Ձգձգամոլության մի պատճառ էլ հիշեցի։
Երբ ձգձգում ենք տվյալ գործն անելը, հաճախ գնալով ավելի ու ավելի դժվար է դառնում գործի անցնելը, էն աստիճանի, որ դրա մասին մտածելն անգամ աննկարագրելի դիսկոմֆորտ է առաջացնում։ Էդքան մտածելով՝ մենք չենք զգում, որ գնալով չափազանցնում ենք դրա դժվարությունն ու տհաճությունը՝ ի վերջո հաճախ ահագին հեռանալով իրականությունից։ Ու երբ արդեն ճարահատյալ (որովհետև վերջնաժամկետը շատ մոտ է) սկսում ենք զբաղվել տվյալ գործով, որպես կանոն, զգում ենք, որ մեր սպասածից շատ ավելի հեշտ ու հաճելի է, ու զարմանում ինքներս մեզ վրա, որ իզուր էդքան հետաձգել էինք։ Նման դեպքերում պետք է ինքներս մեզ անընդհատ հիշեցնենք, որ գործն ինքը էնքան դժվար և/կամ տհաճ չէ, որքան դրա հեռանկարը, որ ինքներս ենք ստեղծել։
Էջանիշներ