User Tag List

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Պրոկրաստինացիա

  1. #46
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Սրան կարող եմ ավելացնել նաև «15 րոպե աշխատելու» սկզբունքը, որի համաձայն պետք է քեզ համոզես ընդամենը 15 րոպե աշխատել անցանկալի գործի վրա: Երբ այդքան աշխատում ես, «համի ես ընկնում», քանի որ գործնականորեն համոզվում ես, որ գործն այնքան էլ անկատարելի չէր, որքան պատկերացնում էիր: «Տեղից շարժված քարի» հոգեբանությունն էլ ներշնչում է չկանգնել 15 րոպեից հետո, այլ շարունակել: Փոփոխական հաջողությամբ այս տեխնիկան ինձ օգնում է ներկայացման սլայդեր կազմել անհետաքրքիր ժողովների համար:
    Էհ, հիմա արդեն ինձ սա էլ չի օգնում 15 րոպե մի կերպ ձգում եմ ու դադար տալիս: Իհարկե, երբ պիտի ակադեմիական տեքստ գրես, էդ 15 րոպեն ահագին էներգիա ա խլում քեզնից, ու էդ դադարը պետք ա: Բայց դե ամեն դեպքում, դրան հաջորդում են պրոկրաստինացիայի անվերջանալի ժամերը:

  2. #47
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեսա անձնական նամակով ուղարկեմ, անգլերեն ա, թարգմանել հիմա չեմ կարող:


    Ինձ էլ էր այցելել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրացման ժամանակ: Ես չկարողացա հաղթել, օրերով համարյա գործ չէի անում: Դու ի՞նչ «դեղ» ես գտել անհանգստության դեպքի համար: Թե՞ չես գտել:
    Շնորհակալ եմ Թարգմանելու կարիք չկա
    Դե քաղաքական սրացումների դեպքում բոլոր լրատվական կայքերը բլոկ էի անում, անցյալ տարի էլ ֆբ-ից ջնջվեցի ու ինձ համոզեցի կտրվել շրջապատող աշխարհից: Ոնց որ թե ստացվեց: Բայց հիմա որ էլ քրոմով չեմ աշխատում գործի տեղը, բլոկ անելը դժվար գործ ա, համ էլ անհանգստությունս ինտերնետից չի «սնվում»:

    Չգիտեմ, փորձում եմ ինձ համոզել, որ մեկ ա, անհանգստանալով խնդիր չեմ լուծի կամ փորձում եմ ավելի պակաս կենտրոնացում պահանջող, պակաս կարևոր, բայց էլի գործի հետ կապ ունեցող բաներով զբաղվել, որ շատ ուժեղ չլինի մեղքի զգացումը: Մեկ էլ մի տարբերակ ա տեսականորեն ուղեղումս պտտվում, բայց էնքան էլ ռեալ չի: Աշխատելու տեղը փոխելն ա: Օրինակ մտածում էի՝ կոմպս շալակեմ, գնամ գրադարան օֆիսում աշխատելու փոխարեն: Հա, մի բան էլ շատ քիչ օգնեց. շուրջս դասավորեցի թղթեր-մղթերս, ավելի կոկիկ միջավայր ստեղծեցի: Տենց կարողացա տասնհինգ րոպե կենտրոնանալ:

  3. #48
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էդ թեստը ես էլ եմ ուզում, կուղարկե՞ք
    I may be paranoid but no android!

  4. #49
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Թարգմանելու կարիք չկա
    Ի նկատի ունեի՝ հայերեն թարգմանել այս թեմայում տեղադրելու համար:

    Չգիտեմ, փորձում եմ ինձ համոզել, որ մեկ ա, անհանգստանալով խնդիր չեմ լուծի կամ փորձում եմ ավելի պակաս կենտրոնացում պահանջող, պակաս կարևոր, բայց էլի գործի հետ կապ ունեցող բաներով զբաղվել, որ շատ ուժեղ չլինի մեղքի զգացումը: Մեկ էլ մի տարբերակ ա տեսականորեն ուղեղումս պտտվում, բայց էնքան էլ ռեալ չի: Աշխատելու տեղը փոխելն ա: Օրինակ մտածում էի՝ կոմպս շալակեմ, գնամ գրադարան օֆիսում աշխատելու փոխարեն: Հա, մի բան էլ շատ քիչ օգնեց. շուրջս դասավորեցի թղթեր-մղթերս, ավելի կոկիկ միջավայր ստեղծեցի: Տենց կարողացա տասնհինգ րոպե կենտրոնանալ:
    Կոկիկը ես էլ պետք է փորձեմ, տեսնեմ կօգնի՞: Իսկ ուրիշ տեղ աշխատելը կամ աշխատատեղը հաճախ փոփոխելը սովորաբար խորհուրդ չտրվող բաներից է: Ասում են՝ պետք է պահպանել աշխատանքի, ուտելու, քնի «հիգիենա», որ ուղեղդ սովորի, որ ննջարանը միայն քնելու (և սեքսով զբաղվելու) համար է, ոչ՝ ուտելու կամ կինո դիտելու: Նույն ձևով՝ սուրճ խմելը կամ ուտելն աշխատասենյակում նույնպես խորհուրդ չի տրվում: Նույնիսկ գիրքը խորհուրդ է տալիս տարբեր համակարգչային պրոֆիլներ ստեղծել աշխատանքի ու տան կամ զվարճանքի համար: Աշխատանքայինում պետք է բլոկ անել սոցցանցերը և այլ շեղող կայքերը: Եթե ընդմիջում ես ուզւոմ անել աշխատանքի ժամանակ, փոխում ես պրոֆիլը. դա համ ժամանակ է խլում, որը կարող է հաճախակի պրոֆիլները փոխելու միտքը դարձնել անհրապույր, համ էլ ուղեղը սովորում է նրան, որ աշխատանքի պրոֆիլը միայն աշխատանքի համար է: Ցանկալի է նաև, որ պրոֆիլները տարբեր տեսանելի տարրեր օգտագործեն (ֆոն, պատկերակների ձև և չափ, և այլն), քանի որ տեսանելի ասոցիացումը, երևի, ամենաուժեղն է:
    Դե, կոկիկացնելը հենց այդ տեխնիկայի կիրառումն է, ինձ թվում է: Օրինակ իմ թափրտած աշխատանքային սեղանն այնքան էլ չի տարբերվում տան սեղանից:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (21.08.2014)

  6. #50
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ թեստը ես էլ եմ ուզում, կուղարկե՞ք
    Հիմա:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  7. #51
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը

    Կոկիկը ես էլ պետք է փորձեմ, տեսնեմ կօգնի՞: Իսկ ուրիշ տեղ աշխատելը կամ աշխատատեղը հաճախ փոփոխելը սովորաբար խորհուրդ չտրվող բաներից է: Ասում են՝ պետք է պահպանել աշխատանքի, ուտելու, քնի «հիգիենա», որ ուղեղդ սովորի, որ ննջարանը միայն քնելու (և սեքսով զբաղվելու) համար է, ոչ՝ ուտելու կամ կինո դիտելու: Նույն ձևով՝ սուրճ խմելը կամ ուտելն աշխատասենյակում նույնպես խորհուրդ չի տրվում: Նույնիսկ գիրքը խորհուրդ է տալիս տարբեր համակարգչային պրոֆիլներ ստեղծել աշխատանքի ու տան կամ զվարճանքի համար: Աշխատանքայինում պետք է բլոկ անել սոցցանցերը և այլ շեղող կայքերը: Եթե ընդմիջում ես ուզւոմ անել աշխատանքի ժամանակ, փոխում ես պրոֆիլը. դա համ ժամանակ է խլում, որը կարող է հաճախակի պրոֆիլները փոխելու միտքը դարձնել անհրապույր, համ էլ ուղեղը սովորում է նրան, որ աշխատանքի պրոֆիլը միայն աշխատանքի համար է: Ցանկալի է նաև, որ պրոֆիլները տարբեր տեսանելի տարրեր օգտագործեն (ֆոն, պատկերակների ձև և չափ, և այլն), քանի որ տեսանելի ասոցիացումը, երևի, ամենաուժեղն է:
    Դե, կոկիկացնելը հենց այդ տեխնիկայի կիրառումն է, ինձ թվում է: Օրինակ իմ թափրտած աշխատանքային սեղանն այնքան էլ չի տարբերվում տան սեղանից:
    Այ հենց դրա համար եմ ասում՝ տեղ փոխել: Եթե ուղեղդ արդեն սովորել ա գրասենյակում պրոկրաստինացիա անել, շատ դժվար ա էդ սովորությանը վերջ տալը: Ես վերջերս հատուկ փորձեցի էլ: Կոմպի հետ կապ չունեցող գործերս հավաքեցի, գնացի, այգում արեցի: Երկու ժամում ավելի շատ գործ արեցի, քան գրասենյակում ամբողջ շաբաթվա ընթացքում:

  8. #52
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համեցեք էս կայքը Արսի ասած գրքի հեղինակինն ա, լիքը գժանոց բաներ կան մեջը:

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ars83 (20.08.2014)

  10. #53
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համեցեք էս կայքը Արսի ասած գրքի հեղինակինն ա, լիքը գժանոց բաներ կան մեջը:
    Մոռացել էի կայքի մասին, հա, էնքան էի գրքով տարվել: Ի դեպ, այստեղ խոսում է պրոկրաստինացման մասին տեսությունների մասին ու առաջին տեսությունը քո՝ ավելի վաղ նշած կատարելապաշտության ու անհանգստության մասին է: Այնքան էլ մանրամասն չեն հակափաստարկները, բայց ամեն դեպքում ասում է՝ դրանք պրոկրաստինացման պատճառներ չեն:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  11. #54
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոռացել էի կայքի մասին, հա, էնքան էի գրքով տարվել: Ի դեպ, այստեղ խոսում է պրոկրաստինացման մասին տեսությունների մասին ու առաջին տեսությունը քո՝ ավելի վաղ նշած կատարելապաշտության ու անհանգստության մասին է: Այնքան էլ մանրամասն չեն հակափաստարկները, բայց ամեն դեպքում ասում է՝ դրանք պրոկրաստինացման պատճառներ չեն:
    Համաձայն չեմ իրա հետ իմ մաշկի վրա եմ զգացել, թե ոնց ա դա խանգարում: Ու մենակ ես չէ, իմ շրջապատի պրոկրաստինատորների մեծ մասը: Ի դեպ, the goal trainer-ը փորձե՞լ ես: Ես նոր սաղ լրացրեցի, տեսնեմ՝ կօգնի, թե չէ:

  12. #55
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Համաձայն չեմ իրա հետ իմ մաշկի վրա եմ զգացել, թե ոնց ա դա խանգարում: Ու մենակ ես չէ, իմ շրջապատի պրոկրաստինատորների մեծ մասը:
    Ես էլ էնքան համաձայն չեմ: Բայց ինձ թվում է՝ համապատասխան տրամադրվածության դեպքում նույնիսկ կարելի է օգուտ քաղել անհանգստությունից, մենակ թե պետք է հստակ հասկանալ, թե որն է անհանքստության պատճառը: Օրինակ՝ անհանգստանում ես, որ այսինչ մարդն ունի առողջության խնդիր բայց չունի բուժվելու դրամ: Գիտակցում ես, որ բառերով գոտեպնդելը լավ է, բայց ոչ բավարար: Ավելի նպատակադրված ես աշխատում, որպեսզի հմտություններդ լավացնես, որպեսզի ավելի շատ վարձատրվող աշխատանք ունենաս, վերանայում ես ծախսերդ, դիմում ես այլ մարդկանց օգնության համար, որպեսզի կարողանաս դրամով օգնել անհանգստությունն առաջացրած մարդուն:

    Ի դեպ, the goal trainer-ը փորձե՞լ ես: Ես նոր սաղ լրացրեցի, տեսնեմ՝ կօգնի, թե չէ:
    Ես էլ եմ սկսել, 40 տոկոս լրացրել եմ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  13. #56
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ սկսել, 40 տոկոս լրացրել եմ:
    Ե՞վ: Գո՞հ ես: Էրեկ ինձ ահագին օգնեց, բայց էսօր լրիվ հակառակ էֆեկտն ա տալիս: Էն որ cue-եր ես գրում է: Ես ասենք գրել էի. «Երբ սուրճ խմեմ, քսան րոպե կգրեմ»: Ու հիմա նստած սուրճս կում-կում էնքան դանդաղ եմ խմում, որ չվերջանա: Մինչև էդ էլ ալարում էի գնալ սուրճ բերելու:

  14. #57
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինքս էությամբս ահավոր, խայտառակ ձև ծույլ եմ: Ու որ գործ եմ ունենում անելու, էնքան եմ ատում էդ վիճակը, որ վռազ-վռազ անում եմ, որ շուտ թոթափեմ էդ բեռը: Որ ասեմ օգնում ա, չէ, որովհետև մի ուրիշ գործ ա հիմա էլ առաջանում, հիմա էլ էդ ուրիշն եմ վռազ անում, որ էլ գործ չունենամ: Ու իմ աշխատանքային շաբաթն եմ միշտ էդպես սխալ դասավորել, երկուշաբթի-երեքշաբթի օրը կարող ա օրը 15 ժամ աշխատեի, հետո սաղ շաբաթ անելիք չունենայի: Ղեկավարությունս էլ ասում էր՝ անելիքդ ինչ ա, սաղ շաբաթ պարապ ես: Դե արի աշխատավարձի կռիվ արա:


    Մի խոսքով, հակաձգձգամոլություն հիվանդությո՞ւն չկա, դրա դեմ ո՞նց պայքարենք:

  15. #58
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ե՞վ: Գո՞հ ես: Էրեկ ինձ ահագին օգնեց, բայց էսօր լրիվ հակառակ էֆեկտն ա տալիս: Էն որ cue-եր ես գրում է: Ես ասենք գրել էի. «Երբ սուրճ խմեմ, քսան րոպե կգրեմ»: Ու հիմա նստած սուրճս կում-կում էնքան դանդաղ եմ խմում, որ չվերջանա: Մինչև էդ էլ ալարում էի գնալ սուրճ բերելու:
    Ես տենց «մանր-մունր» սրճային cue-էր չեմ դրել: Կարող ա՞ գրավիչ վարձատրություն չես ընտրել գործը վերջացնելու համար ու հիմա էլ մտածում ես՝ ա դե որ պրծա՞ ինչ:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  16. #59
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես տենց «մանր-մունր» սրճային cue-էր չեմ դրել: Կարող ա՞ գրավիչ վարձատրություն չես ընտրել գործը վերջացնելու համար ու հիմա էլ մտածում ես՝ ա դե որ պրծա՞ ինչ:
    Իսկ ի՞նչ cue ես դրել, եթե գաղտնիք չի, որ համ էլ մանր-մունր չի
    Չէ, գժանոց բան եմ դրել Էդինբուրգ եմ գնալու: Այ ենթագործերինը գրավիչ բաներ չեմ դրել:

  17. #60
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Շինարար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինքս էությամբս ահավոր, խայտառակ ձև ծույլ եմ: Ու որ գործ եմ ունենում անելու, էնքան եմ ատում էդ վիճակը, որ վռազ-վռազ անում եմ, որ շուտ թոթափեմ էդ բեռը: Որ ասեմ օգնում ա, չէ, որովհետև մի ուրիշ գործ ա հիմա էլ առաջանում, հիմա էլ էդ ուրիշն եմ վռազ անում, որ էլ գործ չունենամ: Ու իմ աշխատանքային շաբաթն եմ միշտ էդպես սխալ դասավորել, երկուշաբթի-երեքշաբթի օրը կարող ա օրը 15 ժամ աշխատեի, հետո սաղ շաբաթ անելիք չունենայի: Ղեկավարությունս էլ ասում էր՝ անելիքդ ինչ ա, սաղ շաբաթ պարապ ես: Դե արի աշխատավարձի կռիվ արա:
    Իսկ աշխատանքը ձանձրացնո՞ւմ էր: Միգուցե, էն դեպքն ա, որ բավական դժվար չի, կամ բավական հետաքրքիր չի աշխատանքը: Եթե դա է, ապա խորհուրդ են տալիս ավելի բարդ իրագործելի նպատակներ դնել:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 4 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •