկացնելը հենց այդ տեխնիկայի կիրառումն է, ինձ թվում է: Օրինակ իմ թափրտած աշխատանքային սեղանն այնքան էլ չի տարբերվում տան սեղանից:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ուլուանա (21.08.2014)
Այ հենց դրա համար եմ ասում՝ տեղ փոխել: Եթե ուղեղդ արդեն սովորել ա գրասենյակում պրոկրաստինացիա անել, շատ դժվար ա էդ սովորությանը վերջ տալը: Ես վերջերս հատուկ փորձեցի էլ: Կոմպի հետ կապ չունեցող գործերս հավաքեցի, գնացի, այգում արեցի: Երկու ժամում ավելի շատ գործ արեցի, քան գրասենյակում ամբողջ շաբաթվա ընթացքում:
Համեցեք էս կայքը Արսի ասած գրքի հեղինակինն ա, լիքը գժանոց բաներ կան մեջը:
ars83 (20.08.2014)
Մոռացել էի կայքի մասին, հա, էնքան էի գրքով տարվել: Ի դեպ, այստեղ խոսում է պրոկրաստինացման մասին տեսությունների մասին ու առաջին տեսությունը քո՝ ավելի վաղ նշած կատարելապաշտության ու անհանգստության մասին է: Այնքան էլ մանրամասն չեն հակափաստարկները, բայց ամեն դեպքում ասում է՝ դրանք պրոկրաստինացման պատճառներ չեն:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ես էլ էնքան համաձայն չեմ: Բայց ինձ թվում է՝ համապատասխան տրամադրվածության դեպքում նույնիսկ կարելի է օգուտ քաղել անհանգստությունից, մենակ թե պետք է հստակ հասկանալ, թե որն է անհանքստության պատճառը: Օրինակ՝ անհանգստանում ես, որ այսինչ մարդն ունի առողջության խնդիր բայց չունի բուժվելու դրամ: Գիտակցում ես, որ բառերով գոտեպնդելը լավ է, բայց ոչ բավարար: Ավելի նպատակադրված ես աշխատում, որպեսզի հմտություններդ լավացնես, որպեսզի ավելի շատ վարձատրվող աշխատանք ունենաս, վերանայում ես ծախսերդ, դիմում ես այլ մարդկանց օգնության համար, որպեսզի կարողանաս դրամով օգնել անհանգստությունն առաջացրած մարդուն:
Ես էլ եմ սկսել, 40 տոկոս լրացրել եմ:Ի դեպ, the goal trainer-ը փորձե՞լ ես: Ես նոր սաղ լրացրեցի, տեսնեմ՝ կօգնի, թե չէ:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Ես ինքս էությամբս ահավոր, խայտառակ ձև ծույլ եմ: Ու որ գործ եմ ունենում անելու, էնքան եմ ատում էդ վիճակը, որ վռազ-վռազ անում եմ, որ շուտ թոթափեմ էդ բեռը: Որ ասեմ օգնում ա, չէ, որովհետև մի ուրիշ գործ ա հիմա էլ առաջանում, հիմա էլ էդ ուրիշն եմ վռազ անում, որ էլ գործ չունենամ: Ու իմ աշխատանքային շաբաթն եմ միշտ էդպես սխալ դասավորել, երկուշաբթի-երեքշաբթի օրը կարող ա օրը 15 ժամ աշխատեի, հետո սաղ շաբաթ անելիք չունենայի: Ղեկավարությունս էլ ասում էր՝ անելիքդ ինչ ա, սաղ շաբաթ պարապ ես: Դե արի աշխատավարձի կռիվ արա:
Մի խոսքով, հակաձգձգամոլություն հիվանդությո՞ւն չկա, դրա դեմ ո՞նց պայքարենք:
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ