User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Պրոկրաստինացիա

  1. #31
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձգձգամոլության մի պատճառ էլ հիշեցի։
    Երբ ձգձգում ենք տվյալ գործն անելը, հաճախ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում գործի անցնելը, էն աստիճանի, որ դրա մասին մտածելն անգամ աննկարագրելի դիսկոմֆորտ է առաջացնում։ Էդքան մտածելով՝ մենք չենք զգում, որ գնալով չափազանցնում ենք դրա դժվարությունն ու տհաճությունը՝ ի վերջո հաճախ ահագին հեռանալով իրականությունից։ Ու երբ արդեն ճարահատյալ (որովհետև վերջնաժամկետը շատ մոտ է) սկսում ենք զբաղվել տվյալ գործով, որպես կանոն, զգում ենք, որ մեր սպասածից շատ ավելի հեշտ ու հաճելի է, ու զարմանում ինքներս մեզ վրա, որ իզուր էդքան հետաձգել էինք։ Նման դեպքերում պետք է ինքներս մեզ անընդհատ հիշեցնենք, որ գործն ինքը էնքան դժվար և/կամ տհաճ չէ, որքան դրա հեռանկարը, որ ինքներս ենք ստեղծել։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 17.03.2014, 17:12:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.08.2014), Նարե91 (17.03.2014)

  3. #32
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պրոկրաստինացիան, իմ կարծիքով, հայերեն բառով փոխարինելու իմաստ չկա:
    Ամենուրեք էդ բառն է օգտագործվում:
    Ռիկի գրածն ուրախացրեց իհարկե, որ մարդ հայ չլինելով էդքան լավ զգում է լեզուն: Բայց էկեք էդքանով սահմանափակվենք:
    Թե չէ արդեն լրջորեն «ձգձգամոլություն» եք ասում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (17.03.2014)

  5. #33
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Պրոկրաստինացիան, իմ կարծիքով, հայերեն բառով փոխարինելու իմաստ չկա:
    Ամենուրեք էդ բառն է օգտագործվում:
    Ռիկի գրածն ուրախացրեց իհարկե, որ մարդ հայ չլինելով էդքան լավ զգում է լեզուն: Բայց էկեք էդքանով սահմանափակվենք:
    Թե չէ արդեն լրջորեն «ձգձգամոլություն» եք ասում:
    Իսկ ինչու՞ «պրոկրաստինացիա» ու ոչ «պրոքրասթինէյշն»։
    Si vis pacem, para bellum

  6. #34
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ինչու՞ «պրոկրաստինացիա» ու ոչ «պրոքրասթինէյշն»։
    Հոգեբանական տերմինների մեծ մասի մասին կարելի է նույն հարցը տալ:
    Ագրեսիա, ֆրուստրացիա (Բյուրն էս բառը չտեսնի) և այլն:
    Հո էդ բառերն էլ չենք թարգմանում: Տերմինները մնում են տերմիններ:
    «Էյշն» վերջավորությունը անգլերեն է ու մնում է էդ լեզվում:
    Կարևորն արմատներն են, որոնք մեծ մասամբ լատիներենից կամ հունարենից են գալիս ու պիտի պահպանվեն:

  7. #35
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Հոգեբանական տերմինների մեծ մասի մասին կարելի է նույն հարցը տալ:
    Ագրեսիա, ֆրուստրացիա (Բյուրն էս բառը չտեսնի) և այլն:
    Հո էդ բառերն էլ չենք թարգմանում: Տերմինները մնում են տերմիններ:
    «Էյշն» վերջավորությունը անգլերեն է ու մնում է էդ լեզվում:
    Կարևորն արմատներն են, որոնք մեծ մասամբ լատիներենից կամ հունարենից են գալիս ու պիտի պահպանվեն:
    Այվի, որ ասես «ացիա» վերջավորությունը ինչերեն է, սաղ կընկին իր տեղը։ ։Ճ Ես լեզվաբանությունից թույլ եմ, բայց ինձ թվում է, որ այն այնուամենանյիվ լատիներեն չի։
    Si vis pacem, para bellum

  8. #36
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Այվի, որ ասես «ացիա» վերջավորությունը ինչերեն է, սաղ կընկին իր տեղը։ ։Ճ Ես լեզվաբանությունից թույլ եմ, բայց ինձ թվում է, որ այն այնուամենանյիվ լատիներեն չի։
    Լատիներենը արմատներին էր վերաբերվում, ոնց որ գրել եմ: Վերջավորությունը շատ ես ուզում՝ «ություն» սարքի (ագրեսիվություն) կամ «ում» (պրոկրաստինացո՞ւմ): Բայց արմատներին չկպնեք
    Վերջին խմբագրող՝ ivy: 17.03.2014, 02:38:

  9. #37
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Լատիներենը արմատներին էր վերաբերվում, ոնց որ գրել եմ: Վերջավորությունը շատ ես ուզում՝ «ություն» սարքի (ագրեսիվություն) կամ «ում» (պրոկրաստինացո՞ւմ): Բայց արմատներին չկպնեք
    Չեմ ուզում, ինձ ձգձգամոլությունը ավելի է դուր գալիս ։sorry
    Si vis pacem, para bellum

  10. #38
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձգձգամոլության մի պատճառ էլ հիշեցի անցավ։
    Երբ ձգձգում ենք տվյալ գործն անելը, հաճախ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում գործի անցնելը, էն աստիճանի, որ դրա մասին մտածելն անգամ աննկարագրելի դիսկոմֆորտ է առաջացնում։ Էդքան մտածելով՝ մենք չենք զգում, որ գնալով չափազանցնում ենք դրա դժվարությունն ու տհաճությունը՝ ի վերջո հաճախ ահագին հեռանալով իրականությունից։ Ու երբ արդեն ճարահատյալ (որովհետև վերջնաժամկետը շատ մոտ է) սկսում ենք զբաղվել տվյալ գործով, որպես կանոն, զգում ենք, որ մեր սպասածից շատ ավելի հեշտ ու հաճելի է, ու զարմանում ինքներս մեզ վրա, որ իզուր էդքան հետաձգել էինք։ Նման դեպքերում պետք է ինքներս մեզ անընդհատ հիշեցնենք, որ գործն ինքը էնքան դժվար և/կամ տհաճ չէ, որքան դրա հեռանկարը, որ ինքներս ենք ստեղծել։
    Ահա, տարածված պատճառներից մեկն էլ էդ ա, որ մեզ թվում ա, թե մեր անելու գործն ահավոր բարդ ու տհաճ ա, դրա համար էլ հա հետաձգում ենք:

    Իսկ վերջածանցը լատիներենի -tiō-ն ա: Ուղղակի ռուսերենից էկած միշտ հայերենում -ցիա ենք սարքում: Երևի հայերենի -ությունն ա էս վերջածանցի հետ համեմատելի:

    Ի դեպ, վիքիի հոդվածն էլ ա հետաքրքիր:

  11. #39
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջը բլոգումս գրեցի էս թեմայով, բայց լիքը բան կարելի ա ավելացնել ու քննարկել, նենց որ ակտիվացեք:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ուլուանա (26.03.2014), Վիշապ (26.03.2014)

  13. #40
    Պատվավոր անդամ insider-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2014
    Գրառումներ
    641
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն ես էլ հայ ավանդական ձգձգամոլ եմ, ապրի թեման ստեղծողը: Բերեմ ձգձգամոլության վերջին, ամենաթարմ իմ օրինակը և այդ օրինակով փորձեմ ներկայացնել ձգձգամոլության ևս մեկ պատճառ:

    Հունվար 1, 2014թ.; Տարեսկզբից սկսած ես ինձ ասմում եմ /ու ոչ միայն ես/ եկամտահարկի տարեկան հաշվետվությունը ուղարկի, ա’յ տղա: Դե, ինչպես իրեն հարգող ամեն մի ձգձգամոլ, մտածում եմ, մինչև ապրիլ կեսերը ժամանակ ունեմ, էտ հաշվետվությունն էլ երեք թիվա, ինչա որ, շատ հեշտ բանա, մի երկու րոպե, որ դրա վրա ժամանակ ծախսեմ, մտքումս արդեն գծել եմ պլանը` բացել, լրացնել, ուղարկել: Կգա վերջերը մի ազատ օր կուղարկեմ: Անտեղյակների համար ասեմ, որ էլեկտրոնային եղանակով դա տևելու է … նու … մի երկու րոպե:

    Առակս ինչ կցուցանե` որքան հեշտ է /կամ պատկերացնում, անալիզ ենք անում ու տեսնում ենք որ հեշտ է, ստից բան է/ գործը, որը պետք է կատարենք, այնքան այն հավակնում է դառնալ ձգձգամոլի օբյեկտ: Ըդգծել եմ «հեշտ» բառը, որ պարզ լինի, որ խոսքը ոչ թե երկար ժամանակի մասին է, որպես ձգձգամոլության պատճառ, այլ գործի հեշտությունը կամ թվացյալ հեշտությունը: Իրականում նման օրինակները մեր կյանքում բազմաթիվ են:

    Մարտ 27, 2014թ., հաշվետվությունը դեռ ուղարկված չէ …Հիմա սա իրոք ձգձգամոլություն ա, թե մի ուրիշ հիվանդություն ա … и тебя вылечат.

    Հ.Գ. Նախորդ տարի նույնաբովանդակ ձգձգամոլության պատճառով տուգանվեցի վարչական` 15.000 ՀՀ դրամով: Էս էլ Ձեզ հետևանքը: Հեշտ բան ա էլի … էհ, խոսք չկա …

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե91 (27.03.2014)

  15. #41
    Հատուկ Guest-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2006
    Հասցե
    Այգեստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,511
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդ երևույթը հզոր մեխանիզմ է: Ոչ բնական ապրելակերպից հետ բերելու համար շատ ունիվերսալ գործիքներ ա կիրառում: Երբ որ մարդը անում ա այն ինչ նա պիտի անի՝ իր միսիան իրականացնելու այս մոլորակում՝ նրան ոչ մի պրոկրաստինացիա չի հանդիպի: Եվ հակառակ, մարդկության ոչ մարդկային ապրելուն ամեն բան կխոչնդոտի և ամեն դժվարություն իր հերթին բարձրացնում է մարդու գիտամակարդակը բերելով նրան իրականության և երջանկության:

    Համաձայնվեք, որ ոչ ոք չի կարող ասել նման արտահայտություններ.
    «Ես ալարեցի սիրեմ իմ երեխային» կամ «Այսօր, որ չերջանկանամ որինչ, վաղը այսօրվա փոխարեն էլ կերջանկանամ»:

    Ապրեք սիրով, մի պահ կանգ առեք եվ հասկացեք թե ինչի համար եք ապրում, շատ շփվեք իրարից տարբեր մարդկանց հետ, հնարավորինս շատ եղեք բնության հետ և շատ շուտ կազատվեք այն մտքից, որ դուք տառապում եք պրոկրաստինացիաից:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (14.05.2014), Sambitbaba (13.05.2014)

  17. #42
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր վերջացրի կարդալ այս թեմայով մի գերազանց (իմ կարծիքով) գիրք՝ Procrastination Equation (հեղ.՝ Piers Steel): Ձեզնից շատերի ասածները կային մեջը, հատկապես հաղթահարման եղանակների մասին: Բացի դրանից հետաքրքիր վերլուծություն կար, որով հեղինակն ուզում է ցույց տալ, որ պրոկրաստինացումը (ձգձգախտ չասե՞նք ) էվոլյուցիայի արդյունք է և հատուկ է բոլորին՝ առանց բացառության:

    Մեկ այլ հետաքրիր կետ էր այն, որ պրոկրաստինացման «ամենամոտ ընկերը» իմպուլսիվությունն է: Վերջինը ես նկատել եմ ինձ վրա: Իմ ամենօրյա կատարելիք առաջադրանքների ցուցակում միշտ կան երկրորդական կարճ կամ երկար (հիմնականում կարճ) առաջադրանքներ, որոնք այնքան էլ կարևոր չեն: Բայց քանի որ կարևորները սովորաբար նաև անհրապույր են, հենց տեսնում եմ անկարևորները, իմպուլսիվորեն գցվում եմ դրանք կատարելու: Իմպուլսիվության հետ պայքարելու տեխնիկաներից մեկը ազդակն առաջացնող առարկայի տեսանելիւոյթան (ավելի ընդհանուր՝ հասանելիության) վերացումն է: Պատկերացրեք, ընդամենը առաջադրանքի ցուցակում անկարևոր առաջադրանքներն անտեսանելի դարձնելն ահագին օգնում է՝ առավել կարևոր գործերն առաջ տանելու:

    Մի կարևոր դիտողություն էլ այն էր, որ անհատի պրոկրաստինացումը բացասապես ազդում է երկրի տնտեսության վրա: Երբևէ մտածե՞լ էիք: Հայրենասեր մարդկանց համար սա խթան կարող է լինել, որ չձգձգեն:

    Գրքում թեստ էլ կա, որը թույլ է տալիս որոշել պրոկրաստինացման բանաձևի ո՞ր փոփոխականն է քո դեպքում ամենաշատն ազդում պրոկրաստինացման արժեքը մեծացնելու վրա: Մի խոսքով, խորհուրդ եմ տալիս կարդալ: Եթե ցանկացողնր կլինեն, կարող եմ epub ձևաչափով ֆայլն ուղարկել:
    Վերջին խմբագրող՝ ars83: 20.08.2014, 01:39:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Նաիրուհի (20.08.2014), Ուլուանա (20.08.2014)

  19. #43
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկրի տնտեսության պահով լրիվ համաձայն եմ Հայաստանն էդ վիճակում ա, որովհետև գրեթե բոլորը ձգձգախտով են տառապում ու չեն էլ փորձում դա հաղթահարել:

    Գիրքը չէ, բայց եթե առանձին թեստը լիներ, մեծ հաճույքով կանցնեի:

    Ի դեպ, վերջերս նորից ինձ ձգձգախտն այցելել ա: Մի ուրիշ պատճառ էլ եմ գտել. անհանգստությունը: Երբ որևէ արտաքին երևույթ անհանգստացնում ա, ահագին դժվար ա դառնում կոնկրետ գործի վրա կենտրոնանալը: Ես էսօր հատուկ փորձեցի սաղ գործերս թողել, ուղղակի բլոկնոտում գրել: Կես րոպեն մեկ էլի ուշադրությունս շեղվում էր:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.08.2014), Նաիրուհի (20.08.2014)

  21. #44
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Ձգձգամոլության մի պատճառ էլ հիշեցի։
    Երբ ձգձգում ենք տվյալ գործն անելը, հաճախ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում գործի անցնելը, էն աստիճանի, որ դրա մասին մտածելն անգամ աննկարագրելի դիսկոմֆորտ է առաջացնում։ Էդքան մտածելով՝ մենք չենք զգում, որ գնալով չափազանցնում ենք դրա դժվարությունն ու տհաճությունը՝ ի վերջո հաճախ ահագին հեռանալով իրականությունից։ Ու երբ արդեն ճարահատյալ (որովհետև վերջնաժամկետը շատ մոտ է) սկսում ենք զբաղվել տվյալ գործով, որպես կանոն, զգում ենք, որ մեր սպասածից շատ ավելի հեշտ ու հաճելի է, ու զարմանում ինքներս մեզ վրա, որ իզուր էդքան հետաձգել էինք։ Նման դեպքերում պետք է ինքներս մեզ անընդհատ հիշեցնենք, որ գործն ինքը էնքան դժվար և/կամ տհաճ չէ, որքան դրա հեռանկարը, որ ինքներս ենք ստեղծել։
    Սրան կարող եմ ավելացնել նաև «15 րոպե աշխատելու» սկզբունքը, որի համաձայն պետք է քեզ համոզես ընդամենը 15 րոպե աշխատել անցանկալի գործի վրա: Երբ այդքան աշխատում ես, «համի ես ընկնում», քանի որ գործնականորեն համոզվում ես, որ գործն այնքան էլ անկատարելի չէր, որքան պատկերացնում էիր: «Տեղից շարժված քարի» հոգեբանությունն էլ ներշնչում է չկանգնել 15 րոպեից հետո, այլ շարունակել: Փոփոխական հաջողությամբ այս տեխնիկան ինձ օգնում է ներկայացման սլայդեր կազմել անհետաքրքիր ժողովների համար:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Progart (26.01.2019)

  23. #45
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գիրքը չէ, բայց եթե առանձին թեստը լիներ, մեծ հաճույքով կանցնեի:
    Հեսա անձնական նամակով ուղարկեմ, անգլերեն ա, թարգմանել հիմա չեմ կարող:

    Ի դեպ, վերջերս նորից ինձ ձգձգախտն այցելել ա: Մի ուրիշ պատճառ էլ եմ գտել. անհանգստությունը: Երբ որևէ արտաքին երևույթ անհանգստացնում ա, ահագին դժվար ա դառնում կոնկրետ գործի վրա կենտրոնանալը: Ես էսօր հատուկ փորձեցի սաղ գործերս թողել, ուղղակի բլոկնոտում գրել: Կես րոպեն մեկ էլի ուշադրությունս շեղվում էր:
    Ինձ էլ էր այցելել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերջին սրացման ժամանակ: Ես չկարողացա հաղթել, օրերով համարյա գործ չէի անում: Դու ի՞նչ «դեղ» ես գտել անհանգստության դեպքի համար: Թե՞ չես գտել:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •