User Tag List

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 88 հատից

Թեմա: Պրոկրաստինացիա

  1. #16
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալֆ, անկեղծ ասած, բերածդ երկու պատճառներն էլ լուրջ չեն թվում: Ավելին ասեմ, ինձ թվում ա՝ դու մալադապտիվ պերֆեցկիոնիստի շատ դասական օրինակ ես: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց մի հատ հիշի մրցույթներին ոնց ես ամեն անգամ ասում, որ վերջին վայրկյանին ես ուղարկել, մի հատ նորից կարդա վերևի գրառումդ ամեն ինչ քնելուց մի քանի րոպեում անելու, իսկ հետո՝ բարդ առարկաները չկարողանալու մասին: Ու նույնիսկ էն, որ ասում ես՝ ամեն ինչ վատնած լինելու զգացողություն ունես, դա էլ ա նույն բանի մասին խոսում:

    Բացատրեմ: Էստեղ տարբերում են երկու բան. fixed mindset ու growth mindset: Առաջինն ունենալու դեպքում անձը համոզված ա, որ ամեն ինչ ի ծնե ա տրվում, որ աճելու տեղ չունի, որ ինչ անում ա, անում ա, ինչ չի կարողանում անել, վերջ, կորած ա: Սովորաբար մալադապտիվ պերֆեկցիոնիստները հենց fixed mindset ունեն: Իսկ growth mindset ունեցողները հավատում են, որ որևէ բանի հասնելու համար պետք ա իրենք իրենց վրա աշխատեն, որ ի ծնե որևէ բան չի տրվում կամ դա շատ քիչ ա հաջողության հասնելու համար: Դրա համար growth mindset ունեցող մարդիկ ավելի հաջողակ են: Ես ինքս էլ fixed mindset ունեցող եմ, կիլոմետրերով հեռու եմ փախնում էն բաներից, որոնք ինձ մոտ լավ չեն ստացվում, բայց վերջերս սկսել եմ փոխել դա, աշխատել հենց էն բաների վրա, որոնցից վատ եմ: Ու դա ահագին բան փոխում ա: Քեզ էլ նույնը խորհուրդ կտայի:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.03.2014), E-la Via (16.03.2014), Ripsim (18.03.2014), Sambitbaba (16.03.2014), Vardik! (27.04.2014), Նաիրուհի (17.03.2014), Ուլուանա (16.03.2014)

  3. #17
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալֆ, անկեղծ ասած, բերածդ երկու պատճառներն էլ լուրջ չեն թվում: Ավելին ասեմ, ինձ թվում ա՝ դու մալադապտիվ պերֆեցկիոնիստի շատ դասական օրինակ ես: Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց մի հատ հիշի մրցույթներին ոնց ես ամեն անգամ ասում, որ վերջին վայրկյանին ես ուղարկել, մի հատ նորից կարդա վերևի գրառումդ ամեն ինչ քնելուց մի քանի րոպեում անելու, իսկ հետո՝ բարդ առարկաները չկարողանալու մասին: Ու նույնիսկ էն, որ ասում ես՝ ամեն ինչ վատնած լինելու զգացողություն ունես, դա էլ ա նույն բանի մասին խոսում:

    Բացատրեմ: Էստեղ տարբերում են երկու բան. fixed mindset ու growth mindset: Առաջինն ունենալու դեպքում անձը համոզված ա, որ ամեն ինչ ի ծնե ա տրվում, որ աճելու տեղ չունի, որ ինչ անում ա, անում ա, ինչ չի կարողանում անել, վերջ, կորած ա: Սովորաբար մալադապտիվ պերֆեկցիոնիստները հենց fixed mindset ունեն: Իսկ growth mindset ունեցողները հավատում են, որ որևէ բանի հասնելու համար պետք ա իրենք իրենց վրա աշխատեն, որ ի ծնե որևէ բան չի տրվում կամ դա շատ քիչ ա հաջողության հասնելու համար: Դրա համար growth mindset ունեցող մարդիկ ավելի հաջողակ են: Ես ինքս էլ fixed mindset ունեցող եմ, կիլոմետրերով հեռու եմ փախնում էն բաներից, որոնք ինձ մոտ լավ չեն ստացվում, բայց վերջերս սկսել եմ փոխել դա, աշխատել հենց էն բաների վրա, որոնցից վատ եմ: Ու դա ահագին բան փոխում ա: Քեզ էլ նույնը խորհուրդ կտայի:
    Բյուր, բայց չէ, նայի, իրականում մրցույթներին վերջին պահին գրած գործ էլ եմ ուղարկել, հազար տարի առաջ գրած ու մի էդքան էլ մշակած գործեր էլ: Առջին անգամ Հավաքածունի Ատունեն եմ ուղարկել, որ իմ երբևէ գրած ամենաուժեղ գործն եմ համարում, բայց մենակ Ամպ-ին էր դուր եկել: Ուղղակի ես իրականում փոքր տարիքից բացարձակ որևէ ռեժիմի չեմ ենթարկվել ու հիմա որ հետ եմ նայում, էն ամենապուճուր ժամանակներս ես հաճույք էի ստանում նոր բան սովորելուց, իսկ հիմա միայն ինքնուրույն սովորելն ա հաճելի, ցանկացած դաս, քննություն, սեմինար փորձություն են, քանի որ դիսցիպլինա են ենթադրում, ինչը ես չունեմ: Իմ մոտ էլ ա լրիվ fixed mindset, քանի որ իրականում ինձ կյանքում ամեն ինչ ավելի հեշտ ա տրվել, ցանկացած բան ավելի լավ եմ արել, քան իմ հասակակիցները: Մինչև որ չեմ հասկացե, որ իմ իրական կարողությունների արդյունքում ինչ կարող էի իմանալ, դրա տաս տոկոսն եմ հիմա իմանում: Դրա համար էլ հիմա թերարժեքությունն ու գերաժեքությունն էդքան հաճախ մոտս հերթափոխում են: Բայց ոչ թե էդ ա ինձ ստիպում վերջին պահին անել, այլ էն, որ մինչև վերջին պահը ես միշտ գիտեմ, որ «կարող եմ», «կհասցնեմ» էդ պատճռով էլ չհասցրեցի էս տարի «ԱրմԿոն»-ին մասնակցել, քանի որ գրածս աղբ էր, դրա համար էլ Մարս գնալու հայտը չլրացրեցի.. դրանից հետո իրականում ես կարողացա հաղթահարել: Գործը ծագում էր, առաջին երոկւ օրն արդեն ամեն ինչ անում էի: Քննությանը մի ամիս կար, ես արդեն լրիվ կարդացել էի, մնում էր նախօր օրերին հարցաշարի վրայով ուղղակի անցնել: Էդ ժամանակ իմ համար ֆանտաստիկայի ժանրից բան էլ տեղի ունեցավ՝ ակումբի մրցույթում առաջին տեղ: Բայց բավական էր հիվանդանայի, միանգամից ամեն բան ջուրն ընկավ ու չեմ կարողանում վերկանգնել: Դրա համար էլ ամեն ինչ ամբողջ կյհանքս Չուկի ասած բառադի ապրելու հետ եմ կապում: Ես իրականում անգյալ էլ չեմ, եթե կարևոր գործ լինի, կարող եմ ամիսներ շարունակ կիսաքուն աշխատել, անընդմեջ, բայց պիտի մոտիվացված լինեմ:
    Էն «Տաղանդավոր, բայց ծույլ» գործս հենց դրա համար եմ սկսել, թե ոնց են փոքր էրեխուն պատմում, թե ինքն ինչքան յուրահատուկ ա, մինչև հավատում ա, թե ոնց ա հեշտ բանն աստիճանաբար դժվարանում ու մի օր դառնում անհաղթահարելի ու էդպես շարունակ...

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (16.03.2014)

  5. #18
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բյուր, ես գիրքն ուզում եմ, ուղարկի, please! Իսկ դրածս հոդվածները տենց էլ ոչ ոք չկարդաց, չէ՞:
    I may be paranoid but no android!

  6. #19
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, ես գիրքն ուզում եմ, ուղարկի, please! Իսկ դրածս հոդվածները տենց էլ ոչ ոք չկարդաց, չէ՞:
    Հոդվածները հեսա կարդամ: Գիրքը հենց հիմա ուղարկում եմ:

  7. #20
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, կարդացի հոդվածները: Առանձնապես նոր բան չէր ասում (դե վաստակաշատ ձգձգամոլիս համար դժվար ա էս թեմայով նոր բան ասելը), բայց իրոք լավ էր ներկայացրել խնդիրը: Իհարկե, ինքը պատճառների մեջ էդքան չէր խորացել: Ավելի շատ վերցրել էր մեխանիզմը, բայց էդ մեխանիզմն ակտիվանում ա տարբեր պատճառներից: Հաղթահարելու մեթոդն էլ էր էլի ընդհանուր մի բան վերցրել: Գրքում ավելի շատ մեթոդներ ա ասում, խորհուրդ ա տալիս ամեն շաբաթ մեկը փորձել:

    Ի դեպ, էդ պլանավորման մասով մի հետաքրքիր բան պատմեմ: Ուրեմն իմ անելիքների ցուցակում միշտ գրում էի՝ Պատրիցիայի նամակն ուղարկել (կարևոր չի Պատրիցիան ով ա, բայց դե նամակ ա): Ու հա հետաձգում էի: Տենց մի օր բռնեցի, գրեցի՝ Պատրիցիայի նամակն ուղարկել, բայց տակն էլ կետեր. 1. Պատրիցիայից ստացած վերջին նամակը գտնել 2. Նամակը գրել 3. Դնել ծրարի մեջ 4. Դնել պայուսակս 5. Տանել փոստ
    Ստացվեց Մեկ-մեկ ծիծաղելի ա թվում, բայց իսկականից անհրաժեշտ են շատ կոնկրետ, շոշափելի ու իրագործելի քայլեր գրել:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.03.2014), ars83 (20.08.2014), Sambitbaba (16.03.2014), Հայկօ (16.03.2014), Նարե91 (16.03.2014), Ուլուանա (16.03.2014), Ռուֆուս (16.03.2014)

  9. #21
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Րի՜կ, ապրես դու Ես ահագին ժամանակ հայերեն բառ էի մտածում, բայց ոչ մի հարմար բան չգտա, մտածեցի՝ թողնեմ միջազգային տերմինը, մինչև մեկնումեկը մի բան առաջարկի

    Հա, ուրեմն ձգձգամոլությունը սովորական ալարկոտության հետ կապ չունի և խորքային հոգեբանական պատճառներ ունի: Ամերիկացիները, բնականաբար, այս երևույթն էլ են իրենց լաբորատորիաներում ուսումնասիրել ու մի շարք պատճառներ առաջ քաշել, որոնք կարող են բերել ձգձգամոլության: Հաճախ մենակ պատճառը հայտնաբերելը հերիք է լինում ավելի քիչ ձգձգելու: Լավ, սկզբի համար մի պատմություն պատմեմ իմ փորձից, հետո մանրից այլ պատճառների էլ կանդրադառնանք:

    Անցյալ տարի թեզս գրելիս անընդհատ ձգձգում էի: Ինքս ինձ համար ծրագիր էի մշակել, որ հասցնեմ, բայց էդ ծրագրից հետ էի ընկնում, չնայած շատ ծանր չէր մտածածս: Օրերով գրադարանում նստում էի ու բան չէի անում: Ասեմ, որ էն ժամանակ ֆեյսբուքում էլ չկայի, ուրիշ սայթեր էլ առանձնապես չէի մտնում, որ ասեմ՝ ուշադրությունս շեղվում էր: Պարզվեց, որ իմ կուրսում միակ էդ խնդիրն ունեցողը չեմ: Իմ համակուրսեցիներից մեկը խորհուրդ տվեց Procrastination կոչվող մի գիրք (ի դեպ, եթե ակումբցիներից ուզող լինեն, ասեք, տամ, էլեկտրոնային ունեմ): Էդ գիրքը երկու մասից էր բաղկացած. առաջինում պատճառներն էր վերլուծում, երկրորդում հաղթահարման տեխնիկա առաջարկում: Որքան էլ տարօրինակ լինի, պատճառներն ինձ ավելի մեծ օգուտ տվեցին, քան տեխնիկան, որովհետև որպես փորձառու ձգձգամոլ ես էդ բոլոր միջոցներն ինքս հայտնաբերել էի ինձ համար:

    Հետաքրքիրն այն է, որ պարզվեց, որ հենց այն պատճառը, որն ինձ մղում էր ձգձգելու, առկա էր նաև համակուրսեցիներիս մոտ: Հետագայում հայտնաբերեցի, որ ընդհանրապես դա ամենատարածված պատճառներից է, դրա համար հենց դրա մասին էստեղ կխոսեմ:

    Ուրեմն ձգձգամոլներից շատերը պերֆեկցիոնիստ են (էստեղ Րիկին կխնդրեի հայերեն բառ հորինել): Մի քիչ տարօրինակ ա հնչում, որովհետև ի վերջո թվում ա, թե պերֆեկցիոնիստը պիտի որ լիքը ժամանակ տրամադրի աշխատանքին, որ լավագույն արդյունք ստանա, ոչ թե անընդհատ ձգձգի: Բայց կա պերֆեկցիոնիստների մալադապտիվ տեսակը (սրա համար էլ մի բառ մտածեք): Նրանք շատ են վախենում անհաջողությունից: Ու էդ վախն անընդհատ մղում ա հետաձգման: Ի վերջո, երբ շատ կարճ ժամանակում մի կերպ անում են աշխատանքը ու չեն ստանում լավագույն արդյունք, իրենք իրենց արդարացնում են, որ կարճ ժամանակում են արել (հլը ակումբի մրցույթները հիշեք ), որ դա, միևնույն է, իրենց լավագույնը չէ:

    Երբ էս ամեն ինչն ինձ տեղ հասավ, անմիջապես ուղեղիս նաստրոյկան փոխեցի, թե՝ պարտադիր չի, որ թեզս կատարյալ լինի, թե՝ ինչքան լավ կլինի այն պահը, երբ վերջացնեմ: Ու էդ օրվանից սկսեցի համեմատաբար արդյունավետ աշխատել (չնայած, էլի եմ ասում, ամբողջությամբ չազատվեցի էդ երևույթից)՝ առանց մտածելու վերջնական արդյունքի մասին: Ի վերջո, կարողացա ժամանակին վերջացնել ու դեռ մի շաբաթ էլ հանգստանալ:

    Ծանո՞թ էր ձեզ այս երևույթը: Եթե չէ, կարող ենք անցնել այլ պատճառներ քննարկելուն:
    Վայ, Բյուր, ինչ հետաքրքր ա։ Լրիվ իմ դեպքն ա ։ Ինչ լավ ա, որ գրեցիր։ Չնայած դրա մասին երևի կարդացել էի, բայց հենց որպես ձգձգամոլության հիմնական պատճառ չէր տպավորվել մոտս (իմ սիրելի կայքերից մեկը հաճախ ա էդ խնդրին անդրադառնում, բայց վերջին անգամ երևի վաղուց էր )։ Մի խոսքով՝ ես լրջորեն կմտածեմ սրա մասին...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #22
    Մշտական անդամ Ingrid-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2012
    Գրառումներ
    389
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես ինձ growth mindset ձգձգամոլ եմ համարում, հոգով այդպիսին եմ, բայց ուղեղումս ունեմ մի կարգադրող սեղմակ, որը այնքան է ճնշում ինձ, որ քիչ է մնում գտնեմ, հանեմ, շպրտեմ: Դրա շնորհիվ թե պատճառով ես հիմնականում գրաֆիկով աշխատող եմ, սակայն երբ շեղվում եմ կայուն գրաֆիկից նույնքան հաճույք եմ ստանում, ինչքան ծրագրած աշխատանքս ավարտին հասցնելուց հետո: Էն որ դեռահասը անշնորհքություն է անում՝ ինչ-որ էքստրեմալ հաճույք ստանալու ու մեծերին հակառակվելու համար, էդպիսի վիճակ է մոտս, երբ իմ կարգադրող սեղմակին «խաբում թռնում եմ»:
    Հ.Գ. հիմա էլ խաբել, թռել եմ: Պիտի դեռ ութ էջ թարգմանություն անեմ, վաղը վերջնաժամկետն է, իսկ ես ակումբում եմ: ՃՃ
    Write with the door closed, rewrite with the door open. S. K.

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.03.2014), Progart (26.01.2019)

  12. #23
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ´, էս երևույթին ալարկոտություն չես կոչի... ավելի շուտ ալարկոտությունը կարող ա ձգձգամոլության (ի դեպ, շաատ հավանեցի բառը) հիմնական պատճառներից լինի: Բայց ինձ մոտ էնքան էլ ալարկոտություն չի, կարծում եմ:
    Թեզի վրա օրինակ բերվեց....ես էլ համարյա նույն վիճակում եմ, բայց ես ձգձգում եմ, որովհետև չափից դուրս հանգիստ եմ, քանի որ նյութերս հավաքած ունեմ, մնում ա` դասակարգել: Մտածում եմ, որ դասակարգելու համար ինձ պետք ա մեկ շաբաթ, իսկ ես վեց ամիս ունեմ իմ առաջ: Կանեմ էլի: Մի պարզ ճշմարտություն չեմ պատկերացնում, որ եթե սկսեցի մի քիչ փորոփրել, բզբզալ, կարող ա վեց ամիսն էլ քչություն անի:
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  13. #24
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ´, էս երևույթին ալարկոտություն չես կոչի... ավելի շուտ ալարկոտությունը կարող ա ձգձգամոլության (ի դեպ, շաատ հավանեցի բառը) հիմնական պատճառներից լինի: Բայց ինձ մոտ էնքան էլ ալարկոտություն չի, կարծում եմ:
    Թեզի վրա օրինակ բերվեց....ես էլ համարյա նույն վիճակում եմ, բայց ես ձգձգում եմ, որովհետև չափից դուրս հանգիստ եմ, քանի որ նյութերս հավաքած ունեմ, մնում ա` դասակարգել: Մտածում եմ, որ դասակարգելու համար ինձ պետք ա մեկ շաբաթ, իսկ ես վեց ամիս ունեմ իմ առաջ: Կանեմ էլի: Մի պարզ ճշմարտություն չեմ պատկերացնում, որ եթե սկսեցի մի քիչ փորոփրել, բզբզալ, կարող ա վեց ամիսն էլ քչություն անի:
    ահա, հաճախ ձգձգամոլները սխալ պատկերացում են ունենում ժամանակի մասին (էս էլ ձգձգամոլության մի այլ պատճառ), այսինքն՝ եթե մի գործողության համար իրականում պետք ա յոթ օր, իրանք մտածում են՝ մի գիշերում կանեն, ու տենց փողնում են վերջին վայրկյանին: Բայց ստեղ մի հատ հետաքրքիր բան կա. եթե կարծում ես, որ մի շաբաթում կհասցնես, ի՞նչն ա խանգարում մի շաբաթում անել-վերջացնել, վայելել դրան հաջորդող ազատ ժամանակը, քան կիսաներվային անցկացնել վեց ամիս, հետո վերջին շաբաթը նստել, արագ-արագ անել:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (16.03.2014), Ուլուանա (17.03.2014)

  15. #25
    Պատվաբեր անդամ Նարե91-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2011
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,048
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց ստեղ մի հատ հետաքրքիր բան կա. եթե կարծում ես, որ մի շաբաթում կհասցնես, ի՞նչն ա խանգարում մի շաբաթում անել-վերջացնել, վայելել դրան հաջորդող ազատ ժամանակը, քան կիսաներվային անցկացնել վեց ամիս, հետո վերջին շաբաթը նստել, արագ-արագ անել:
    Մոտիվացնող մի բան ա պակասում, դրա պակասն ա խանգարում, գուցե: Եսիմ, կամ էլի էդ անտեր ու դուս ալարկոտությունը: Դրան քոքահան անել ա պետք, վերջնականապես
    Why is the truth always being raped?...because its naked and beautiful.

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Alphaone (16.03.2014)

  17. #26
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նարե91-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոտիվացնող մի բան ա պակասում, դրա պակասն ա խանգարում, գուցե: Եսիմ, կամ էլի էդ անտեր ու դուս ալարկոտությունը: Դրան քոքահան անել ա պետք, վերջնականապես
    Ամենալավ մոտիվացիան էն ա, թե դրանից հետո ինչքա՜ն ազատ ժամանակ կունենաս, ինչքա՜ն շատ լավ բաներ կանես:
    Հա, ի դեպ, էդ գիրքը խորհուրդ էր տալիս նաև անընդհատ պատկերացնել էդ վերջնական արդյունքի պահը, այսինքն՝ էն պահը, երբ թեզդ հանձնում ես: Էդ էլ ինձ շատ օգնեց, անընդհատ պատկերացրել եմ էդ մեյլն ուղարկելու պահը ու անընդհատ ուրախանում էի, երբ դա ավելի էր մոտենում:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ars83 (20.08.2014), Նարե91 (16.03.2014)

  19. #27
    alien
    Alphaone-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.11.2012
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,780
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ամենալավ մոտիվացիան էն ա, թե դրանից հետո ինչքա՜ն ազատ ժամանակ կունենաս, ինչքա՜ն շատ լավ բաներ կանես:
    Հա, ի դեպ, էդ գիրքը խորհուրդ էր տալիս նաև անընդհատ պատկերացնել էդ վերջնական արդյունքի պահը, այսինքն՝ էն պահը, երբ թեզդ հանձնում ես: Էդ էլ ինձ շատ օգնեց, անընդհատ պատկերացրել եմ էդ մեյլն ուղարկելու պահը ու անընդհատ ուրախանում էի, երբ դա ավելի էր մոտենում:
    Բյուր, հղում կա, միանգամից դնես թեմայում, եթե չէ, մի անգամ էլ խնդրեմ, ուղարկի, լավ

  20. #28
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Alphaone-ի խոսքերից Նայել գրառումը
    Բյուր, հղում կա, միանգամից դնես թեմայում, եթե չէ, մի անգամ էլ խնդրեմ, ուղարկի, լավ
    Չէ, չկա հղում: Մեյլիդ հասցեն ֆբ-ով կամ մի ձև ուղարկի, ուղարկեմ:

  21. #29
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի դեպ, ովքեր կոմպի մոտ կենտրոնանալու խնդիր ունեն ու քրոմ են օգտագործում, խորհուրդ կտամ stayfocusd քաշել. կարողանում ես քեզ խանգարող սայթերի մուտքը սահմանափակել ընդհուպ մինչև լրիվ բլոկ: Ես սա օգտագործել եմ նաև քունս կարգավորելու համար. կեսգիշերին ինտերնետս անջատվում էր, դե գնա ու նստի մինչև ժամը հազարը:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վոլտերա (27.03.2014)

  23. #30
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես հիմա հաճախորդից նամակ ունեմ, որին պետք է շտապ պատասխանել, բայց ես այն թողած ստեղ բան եմ գրում… ու ձեռի հետ մտածում եմ թե ինչու՞ առաջինը հաճախորդի նամակին չեմ պատասխանում։ Հմմմմմ… Ինձ թվում է, ձգձգում եմ հաճախորդին պատասխանելը, որովհետև այն ձանձրալի է… Ես դրանից ոչ մի բավականություն չեմ ստանում։ Հաճախորդը իր հարցի պատախանը գուցե կգտներ եթե ձեռնարկը ուշադիր կարդար… բայց դե մեր մեջ ասած ձեռնարկն էլ ողորմելի ձևով է գրված ու հեչ օգտատեր–ընկերական (user-friendly) չի ինչպես և մեր արտադրանքը։ Մեր արտադրանքն ու իր համապատասխան ձեռնարկը լավացնելու համար ես պիտի կապնվեմ նախագծողի հետ, որը աչքի է ընկնում արտահայտված ձգձգամոլությամբ, 0 կառուցողականությամբ ու ընդհանրապես անճար է… Դրսում հրաշալի եղական է, կարելի էր թերևս թրև գալ օվիակոսի ափին կամ էլ հեծանիվ քշել սարերով…
    Երևի թե պարզ է չէ՞ ձգձգամոլության պատճառը։ Երբ տվյալ խնդիրը լուծելը հետաքրքիր կամ հաճելի չի, ապա այդքան էլ մեծ չի խանդավառությունը նրանով արագ զբաղվելու ու տրամադրվել է պետք։ Իհարկե օբյեկտիվ տրամաբանությունն ասում է, որ այսպես թե այնպես անելու ես այդ տհաճ գործը, ուստի ավելի ձեռնտու է այն արագ անել վերջացնել։ Բայց դե մարդուս մոտ միշտ չի որ տրամաբանությունը գերիշխող է։

    Մաղթում եմ ձեզ կամք, համառություն, վճռականություն, ուժ, եռանդ որպեսզի դուք ժամանակին լուծեք բոլոր խնդիրները ու ձեր չարչարանքները գնահատվեն ըստ արժանվույն ու դուք աշխատավարձի ու պաշտոնի բարձրացում ստանաք, կամ գոնեք խիղճներդ մաքուր լինի, ամե՛ն։

    Ուֆֆ… պատասխանեմ հաճախորդին…
    Si vis pacem, para bellum

  24. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (17.03.2014), Ripsim (18.03.2014), Արէա (17.03.2014), Նաիրուհի (17.03.2014), Ներսես_AM (17.03.2014), Տրիբուն (17.03.2014)

Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •